Նոր Կտակարան 2023
Դեկտեմբերի 25–31-ը: Հայտնություն 15-22․ «Ով որ յաղթէ, ամենը կժառանգէ»


«Դեկտեմբերի 25–31-ը: Հայտնություն 15–22. «Ով որ յաղթէ, ամենը կժառանգէ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Դեկտեմբերի 25–31-ը: Հայտնություն 15–22», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Հիսուս Քրիստոսը ողջունում է մարդկանց Իր Երկրորդ Գալուստի ժամանակ

Հավերժական քաղաք, Քեյթ Լարսոն

Դեկտեմբերի 25–31-ը:

Հայտնություն 15–22

«Ով որ յաղթէ, ամենը կժառանգէ»

Երբեմն սովորելու ամենամեծ խոչընդոտը մեր ենթադրությունն է, որ մենք սովորելու կարիք չունենք այն, ինչը մենք արդեն գիտենք: Երբ կարդաք սուրբ գրությունները, բաց եղեք նոր գաղափարների համար, որոնք Տերը ցանկանում է տալ ձեզ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Ինչպես հիշում եք, Հայտնություն գիրքը սկսվում է նրանով, որ Փրկիչը ինքն իրեն հռչակում է «սկիզբը եւ վերջը» (Հայտնություն 1.8): Համապատասխանաբար, այն ավարտվում է նմանատիպ բառերով. «Ես եմ … սկիզբը եւ վերջը» (Հայտնություն 22.13): Սակայն ի՞նչ է դա նշանակում: Ինչի՞ սկիզբն ու վերջը: Հայտնություն գիրքը զորավոր կերպով վկայում է, որ Հիսուս Քրիստոսը սկիզբն ու վերջն է ամեն ինչի՝ մարդկային գոյության և փրկության մեծ, ավերիչ դրամայի: Նա է «Գառի կեանքի գրքի մէջ, որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է» (Հայտնություն 13.8): Եվ Նա թագավորների Թագավորն է, ով վերջ է տալիս չարությանը, վշտին և նույնիսկ մահին, և սկիզբ է դնում «նոր երկ[նքի] եւ նոր երկ[րի]» (Հայտնություն 21.1):

Այնուամենայնիվ, մինչ այս նոր երկինքն ու նոր երկիրը կգան, մենք շատ բան ունենք հաղթահարելու՝ պատուհասներ, պատերազմներ, մոլեգնող չարություն, որոնք բոլորը վառ կերպով նկարագրում է Հայտնություն գիրքը: Սակայն Հիսուս Քրիստոսը մեզ հետ է նաև աշխարհի պատմության այս ժամանակահատվածում: Նա «առաւօտեան պայծառ աստղն» է, որը փայլում է մութ երկնքում՝ որպես խոստում, որ շուտով լուսաբաց է գալու (Հայտնություն 22.16): Եվ այդ լուսաբացը շուտով գալու է: Նա է գալու: Անգամ եթե Նա է հրավիրում մեզ՝ «Ինձ մօտ եկէք» (Մատթեոս 11.28), Նա նույնպես գալիս է մեզ մոտ: «Ես շուտով գալիս եմ»,- հայտարարում է Նա: Եվ հույսով ու հավատով, որը մաքրվել է վերջին օրերի դժբախտության կրակների մեջ, մենք պատասխանում ենք. «Այնուամենայնիվ, արի, Տեր Հիսուս» (Հայտնություն 22.20):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հայտնություն 16–18, 21–22

Տերը հրավիրում է ինձ փախչել Բաբելոնից և ժառանգել «սուրբ քաղաքը»

Վերջին օրերի կործանումներին և վտանգներին ականատես լինելուց հետո Հովհաննեսը տեսավ ապագա մի օր, որը կարող է ամփոփվել Տիրոջ հայտարարության մեջ. «Ահա ամեն բան նոր եմ անում» (Հայտնություն 21.5): Դա հասկանալու համար Բաբելոնի՝ աշխարհիկության և ամբարշտության խորհրդանիշի Հովհաննեսի նկարագրությանը (տես Հայտնություն 16–18), պետք է հակադրենք նոր Երուսաղեմի նկարագրությանը, որը խորհրդանշում է սելեստիալ փառքը Աստծո ներկայությամբ (տես Հայտնություն 21–22): Ստորև տրված աղյուսակը կարող է օգնել ձեզ.

Բաբելոն

Նոր Երուսաղեմ

Բաբելոն

Հայտնություն 16․3-6

Նոր Երուսաղեմ

Հայտնություն 21․6, 22․1-2, 17

Բաբելոն

Հայտնություն 6.10, 18.23

Նոր Երուսաղեմ

Հայտնություն 21.23–24, 22.5

Բաբելոն

Հայտնություն 17․1-5

Նոր Երուսաղեմ

Հայտնություն 21․2

Բաբելոն

Հայտնություն 18.11, 15

Նոր Երուսաղեմ

Հայտնություն 21.4

Բաբելոն

Հայտնություն 18.12–14

Նոր Երուսաղեմ

Հայտնություն 21.18-21, 22․1-2

Ի՞նչ տարբերություններ եք տեսնում:

Կարող եք նաև խորհել, թե ձեզ համար ինչ է նշանակում «դուրս եկէք» Բաբելոնից (Հայտնություն 18.4): Ի՞նչ եք գտնում Հայտնություն 21–22-ում, որը ոգեշնչում է ձեզ այդպես վարվել:

Նկար
Հիսուսը՝ Իր աջ կողմում լույսի մեջ գտնվող մարդկանց հետ, իսկ ձախում՝ խավարի մեջ գտնվող մարդիկ

Վերջին դատաստանը, Ջոն Սքոթ

Հայտնություն 20.12-15, 21․1-4

Աստծո բոլոր զավակները կդատվեն ըստ կյանքի գրքի գրվածների

Պատկերացրեք մի հեղինակ առաջարկում է գիրք գրել ձեր կյանքի մասին: Ի՞նչ մանրամասներ և փորձառություններ կկամենայիք ընդգրկել: Եթե իմանայիք, որ ձեր ապագա գործողությունները նույնպես պիտի գրանցվեն, ինչպես այլ կերպ կմոտենայիք ձեր կյանքին: Մտածեք այս մասին, երբ կարդաք Հայտնություն 20.12–15: Ըստ ձեզ, ի՞նչ պիտի գրվի ձեր մասին կյանքի գրքում: Ինչպե՞ս կբնութագրեիք Փրկիչի դերը ձեր կյանքի գրքում։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ այն կոչվում է «Գառի կեանքի գիրք»: (Հայտնություն 21.27

Եթե դատվելու համար Աստծո առաջ կանգնելու միտքը ձեզ անհարմար է թվում, կարդացեք Հայտնություն 21.1–4-ը Անդրադառնալով այս հատվածներին՝ Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է.

«Դատաստանի այդ օրը կլինի ողորմածության և սիրո օր՝ մի օր, երբ կոտրված սրտերը կբուժվեն, երբ վշտի արցունքները կփոխարինվեն երախտագիտության արցունքներով, երբ ամեն բան արդար կդառնա։ Այո՛, կլինի խորը վիշտ մեղքի պատճառով։ Այո՛, մեր սխալների, հիմարությունների և կամակորությունների պատճառով կլինի ափսոսանք ու նույնիսկ տառապանք, որոնք պատճառ կհանդիսանան, որ մենք կորցնենք ավելի մեծ ապագայի մեր հնարավորությունը։

Սակայն ես վստահ եմ, որ մենք ոչ միայն չենք բավարարվի Աստծո դատաստանով, մենք նաև կապշենք ու կզարմանանք մեր՝ Իր զավակների հանդեպ Նրա անսահման շնորհով, ողորմածությամբ, առատաձեռնությամբ ու սիրով» («Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը» Լիահոնա, նոյեմբեր 2016, 21)։

Այս ճշմարտություններն ինչպե՞ս են ազդում այն բանի վրա, թե ինչպես եք վերաբերվում Վերջին Դատաստանին: Ոգեշնչվելով այս ճշմարտություններով՝ ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:

Տես նաև Աստվածաշնչի բառարան, «Կյանքի Գիրք»

Հայտնություն 22.18–19

Արդյո՞ք այդ հատվածները նշանակում են, որ չեն կարող լինել լրացուցիչ սուրբ գրություններ՝ բացի Աստվածաշնչից

Որոշ մարդիկ մեջբերում են Հայտնություն 22.18–19-ը որպես պատճառ, որ մերժեն Մորմոնի Գիրքը և վերջին օրերի մյուս սուրբ գրությունները: Այս առարկումների պատասխանները կարող եք գտնել երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ուղերձում. «Իմ խոսքերը … երբեք չեն դադարում» (Liahona, May 2008, 91–94):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Հայտնություն 15․2-4Երբ ձեր ընտանիքը քննարկում է այս հատվածները, որոնք վերաբերում են «Մովսէսի երգին» և «Գառի երգին», դուք կարող եք կարդալ Մովսեսի երգը Ելից 15.1–19-ում, ինչպես նաև սուրբ գրություններում նշված այլ երգեր, օրինակ՝ Վարդապետություն և Ուխտեր 84.98–102: Ինչո՞ւ նրանք, ովքեր «յաղթում են գազանին» (Հայտնություն 15.2), կարող են նման երգեր երգելու ցանկություն ունենալ: Գուցե ձեր ընտանիքը կամենա երգել որևէ օրհներգ կամ գովաբանության մանկական երգ:

Հայտնություն 19․7-9Գուցե ձեր ընտանիքի պատմությունից կարող եք նայել հարսանեկան նկարներ կամ խոսել այն ժամանակի մասին, երբ ձեր ընտանիքը մասնակցել է որևէ հարսանեկան տոնակատարության: Ինչո՞ւ է ամուսնությունը լավ համեմատություն հանդիսանում Իր Եկեղեցու հետ Տիրոջ ուխտի համար: (Տես նաև Մատթեոս 22․1-14)

Հայտնություն 20.2–31 Նեփի 22.26 հատվածներն ինչպե՞ս են օգնում մեզ հասկանալ, թե սատանայի համար ինչ է նշանակում «արձակվել»:

Հայտնություն 22.1–4Ի՞նչ է նշանակում Փրկիչի պատկերն ունենալ «[մեր] ճակատների վերայ»։ (Հայտնություն 22.4, տես նաև Ելից 28.36–38, Մոսիա 5.7–9, Ալմա 5.14, Մորոնի 4.3, Վարդապետություն և Ուխտեր 109.22, Դեյվիդ Ա. Բեդնար, «Honorably Hold a Name and a Standing», Liahona, May 2009, 97–100):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «Երբ Նա վերադառնա», Հիմներ և մանկական երգեր, 46։

Բարելավենք մեր ուսուցումը

Հետևողական եղեք գործելու հրավերների հարցում։ «Երբ հետևողական եք գործելու հրավերին, դուք ցույց եք տալիս [ձեր ընտանիքի անդամներին], որ հոգ եք տանում նրանց մասին, և ինչպես է ավետարանն օրհնում նրանց կյանքը: Դուք նրանց հնարավորություն եք տալիս նաև կիսվել իրենց փորձառություններով» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,35

Նկար
Հիսուս Քրիստոսը Իր Երկրորդ Գալուստի ժամանակ վայր է իջնում երկնքից

Քրիստոսը կարմիր հագուստով սպիտակ ձիու վրա նստած: