Նոր Կտակարան 2023
Դեկտեմբերի 4-10-ը: Հայտնություն 1-5. «Գառին լինի փառքը եւ զորութիւնը … յաւիտեանս»


«Դեկտեմբերի 5-11-ը: Հայտնություն 1-5. «Գառին լինի փառքը եւ զորութիւնը … յաւիտեանս», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Դեկտեմբերի 5-11-ը: Հայտնություն 1-5», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Գառները նստած են խոտի վրա

Դեկտեմբերի 4-10-ը:

Հայտնություն 1-5

«Գառին լինի փառքը եւ զորութիւնը … յաւիտեանս»

Գրի առեք ձեր ունեցած հարցերը այն բաների վերաբերյալ, որոնք դուք կարդացիք Հայտնություն գրքում: Ապա կարող եք փնտրել պատասխաններ ձեր հարցերին կամ քննարկել դրանք ընտանիքի անդամի կամ Եկեղեցու դասարանի անդամների հետ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբևէ ջանք գործադրե՞լ եք՝ ուրիշների մոտ արտահայտելու այն, ինչ զգացել եք հզոր հոգևոր փորձառության ընթացքում: Ամենօրյա խոսելաոճը կարող է անհամապատասխան լինել հոգևոր զգացումներն ու տպավորությունները նկարագրելու համար: Հավանաբար այդ պատճառով Հովհաննեսն օգտագործել է այդպիսի հարուստ խորհրդանիշներ և պատկերներ՝ նկարագրելով իր փառահեղ հայտնությունը: Նա կարող էր ուղղակի հայտարարել, որ տեսել էր Հիսուս Քրիստոսին, բայց որպեսզի օգներ մեզ հասկանալ իր փորձառությունը, նա նկարագրել է Փրկիչին՝ օգտագործելով այսպիսի խոսքեր. «Նորա աչքերը կրակի բոցի պէս» էին, «եւ նորա բերանիցը սրած երկբերան սուր էր դուրս գալիս», և «Նորա երեսն ինչպէս արեգակը, որ ճառագայթում է իր զորութեամբը» (Հայտնություն 1.14–16): Երբ կարդաք Հայտնություն գիրքը, փորձեք հայտնաբերել այն ուղերձները, որոնք Հովհաննեսը ցանկանում է, որ դուք սովորեք և զգաք, նույնիսկ, եթե չեք հասկանում ամեն խորհրդանիշի իմաստը: Նա ինչո՞ւ պետք է Եկեղեցու համայնքները համեմատեր ճրագակալների հետ, սատանային՝ վիշապի, իսկ Հիսուս Քրիստոսին՝ Գառի հետ: Ի վերջո, պետք չէ, որ դուք հասկանաք ամեն խորհրդանիշ Հայտնություն գրքում, որպեսզի հասկանաք դրա կարևոր թեմաները, ներառյալ նրա ամենանշանավոր թեման՝ Հիսուս Քրիստոսը և Նրա հետևորդները կհաղթեն մարդկանց և սատանայի թագավորություններին:

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հովհաննեսի տեսիլքն ուսուցանում է Երկնային Հոր ծրագիրը Իր զավակների փրկության համար

Հայտնություն գիրքը կարող է դժվար հասկանալի լինել, բայց մի հուսալքվեք: Հովհաննեսի խորհուրդը կարող է ոգեշնչել ձեզ շարունակել փորձել. «Երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողները, և լսողները և հասկացողները և սորանում գրվածները և պահողները, քանզի Տիրոջ գալուստի ժամը մոտենում է» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հայտնություն 1.3 [Աստվածաշնչի հավելվածում], շեշտադրումն ավելացված է):

Հայտնություն գիրքը ուսումնասիրելու եղանակներից մեկն է՝ կապեր փնտրել փրկության ծրագրի հետ: Այս ընդհանուր ակնարկը կարող է օգնել ձեզ.

Երբ կարդաք, հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ է սա ուսուցանում ինձ Աստծո ծրագրի մասին»։ Աստված ի՞նչ է արել, որպեսզի օգնի ինձ հաղթահարել չարիքը և վերադառնալ Իր մոտ: Նա ի՞նչ խոստումներ են տվել հավատարիմներին։

Օգտակար կլինի նաև իմանալ, որ Վարդապետություն և Ուխտեր 77-ը բացատրում է Հայտնություն գրքում օգտագործված որոշ խորհրդանիշներ: Բացի այդ, Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է Հայտնություն գրքի մի քանի հատվածներ, ուստի պարբերաբար ստուգեք ծանոթագրությունները և Աստվածաշնչի հավելվածը:

Տես նաև Աստվածաշնչի բառարան՝ «Հովհաննես» և «Հովհաննեսի հայտնությունը»:

Հայտնություն 1

Հիսուս Քրիստոսը Կենդանի Աստծո Կենդանի Որդին է

Հայտնություն գրքի առաջին գլուխը տեսիլքով նկարագրում է Հիսուս Քրիստոսի հայտնությունը Հովհաննեսին: Թերևս կարող եք ցուցակ կազմել այն ամենի, ինչ այս գլխում ասվում է Հիսուս Քրիստոսի մասին, ներառյալ՝ ով է Նա, ինչ է անում մեզ համար, և ինչպիսին է Նա:

Որոշ բաներ, որ դուք սովորում եք, գալիս են խորհրդանիշներից: Խորհեք, թե Տերը ինչ է փորձում Իր մասին ուսուցանել ձեզ այս խորհրդանիշների միջոցով: Օրինակ՝ ուշադրություն դարձրեք, որ Փրկիչն Իրեն անվանում է «Սկիզբը եւ վերջը» և «առաջին եւ վերջինը»: Ինչո՞ւ եք կարծում, որ այս տիտղոսները կարևոր են: Այս տիտղոսներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Փրկիչի մասին:

Հայտնություն 2-3

Հիսուս Քրիստոսը գիտի ինձ անհատապես և կօգնի ինձ հաղթահարել իմ մարտահրավերները

Փրկիչի խոսքերը Հայտնություն 2–3-ում բացահայտում են, որ Նա հասկանում էր հաջողություններն ու մաքառումները, որոնք առանձնահատուկ էին Եկեղեցու յուրաքանչյուր ճյուղի համար Հովհաննեսի օրոք: Նա գովաբանեց Սրբերի ջանքերը և նաև զգուշացրեց նրանց այն ամենի մասին, որ նրանք պետք է փոխեին: Ի՞նչ եք սովորում Փրկիչի գովասանքից և նախազգուշացումներից:

Փրկիչը նաև հասկանում է ձեր հաջողություններն ու մաքառումները, և Նա ցանկանում է օգնել ձեզ: Ուշադրություն դարձրեք հաճախակի խոստումներին, որոնք Նա առաջարկում է նրանց, ովքեր հաղթահարում են այդ ամենը: Ի՞նչն է ձեզ տպավորում այդ խոստումների մեջ: Տերը ի՞նչ է կամենում, որ դուք հաղթահարեք: Դուք ի՞նչ կարող եք անել, որպեսզի ստանաք Նրա օգնությունը:

Հայտնություն 4-5

Միայն Հիսուս Քրիստոսը կարող էր Երկնային Հոր ծրագիրը հնարավոր դարձնել

Ի՞նչ կարող ենք սովորել Երկնային Հոր մասին Հայտնություն 4-ից և Հիսուս Քրիստոսի մասին՝ Հայտնություն 5-ից: Քննարկեք, թե մենք բոլորս ինչ էինք զգում, երբ հասկացանք, որ Հիսուս Քրիստոսը («Գառը») հնարավոր էր դարձնելու Երկնային Հոր ծրագիրը (Փրկիչը կարող էր «գիրքը բանայ … եօթը կնիքները լուծէ» [Հայտնություն 5.5]): Ինչո՞ւ միայն Հիսուս Քրիստոսը կարող էր անել դա: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր հավատքը Նրա հանդեպ՝ որպես ձեր Փրկիչ:

Տես նաև Հոբ 38․4-7, Վարդապետություն և Ուխտեր 77․1-7։

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Հայտնություն 1.20Ինչո՞ւ Հիսուսն Իր Եկեղեցին համեմատեց ճրագակալների հետ (տես Մատթեոս 5.14–16): Երգեք մի երգ այն մասին, թե ինչպես կարող ենք լույսի պես լինել ճրագակալի վրա, օրինակ՝ «Shine On» (Children’s Songbook, 144)։

Հայտնություն 2–3Պատկերացրեք՝ Հովհաննեսին խնդրել են ուղերձ հղել ձեր ընտանիքին, այն ուղերձների նման, որոնք նա հղում էր իր ժամանակի եկեղեցիներին: Ի՞նչ կասեր նա այն մասին, թե ինչն է լավ ընթանում: Դուք ինչպե՞ս կարող եք կատարելագործել այն:

Հայտնություն 3.15-16Այս հատվածները կարդալուց հետո ձեր ընտանիքը կարող է խմել ինչ-որ գոլ (գաղջ) ըմպելիք, որն ավելի համեղ է տաք կամ սառը վիճակում: Ի՞նչ է նշանակում հոգեպես գաղջ լինել։

Հայտնություն 3.20Ցույց տվեք Փրկիչի նկարը, որտեղ Նա բախում է դուռը (տես այս համառոտ շարադրանքի վերջում), երբ ձեր ընտանիքը կարդում է Հայտնություն 3.20-ը: Ինչո՞ւ է Հիսուսը թակում՝ ներս մտնելու փոխարեն: Ընտանիքի անդամները կարող էին հերթով թակել դուռը: Այնուհետև ընտանիքից որևէ մեկը կարող է առաջարկել, թե մենք ինչպես կարող ենք «բացել դուռը» Փրկիչի առաջ և թույլ տալ ընտանիքի անդամին ներս մտնել: Ի՞նչ կլիներ, եթե Փրկիչը գար մեր տուն:

Հայտնություն 4.10–11Ի՞նչ է նշանակում երկրպագել Երկնային Հորը: Մենք ի՞նչ գիտենք Նրա մասին, որը ստիպում է մեզ երկրպագել Նրան:

Հայտնություն 5.6, 12–13Ինչո՞ւ է Հիսուս Քիստոսը կոչվում «Աստծո Գառ»: Այս տիտղոսն ի՞նչ է ուսուցանում մեզ Նրա մասին։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Հիսուս՝ ի ծնե խոնարհ», Հիմներ և մանկական երգեր, էջ 5։

Բարելավենք մեր ուսուցումը

Խրախուսեք, որ սովորողները հարցեր տան: Հարցերը ցույց են տալիս, որ ընտանիքի անդամները պատրաստ են սովորել և գաղափարներ առաջարկել, թե ինչպես են իրենք արձագանքում այն ամենին, ինչ իրենց ուսուցանվում է: Ուսուցանեք ձեր ընտանիքին գտնել պատասխաններ սուրբ գրություններում։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)

Քրիստոսը թակում է դուռը

Ներս թողեք Նրան, Գրեգ Կ. Օլսոն