Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 24-30-ը Վարդապետություն և Ուխտեր 58–59. «Ջերմեռանդ ներգրավված լինել բարի գործի մեջ»


Մայիսի 24-30-ը Վարդապետություն և Ուխտեր 58-59. «Ջերմեռանդ ներգրավված լինել բարի գործի մեջ», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մայիսի 24-30-ը Վարդապետություն և Ուխտեր 58-59, Եկ, հետևիր Ինձ․Կիրակնօրյա Դպրոցի համար

Նկար
Ինդիփենդենս, Միսսուրի փողոց

Ինդիփենդենս, Միսսուրի, Ալ Ռաունդս

Մայիսի 24-30-ը

Վարդապետություն և Ուխտեր 58-59

«Ջերմեռանդ ներգրավված լինել բարի գործի մեջ»:

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 58-59-ը, մտածեք հետևյալ հարցերի շուրջ. Ի՞նչ եք զգում՝ ոգեշնչված կիսվելու ձեր դասարանի հետ: Ի՞նչ հույս ունեք, որ նրանք կբացահայտեն: Ինչպե՞ս կօգնեք նրանց բացահայտել այդ բաները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի հուշեք դասարանի անդամներին կիսվել նրանով, ինչ իրենք սովորել են սուրբ գրությունների իրենց ուսումնասիրության ընթացքում, կարող եք գրել հետևյալ հարցերը գրատախտակին. Ի՞նչ սովորեցիք: Ինչպե՞ս կապրենք մեր սովորածով: Դասարանի անդամները կարող են գրի առնել առաջին հարցի ներքո այն ճշմարտությունները, որոնք նրանք գտել են Վարդապետություն և Ուխտեր 58 - 59-ում։ Ապա կարող են մի քանի րոպե անցկացնել քննարկելով գաղափարներ այդ ճշմարտություններով ապրելու համար և գրել իրենց գաղափարները երկրորդ հարցի ներքո:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 58․1-5, 26-33

Օրհնությունները գալիս են համաձայն Աստծո ժամանակացույցի և մեր ջանասիրության:

  • Վարդապետություն և Ուխտեր 58-ն ուսուցանում է ճշմարտություններ, որոնք կարող են բերել խաղաղություն փորձությունների ժամանակ: Դասարանի անդամները գուցե բացահայտել են այս ճշմարտություններից մի քանիսը այս բաժինը ուսումնասիրելու ընթացքում, հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով: Կամ նրանք կարող են հետազոտել հատվածներ 1–5, 26–33-ը դասարանում, անհատապես կամ խմբերում, մի բանի համար, որը օգտակար կարող է լինել ինչ որ մեկի համար, ով տառապում է փորձությունից կամ ով սպասում է խոստացված օրհնությանը: Իրենց գտածով կիսվելուց հետո, գուցե դասարանի որոշ անդամներ կիսվեն փորձառություններով կամ այլ սուրբ գրություններով, որոնք հաստատել են այս հատվածներում գտնվող ճշմարտությունները:

  • Որպես այս սկզբունքի քննարկման մաս, կարող եք ցույց տալ «Հուսով եմ դուք գիտեք, որ մենք ունեցել ենք դժվարին ժամանակ» (ChurchofJesusChrist.org) տեսաֆիլմը և քննարկել, թե ինչ կարող ենք անել օգնելու նրանց, ովքեր անցնում են դժվարին ժամանակներով: Քույր Լինդա Շ. Ռիվսի կողմից մեջբերումը «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» նույնպես կարող է օգնել ձեր քննարկման ընթացքում: Ինչպե՞ս են Քույր Ռիվսի խոսքերն ազդում նրա վրա, թե ինչպես ենք մենք նայում մեր փորձություններին:

Վարդապետություն և Ուխտեր 58․26-29

Մենք կարող ենք «շատ արդարություն գործել» մեր «իսկ ազատ կամքով»:

  • Ի՞նչ սովորեցին դասարանի անդամները Վարդապետություն և Ուխտեր 58․26-29 հատվածների իրենց ուսումնասիրությունից այս շաբաթ: Գուցե բաժանեք դասարանը խմբերի և հրավիրեք դասարանի անդամներին քննարկել իրենց խմբերում այդ հատվածներում գտած արտահայտությունները, որոնք իրենք իմաստալից են համարում: Ինչպե՞ս են այս հատվածները ոգեշնչում մեզ «շատ արդարություն գործել» (հատված 27): Ինչո՞ւ է Տերը կամենում, որ մենք «չհարկադրվենք բոլոր բաներում» (հատված 26): Ի՞նչ են այս հատվածները հուշում այն մասին, թե ինչ է Տերը կամենում, որ մենք դառնանք:

Վարդապետություն և Ուխտեր 59․9-19

Հանգստության օրը Տիրոջ օրն է:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հետազոտել, թե ինչ էր Տերն ուսուցանել առաջին Սրբերին Միսսուրիում հանգստության օրվա մասին, կարող եք հրավիրել նրանց փնտրել Վարդապետություն և Ուխտեր 59․9-19-ը և ցուցակ կազմել գրատախտակին, թե ինչ է յուրաքանչյուր հատված ուսուցանում մեզ Հանգստության օրվա մասին: Դասարանի անդամները կարող են նաև կիսվել, թե ինչպես է իրենց վկայությունն աճել Հանգստության օրվա վերաբերյալ, երբ իրենք Հանգստության օրը սուրբ են պահել: Sabbath.ChurchofJesusChrist.org էջը ունի որոշ տեսաֆիլմեր, որոնք կարող են օգնել քննարկում ծավալել:

  • Վարդապետություն և Ուխտեր 59-ում, Տերն ուսուցանում է Հանգստության օրվա մասին` օգտագործելով խոսքեր, ինչպես օրինակ «ցնծություն», «զվարթ» և «ուրախ» (հատվածներ 14–15): Դասարանի անդամները կարող են փնտրել այդպիսի բառեր հատվածներ 9–19-ում: Դասարանի անդամներն այնուհետև կարող են կիսվել, թե իրենք ինչ են անում Հանգստության օրը բերկրանք դարձնելու համար: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս հատվածները ուսուցանելու մյուսներին, թե ինչու ենք մենք պատվում Հանգստության օրը:

  • Այս քննարկումը կարող է դասարանի անդամների համար նաև հնարավորություն լինել կիսվելու գաղափարներով, թե ինչպես են նրանք և իրենց ընտանիքներն օգտագործում Հանգստության օրը, որպեսզի իրենց տները դարձնեն իրենց ավետարանի ուսուցման կենտրոնը: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես են իրենց ջանքերն օգնում մնալ «էլ ավելի -անբիծ … աշխարհից» (հատված 9):

    Նկար
    հաց և հաղորդության բաժակներ

    Հաղորդությունը Հանգստության օրը պատվելու հիմնական մասն է:

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Մեր չարչարանքները կարող են տանել մեզ դեպի Փրկիչը։

Սփոփող Միության գերագույն նախագահության նախկին անդամ Լինդա Շ. Ռիվսն ուսուցանել է.

«Տերը թույլ է տալիս մեզ փորձվել և ստուգվել, երբեմն մեր կարողության առավելագույնով: Մենք տեսել ենք փոխաբերական իմաստով մեր սիրելիների կյանքը և գուցե մեր սեփականը հիմնահատակ այրված, և զարմացել, թե ինչո՞ւ սիրառատ և հոգատար Երկնային Հայրը թույլ է տվել այդպիսի բաներ պատահեն: Բայց Նա չի թողնում մեզ մոխիրների մեջ, Նա կանգնում է գրկաբաց` ջերմորեն հրավիրելով մեզ գալ դեպի Իրեն: …

…Նա ձգտում է օգնել մեզ, մխիթարել մեզ և թեթևացնել մեր ցավը, երբ մենք ապավինում ենք Քավության զորությանը և պատվում մեր ուխտերը: Փորձություններն ու չարչարանքները, որոնք մենք տանում ենք, կարող են լինել հենց այն բաները, որոնք առաջնորդում են մեզ գալ դեպի Նա և կառչել մեր ուխտերից, որպեսզի վերադառնանք Նրա ներկայություն և ստանանք այն ամենը, ինչ Հայրն ունի» («Հայցեք ձեր ուխտերի օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 119–20):

Բարելավել մեր ուսուցումը

Հավաստիացեք, որ դուք ուսուցանում եք ճշմարիտ վարդապետություն: «Անընդհատ հարցրեք ինքներդ ձեզ. «Այն, ինչ ես ուսուցանում եմ, ինչպե՞ս է օգնում իմ դասարանի անդամներին կառուցել հավատք առ Քրիստոս, ապաշխարել, Աստծո հետ ուխտեր կապել ու պահել և ստանալ Սուրբ Հոգին»:(Ուսուցանել Փրկիչի ձևով,20):