Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 24-30-ը Վարդապետություն և Ուխտեր 58-59․ «Ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործի մեջ»


Մայիսի 24-30-ը Վարդապետություն և Ուխտեր 58-59․ «Ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործի մեջ», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մայիսի 24-30-ը Վարդապետություն և Ուխտեր 58-59, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Ինդիփենդենս Միսսուրի փողոց

Ինդիփենդենս, Միսսուրի, Ալ Ռաունդս

Մայիսի 24-30-ը

Վարդապետություն և Ուխտեր 58-59

«Ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործի մեջ»

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է. «Սուրբ գրությունները կօգնեն մեզ վճռել մեր բոլոր անձնական խնդիրները, քանի որ կարդալով դրանք, մենք հրավիրում և արժանանում ենք սուրբ Հոգու ոգեշնչմանը, որը կառաջնորդի մեզ դեպի ողջ ճշմարտությունը» (in David A. Edwards, “Are My Answers in There?New Era, May 2016, 42):

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ Եկեղեցու երեցներն առաջին անգամ տեսան Սիոն քաղաքի տեղը՝ Ինդիփենդենսը (Միսսուրի), դա այն չէր, ինչ նրանք ակնկալում էին: Ոմանք կարծում էին, որ կգտնեն մի լավ զարգացող, աշխատասեր համայնք՝ Սրբերի ուժեղ խմբով: Փոխարենը նրանք գտան սակավաբնակ սահմանամերձ մի բնակավայր, որտեղ բացակայում էր քաղաքակրթությունը, որին նրանք վարժված էին, իսկ Սրբերի փոխարեն բնակվում էին սահմանամերձ ավանի կոպիտ բնակիչները: Պարզվեց, որ Տերը նրանց չէր խնդրում պարզապես գալ Սիոն. Նա ցանկանում էր, որ նրանք կառուցեին այն:

Երբ մեր ակնկալիքները չեն համապատասխանում իրականությանը, մենք կարող ենք հիշել, թե Տերն ինչ ասաց Սրբերին 1831թ.-ին. «Դուք ձեր բնական աչքերով չեք կարող տեսնել ձեր Աստծո ծրագիրը, այն բաների վերաբերյալ, որոնք ապագայում տեղի են ունենալու, և փառքը, որը պիտի գա շատ նեղությունից հետո» (Վարդապետություն և Ուխտեր 58.3): Այո, կյանքը լի է ձախորդություններով, նույնիսկ ամբարշտությամբ, բայց մենք կարող ենք «շատ արդարություն գործե[լ]. քանզի զորություն կա [մեր] մեջ» (հատվածներ 27–28):

Տես նաև Սրբերը, 1․127-33։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 58.1–5, 26–33, 44, 59.23

Օրհնությունները գալիս են ըստ Աստծո ժամանակի և մեր ջանասիրության:

Սրբերը սկսեցին հիմնել Սիոնը Ջեկսոն գավառում (Միսսուրի), որտեղ նրանք կրեցին շատ փորձություններ: Անշուշտ, նրանք հուսով էին, որ իրենց կյանքի ընթացքում այդ տարածքը կծաղկի և կդառնա մի վայր, որտեղ կհավաքվեն բոլոր Սրբերը: Սակայն մի քանի տարվա ընթացքում Սրբերը հարկադրված էին հեռանալ Ջեկսոն գավառից, և Տերը հայտնեց նրանց, որ Իր ժողովուրդը ստիպված կլինի «սպասե[լ] մի փոքր ժամանակ՝ Սիոնի փրկագնման համար» (Վարդապետություն և Ուխտեր 105.9):

Երբ ուսումնասիրեք հետևյալ հատվածները, փնտրեք պատճառները, թե օրհնություններն ինչու էին ուշանալու որոշ ժամանակով: Ստորև տրված հարցերը կարող են օգնել ձեզ խորհել։

Վարդապետություն և Ուխտեր 58․1-5, 59.23 Այս հատվածներում ո՞ր ուղերձներն են զորացնում ձախորդությունները համբերությամբ տանելու ձեր կարողությունը: Ի՞նչ օրհնություններ եք ստացել ձախորդությունից հետո։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ որոշ օրհնություններ գալիս են միայն ձախորդությունից հետո:

Վարդապետություն և Ուխտեր 58․26-33 Աստծո խոստումների կատարման գործում ի՞նչ դեր ունի «ջերմեռանդ ներգրավված լինե[լը] բարի գործի մեջ»: Ի՞նչ դեր ունի ձեր հնազանդությունը:

Վարդապետություն և Ուխտեր 58․44 Ի՞նչ կապ կա «հավատքի աղոթքի» և մեզ համար Տիրոջ կամքի միջև։

Վարդապետություն և Ուխտեր 59, բաժնի նախադրությունը

Ո՞վ էր Փոլլի Նայթը:

Փոլլի Նայթը և նրա ամուսինը՝ Ջոզեֆ Նայթ Ավագը, Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման առաջին հավատացյալներից էին: Փոլլին և Ջոզեֆը կենսական աջակցություն ցուցաբերեցին Մարգարեին Մորմոնի Գրքի թարգմանության գործում: Նայթ ընտանիքը հեռացավ Կոլեսվիլից (Նյու Յորք), որպեսզի Սրբերի հետ հավաքվեն Օհայոյում, իսկ ավելի ուշ նրանց պատվիրվեց տեղափոխվել Ջեկսոն գավառ (Միսսուրի): Երբ նրանք ճամփորդում էին, Փոլլիի առողջությունը սկսեց վատթարանալ, բայց նա վճռել էր տեսնել Սիոնը նախքան իր մահը: Մի քանի օր նա արդեն գտնվում էր Միսսուրիում, երբ մահացավ (տես Սրբեր, 1.127–28, 132–33): Վարդապետություն և Ուխտեր 59 բաժինը ստացվեց այն օրը, երբ նա մահացավ, իսկ հատվածներ 1 և 2-ը կարծես, հատուկ ուղղված են նրան:

Վարդապետություն և Ուխտեր 59․9-19

Հանգստության օրը սուրբ պահելով, մենք ստանում ենք աշխարհիկ և հոգևոր օրհնություններ:

Երբ Տերը խոստացավ օրհնել Սիոնի Սրբերին «ոչ քիչ պատվիրաններով», Նա մասնավորապես շեշտադրեց մի պատվիրան. Իր «սուրբ օրը» պատվելու պատվիրանը (Վարդապետություն և Ուխտեր 59.4, 9): Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 59․9-19-ը, խորհեք, թե Հանգստության օրը պատվելը ինչու պետք է այդքան կարևոր լիներ այս Սրբերի համար, երբ նրանք փորձում էին կառուցել Սիոնը։

Կարող եք խորհել նաև նմանատիպ հարցերի շուրջ. Արդյո՞ք ես պահում եմ Հանգստության օրն այնպես, ինչպես նախատեսել է Տերը: Հանգստության օրը սուրբ պահելով, ինչպե՞ս եմ օգնում «անբիծ պահել [ինձ] աշխարհից» (հատված 9): Ես ի՞նչ կարող եմ անել, որ իմ «տուրքը մատուցե[մ] Բարձրյալին» (հատված 10):

Հետևյալ հատվածները կարդալուց հետո ոգեշնչվելով, ի՞նչ եք անելու, որպեսզի լիարժեք սուրբ պահեք Հանգստության օրը: Ծննդոց 2.2–3, Ելից 20.8–11, 31.13, 16, Երկրորդ Օրինաց 5.12–15, Եսայիա 58.13–14, Մարկոս 2.27, Հովհաննես 20.1–19, Գործք 20.7

Դուք կարող եք օգտվել նաև Հանգստության օրվա մասին բազմաթիվ տեսաֆիլմերից կամ այլ աղբյուրներից, որոնք գտնվում են՝ sabbath.ChurchofJesusChrist.org:

Տես նաև Ռասսել Մ․ Նելսոն, «Կիրակին բերկրանք է», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 129–32, Աստվածաշնչի բառարան, «Հանգստության օրը»:

Նկար
Հաց և հաղորդության բաժակներ

Հաղորդության ընդունումը Հանգստության օրը սուրբ պահելու մասն է:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 58․26-29Խնդրեք ընտանիքի անդամներին կազմել մի քանի գործերի ցուցակ, որոնցում նրանք «ջերմեռանդ ներգրավված» են: Արդյո՞ք դրանք բոլորը «բարի գործ[եր]» են: Տերն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք «շատ բաներ անեն[ք մեր] իսկ ազատ կամքով»: Խնդրեք ընտանիքի բոլոր անդամներին մտածել, թե նրանք ինչ կարող են անել այս շաբաթ, որպեսզի «շատ արդարություն գործեն»: Ավելի ուշ նրանք կարող են զեկուցել իրենց կատարածի մասին:

Վարդապետություն և ուխտեր 58․42–43Ի՞նչ են զգում ընտանիքի անդամները, երբ կարդում են այս հատվածները: Այս հատվածներն ինչպե՞ս կարող են օգնել ինչ-որ մեկին, ով ապաշխարության կարիք ունի։

Վարդապետություն և Ուխտեր 59․3-19Ի՞նչ կարող է նշանակել՝ լինել «պսակվ[ած] … պատվիրաններով» (հատված 4): Երբ կարդաք պատվիրանները հատվածներ 5–19-ում, քննարկեք օրհնությունները, որոնք ստացել եք՝ հնազանդվելով այդ պատվիրաններից յուրաքանչյուրին:

Կարող եք նաև նկատել, թե ինչպես են «ուրախություն», «ցնծություն», «ուրախ» և «զվարթ» բառերը նկարագրում պատվիրանները՝ Հանգստության օրը պատվելու համար: Ինչպե՞ս կարող եք ձեր Հանգստության օրն ավելի ուրախ դարձնել: Ձեր ընտանիքը կարող է խաղալ համընկնումների խաղ քարտերով, որոնք պատկերում են այն գործերը, որոնք կարող եք կատարել՝ Հանգստության օրը սուրբ պահելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 59․18-21Ի՞նչ կարող ենք անել, որ «խոստովանենք … [Աստծո] ձեռքը բոլոր բաներում» (հատված 21): Կարող եք զբոսնել կամ նայել նկարներին, նկատելով այն բաները, որոնք «աչքը շոյելու և սիրտն ուրախացնելու համար» են (հատված 18): Կարող եք լուսանկարել ձեր գտածը կամ նկարել նկարները, իսկ հետո խոսել այն մասին, թե ինչպես կարող եք ձեր երախտագիտությունն արտահայտել դրանց համար: Մենք ինչպե՞ս ենք տեսել Աստծո ձեռքը մեր կյանքում:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Choose the Right», Hymns, no. 239։

Բարելավել մեր ուսուցումը

Կիսվել սուրբ գրություններով Ընտանիքի անդամներին ժամանակ տվեք կիսվել սուրբ գրությունների հատվածներով, որոնք նրանք կարևոր են համարել իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ:

Նկար
Աղջիկն աղոթում է հաղորդության ժամանակ

Նկարազարդումը` Մարթի Մեյջըր