Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 24-30-ը: Վարդապետություն և Ուխտեր 58-59. «Ջերմեռանդ ներգրավված լինել բարի գործի մեջ»


Մայիսի 24-30-ը: Վարդապետություն և Ուխտեր 58-59. «Ջերմեռանդ ներգրավված լինել բարի գործի մեջ», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մայիսի 24-30-ը: Վարդապետություն և Ուխտեր 58-59, Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար

Նկար
Ինդիփենդենս Միսսուրի փողոց

Ինդիփենդենս, Միսսուրի, Ալ Ռաունդս

Մայիսի 24-30-ը

Վարդապետություն և Ուխտեր 58-59

Ջերմեռանդ ներգրավված լինել բարի գործի մեջ:

Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 58-59 բաժինները, գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Այդ տպավորությունները կօգնեն ձեզ ծրագրել՝ ձեր սովորած վարդապետությունն ինչպես ուսուցանեք երեխաներին: Կարող եք նաև գաղափարներ գտնել այս դասի օժանդակ նյութում, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համարձեռնարկում, կամ Եկեղեցու ամսագրերում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք մի քանի երեխայի կիսվել, թե շաբաթվա ընթացքում ինչ քայլեր են կատարել՝ սուրբ գրություններից սովորելու համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 58․27-28

Երկնային Հայրը տվել է ինձ ընտրելու զորություն:

Օգնեք երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք ճիշտ ընտրություններ կատարենք, որոնք բերում են երջանկություն՝ ինչպես մեզ, այնպես էլ ուրիշներին:

Հնարավոր վարժություններ

  • Վարդապետություն և Ուխտեր 58․27-28 հատվածներից կարդացեք արտահայտություններ, որոնք կօգնեն երեխաներին հասկանալ, որ նրանք կարող են ընտրել բարին: Սենյակի մի կողմում դրեք ուրախ դեմքի պատկեր, իսկ մյուս կողմում՝ տխուր դեմքի: Ինչպիսի՞ զգացմունքներ ենք մենք ունենում, երբ ընտրում ենք բարիք գործել: Նկարագրեք լավ ու վատ ընտրությունների հետ կապված մի քանի իրավիճակներ: Յուրաքանչյուր իրավիճակն ու ընտրությունը նկարագրելուց հետո խնդրեք երեխաներին կանգնել երջանիկ դեմքի կողքին, եթե ընտրությունը լավն է և տխուր դեմքի կողքին՝ եթե վատն է:

  • Երեխաներին ցույց տվեք բազմագույն յուղամատիտներով մի տուփ: Ապա նրանց ցույց տվեք մեկ յուղամատիտ պարունակող տուփ: Հարցրեք երեխաներին, թե այս տուփերից ո՞ր մեկը նրանք կցանկանային օգտագործել: Ինչո՞ւ: Բացատրեք, որ ընտրելու ունակությունը օրհնություն է Երկնային Հոր կողմից: Վկայեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ և ուզում են, որ մենք լավ ընտրություններ կատարենք:

  • Պատմեք երեխաներին ձեր փորձից՝ երբ դուք լավ ընտրություն եք կատարել և նկարագրեք, թե ինչպես եք զգացել դրա արդյունքում: Հրավիրեք երեխաներին նկարել ձեր պատմածը կամ իրենց սեփական պատմության նկարը: Այնուհետև թող նրանք ցույց տան իրենց նկարները դասարանի անդամներին և ասեն, թե ինչ սովորեցին այս պատմությունից:

Վարդապետություն և Ուխտեր 59․7

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես շնորհակալ լինեմ:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ Երկնային Հորը շնորհակալ լինելու կարևորությունը իրենց օրհնությունների համար:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ասեք մի բան, ինչի համար դուք շնորհակալ եք, և խնդրեք նրանց, որ ասեն, թե իրենք ինչի համար են շնորհակալ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 59.7 հատվածը և օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են շնորհակալություն հայտնել Երկնային Հորը իրենց օրհնությունների համար: Նրանք ի՞նչ կարող են պատրաստել և տուն տանել՝ որը կհիշեցնի շնորհակալություն հայտնել Երկնային Հորը իրենց օրհնությունների համար:

  • Միասին երգեք երախտագիտության մասին երգ, օրինակ՝ «Որ առողջ ենք ու ամուր» (Երեխաների Երգարան, 18): Հրավիրեք երեխաներին փոխարինել երգի բառերը այն բաներով, ինչի համար իրենք շնորհակալ են:

  • Խնդրեք երեխաներին նկարել այն, ինչի համար շնորհակալ են:

Վարդապետություն և Ուխտեր 59․9-12

Հանգստության օրը Տիրոջ օրն է:

Կիսվելով, թե ինչ ուրախություն եք ունենում Հանգստության օրը սուրբ պահելով, դուք օգնում եք երեխաներին Հանգստության օրը տեսնել որպես Տիրոջը երկրպագելու օր:

Հնարավոր վարժություններ

  • Դասարան բերեք նկարներ կամ առարկաներ, որոնք պատկերում են այն լավ բաները, որոնք մենք կարող ենք անել կիրակի օրը՝ Տիրոջը երկրպագելու և ուրախություն գտնելու համար: Որոշ գաղափարներ կարող եք գտնել Վարդապետություն և Ուխտեր 59.9–12 և «Հանգստության օրը պահելը» (Երիտասարդներին զորացնելու համար, 30–31): Օրինակ, հաղորդությունը ներկայացնելու համար կարող եք ցույց տալ նկար 108, Ավետարանի պատկերագրքից կամ հաղորդության բաժակ և մի կտոր հաց: Այս բաներն ինչպե՞ս են օգնում մեզ, որ Հանգստության օրն ավելի մոտ լինենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Երեխաների հետ լրացրեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի նրանց մտքեր տաք՝ թե ինչպես Հանգստության օրը դարձնել սուրբ օր:

    Նկար
    հացը և հաղորդության բաժակները

    Հաղորդության ընդունումը օգնում է մեզ հարգել Հանգստության օրը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 58․27-28

Ազատ կամքը ընտրելու զորությունն է:

Աստված մեզ ընտրելու զորություն է տվել, և այդ զորությամբ մենք կարող ենք «շատ արդարություն գործել» (հատված 27): Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանի երեխաներին հասկանալ, որ թեև աշխարհում կա ամբարիշտություն, սակայն «զորություն կա նրանց մեջ», որ «բարիք գործեն» (հատված 28):

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք երեխաներին մի թղթե պաստառ, որի մի կողմում գրված է ընտրություն, իսկ մյուս կողմում՝ հետևանք բառերը: Բացատրեք, որ ընտրություններն ունեն հետևանքներ կամ արդյունքներ՝ ինքնաբերաբար բխող գործողություններով: Հրավիրեք երեխաներից մեկին վերցնել պաստառը, որպեսզի համոզվի, որ երբ վերցնում եք թուղթը, ապա վերցնում եք միաժամանակ և՛ ընտրությունը, և՛ այդ ընտրության հետևանքը: Խնդրեք որևէ երեխայի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58:27-28: Մենք ի՞նչ ընտրություններ կարող ենք անել, որոնց շնորհիվ «շատ արդարություն» կամ լավ հետևանքներ կլինեն (հատված 27): Ե՞րբ ենք մենք ճիշտ ընտրություններ կատարել, որոնք այնպիսի հետևանքներ են ունեցել, որ օրհնել են մարդկանց:

  • Առանձին թղթե ժապավենների վրա գրեք Վարդապետություն և Ուխտեր 58․27-28 հատվածներից արտահայտություններ և բաժանեք երեխաներին մեկական ժապավեն: Խնդրեք նրանց մտքում կարդալ հատվածները և խորհել գրված արտահայտության շուրջ: Հրավիրեք երեխաներին նստել այն հաջորդականությամբ, որով իրենց արտահայտությունները գրված են հատվածներ 27-28-ում, և միմյանց հետ կիսվել, թե ինչ են սովորել: Ո՞րն է մեզ ուղղված Տիրոջ ուղերձը այս հատվածներում:

  • Ընտրությունների մասին մի երգ երգեք, օրինակ՝ «Ընտրիր ճիշտ ուղին» (Երեխաների Երգարան, 82): Հարցեր տվեք, որպեսզի օգնեք երեխաներին խորհել երգի բառերի շուրջ: Օրինակ. Ո՞վ է առաջնորդում ձեզ, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեք: Ո՞վ է փորձում այնպես անել, որ դուք սխալ ընտրություն կատարեք: Ինչպե՞ս եք ձեզ զգում, երբ ճիշտն եք ընտրում:

Վարդապետություն և Ուխտեր 59․9-16

Հանգստության օրը Տիրոջ օրն է:

Տերն ասել է, որ Հանգստության օրը պահելը օգնում է «անբիծ պահել [մեզ] աշխարհից» (Վարդապետություն և Ուխտեր 59․9): Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանի երեխաներին հարգել Հանգստության օրը և այն սիրո նշան դարձնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին զույգերով կարդալ Վարդապետություն և Ուխտեր 59.9-16 հատվածները, և յուրաքանչյուր զույգին խնդրեք ամեն հատվածից գրել որևէ բան, ինչը նրանք սովորում են Հանգստության օրվա մասին: Րոպեներ անց խնդրեք յուրաքանչյուր զույգին կիսվել դասարանի հետ իրենց գրածով: Ելնելով սովորածից՝ ի՞նչը մենք այլ կերպ կանենք Հանգստության օրը:

  • Պատրաստեք համընկնումների մի պարզ խաղ, որի ժամանակ երեխաները կհամապատասխանեցնեն Վարդապետություն և Ուխտեր 59.9-16 հատվածների արտահայտությունները: Ընտրեք արտահայտություններ, որոնք ուսուցանում են, թե Տերն ինչ է ցանկանում, որ մենք անենք Հանգստության օրը: Քննարկեք, թե այս արտահայտություններն ինչ են ուսուցանում մեզ Տիրոջ օրվա մասին, և ինչպես մենք կարող ենք ավելի մոտենալ Նրան:

  • Հանգստության օրը «Տիրոջ օրն» է (Վարդապետություն և Ուխտեր 59.12), օր՝ որը ցույց է տալիս, որ մենք հիշում ենք Տիրոջ բազմաթիվ գործերը՝ երկրպագելով Նրան (տես Աստվածաշնչի բառարան, «Հանգստության օր»): Օգնեք երեխաներին խորհել այս գործերի մասին՝ հրավիրելով նրանց կարդալ սուրբ գրությունների հետևյալ հատվածները և ցույց տալով նրանց համապատասխան նկարներ. Ծննդոց 2.1-3 (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 3), Հովհաննես 20.1-19 (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 59): Ուրիշ ի՞նչ զորավոր գործեր մենք կարող ենք հիշել Հանգստության օրը: Լրացուցիչ ի՞նչ բաներ ենք մենք սովորում Հանգստության օրվա մասին Վարդապետություն և Ուխտեր 59.9-16 հատվածներից։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել, թե ինչ կարող են իրենք անել՝ Հանգստության օրը սուրբ պահելու համար:

Բարելավել մեր ուսուցումը

Խթանեք երեխաների ինքնավստահությունը: Որոշ երեխաներ, հնարավոր է, մտածեն, որ չեն կարող ավետարանն ինքնուրույն սովորել։ Խոստացեք երեխաներին, որ Սուրբ Հոգին կօգնի նրանց սովորել: