Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունիսի 14-20-ը Վարդապետություն և Ուխտեր 64-66. «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»


Հունիսի 14-20-ը Վարդապետություն և Ուխտեր 64-66․ «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունիսի 14-20-ը Վարդապետություն և Ուխտեր 64-66, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
դաշտը արևածագին

Ջեկսոն գավառ, Միսսուրի

Հունիսի 14-20-ը

Վարդապետություն և Ուխտեր 64-66

«Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»։

Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է. «Ես հաճախ եմ կարդում սուրբ գրությունները՝ մտքում ունենալով հետևյալ հարցերը. «Աստված ի՞նչ է ցանկանում, որ ես անեմ» կամ «Նա ի՞նչ է կամենում, որ ես զգամ»: Ամեն անգամ ես գտնում եմ նոր գաղափարներ ու մտքեր, որոնք ես նախկինում չէի ունեցել» (“How God Speaks to Me through the Scriptures,” Feb. 6, 2019, blog.ChurchofJesusChrist.org):

Գրի առեք ձեր տպավորությունները

1831թ. օգոստոսի թեժ ամռանը մի քանի երեցներ ճամփորդում էին հետ՝ դեպի Կիրթլենդ այն բանից հետո, երբ նրանք Տիրոջ ուղղորդությամբ ուսումնասիրել էին Սիոնի հողը Միսսուրիում: Դա հաճելի ճամփորդություն չէր: Ճամփորդները՝ Ջոզեֆ Սմիթը, Օլիվեր Քաուդերին, Սիդնի Ռիգդոնը, Էզրա Բութը և մյուսները շոգում էին ու հոգնած էին, և լարվածությունը շուտով վեճերի վերածվեց: Թվում էր՝ երկար ժամանակ էր պահանջվելու Սիոնի՝ սիրո, միասնության և խաղաղության քաղաքի կառուցման համար:

Բարեբախտաբար, Սիոնի կառուցումը 1831թ. Միսսուրիում և մեր սրտերում ու ծխերում այսօր, մեզանից չի պահանջում կատարյալ լինել: Փոխարենը, «ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»,- ասել է Տերը (Վարդապետություն և Ուխտեր 64.10): Նա պահանջում է «սիրտն ու պատրաստակամ միտքը» (հատված 34): Եվ նա պահանջում է համբերություն ու ջանասիրություն, քանի որ Սիոնը կառուցվում է «փոքր բաների» հիմքի վրա, ավարտվելով նրանց կողմից, ովքեր չեն «ձանձրանում բարին գործելուց» (հատված 33

Տես նաև Սրբերը, 1․133-34, 136-37։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 64․1-11

Ինձանից պահանջվում է ներել բոլորին

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 64.1-11-ը, մտածեք այն ժամանակի մասին, երբ Տերը ներեց ձեզ։ Դուք կարող եք նաև մտածել ինչ-որ մեկի մասին, ում պետք է ներեք: Փրկիչի կարեկցանքն ինչպե՞ս է ազդում ձեր և ուրիշների հանդեպ ունեցած ձեր զգացմունքների վրա: Ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է պատվիրում մեզ «ներել բոլորին» (հատված 10)։ Եթե դուք դժվարությամբ եք ներում, դիտարկեք, թե հետևյալ նյութերն ինչ են ուսուցանում այն մասին, թե Փրկիչն ինչպես կարող է ներել. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաշտության սպասավորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 77–79, Սուրբ գրքերի ուղեցույց, «Ներել», scriptures.ChurchofJesusChrist.org։

Վարդապետություն և Ուխտեր 64․31-34

Աստված պահանջում է իմ սիրտն ու պատրաստակամ միտքը:

Դուք երբևէ «ձանձրացե՞լ եք» «բարին գործելուց»: Փնտրեք ձեզ ուղղված Տիրոջ ուղերձը Վարդապետություն և Ուխտեր 64.31–34-ում: Ի՞նչ է նշանակում՝ Աստծուն տալ ձեր «սիրտն ու պատրաստակամ միտքը (հատված 34):

Վարդապետություն և Ուխտեր 64․41-43

Սիոնը «մի դրոշ պիտի լինի մարդկանց համար»:

Դրոշը մի «չափանիշ է, որի շուրջը հավաքվում են մարդիկ նպատակի կամ ինքնության միասնությամբ» Սուրբ գրքերի ուղեցույց, «Դրոշ», scriptures.ChurchofJesusChrist.org): Ինչպե՞ս է Սիոնը կամ Տիրոջ Եկեղեցին դրոշ եղել ձեզ համար: Դիտարկեք այս առարկաների օրինակները, որոնք դրոշի նման պահվում էին, որպեսզի օրհնեին մարդկանց. Թվոց 21.6–9, Մատթեոս 5.14–16, Ալմա 46.11–20: Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում ձեզ այն մասին, թե դուք ինչպես կարող եք օգնել Եկեղեցուն՝ դրոշ լինելով այնտեղ, որտեղ դուք ապրում եք: Փնտրեք եղանակներ, որոնցով Տերը նկարագրում է Սիոնը Վարդապետություն և Ուխտեր 64.41–43-ում:

Նկար
Մորոնի Զորավարը

Զորավար Մորոնին բարձրացնում է ազատության դրոշը, Գարի Ի. Սմիթ

Վարդապետություն և Ուխտեր 65

«Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը»

Մատթեոսը նկարագրել է Հովհաննես Մկրտիչին՝ որպես մեկի, ով բացականչեց «Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը» (Մատթեոս 3.3, տես նաև Եսայիա 40.3): Վարդապետություն և Ուխտեր 65 բաժնում Տերը օգտագործում է նմանատիպ լեզու, որպեսզի նկարագրի Իր վերջին օրերի աշխատանքը։ Ի՞նչ նմանություններ եք դուք տեսնում Հովհաննես Մկրտիչի գործողության (տես Մատթեոս 3.1–12) և այն բանի միջև, ինչ Տերը ցանկանում է, որ մենք անենք այսօր: Ի՞նչ եք գտնում այս հայտնության մեջ, որը ոգեշնչում է ձեզ իրականացնել դրանում տրված մարգարեությունները: Մտածեք եղանակներ, որոնցով մենք կարող ենք «հայտնի դարձնել [Աստծո] հրաշալի գործերը մարդկանց մեջ» (հատված 4

Վարդապետություն և Ուխտեր 66

Տերը գիտե իմ սրտի խոհերը:

Եկեղեցուն միանալուց կարճ ժամանակ անց Վիլյամ Ի․ Մակլելլին խնդրեց Ջոզեֆ Սմիթին բացահայտել Աստծո կամքը իր համար: Ջոզեֆը չգիտեր դա, բայց Վիլյամը ուներ հինգ անձնական հարցեր, և հույս ուներ, որ Տերը կպատասխաներ դրանց Իր Մարգարեի միջոցով: Մենք չգիտենք, թե ինչ հարցեր ուներ Վիլյամը, բայց գիտենք, որ նրան հասցեագրված հայտնությունը Վարդապետություն և Ուխտեր 66-ում «լիարժեք և ամբողջական» պատասխան տվեց Վիլյամի յուրաքանչյուր հարցին, (“William McLellin’s Five Questions,” Revelations in Context, 138):

Երբ կարդաք բաժին 66-ը, մտածեք, թե Տերը ինչ գիտեր Վիլյամ Մակլելլինի և նրա սրտի մտահոգությունների ու մտադրությունների մասին։ Ինչպե՞ս է Տերը հայտնում, որ Ինքը ճանաչում է ձեզ: Եթե ունեք հայրապետական օրհնություն, ուսումնասիրեք այն: Ուսումնասիրելիս Սուրբ Հոգին ինչպե՞ս է օգնում ձեզ հասկանալ Աստծո կամքը ձեզ համար։

Տես նաև Սրբեր, 1.138–40, Gospel Topics, “Patriarchal Blessings,” topics.ChurchofJesusChrist.org։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 64․8-10Ընտանեկան հարաբերությունները բազմաթիվ հնարավորություններ են տրամադրում ներել սովորելու համար: Գուցե ընտանիքի անդամները խոսեն այն մասին, թե միմյանց ներելն ինչպես է օրհնել ձեր ընտանիքը: Փրկիչն ինչպե՞ս է օգնել մեզ ներել միմյանց: Մենք ինչպե՞ս ենք «չարչարվում» (հատված 8), երբ չենք ներում ուրիշներին:

Վարդապետություն և Ուխտեր 64․33Երկնային Հայրն ի՞նչ է ցանկանում, որ ձեր ընտանիքն անի, որպեսզի կատարի Իր «մեծ գործը»: Գուցե դա տաճար գնալն է, հարևանի հետ ավետարանով կիսվելը կամ հակառակությունը հաղթահարելը: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է հավաքել փոքր առարկաներ, ինչպես օրինակ՝ քարեր, կոճակներ կամ գլուխկոտրուկի մասեր և օգտագործել դրանք՝ ներկայացնելով «փոքր բաները», որոնք կարող ենք անել ամեն օր, որպեսզի Նրա մեծ գործի «հիմքը [դնենք]»: Ընտանիքով ընտրեք այս փոքր նպատակներից մեկը, որի վրա կաշխատեք այս շաբաթ:

Վարդապետություն և Ուխտեր 66․3։Ինչպե՞ս եք ուսուցանելու ապաշխարության կարևորությունը: Դուք կարող եք մի քիչ ուտելիք մատուցել մի ափսեով, որը մասամբ է մաքուր, և կարդալ Վիլյամ Մակլելլինին ուղղված Տիրոջ խոսքերը. «Դու մաքուր ես, բայց ոչ լրիվ»: Ապա կարող եք մաքրել ափսեն և կիսվել ուտելիքով, մինչ քննարկում եք, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է հնարավոր դարձնում, որ մենք հոգևորապես մաքուր լինենք:

Վարդապետություն և Ուխտեր 66․10Ձեր ընտանիքն ինչպե՞ս կարող է հետևել Տիրոջ խորհրդին՝ «Մի փնտրիր ծանրաբեռնվել» շատ գործերով: Կարող եք խոսել Մարիամի և Մարթայի պատմության մասին (տես Ղուկաս 10.38–42) և քննարկել, թե ձեր ընտանիքն ինչպես կարող է հեռու մնալ այնպիսի բաներով ծանրաբեռնվելուց, որոնք հավերժական չեն:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Help Me, Dear Father», Children’s Songbook, 99

Բարելավել մեր ուսուցումը

Եղեք մատչելի և հասանելի: Ուսուցողական լավագույն պահերից մի քանիսը ծագում են որպես հարց կամ մտահոգություն ընտանիքի անդամների սրտում: Ձեր խոսքերով ու գործողություններով հասկացրեք նրանց, որ դուք հաճույքով կլսեք նրանց: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,16:)

Նկար
Կինը ծնկի է իջել Հիսուսի կողքին

Ներվածը, Գրեգ Կ. Օլսեն Օգտագործված է թույլտվությամբ www.GregOlsen.com