Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 10-16-ը: Վարդապետություն և Ուխտեր 49–50. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է»


Մայիսի 10-16-ը: Վարդապետություն և Ուխտեր 49-50. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մայիսի 10-16-ը: Վարդապետություն և Ուխտեր 49-50, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Նկար
լճակն արևածագին

Մայիսի 10-16-ը

Վարդապետություն և Ուխտեր 49-50

«Այն, ինչ Աստծուց է՝ լույս է»։

Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 49-50 բաժինները, փնտրեք ուղերձներ կամ սկզբունքներ, որոնք դուք կզգաք, որ հատուկ նշանակություն կունենան ձեր դասարանի երեխաների համար: Դրանցից մի քանիսը տրված են այս օժանդակ նյութում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից և օգնեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ առումով է Հիսուս Քրիստոսը բարի հովիվ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 49․12-14

Ես կարող եմ հետևել Հիսուս Քրիստոսին։

Օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք կարող են հետևել Հիսուս Քրիստոսին՝ հավատալով Նրան, ապաշխարելով, մկրտվելով և ստանալով Սուրբ Հոգին:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք չորս թղթե ոտնահետք և չորս նկար, որոնք ներկայացնում են՝ հավատքն առ Հիսուս Քրիստոսը, ապաշխարությունը, մկրտությունը և Սուրբ Հոգու ստացումը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 49.12-14 հատվածները և խնդրեք երեխաներին ցույց տալ ճիշտ նկարը, երբ այդ մասին խոսվում է տվյալ հատվածներում: Թող երեխաներն օգնեն ձեզ, որ դնեք ոտնահետքերը գետնին, իսկ նկարները դրանց կողքին, և հրավիրեք երեխաներին հերթով քայլել այդ ոտնահետքերով: Վկայեք, որ երբ մենք կատարում ենք այս նկարներում պատկերվածը, մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին:

  • Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջի օգնությամբ պատրաստեք մատների տիկնիկներ, որոնք կօգնեն երեխաներին սովորել, թե նրանք ինչպես կարող են հետևել Հիսուս Քրիստոսին` ունենալով հավատք, ապաշխարելով, մկրտվելով և ստանալով Սուրբ Հոգու պարգևը:

Վարդապետություն և Ուխտեր 50․23-25

Իմ հոգևոր լույսը կարող է ավելի ու ավելի պայծառ դառնալ:

Վերացական հասկացողությունները, ինչպիսիք են ճշմարտությունը և հոգին, կարող են դժվար հասկանալի լինել փոքր երեխաների համար, բայց դրանք լույսի հետ համեմատելը, ինչպես անում է Տերը Վարդապետություն և Ուխտեր 50.23–25-ում, կարող է օգնել:

Հնարավոր վարժություններ

  • Վարժության օգնությամբ ներկայացրեք, թե ինչպես կարող է մեր հոգևոր լույսը ավելի ու ավելի պայծառ դառնալ: Կարող եք ցույց տալ այնպիսի նկարներ, որոնց վրա լույս է պատկերված (օրինակ՝ մոմ, լամպ և արև) և թող երեխաները դասավորեն դրանք ըստ լույսի պայծառության: Կամ հրավիրեք երեխաներին ներկայացնել, իբրև իրենք լույս են, որը հետզհետե պայծառանում է՝ ներքև խոնարհված դիրքից կամաց-կամաց կանգնելով ու ձեռքերը դեպի վեր բարձրացնելով: Օգնեք նրանց մտածել, թե ինչ լավ գործեր կարող են անել՝ իրենց հոգևոր լույսն ավելի պայծառ դարձնելու համար:

  • Երեխաների հետ երգեք հոգևոր լույսի մասին որևէ երգ, օրինակ՝ Շողա (Երեխաների Երգարան,96): Վկայեք այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը օգնել ձեզ, որ ձեր լույսն ավելի պայծառ լինի: Ասեք երեխաներին այն լույսի մասին, որը դուք տեսնում եք նրանց մեջ:

Վարդապետություն և Ուխտեր 50․41-44

Հիսուս Քրիստոսը սիրում է ինձ:

Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է: Մենք Նրա հոտն ենք, և Նա սիրում է յուրաքանչյուրիս: Ի՞նչը կօգնի ձեր դասարանի երեխաներին զգալ Նրա սերն իրենց հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք երեխաների հետ Հիսուս Քրիստոսի նկարը (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 47, 84, կամ 116), և հարցրեք երեխաներին, թե արդյոք գիտե՞ն, որ Հիսուսը սիրում է երեխաներին: Կիսվեք ձեր գիտելիքով, որ Հիսուսը սիրում է ձեզ և դասարանի բոլոր երեխաներին:

  • Թղթե ոչխարներ պատրաստեք, դրանց վրա գրեք դասարանի երեխաների անունները և թաքցրեք սենյակի տարբեր մասերում: Ցույց տվեք Փրկիչի նկարներից մեկը և կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 50.41-42-ը: Օգնեք երեխաներին հասկանալ, որ այս հատվածներում ուսուցանվում է, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը մտածում իրենց մասին: Թող նրանք գտնեն սենյակում ոչխարների նկարները և տեղադրեն գրատախտակին՝ Հիսուսի նկարի կողքին, այնպես, որ «նրանցից ոչ ոք … չպետք է կորչի» (հատված 42):

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 49․12-14

Ես կարող եմ հետևել Հիսուս Քրիստոսին:

Տերը բոլորիցս ակնկալում է ուսուցանել մարդկանց, որ նրանք կարող են գալ դեպի Նա՝ հավատք ունենալով, ապաշխարելով, մկրտվելով և ստանալով Սուրբ Հոգու պարգևը:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին համեմատել Վարդապետություն և Ուխտեր 49․12-14Գործք 2.38 հատվածում գրված Պետրոսի ուսմունքի և հավատո չորրորդ հանգանակի հետ: Ի՞նչ նմանություններ եք նկատում: Ինչո՞ւ են այդ ճշմարտությունները կարևոր:

  • Հրավիրեք երեխաներին աշխատել զույգերով և ձևացնել, թե նրանցից մեկը ցանկանում է իմանալ՝ ինչպես հետևել Հիսուս Քրիստոսին: Զուգընկերը կարող է ուսուցանել նրան, օգտագործելով Վարդապետություն և Ուխտեր 49.12-14 հատվածները:

Վարդապետություն և Ուխտեր 49․15-17

Տղամարդու և կնոջ ամուսնությունը էական է Աստծո ծրագրում:

Երեխաները, ում դուք ուսուցանում եք, կարող են շփոթեցնող ուղերձներ ստանալ ամուսնության վերաբերյալ: Վարդապետություն և Ուխտեր 49.15–17 հատվածը կօգնի նրանց հասկանալ Տիրոջ մոտեցումը ամուսնության հարցին:

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, որ շեյքերները մարդկանց մի խումբ էր, ովքեր հավատում էին, որ մարդիկ չպետք է ամուսնանան (տես Վարդապետություն և Ուխտերի 49 բաժնի նախաբանը): Հրավիրեք երեխաներին գտնել, թե Տերն ինչ է ուսուցանել ամուսնության մասին Վարդապետություն և Ուխտեր 49.15–17 հատվածներում:

  • Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում «ամուսնությունն Աստծու կողմից է կարգված» արտահայտությունը: Հրավիրեք երեխաներին զույգերով աշխատելով համեմատել Վարդապետություն և Ուխտեր 49․15-17 հատվածները «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին» հռչակագրի առաջին երեք պարբերությունների հետ: Ինչո՞ւ է ամուսնությունն այդքան կարևոր Երկնային Հոր համար:

  • Միասին երգեք «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել» երգի երկրորդ տունը (Երեխաների Երգարան, 98): Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են պատրաստվել, որ մի օր տաճարում ամուսնանան և հավերժական ընտանիք ունենան:

    Նկար
    Ամուսնական զույգը տաճարի մոտ

    Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից:

Վարդապետություն և Ուխտեր 50․40-46

Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է:

Վարդապետություն և Ուխտեր 50․40-46 հատվածները պարունակում են պատկերներ, որոնք կարող են օգնել ձեր դասարանի երեխաներին հասկանալ, թե ինչպես է Փրկիչը մտածում նրանց մասին:

Հնարավոր վարժություններ

  • Համընկնումների խաղ պատրաստեք՝ օգտվելով Վարդապետություն և Ուխտեր 50.40-46 հատվածներից: Օրինակ, մի քարտի վրա կարող եք գրել «Մի վախեցեք, փո՛քր երեխաներ», որը կհամապատասխանի մեկ այլ քարտի հետ, որն ասում է. «քանզի դուք իմն եք» (հատված 41): Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 50․40-46-ը: Այնուհետև խառնեք քարտերը հատակին կամ սեղանին և խնդրեք երեխաներին գտնել համապատասխան արտահայտություններ: Այս արտահայտություններն ի՞նչ են ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի մասին:

  • Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե Փրկիչն ինչով է նման բարի հովվի, խնդրեք նրանց միասին կարդալ Վարդապետություն և Ուխտերի 50․40-46 հատվածները: Այնուհետև ցուցադրեք “Jesus Declares the Parable of the Lost Sheep” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը, և խնդրեք նրանց գտնել ինչ-որ բան տեսանյութում, որը նրանց հիշեցնում է իրենց կարդացածը: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը փրկում մեզ: Ինչպե՞ս կարող ենք մենք բարի հովիվներ լինել ուրիշների համար:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Այսպիսի գրություն պատրաստեք յուրաքանչյուր երեխայի համար, որն ասում է. Հարցրու ինձ: Թող երեխաները լրացնեն բաց թողնվածը նրանով, ինչ սովորել են դասի ժամանակ (անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց) և ամրացրեք գրությունը նրանց հագուստին, որպես հիշեցում, որ տանը քննարկեն այդ թեման:

Բարելավել մեր ուսուցումը

Վարժությունները կարող եք փոփոխել` կախված ձեր դասարանի երեխաների տարիքից: Երբ երեխաները մեծանում են, նրանք ավելի շատ են մասնակցում դասին: Նրանք ավելի շատ փորձ են ունենում և կարող են ավելի լավ կիսվել իրենց մտքերով: Ավելի փոքր երեխաներին ուսուցանելիս գուցե ավելի շատ բացատրեք, քան ավելի մեծերի դեպքում: Երեխաներին միշտ հնարավորություն տվեք ինքնուրույն մասնակցելու, այնուհետև օգնեք նրանց՝ եթե անհրաժեշտ է։