Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 31-ից հունիսի 6-ը Վարդապետություն և Ուխտեր 60-62․ «Ամեն մարմին իմ ձեռքում է»


Մայիսի 31-ից հունիսի 6-ը Վարդապետություն և Ուխտեր 60-62․ «Ամեն մարմին իմ ձեռքում է», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մայիսի 31-ից հունիսի 6-ը Վարդապետություն և Ուխտեր 60-62, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Միսսուրի գետը

Ճամբարային խարույկ Միսսուրի գետի մոտ, Բրայան Մարկ Թեյլոր

Մայիսի 31-ից հունիսի 6-ը

Վարդապետություն և Ուխտեր 60-62

«Ամեն մարմին իմ ձեռքում է»։

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը ուսուցանել է, որ, երբ մենք ուսումնասիրենք սուրբ գրությունները, «վկայությունները կաճեն: Նվիրվածությունը կամրանա։ Ընտանիքները կամրացվեն։ Անձնական հայտնությունը կհորդի» (“The Power of the Word,” Ensign, May 1986, 81):

Գրի առեք ձեր տպավորությունները

1831թ. հունիսին Ջոզեֆ Սմիթը համաժողով անցկացրեց Կիրթլենդի Եկեղեցու երեցների հետ: Այնտեղ Տերը մի քանի երեցների ընդգրկեց զուգընկերության մեջ և ուղարկեց Ջեկսոն գավառ (Միսսուրի) հետևյալ հանձնարարությամբ. «Ճանապարհին քարոզե[ք]» (Վարդապետություն և Ուխտեր 52.10): Շատ երեցներ ջանասիրաբար այդպես վարվեցին, բայց մյուսները՝ ոչ: Ուստի, երբ Կիրթլենդ վերադառնալու ժամանակը եկավ, Տերն ասաց. «Որոշ [երեցների] ես չեմ հավանում, քանզի նրանք չեն կամենում բացել իրենց բերանը, այլ նրանք թաքցնում են քանքարը, որ տվել եմ նրանց» (Վարդապետություն և Ուխտեր 60.2): Մեզանից շատերը կարող են համակրանք զգալ այս երեցների հանդեպ. գուցե մենք նույնպես երկմտում ենք բացել մեր բերանն ու կիսվել ավետարանով: Գուցե մեզ ևս խանգարում է «մարդուց վախենալ[ը]»: Գուցե մենք կասկածի տակ ենք առնում մեր արժանավորությունը կամ ունակությունները: Ինչ էլ որ լինի մեր պատճառը, Տերը «գիտի թուլությունը մարդու, և թե ինչպես սատարի [մեզ]» (Վարդապետություն և Ուխտեր 62.1): Վաղ շրջանի միսիոներներին ուղղված այս բոլոր հայտնությունների մեջ հավաստիացումներ կան, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել մեր վախերը ավետարանով կիսվելու վերաբերյալ, կամ այլ վախերը, որոնց հետ մենք գուցե առնչվենք. «Ես՝ Տերս, իշխում եմ վերը՝ երկինքներում»: «Ես կարող եմ ձեզ սուրբ դարձնել»։ «Ամեն մարմին իմ ձեռքում է»։ Եվ «ուրախ եղեք, փո՛քր երեխաներ. քանզի ես ձեր մեջ եմ»:Վարդապետություն և Ուխտեր 60․4,7, 61․6, 36։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 6062

Տերը գոհ է, երբ ես բացում եմ իմ բերանը ավետարանով կիսվելու համար:

Մենք բոլորս ունեցել ենք փորձառություններ, երբ կարող էինք ինչ-որ մեկի հետ կիսվել ավետարանով, բայց ինչ-որ պատճառով չարեցինք: Երբ կարդաք Տիրոջ խոսքերը՝ ուղղված վաղ շրջանի միսիոներներին, ովքեր թերացան «բացել իրենց բերանները», մտածեք ավետարանով կիսվելու ձեր սեփական հնարավորությունների մասին: Ավետարանի ձեր վկայությունը ինչո՞վ է նման «տաղանդի» կամ Աստծուց տրված գանձի: Ի՞նչ եղանակներով ենք մենք երբեմն «թաքցնում [մեր] տաղանդը»։(Վարդապետություն և Ուխտեր 60․2, տես նաև Մատթեոս 25․14-30

Տերը ուղղեց այս վաղ շրջանի միսիոներներին, բայց Նա նաև փորձեց ոգեշնչել նրանց: Տիրոջից ի՞նչ խրախուսական ուղերձներ եք գտնում բաժիններ 60 և 62-ում: Այս ուղերձներն ինչպե՞ս են կառուցում ձեր վստահությունը ավետարանով կիսվելիս։ Առաջիկա օրերին հնարավորություններ փնտրեք՝ բացելու ձեր բերանը և կիսվեք, թե Աստված ինչ է հանձնարարել ձեզ:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 33.8–10, 103.9–10, Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 15-18:

Նկար
Միսիոներները ավտոբուսում

Աստված ցանկանում է, որ ես ավետարանով կիսվեմ ուրիշների հետ։

Վարդապետություն և Ուխտեր 61․5–6, 14-18

Արդյո՞ք բոլոր ջրերը անիծված են Տիրոջ կողմից:

Տիրոջ նախազգուշացումը Վարդապետություն և Ուխտեր 61 բաժնում մասամբ նախազգուշացում է վտանգների մասին, որոնց Իր ժողովուրդը կարող էր բախվել, մինչ ճամփորդում էր դեպի Սիոն Միսսուրի գետով, որն այդ ժամանակ շատ վտանգավոր էր: Այս նախազգուշացումը չպետք է մեկնաբանվի այնպես, որ մենք պետք է խուսափենք ծովային ճամփորդությունից: Տերը ունի «ողջ զորությունը», ներառյալ ջրերի վրա (հատված 1):

Վարդապետություն և Ուխտեր 61-62

Տերը հզոր է և կարող է պահպանել ինձ:

Կիրթլենդ վերադառնալու ճանապարհին Միսսուրի գետի վրա Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս ղեկավարները կյանքին սպառնացող վտանգի բախվեցին (տես Սրբեր, 1.133–34): Տերն օգտագործեց այս հնարավորությունը Իր ծառաներին նախազգուշացնելու և հրահանգելու համար: Ի՞նչ եք գտնում Վարդապետություն և Ուխտեր 61 բաժնում, որը խրախուսում է ձեզ վստահել Տիրոջը, երբ բախվում եք ձեր սեփական դժվարություններին: Օրինակ, ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Աստված «հավիտենականությունից հավիտենականություն է» (հատված 1):

Կան նմանատիպ գաղափարներ բաժին 62-ում: Այս հայտնության մեջ Տերը ի՞նչ է ուսուցանում ձեզ Իր և Իր զորության մասին:

Խորհեք հավատքի ստեղծման փորձառությունների մասին, երբ Տերը օգնեց ձեզ հաղթահարել հոգևոր և ֆիզիկական ձախորդությունը:

Վարդապետություն և Ուխտեր 62

Տերը ցանկանում է, որ ես որոշ որոշումներ ընդունեմ` «ինչը որ հաճելի է [ինձ]»:

Երբեմն Տերը մեզ հատուկ ուղղորդումներ է տալիս, իսկ որոշ դեպքերում, Նա մեզ է թողնում որոշումներ կայացնելու հնարավորությունը: Այս սկզբունքն ինչպե՞ս է լուսաբանվում Վարդապետություն և Ուխտեր 62-ում (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 60.5, 61.22): Ինչպե՞ս եք տեսել այս սկզբունքները ձեր կյանքում: Ինչո՞ւ է մեզ համար բարի, որ մենք մի քանի որոշումներ կայացնենք առանց Աստծո հատուկ ուղղորդումների։

Տես նաև Եթեր 2.18–25, Վարդապետություն և Ուխտեր 58.27–28:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 60․2-3Ինչո՞ւ վաղ շրջանի որոշ միսիոներներ անվճռական էին ավետարանով կիսվելիս: Ինչո՞ւ ենք մենք երբեմն անվճռական: Դերախաղով ցույց տվեք, թե ընտանիքի անդամներն ինչպես կարող են ավետարանով կիսվել տարբեր միջավայրերում:

Վարդապետություն և Ուխտեր 61․36-39Այս հատվածներում մենք ի՞նչ պատճառներ ենք տեսնում, որ «քաջանանք» (տես նաև Հովհաննես 16.33): Ձեր ընտանիքը կարող է գրել կամ նկարել այն առարկաների նկարները, որոնք նրանց ուրախություն են պատճառում, և հավաքեն դրանք «քաջացեք» անունով տարայի մեջ: (Վստահ եղեք, որ ընդգրկել եք Փրկիչի նկարները և մեր հանդեպ Նրա սիրո հիշեցումները:) Ամբողջ շաբաթ, երբ ընտանիքի անդամները հիշեցման կարիք ունեն երջանիկ լինելու պատճառների մասին, նրանք կարող են որևէ բան ընտրել տարայից:

Վարդապետություն և Ուխտեր 61․36Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքի անդամներին հիշել, որ Փրկիչը «[մեր] մեջ է»։ Կարող եք միասին որոշել և ձեր տանը որևէ աչքի ընկնող տեղում ցուցադրել Նրա նկարը: Ինչպե՞ս կարող ենք Փրկիչին հրավիրել մեր առօրյա կյանք։

Վարդապետություն և Ուխտեր 62․3Այս հատվածն ընթերցելուց հետո կարող եք անցկացնել ընտանեկան վկայության ժողով: Որպեսզի բացատրեք, թե ինչ է վկայությունը, կարող եք կիսվել Նախագահ Մ. Ռասսել Բալլարդի «Անբիծ վկայություն» ուղերձից մի հատվածով (Ensign or Liahona, Nov. 2004, 40–43): Ինչո՞ւ է կարևոր գրանցել մեր վկայությունները:

Վարդապետություն և Ուխտեր 62․5, 8Տերն ինչո՞ւ պատվիրաններ չի տալիս մեր կյանքի բոլոր ոլորտների մասին: Ըստ 8-րդ հատվածի, մենք ինչպե՞ս պետք է որոշումներ կայացնենք։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ “Testimony,” Hymns, no. 137։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Թող Հոգին առաջնորդի ձեր ուսումնասիրությունը: Թույլ տվեք Հոգուն առաջնորդել ձեզ։ Եղեք զգայուն Հոգու հանդեպ, երբ Նա առաջնորդում է ձեզ դեպի այն բաները, որոնք դուք պետք է սովորեք ամեն օր, նույնիսկ, եթե դա տանում է ձեզ դեպի ուսումնասիրությունը մի թեմայի, որը սկզբում չէիք ծրագրել:

Նկար
Հիսուսը գառին գրկած

Բարի Հովիվը, Դել Փարսոն