Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 103


Բաժին 103

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1834թ. փետրվարի 24-ին (History of the Church, 2.36–39): Այս հայտնությունը ստացվել էր Փարլի Պ. Պրատի և Լայման Ուայթի՝ Օհայոյի Կիրթլենդ ժամանելուց հետո, որոնք եկել էին Միսսուրիից, որ Մարգարեի հետ խորհրդակցեն Սրբերին սփոփելու և Ջեկսոն գավառի իրենց հողերում նրանց վերականգնելու վերաբերյալ:

1–4՝ Ինչու է Տերը թույլ տվել, որ Ջեկսոն գավառի Սրբերը հալածվեն. 5–10՝ Սրբերը կհաղթեն, եթե պատվիրանները պահեն. 11–20՝ Սիոնի փրկագնումը կլինի զորությամբ, և Տերը կգնա իր ժողովրդի առաջից. 21–28՝ Սրբերը պետք է հավաքվեն Սիոնում, և նրանք, ովքեր վայր են դնում իրենց կյանքը, կրկին կգտնեն այն. 29–40՝ Բազմաթիվ եղբայրներ կանչվում են՝ կազմելու Սիոնի Ճամբարը և գնալու Սիոն. նրանց հաղթանակ է խոստացվում, եթե հավատարիմ լինեն:

1 Ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ բարեկամնե՛ր, ահա, ես հայտնություն և պատվիրան կտամ ձեզ, որպեսզի դուք իմանաք, թե ինչպես ավարվեք՝ ձեր եղբայրների փրկության և բփրկագնման հարցում ձեր պարտքը կատարելիս, որոնք ցրված են Սիոնի հողում.

2 աՔշված ու զարկված լինելով իմ թշնամիների ձեռքով, որոնց վրա, ինձ հարմար ժամանակ, ես առանց չափի դուրս կթափեմ իմ զայրույթը:

3 Քանզի ես մինչև այժմ հանդուրժել եմ, որ նրանք կարողանան ալցնել իրենց անօրինությունների չափը, որ նրանց բաժակը լցվի.

4 Եվ որ նրանք, ովքեր իրենց կոչում են իմ անունով, կարողանան մի փոքր ժամանակով ախրատվել դառը և վշտալի խրատով, որովհետև նրանք ամբողջովին բականջ չէին դնում ցուցումներին և պատվիրաններին, որոնք ես տվել եմ նրանց:

5 Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ես մի հրամանագիր եմ հրամանագրել, որն իմ ժողովուրդը պետք է իրագործի, որքան որ նրանք հենց այս ժամից ի վեր ականջ կդնեն այն ախորհրդին, որը ես՝ Տերս՝ նրանց Աստվածը, պիտի տամ նրանց:

6 Ահա նրանք կսկսեն հաղթել իմ թշնամիներին, հենց այս ժամից ի վեր, քանի որ ես հրամանագրել եմ դա:

7 Եվ ալսելով ու հետևելով բոլոր խոսքերին, որոնք ես՝ Տերս՝ նրանց Աստվածը, պիտի խոսեմ նրանց հետ, նրանք երբևէ չեն դադարի հաղթել, մինչև որ աշխարհի բթագավորությունները չհպատակեցվեն իմ ոտքերի տակ, և երկիրը գչտրվի դսրբերին՝ հավիտյանս հավիտենից այն ետիրելու համար:

8 Բայց որքան որ նրանք չեն ապահի իմ պատվիրանները, և ականջ չեն դնի, որ հետևեն իմ բոլոր խոսքերին, աշխարհի թագավորությունները պիտի հաղթեն նրանց:

9 Քանզի նրանք նշանակված էին՝ ալույս լինելու աշխարհի համար և փրկիչները լինելու մարդկանց.

10 Եվ որքան որ նրանք մարդկանց փրկիչները չեն, նրանք նման են աաղի, որը կորցրել է իր համը, և հետևաբար ոչնչի պետք չէ, բացի միայն դուրս գցվելուց և մարդկանց ոտքերի տակ կոխկրտվելուց:

11 Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ. Ես որոշել եմ, որ ձեր եղբայրները, որոնք ցրվել են, պետք է վերադառնան իրենց ժառանգության ահողերը և պետք է կառուցեն Սիոնի ամայի վայրերը:

12 Քանզի աշատ նեղությունից հետո, ինչպես ասել եմ ձեզ նախկին պատվիրանում, գալիս են օրհնությունները:

13 Ահա, սա է այն օրհնությունը, որը ես խոստացել եմ՝ ձեր նեղություններից և ձեր եղբայրների նեղություններից հետո,– ձեր փրկագնումը և ձեր եղբայրների փրկագնումը, այսինքն՝ նրանց վերականգնումը Սիոնի հողում, որ հաստատվեն և այլևս չտապալվեն:

14 Այնուամենայնիվ, եթե նրանք պղծեն իրենց ժառանգությունները, նրանք պետք է տապալվեն. քանզի ես չեմ խնայի նրանց, եթե նրանք պղծեն իրենց ժառանգությունները:

15 Ահա, ես ասում եմ ձեզ. Սիոնի փրկագնումն անպայման պետք է լինի զորությամբ.

