«Դեկտեմբերի 11-17-ը։ Հայտնություն 6–14․ «Նորանք յաղթեցին … Գառի արիւնովը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2021)
«Դեկտեմբերի 11-17-ը։ Հայտնություն 6-14», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023
Համակցված նկարը՝ Էրիկ Ջոնսենի. Մեծ խորհուրդը, հեղինակ՝ Ռոբերտ Թ. Բարեթ, աստղաբույլը նկարվել է Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով
Դեկտեմբերի 11-17-ը
Հայտնություն 6-14
«Նորանք յաղթեցին … Գառի արիւնովը»
Երբ կարդաք Հայտնություն 6–24-ը, մտածեք երեխաների մասին, ում ուսուցանում եք: Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ գտնել ճշմարտությունները, որոնք առնչվում են դրանց հետ:
Հրավիրեք կիսվել
Ցույց տվեք նկարներ, որոնք կօգնեն երեխաներին հիշել այն բաները, որոնք նրանք սովորել են վերջերս՝ տանը կամ Երեխաների միությունում: Հրավիրեք երեխաներին կիսվել նկարների մասին իրենց իմացածով:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Հիսուս Քրիստոսն օգնում է մեզ մաքրվել
Հովհաննեսը տեսավ շատ մարդկանց, հագած հագուստներ, որոնք «սպիտակացրին Գառի արիւնովը» (տես հատված 14)։ Մտածեք, թե այդ տեսիլքն ինչպես կարող է օգնել երեխաներին հասկանալ, թե որքան կարևոր է մաքրվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին ցույց տվեք սպիտակ հագուստ (կամ նկար) և Հիսուսի նկարը: Երեխաների համար կարդացեք Հայտնություն 7․9, 13–14 և խնդրեք նրանց մատնացույց անել նկարին և հանդերձներին ամեն անգամ, երբ լսում են սպիտակ բառը։ Բացատրեք, որ սպիտակ հագուստները ներկայացնում են մաքրությունը և հիշեցնում, որ Հիսուս Քրիստոսը կարող է մեզ մաքրել մեր սխալներից։
-
Երեխաներին ցույց տվեք սպիտակ հագուստ կամ թուղթ և թույլ տվեք նրանց խզբզել այն մատիտներով կամ այլ ձևով։ Բացատրեք, որ երբ մենք չենք ենթարկվում պատվիրաններին, տպավորություն է ստեղծվում, որ մեր հագուստի վրա կեղտ կա: Ցույց տվեք Հիսուսի նկարը Գեթսեմանի պարտեզում (օրինակ՝ Ավետարանի պատկերագիրք, հ. 56), մի կողմ դրեք կեղտոտ հագուստը կամ թուղթը և ցույց տվեք մաքուր հագուստ կամ թուղթ։ Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը կօգնի մեզ մաքուր դառնալ:
-
Երգեք մկրտության մասին մի երգ, օրինակ՝ When I Am Baptized (Children’s Songbook, 103) և վկայեք, թե ինչպես է Հիսուսն օգնում մեզ դառնալ մաքուր, երբ մկրտվում ենք։
Նախամահկանացու կյանքում ես ցույց եմ տվել հավատ Հիսուսի Քրիստոսի հանդեպ
Երկնային պատերազմի ժամանակ Աստծո հավատարիմ զավակները հաղթեցին սատանային «իրենց վկայության խոսքով» և ցույց տալով Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը (Հայտնություն 12․11)։ Նրանք շարունակում են դա անել այսօր:
Հնարավոր վարժություններ
-
Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում հետևել որևէ մեկի օրինակին, ընտրեք երեխաներից մեկին լինել «ղեկավար», իսկ մյուսներին խնդրեք հետևել նրան՝ անելով այն, ինչ նա է անում։ Այնուհետև հրավիրեք մյուս երեխաներին ղեկավար լինել։ Երեխաների համար կարդացեք Հայտնություն 12.7-11 հատվածը և բացատրեք, որ ծնվելուց առաջ մենք ընտրել ենք հետևել Հիսուսին, ոչ թե սատանային։
-
Միասին մի երգ երգեք նախամահկանացու կյանքի մասին, ինչպես օրինակ` I Lived in Heaven կամ I Will Follow God’s Plan (Children’s Songbook, 4, 164–65)։ Տվեք նմանատիպ հարցեր․ «Նախքան ծնվելը ի՞նչ տեղի ունեցավ երկնքում» և «Ի՞նչ ընտրություն մենք կատարեցինք»: (Տես նաև «Ներածություն. Մեր Երկնային Հոր ծրագիրը» Նոր Կտակարանի պատմություններում 1–5, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org։)
Ավետարանը վերականգնվել է մեր օրերում
Հովհաննեսը գրել է մի հրեշտակի մասին, որը կբերի «հավիտենական ավետարանը» (Հայտնություն 14․6): Հայտնություն 14.6–7 հատվածների քննարկումը հնարավորություն է տալիս ձեզ վկայել մեր օրերում Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք երեխաներին Մորոնիի նկարը, ով խոսում է Ջոզեֆ Սմիթի հետ, երբ կարդաք Հայտնություն 14.6 հատվածը (տես Ավետարանի պատկերագիրք, էջ 91): Հրավիրեք երեխաներին ցույց տալ նկարում պատկերված հրեշտակին: Կիսվեք նրանց հետ Մորոնիի այցելության մասին պատմությամբ (տես «Գլուխ 3. Մորոնի հրեշտակը և ոսկե թիթեղները», Վարդապետություն և Ուխտերի պատմություններում 13–17, կամ համապատասխան տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org կայքում):
-
Հրավիրեք երեխաներին ներկայացնել Մորոնիի՝ Ջոզեֆ Սմիթին այցելության պատմությունը (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.29–35): Օգնեք նրանց նշել մեր ունեցած որոշ օրհնություններ, որոնք վերականգնվել են Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ: Կիսվեք Վերականգնման վերաբերյալ ձեր վկայությամբ:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Ավետարանը կօգնի ինձ դիմակայել գայթակղությանը
Խավար առաջացնող ծուխը Հայտնություն 9․2-ում կարելի է նմանեցնել գայթակղություններին (տես 1 Նեփի 12․17)։
Հնարավոր վարժություններ
-
Նկարեք արևի և մութ ամպի նկարներ և կտրտեք դրանք։ Հրավիրեք երեխաներին կարդալ Հայտնություն 9․2 և 1 Նեփի 12․17 և մութ ամպի վրա գրեք, թե ինչ է ներկայացնում ծուխը։ Մութ ամպը փակցրեք գրատախտակին և հրավիրեք կազմել այն գայթակղությունների ցանկը, որոնց հանդիպում են իրենց տարիքի երեխաները։ Ապա գրատախտակին փակցրեք արևը և խնդրեք նրանց կազմել այն գործիքների ցանկը, որոնք Երկնային Հայրը տվել է մեզ աշխարհի խավարը հաղթահարելու համար։
-
Ինչպե՞ս կարող ենք մենք օգնել մյուսներին, ովքեր հոգևոր խավարի մեջ են։ Որպեսզի երեխաները մտածեն այս հարցի շուրջ, ցույց տվեք «Ընտրիր լույսը» (ChurchofJesusChrist.org.org) տեսանյութի մի մասը, հատկապես տեսանյութի վերջին կեսը: Ինչպե՞ս կարող ենք նմանվել այն մարդուն, ով օգնել է հեծանվորդին թունելում:
Նախամահկանացու կյանքում ես ցույց եմ տվել հավատ Հիսուսի Քրիստոսի հանդեպ
Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, այսօր Երկրի վրա են, որովհետև հավատք են ունեցել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց նախամահկանացու կյանքում և որոշել են հետևել Նրան։
Հնարավոր վարժություններ
-
Միասին կարդացեք Հայտնություն 12․7–11 և գրատախտակին գրեք վիշապ, պատերազմ երկնքում, վայր գցվեցին, վկայություն և Գառ բառերը։ Խնդրեք երեխաներին ամփոփել այդ հատվածները գրատախտակին գրված բառերի օգնությամբ։ Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից Հիսուս Քրիստոսի (Գառան) մասին: Ի՞նչ ենք մենք սովորում նախամահկանացու կյանքում կատարած մեր ընտրությունների մասին:
-
Գրատախտակին գծեք երեք սյունակ և վերնագրեք Այս կյանքից առաջ, Այս կյանքի ընթացքում և Երկուսը։ Թերթիկների վրա գրեք նախամահկանացու կյանքի և մահկանացու կյանքի մասին ճշմարտություններ, օրինակ՝ Մենք ունենք մարմիններ, Մենք չունենք մարմիններ, Մենք ապրում ենք Աստծո ներկայության մեջ, Մենք պատերազմի մեջ ենք Սատանայի դեմ, Մենք հավատք ենք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ, և Մենք հետևում ենք Աստծո ծրագրին։ Երեխաներին խնդրեք հերթով վերցնել թերթիկներից մեկը և որոշել, թե որ սյունակին է այն պատկանում։ Վստահություն հայտնեք, որ երեխաները կարող են շարունակել ցույց տալ իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Որպես Վերականգնման մաս, ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհին
Ձեր ուսուցանած երեխաները կարող են օգնել ավետարանը քարոզել «ամեն ազզի, եւ ցեղի, եւ լեզուի, եւ ժողովրդի» (Հայտնություն 14.6):
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին կարդալ Հայտնություն 14.6–7-ը և գրատախտակին գրել այս հատվածներում իրենց համար բովանդակալից բառեր կամ արտահայտություններ: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչու են ընտրել այդ բառերը կամ արտահայտությունները: Բացատրեք, որ այս հատվածները նկարագրում են ավետարանի Վերականգնումը մեր օրերում: Հարցրեք նրանց, թե ինչպես կարող են մասնակցել ավետարանը աշխարհին քարոզելու աշխատանքին:
-
Հրավիրեք երեխաներին կարդալ Հայտնություն 14.7 հատվածը և իրենց բառերով վերաշարադրել աշխարհին ուղղված հրեշտակի խոսքը: Կամ՝ հրավիրեք նրանց նկարել հրեշտակի ուղերձը ներկայացնող մի նկար: Մենք ի՞նչ կարող ենք պատմել ուրիշներին Հիսուս Քրիստոսի ավետարանի վերաբերյալ:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Օգնեք երեխաներին գրել որևէ բառ կամ արտահայտություն, որը կօգնի նրանց հիշել այն, ինչ սովորել են այսօր դասարանում: Հրավիրեք նրանց ցույց տալ, թե ինչ են գրել ինչ-որ մեկին տանը և կիսվել իրենց սովորածով:
Բարելավենք մեր ուսուցումը
Ուսուցանեք վարդապետությունը երաժշտության միջոցով: Երեխաների հետ երգեր երգելը կարող է ամրապնդել վարդապետությունը, որը դուք ուսուցանում եք սուրբ գրություններից: Գաղափարների համար տե՛ս «Երաժշտության օգտագործումը վարդապետության ուսուցման համար» բաժինը՝ այս ձեռնարկի վերջում տրված «Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների երաժշտական կատարման համար» վերնագրով: