Նոր Կտակարան 2023
Դեկտեմբերի 11-17-ը: Հայտնություն 6-14. «Եւ յաղթեցին … Գառի արիւնովը»


«Դեկտեմբերի 11-17-ը: Հայտնություն 6-14. «Եւ յաղթեցին … Գառի արիւնովը», Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Դեկտեմբերի 11-17-ը: Հայտնություն 6-14», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Հիսուսը կանգնած է աստղերի մեջ

Ստեղծագործությունը՝ էրիկ Ջոնսոնի. Մեծ խորհուրդը, Ռոբերտ Բարրետ, Աստղային կուտակումը՝ Եվրոպական տիեզերական գործակալության կողմից

Դեկտեմբերի 11-17-ը

Հայտնություն 6-14

«Եւ յաղթեցին … Գառի արիւնովը»

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը խորհուրդ է տվել. «Եթե սուրբ գրությունների լեզուն սկզբում ձեզ տարօրինակ է թվում, շարունակեք կարդալ: Շուտով դուք կսկսեք տեսնել այդ էջերում գտնվող գեղեցկությունը և զորությունը» («Հոգևոր պաշտպանության բանալին», Լիահոնա, նոյեմբեր 2013, 27):

Գրի առեք ձեր տպավորությունները

Պատկերացրեք մի կնոջ, ով «երկունք էր քաշում, և չարչարվում, որ ծնէ»: Այժմ պատկերացրեք «մի մեծ վիշապ՝ կրակի պէս կարմիր. եօթը գլուխ ունէր եւ տասն եղջիւր» կանգնած էր այն կնկայ առաջին, որ պիտի ծնէր «որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին» (Հայտնություն 12.2–4): Հովհաննեսի հայտնության այս հատվածները հասկանալու համար հիշեք, որ այս պատկերները ներկայացնում են Եկեղեցին և Աստծո թագավորությունն ու այն վտանգը, որին նրանք դիմակայելու էին: Քանզի Սրբերի համար, ովքեր կրում էին ուժեղ հալածանքներ Հովհաննեսի ժամանակ, հաղթանակը չարի դեմ գուցե այնքան էլ հավանական չէր թվում: Այդ հաղթանակը կարող է նաև դժվար կանխատեսելի լինել մեր ժամանակներում, երբ հակառակորդը «սուրբերի հետ պատերազմ է անում» և ունի «իշխանութիւն … ամեն ցեղի, եւ լեզուի, եւ ազգի վերայ» (Հայտնություն 13.7): Բայց Հովհաննեսի հայտնության վերջը փառահեղորեն ցույց է տալիս, որ բարին կհաղթի չարին: Բաբելոնը կընկնի: Եվ Սրբերը «մեծ նեղութիւնիցը» դուրս կգան սպիտակ զգեստներով՝ ոչ թե այն պատճառով, որ նրանց զգեստները երբեք չեն ներկվել, այլ որովհետև Սրբերը «իրանց հանդերձները լուացին և սպիտակացրին Գառի արյունովը» (Հայտնություն 7.14):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հայտնություն 6–11

Հովհաննեսը տեսավ երկրագնդի պատմության բազմաթիվ իրադարձություններ, հատկապես վերջին օրերի դեպքերը

Այս գլուխներում դուք կկարդաք յոթ կնիքներով գրքի մասին: Եթե դուք ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է նշանակում, դուք մենակ չեք: Մարգարե Ջոզեֆ Սմիթը նույնպես չգիտեր: Տերը հայտնեց Ջոզեֆին, որ այս գիրքը և դրա կնիքները ներկայացնում են երկրագնդի «աշխարհային գոյության» պատմությունը. յուրաքանչյուր կնիքը ներկայացնում է հազար տարի (տես Վարդապետություն և Ուխտեր 77.6–7): Գուցե ձեզ համար հետաքրքիր կլինի իմանալ, որ առաջին չորս կնիքների իրադարձություններն ամփոփված են Հովհաննեսի տեսիլքի ընդամենը ութ հատվածներում (Հայտնություն 6.1–8): Հաջորդ երեք հատվածները նկարագրում են հինգերորդ կնիքը (հատվածներ 9–11): Վերջին երկու կնիքների իրադարձությունները զբաղեցնում են Հայտնություն գրքի մնացած մասը: Այլ կերպ ասած, Հովհաննեսի տեսիլքի հիմնական կիզակետը վերջին օրերն են՝ մեր օրերը: Երբ կարդաք, խորհեք, թե ինչու արժե իմանալ, թե ինչ է գրել Հովհաննեսը վերջին օրերի մասին:

Երբ կարդաք այն իրադարձությունների մասին, որոնց մասին Հովհաննեսը մարգարեացել է, հաշվի առեք հետևյալ առաջարկներն ու հարցերը.

