Վարդապետություն և Ուխտեր 2021
Ապրիլի 26-ից մայիսի 2-ը: Վարդապետություն և Ուխտեր 45. «Խոստումները … կկատարվեն»


Ապրիլի 26-ից մայիսի 2-ը Վարդապետություն և Ուխտեր 45․ «Խոստումները … կկատարվեն», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Ապրիլի 26-ից մայիսի 2-ը Վարդապետություն և Ուխտեր 45, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
երիտասարդներ տաճարից դուրս

Ապրիլի 26-ից մայիսի 2-ը

Վարդապետություն և Ուխտեր 45

«Խոստումները … կկատարվեն»:

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 45-ը, մտածեք հատվածների, փորձառությունների, հարցերի և այլ սկզբնաղբյուրների մասին, որոնք գուցե օգտագործեք` վարդապետությունն ուսուցանելու համար: Երբ ուսուցանում եք, հրավիրեք դասարանի անդամներին գրի առնել հուշումները, որոնք իրենք ստանում են և պլանավորել գործել ըստ դրանց:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամները կարող են գրել մի թերթիկի վրա հատվածի համարը Վարդապետություն և Ուխտեր 45-ից, որը ոգեշնչել է իրենց: Ապա դուք կարող եք հավաքել թերթիկները, պատահականորեն ընտրել, և հրավիրել դասարանի անդամներին, ովքեր գրել են դրանք, կարդալ իրենց հատվածները դասարանի համար և կիսվել, թե ինչու են ընտրել դրանք: Խրախուսեք մյուսներին նույնպես կիսվել իրենց գաղափարներով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 45․1-5

Հիսուս Քրիստոսը մեր Բարեխոսն է Հոր առաջ:

  • Կարո՞ղ է որևէ մեկը ձեր դասարանից նկարագրել, թե ինչ է բարեխոսն անում: Օգտակար կլինի նայել բարեխոսի նշանակությունը բառարանում: Այդ հասկացողությամբ, դասարանի անդամները կարող են կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45․3-5-ը զույգերով: Նրանք կարող են կիսել միմյանց հետ այս հատվածներից որոշ բառեր, որոնք կօգնեն նրանց հասկանալ Հիսուս Քրիստոսի դերը` որպես մեր Բարեխոս Հոր առաջ: (Տես նաև 2 Նեփի 2.8–9, Մոսիա 15.7–9, Մորոնի 7.27–28, Վարդապետություն և Ուխտեր 29․5, 62.1հատվածները:) Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել Փրկիչի՝ որպես իրենց բարեխոսի հանդեպ իրենց զգացմունքներով:

Վարդապետություն և Ուխտեր 45․11-75

Մենք կարիք չունենք վախենալու Երկրորդ Գալուստից:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ, ինչպես սթափեցուցիչ նախազգուշացումները, այնպես էլ հուսադրող խոստումները հատված 45-ում: Օրինակ, կարող եք գրել գրատախտակին Մարգարեություններ և Խոստացված օրհնություններ վերնագրերը և դասարանի անդամները կարող են գրել այդ վերնագրերի ներքևում այն ուսմունքները, որոնք իրենք գտնում են Վարդապետություն և Ուխտեր 45․11-75-ում: Ինչո՞ւ է Տերը կամենում, որ մենք նախապես գիտենանք այդ բաների մասին : Ի՞նչ կարող ենք անել խոստացված օրհնությունները ստանալու համար։

  • Գուցե դասարանի անդամները կարողանան կիսվել խորհրդով միմյանց հետ այն մասին, թե ինչպես լավատես լինել և հույսով լեցուն, երբ դիմակայում ենք արհավիրքների, որոնք կանխագուշակվել են մեր օրերի համար (ինչպիսիք նկարագրված են Վարդապետություն և Ուխտեր 45․11-75-ում): Որպեսզի օգնեք դասարանի անդամներին Երկրորդ Գալուստին վախի փոխարեն հավատքով սպասել, կարող եք ցույց տալ «Մարդկանց սրտերը կնվաղեն» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org): Ի՞նչ իմաստով է մարդկանց սրտերը նվաղում մեր օրերում (տես հատված 26): Ի՞նչ խորհուրդ է Նախագահ Նելսոնը տվել այդ տեսաֆիլմում` օգնելու մեզ դիմակայել երկյուղալի իրավիճակները խաղաղությամբ:

Վարդապետություն և Ուխտեր 45․31-32

«Կանգնեք սուրբ տեղերում», և մի շարժվեք:

  • Դասարանի անդամները գուցե կամենում են կիսվել իրենց գաղափարներով այն մասին, թե ինչպես են իրենք ձգտում «կանգնել սուրբ տեղերում», ինչպես Տերն է խորհուրդ տվել Վարդապետություն և Ուխտեր 45․31-32-ում: Ինչպե՞ս կարող ենք ստեղծել սուրբ վայրեր մեր կյանքում: «Լրացուցիչ սկզբնաղբյուրներ»-ում գտնվող հայտարարությունը և «Կանգնեք սուրբ տեղերում, ծաղկեք որտեղ տնկվել եք» (ChurchofJesusChrist.org) տեսաֆիլմը կարող է ավելացնել գաղափարներ այս քննարկմանը:

    Նկար
    տաս կույսերը

    Տասը կույսերի առակը, Դան Բըր

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

«Կանգնեք սուրբ տեղերում»։

Քույր Էն Մ. Դիբը, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության նախկին մի անդամ, ուսուցանել է, որ սուրբ տեղերում կանգնելու և չշարժվելու հրահանգը «բացատրում է, թե ինչպես մենք կարող ենք պաշտպանություն, ուժ և խաղաղություն ստանալ անհանգիստ ժամանակներում»: Նշելուց հետո, որ այդ սուրբ վայրերը կարող են ներառել մեր տաճարները, ժողովատները և մեր տները, նա ասաց, որ «մենք յուրաքանչյուրս կարող ենք գտնել ավելի շատ տեղեր»: Նա շարունակել է.

«Մենք գուցե առաջինը համարենք տեղ բառը որպես ֆիզիկական միջավայր կամ աշխարհագրական վայր: Սակայն, տեղը կարող է լինել «որոշակի վիճակ, դրություն կամ հոգեվիճակ» [Merriam-Webster.com Dictionary, “place,” merriam-webster.com]: Սա նշանակում է սուրբ տեղերը կարող են նաև ներառել պահեր ժամանակի ընթացքում`պահեր, երբ Սուրբ Հոգին վկայում է մեզ, պահեր, երբ մենք զգում ենք Երկնային Հոր սերը կամ պահեր, երբ մենք պատասխան ենք ստանում մեր աղոթքներին: Նույնիսկ ավելին, ես հավատում եմ, որ ամեն անգամ, երբ քաջություն եք ունենում կանգնելու նրա համար, ինչ ճիշտ է, հատկապես այն իրավիճակներում, որտեղ ուրիշ ոչ ոք չի կամենում անել այդ, դուք ստեղծում եք սուրբ տեղ» («Ձեր սուրբ տեղերը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 115):

Բարելավել մեր ուսուցումը

Եղեք կենդանի վկայություն։ Երբ ապրեք այն վարդապետությամբ, որն ուսուցանում եք, դուք կկարողանաք բերել ձեր հզոր անձնական վկայությունը, որ այն ճշմարիտ է: Սուրբ Հոգին կհաստատի ձեր վկայությունը ձեր դասարանի անդամների սրտերում: Մտածեք այն սկզբունքների մասին, որոնք դուք ուսուցանելու եք այս շաբաթ և հաջորդ շաբաթներին: Ինչպե՞ս կարող եք ավելի լիովին ապրել դրանցով: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 13–14։)