16 Հետևաբար, ես մի մարդ կբարձրացնեմ իմ ժողովրդի համար, որը կառաջնորդի նրանց, ինչպես աՄովսեսն առաջնորդեց Իսրայելի զավակներին:

17 Քանզի դուք Իսրայելի զավակներն եք, և Աբրահամի ասերնդից եք, և դուք գերությունից դուրս պիտի առաջնորդվեք զորությամբ և մեկնված բազկով:

18 Եվ ինչպես ձեր հայրերն առաջներում առաջնորդվեցին, ճիշտ նույն ձևով պիտի լինի Սիոնի փրկագնումը:

19 Հետևաբար, թող ձեր սրտերը չնվաղեն, քանզի ես չեմ ասում ձեզ, ինչպես ձեր հայրերին. Իմ ահրեշտակը կգնա ձեր առաջից, բայց ոչ իմ բներկայությունը:

20 Այլ ասում եմ ձեզ. Իմ ահրեշտակը կգնա ձեր առջևից, և նաև իմ ներկայությունը, և ժամանակին դուք բկտիրեք այդ բերրի հողին:

21 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերն է այն ամարդը, որին ես նմանեցրի այն ծառային, որի հետ բայգու Տերը խոսում էր այն առակում, որը ես տվեցի ձեզ:

22 Հետևաբար, թող իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերն ասի իմ տան աամրությանը՝ իմ երիտասարդ և միջին տարիքի տղամարդկանց,– Ի մի հավաքվեք Սիոնի հողում, այն հողի վրա, որը ես գնել եմ ինձ նվիրաբերված դրամով:

23 Եվ թող բոլոր եկեղեցիներն իմաստուն մարդիկ ուղարկեն իրենց դրամով և հողեր ագնեն, ճիշտ ինչպես ես պատվիրել եմ նրանց:

24 Եվ որքան որ իմ թշնամիները գան ձեր վրա՝ դուրս հանելու ձեզ իմ բերրի ահողից, որը ես նվիրաբերել եմ, որ լինի Սիոնի հողը, այսինքն՝ ձեր սեփական հողերից, այս վկայություններից հետո, որոնք դուք բերել եք իմ առաջ նրանց դեմ, դուք պիտի անիծեք նրանց.

25 Եվ ում որ դուք անիծեք, ես պիտի անիծեմ, և դուք պիտի իմ վրեժն առնեք իմ թշնամիներից:

26 Եվ իմ ներկայությունը ձեզ հետ կլինի, նույնիսկ իմ թշնամիներից ավրեժ առնելիս, մինչև երրորդ և չորրորդ սերունդը նրանց, ովքեր ատում են ինձ:

27 Թող ոչ ոք չվախենա ինձ համար վայր ադնել իր կյանքը. քանզի ով ինձ համար վայր է դնում իր կյանքը, նա կրկին կգտնի այն:

28 Եվ ով որ չի կամենում ինձ համար վայր դնել իր կյանքը, իմ աշակերտը չէ:

29 Իմ կամքով է այն, որ իմ ծառա աՍիդնի Ռիգդոնն իր ձայնը բարձրացնի արևելյան շրջանների ժողովքներում, նախապատրաստելով եկեղեցիները, որ պահեն պատվիրանները, որոնք տվել եմ նրանց՝ Սիոնի վերականգնման ու փրկագնման վերաբերյալ:

30 Իմ կամքով է այն, որ իմ ծառա Փարլի Պ. աՊրատն ու իմ ծառա Լայման Ուայթը չպետք է վերադառնան իրենց եղբայրների հողը, մինչև որ նրանք չգտնեն ընկերակիցներ՝ գնալու դեպի Սիոնի հողը՝ տասով կամ քսանով կամ հիսունով կամ հարյուրով, մինչև որ նրանք չգտնեն թվով հինգ հարյուր մարդ իմ տան բամրությունից:

31 Ահա, դա իմ կամքն է. խնդրեք և կստանաք. սակայն մարդիկ միշտ աչէ, որ կատարում են իմ կամքը:

32 Հետևաբար, եթե դուք չկարողանաք գտնել հինգ հարյուր մարդ, փնտրեք ջանասիրաբար, որ միգուցե կարողանաք գտնել երեք հարյուրը:

33 Եվ եթե դուք չկարողանաք գտնել երեք հարյուր մարդ, փնտրեք ջանասիրաբար, որ միգուցե կարողանաք գտնել հարյուրը:

34 Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ. Ես պատվիրան եմ տալիս ձեզ, որ դուք վեր չգնաք Սիոնի հողը, մինչև որ չգտնեք իմ տան ամրությունից հարյուրը, որոնք ձեզ հետ կգնան Սիոնի հողը:

35 Հետևաբար, ինչպես ասացի ձեզ. Խնդրեք, և դուք կստանաք. լրջորեն աղոթեք, որ միգուցե իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերը կարողանա ձեզ հետ գնալ և նախագահել իմ ժողովրդի մեջ, և կազմակերպի իմ արքայությունը անվիրաբերված հողի վրա, և հաստատի Սիոնի զավակներին օրենքների և պատվիրանների վրա, որոնք կային, և որոնք կտրվեն ձեզ:

36 Ամեն հաղթանակ ու փառք ձեզ համար իրականացվում է ձեր աջանասիրության, հավատարմության և հավատքի բաղոթքի միջոցով:

37 Թող իմ ծառա Փարլի Պ. Պրատը ճամփորդի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերի հետ:

38 Թող իմ ծառա Լայման Ուայթը ճամփորդի իմ ծառա Սիդնի Ռիգդոնի հետ:

39 Թող իմ ծառա Հայրում Սմիթը ճամփորդի իմ ծառա Ֆրեդերիկ Գ. Վիլյամսի հետ:

40 Թող իմ ծառա Օրսոն Հայդը ճամփորդի իմ ծառա Օրսոն Պրատի հետ, ուր որ իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերը խորհուրդ կտա նրանց, այս պատվիրանների կատարումը ձեռք բերելիս, որոնք տվել եմ ձեզ, իսկ մնացածը թողեք իմ ձեռքում: Ճիշտ այդպես: Ամեն: