Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 10-16-ը Վարդապետություն և Ուխտեր 49-50. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է»


Մայիսի 10-16-ը Վարդապետություն և Ուխտեր 49-50․ «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մայիսի 10-16-ը Վարդապետություն և Ուխտեր 49-50, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Լճակը արևածագին

Մայիսի 10-16-ը

Վարդապետություն և Ուխտեր 49-50

«Այն, ինչ Աստծուց է՝ լույս է»։

«Նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում» (Վարդապետություն և Ուխտեր 50․24)։ Խորհեք, թե դուք ինչպես եք լույս ստանում՝ շարունակելով Աստծո հետ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Փրկիչը մեր «բարի հովիվն» է (Վարդապետություն և Ուխտեր 50.44): Նա գիտե, որ ոչխարները երբեմն թափառում են, իսկ անապատը շատ վտանգներ ունի: Ուստի Նա սիրով առաջնորդում է մեզ դեպի Իր վարդապետության ապահովությունը՝ հեռու վտանգներից, ինչպես օրինակ՝ «կեղծ ոգիներ[ից], որոնք տարածված են երկրի վրա՝ խաբելով աշխարհին» (Վարդապետություն և Ուխտեր 50.2): Նրան հետևել նշանակում է, որ մենք պետք է դադարենք հավատալ սխալ գաղափարներին ու ավանդույթներին: Սա ճիշտ էր Լեման Քոփլեի և ուրիշների համար Օհայոյում, ովքեր ընդունեցին վերականգնված ավետարանը, բայց դեռևս շարունակում էին հավատալ որոշ հավատալիքների, որոնք ճշմարիտ չէին: Վարդապետություն և Ուխտեր 49-ում Տերը հայտարարեց ճշմարտություններ, որոնք ուղղեցին Լեմանի նախորդ համոզմունքներն այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ ամուսնությունը և Փրկիչի Երկրորդ Գալուստը: Եվ երբ Օհայոյի նորադարձները «ստացա[ն] ոգիներ, որոնց [նրանք] չէի[ն] կարողանում հասկանալ», Տերը ուսուցանեց նրանց՝ ինչպես տարբերել Հոգու դրսևորումները (Վարդապետություն և Ուխտեր 50.15): Բարի Հովիվը համբերատար էր, Նա գիտեր, որ այս վաղ շրջանի Սրբերը մեր բոլորի նման «փոքր երեխաներ [էի]ն», ովքեր «պետք է աճե[ին] շնորհի մեջ և ճշմարտության գիտության մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 50.40

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 49․5-23

Ավետարանի ճշմարտությունները կարող են օգնել ինձ ճանաչել կեղծ ուսմունքները:

Նախքան Եկեղեցուն միանալը, Լեման Քոփլին եղել էր Քրիստոսի երկրորդ հայտնվելուն հավատացողների միացյալ ընկերության անդամ, որը հայտնի էր նաև որպես Շեյքերներ (տես “Leman Copley and the Shakers,” Revelations in Context, 117–21): Լեմանի հետ ունեցած զրույցից հետո Ջոզեֆ Սմիթը Տիրոջից հստակեցում էր փնտրում Շեյքերների որոշ ուսմունքների մասին, և Տերը պատասխանեց հայտնությամբ, որը տրված է բաժին 49-ում:

Շեյքերների որոշ համոզմունքների մասին նշված է բաժին 49-ի նախադրության մեջ: Նշեք կամ ընդգծեք ճշմարտությունները հատվածներ 5-23-ում, որոնք ուղղում են այս համոզմունքները: Մտածեք այսօր աշխարհում գոյություն ունեցող այլ կեղծ ուսմունքների և ավանդույթների մասին: Ավետարանական ո՞ր ճշմարտությունները կարող են օգնել ձեզ պաշտպանվել դրանցից:

Վարդապետություն և Ուխտեր 49․15-17

Տղամարդու և կնոջ ամուսնությունը Աստծո ծրագրի հիմնական մասն է:

Ամուսնության մասին ի՞նչ ճշմարտություններ եք սովորում Վարդապետություն և Ուխտեր 49․15-17-ից։ Ինչո՞ւ եք համարում, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև էական դեր է կատարում Աստծո ծրագրում: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը տվել է երկու պատճառ. «Պատճառ 1․ Տղամարդու և կնոջ հոգիների բնույթները լրացնում և կատարյալ են դարձնում միմյանց, և այդպիսով նախատեսված է, որ տղամարդիկ և կանայք միասին զարգանան դեպի վեհացումը: … Պատճառ 2․ Աստվածային ծրագրի համաձայն, տղամարդը և կինը պետք է երեխաներ աշխարհ բերեն և լավագույն պայմաններն ապահովեն երեխաների դաստիարակության և զարգացման համար» (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, June 2006, 83–84):

Տես նաև Ծննդոց 2.20–24, Ա Կորնթացիս 11.11, «Ընտանիք. հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 145:

Նկար
Զույգը տաճարի մոտ

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից:

Վարդապետություն և Ուխտեր 50

Տիրոջ ուսմունքները կարող են պաշտպանել ինձ սատանայի խաբեություններից։

Օհայոյի նորադարձները շատ էին ցանկանում ստանալ հոգևոր դրսևորումներ, որոնք խոստացված են սուրբ գրություններում, բայց սատանան ևս շատ էր ցանկանում խաբել նրանց: Նրանք ցանկանում էին իմանալ՝ եթե ինչ-որ մեկը գոռում է կամ ուշաթափվում է, արդյո՞ք դա Հոգու ազդեցությունն է:

Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են օգնել այդ նորադարձներին հասկանալ, թե ինչպես ճանաչել Սուրբ Հոգու դրսևորումները և խուսափել սատանայի նմանակների կողմից խաբվելուց: Դուք ի՞նչ սկզբունքներ եք գտնում Վարդապետություն և Ուխտեր 50-ում, որով կարող եք կիսվել (տես հատկապես հատվածներ 22–25, 29–34, 40–46):

Տես նաև Բ Տիմոթեոս 3.13-17:

Վարդապետություն և Ուխտեր 50․13-24

Ուսուցիչներն ու սովորողները միասին շենանում են Հոգով:

Որպեսզի ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 50.13-24 հատվածները, կարող եք նկարել մի ուսուցիչ և մի սովորող և յուրաքանչյուրի կողքին կազմել բառերի ու արտահայտությունների ցուցակ այս հատվածներից, որոնք ձեզ ինչ-որ բան են ուսուցանում ավետարանի ուսումնասիրության և ուսուցման մասին: Երբևէ ունեցե՞լ եք փորձառություններ, որոնք ուսուցանել են ձեզ Հոգու կարևորությունը ուսուցման և ուսումնասիրության մեջ: Մտածեք, թե դուք ինչ կարող եք անել, որպեսզի բարելավեք ձեր ջանքերը՝ որպես ավետարանն ուսումնասիրող և ավետարանի ուսուցիչ:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 49.2Ի՞նչ է նշանակում «փափագ[ել] իմանալ ճշմարտությունը մասամբ, ոչ ամբողջովին»: Դուք կարող եք ցուցադրել մասամբ ծածկված նկար, իսկ ընտանիքի անդամները թող կռահեն, թե ինչ է դա: Ի՞նչ է պատահում, երբ մենք ընդունում ենք ճշմարտության միայն մի մասը (տես 2 Նեփի 28.29): Ավետարանի լրիվությունն ինչպե՞ս է օրհնություն հանդիսանում մեզ համար:

Վարդապետություն և Ուխտեր 49․26-28Մենք ինչպե՞ս ենք օրհնված Տիրոջ հետևյալ խոստումով՝ «Ահա, ես կգնամ ձեր առջևից և ձեր թիկնապահը կլինեմ. և ես կլինեմ ձեր մեջ»: Ընտանիքի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ զգացել են, որ Տերը «[գնում էր իրենց] առջևից» կամ զգացել են, որ Նա «[իրենց] մեջ [Էր]»։

Վարդապետություն և Ուխտեր 50․23-25Դուք կարող եք հավաքվել մի մութ սենյակում և կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.23–25-ը, ապա աստիճանաբար ավելացնել լույսը՝ մոմեր վառելով կամ մեկ առ մեկ վառելով լույսերը: Կարող եք նաև կարդալ այս հատվածները, մինչ դիտում եք, թե ինչպես է ծագում արևը առավոտյան: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք, որ մեր ավետարանի լույսը շարունակի աճել: Երբ այս շաբաթ ընտանիքի անդամները որևէ նոր բան սովորեն ավետարանի մասին, խրախուսեք նրանց դրանով կիսվել ընտանիքի հետ՝ գրելով որևէ երկտող և ամրացնելով այն լամպին կամ տան մեջ գտնվող մեկ այլ լուսատուի:

Վարդապետություն և Ուխտեր 50․40-46Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 50.40-46-ը, կարող եք ցույց տալ Փրկիչի նկարը, որն ուղեկցում է այս համառոտ շարադրանքին, ապա տվեք այսպիսի հարցեր. Ինչպե՞ս կարող եք հասկանալ, որ Փրկիչը սիրում է Իր ոչխարներին: Ինչպե՞ս է Փրկիչը հովիվ հանդիսանում մեզ համար: Սուրբ գրություններից ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս այն գաղափարը, որ Փրկիչը հովիվ է, իսկ մենք՝ Նրա ոչխարները:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «Jesus Has Risen», Երեխաների Երգարանից, 144։

Բարելավել մեր ուսուցումը

Եղեք ճկուն։ Ուսուցման լավագույն պահերը, հատկապես տանը, հաճախ ինքնաբուխ են և անսպասելի. ընտանեկան ճաշը կարող է քննարկում ոգեշնչել Աստծո խոսքով սնվելու մասին, իսկ առատ անձրևը կարող է հնարավորություն լինել կենդանի ջրի մասին վկայելու համար: Եթե դուք հոգևորապես պատրաստված եք, Տերը ձեզ կտա «այն նույն պահին… թե ինչ պիտի ասեք» (Վարդապետություն և Ուխտեր 100.6):

Նկար
Հիսուս Քրիստոսը գառան հետ

Քնքուշ հովիվը, Կիմ Յանսան