Հայտնություն 12-13

Երկնքի պատերազմը շարունակվում է երկրի վրա

Մենք շատ բան չգիտենք Երկնք պատերազմի մասին, սակայն դրա վերաբերյալ կա մի վառ, բայց համառոտ նկարագրություն Հայտնություն 12.7–11-ում: Երբ կարդում եք այս հատվածները, պատկերացրեք ձեզ որպես այդ նախամահկանացու հակասության մի մաս: Ի՞նչ եք սովորում այն մասին, թե ինչպես է սատանան հաղթահարվում (տես հատված 11):

Երկնքում սկսված պատերազմը շարունակվում է երկրի վրա, քանի որ սատանան համառում է «պատերազմել [նրանց հետ, ովքեր] ունեն Հիսուս Քրիստոսի վկայությունը» (Հայտնություն 12.17)։ Ի՞նչ եք սովորում Հայտնություն 13-ից այն մասին, թե ինչպես է նա այսօր մղում այդ պատերազմը: Ինչպե՞ս են «Գառան արյիւնը» և «[ձեր] վկայութեան խօսքը» (Հայտնություն 12.11) շարունակում օգնել ձեզ այդ պատերազմում:

Տես նաև 1 Նեփի 14.12–14, Մորոնի 7.12–13, Մովսես 4.1–4, Վարդապետություն և Ուխտեր 29.36–37, Ավետարանի թեմաներ, «Պատերազմ երկնքում», topics.ChurchofJesusChrist.org.

Հայտնություն 14․6–7

«Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ … յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարան էր»

Այս հատվածների մարգարեության իրականացումը տեղի ունեցավ, երբ Մորոնին հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և առաջնորդեց նրան դեպի հիշատակարանները, որը նա թարգմանեց և հրատարակեց որպես Մորմոնի Գիրքը: Այս գիրքը պարունակում է «յաւիտենական աւետարանը», որը մեզ հանձնարարված է քարոզել «ամեն ազզի, եւ ցեղի, եւ լեզուի, եւ ժողովրդի» (Հայտնություն 14.6):

Այլ հրեշտակների մասին իմանալու համար, ովքեր մասնակցել են հավիտենական ավետարանի վերականգնմանը, տես Վարդապետություն և Ուխտեր 13, 27.5–13, 110.11–16, 128.20–21:

Տես նաև «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնումը. Երկհարյուրամյա հռչակագիր աշխարհին» (ChurchofJesusChrist.org

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Հայտնություն 7.9, 13–15Ի՞նչ կարող են այս հատվածները սովորեցնել ձեզ այն մասին, թե ինչո՞ւ ենք մենք սպիտակ հանդերձ կրում մկրտության և տաճարային արարողությունների ժամանակ:

Հայտնություն 7.14-17Հրավիրեք ընտանիքի անդամներին կիսվել իրենց զգացմունքներով այս հատվածներում տրված Տիրոջ խոստումների վերաբերյալ: Ինչպե՞ս կարող է Հիսուսն օգնել մեզ, երբ մենք «մեծ նեղութիւան» մեջ ենք (հատված 14):

Հայտնություն 12․7-11, 14․6Ընտանիքի որոշ անդամներ գուցե բավականություն ստանան և օգուտ քաղեն Հայտնություն գրքում նկարագրվող տեսիլքները նկարելուց: Օրինակ՝ Հայտնություն 12-ի վրա հիմնված նկարները կարող են հանգեցնել Երկնքի պատերազմի մասին քննարկումների (տես հատվածներ 7–11-ը): Հայտնություն 14.6-ի վրա հիմնված նկարները կարող են հանգեցնել ավետարանի Վերականգնման վերաբերյալ քննարկումների:

Հայտնություն 14.6-ը միասին կարդալուց հետո ցույց տվեք Մորոնի հրեշտակի և այլ հրեշտակների նկարները, ովքեր օգնել են վերականգնել ավետարանը մեր օրերում (տես այս համառոտ շարադրանքի վերջում գտնվող նկարները): Թերևս ընտանիքի անդամները կարող են հերթով պահել նկարներից մեկը և կիսվել այն պատճառներով, թե ինչու են շնորհակալ, որ հրեշտակները «յաւիտենական աւետիք ուն[էին], որ աւետարան[էին մեզ]»:

Հայտնություն 12.11։Ի՞նչ կարող է նշանակել «նրանց վկայության խոսքը» արտահայտությունը: Ինչպե՞ս են մեր վկայությունները Հիսուս Քրիստոսի մասին օգնում մեզ և ուրիշներին հաղթել սատանային:

Հայտնություն 13.11–14Ի՞նչ մտքեր ունեն ձեր ընտանիքի անդամները մոլորեցնող գազանի մասին: Ինչպե՞ս ենք մենք նկատում և խուսափում մոլորություններից, որոնք մենք տեսնում ենք այսօր աշխարհում:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ “I Will Be Valiant,” Children’s Songbook, 162։

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Խորասուզվեք սուրբ գրքերի մեջ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Ամեն օր Աստծո խոսքի մեջ ընկղմվելը շատ կարևոր է հոգևոր գոյատևման համար, հատկապես՝ աճող ընդվզման այս օրերին» («Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 89): Ձեզ համար ի՞նչ է նշանակում՝ «ընկղմվել Աստծո խոսքի մեջ»:

Նկար
Քրիստոսը թակում է դուռը

Վերևի ձախից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ. Մորոնին հանձնում է ոսկե թիթեղները, Գարի Լ. Կապպ, Ձեզ վրա, իմ ընկերակից ծառաներ, Լինդա Քերլի Քրիստենսեն և Մայքլ Թ. Մալմ (Հովհաննես Մկրտիչը Ահարոնյան Քահանայություն է շնորհում Ջոզեֆ Սմիթին), Արքայության բանալիները, Լինդա Քերլի Քրիստենսեն և Մայքլ Թ. Մալմ (Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը Մելքիսեդեկյան Քահանայություն են շնորհում Ջոզեֆ Սմիթին, Տեսիլք Կիրթլենդի տաճարում, Գարի Ի. Սմիթ (Մովսեսը, Եղիասը և Եղիան հայտնվում են Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին):