Նոր Կտակարան 2023
Դեկտեմբերի 25-31-ը: Հայտնություն 15-22․ «Ով որ յաղթէ, ամենը կժառանգէ»


«Դեկտեմբերի 25-31-ը։ Հայտնություն 15-22․ «Ով որ յաղթէ, ամենը կժառանգէ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Դեկտեմբերի 25-31-ը։ Հայտնություն 15-22», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Հիսուս Քրիստոսը ողջունում է մարդկանց Իր Երկրորդ Գալուստի ժամանակ

Հավերժական քաղաք, Քեյթ Լարսոն

Դեկտեմբերի 25-31-ը

Հայտնություն 15–22

«Ով որ յաղթէ, ամենը կժառանգէ»

Ուսուցանելուն պատրաստվելիս հիմնվեք Հայտնություն 15–22 գլուխներն անհատապես կամ ընտանիքով ուսումնասիրելու ձեր փորձառության վրա։ Ի՞նչն առանձնահատուկ ձեզ համար։ Ի՞նչ հուշումներ եք ստացել: Հիշեք, որ այս համառոտ շարադրանքում առաջարկվող բոլոր վարժությունները կարելի է հարմարեցնել և՛ ավագ, և՛ կրտսեր խմբի երեխաների համար։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին ասել, թե ինչու են իրենք ցանկանում կրկին ապրել Երկնային Հոր հետ։ Դասի ընթացքում օգնեք նրանց ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ կարող են անել՝ Նրա մոտ վերադառնալու համար։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հայտնություն 15․2-4

Երգի միջոցով ես կարող եմ փառաբանել Աստծուն

Հովհաննեսը նկարագրեց, որ Հայտնություն 15.2–4-ում Սրբերը գովերգեցին Աստծուն Իր բարության համար: Փառաբանության ո՞ր երգերը կարող են օգնել երեխաներին արտահայտել իրենց սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Երբ բարձրաձայն կարդաք Հայտնություն 15.2–4 հատվածները, խնդրեք երեխաներին կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են՝ ձևացնել, թե տավիղ են նվագում կամ խմբավարում են երգչախումբ: Ինչպիսի՞ զգացումներ ենք ունենում, երբ երգում ենք Հիսուսի մասին:

  • Խնդրեք երեխաներին կիսվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին իրենց սիրած երգերով: Երգեք մի քանի երգ միասին և օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ են մեզ սովորեցնում երգերը Երկնային Հոր և Փրկիչի մասին:

Հայտնություն 19.7

Ես կարող եմ պատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, եթե ընտրեմ ճիշտը

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Երկրորդ Գալուստը կլինի ուրախալի իրադարձություն մեզ համար, եթե մենք հետևենք Հիսուսի պատվիրաններին։

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, թե արդյո՞ք նրանք երբևէ ներկա են եղել հարսանիքի: Ինչպիսի՞ն էր այն: Ինչու՞ են մարդիկ երջանիկ հարսանիքի ժամանակ: Ցույց տվեք «Փրկիչի Երկրորդ Գալուստը» նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքում՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար նյութից և կարդացեք Հայտնություն 19․7-ը։ Բացատրեք, որ «Գառի հարսանիքը» ներկայացնում է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը: Ինչո՞ւ կուրախանանք, երբ Փրկիչը նորից գա: Օգնեք երեխաներին համեմատել հարսանիքի ուրախությունը Փրկիչի վերադարձի ուրախության հետ:

  • Երեխաներին ասացեք, թե ինչու եք սպասում Հիսուսի Երկրորդ Գալուստին: Կարող եք նաև միասին երգել մի երգ Երկրորդ Գալուստի մասին, օրինակ՝ «When He Comes Again» (Children’s Songbook, 82–83)։

  • Հրավիրեք երեխաներին ասել, թե ինչ են անում, որպեսզի պատրաստվեն Եկեղեցի գնալ կիրակի օրը։ Մենք ինչո՞ւ ենք անում այդ գործերը եկեղեցի գալուց առաջ։ Մենք ինչո՞ւ պետք է պատրաստվենք Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում խնդրեք երեխաներին նկարել այն, ինչ կարող են անել Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար:

Հայտնություն 21․1, 3–4, 22–27, 22․1–2

Երկնային Հայրն ուզում է, որ ես Իր հետ ապրեմ սելեստիալ արքայությունում

Հայտնության գրքի վերջին երկու գլուխներում Հովհաննեսը սքանչելի լեզվով նկարագրում է սելեստիալ փառքը, որը կվայելեն հավատարիմները։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին գրատախտակին նկարել Հայտնություն 22․2-ում նկարագրված ծառը։ Բացատրեք, որ դա կենաց ծառն է, որի պտուղները ներկայացնում են Աստծո սերը (տես 1 Նեփի 11․21–22)։ Երեխաներին տվեք մրգի ուրվագծով կտրած թղթի կտոր և խնդրեք դրա վրա նկարել մի բան, որն օգնում է նրանց զգալ Երկնային Հոր սերը։ Բացատրեք, որ նրանք, ովքեր սիրում և ենթարկվում են Երկնային Հորը, կապրեն Նրա հետ սելեստիալ արքայությունում:

  • Երեխաներին ցույց տվեք առարկաների նկարներ կամ առարկաներ, որոնց օգնությամբ Հովհաննեսը նկարագրում է սելեստիալ փառքը (տես Հայտնություն 21․1, 3–4, 22–27, 22․1–2), և խնդրեք երեխաներին նկարել այդ առարկաների նկարները։

  • Միասին մի երգ երգեք, որն ուսուցանում է, թե ինչպես կարող ենք պատրաստվել Աստծո ներկայություն վերադառնալու համար, օրինակ՝ «I Will Follow God’s Plan» (Children’s Songbook, 164–65): Հրավիրեք երեխաներին մտածել և կիսվել, թե ինչ կարող են անել Երկնային Հոր հետ կրկին ապրելու համար։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հայտնություն 19․7-8

Ես կարող եմ պատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, եթե ընտրեմ ճիշտը

Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը ուրախալի իրադարձություն է լինելու արդարակյաց մարդկանց համար։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Հայտնություն 19․7–8 և օգնեք երեխաներին հասկանալ այդ հատվածների խորհրդանշանները՝ հարսանիքը Փրկիչի Երկրորդ Գալուստն է, Գառը Փրկիչն է, իսկ Նրա հարսը՝ Եկեղեցին (կամ մենք` բոլորս)։ Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի նախապատրաստվենք Փրկիչի Երկրորդ Գալուստին:

  • Երեխաների հետ կրկնեք և մտապահեք Հավատո հանգանակ 1.10-ը: Բացատրեք, որ հավատո այս հանգանակը նկարագրում է ոգևորիչ, փառավոր իրադարձություններ, որոնք տեղի կունենան, երբ Հիսուսը կրկին գա։ Ցույց տվեք Հիսուսի Երկրորդ Գալուստը պատկերող նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար նյութից և հրավիրեք երեխաներին նկարել Հիսուսի Երկրորդ Գալուստը։

Հայտնություն 20.12-13

Ինձ դատելու է Աստված

Մենք բոլորս մի օր կանգնելու ենք Աստծո առաջ՝ դատվելու: Դուք կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Նրա դատը կլինի արդար, և ողորմած:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Ինչպիսի՞ն կլինի դատաստանի օրը։ Հրավիրեք երեխաներին հարցի պատասխանները փնտրել Հայտնություն 20.12–13 հատվածներում և «Վերջին Դատաստանը» Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Ի՞նչ է արել Փրկիչը, որպեսզի Դատաստանի օրը լինի ուրախ օր Հավատո հանգանակ 1․3–4)։ Ի՞նչ կարող ենք անել, որ մեզ համար ուրախ օր լինի:

    Նկար
    Հիսուսն իր աջ կողմում լույսի ներքո գտնվող մարդկանցով, իսկ ձախում՝ խավարի մեջ գտնվող մարդկանցով

    Վերջին դատաստանը, Ջոն Սքոթ

  • Դասարան բերեք «կյանքի գիրքը» ներկայացնող մի տետր (Հայտնություն 20․12), որում դուք գրել եք ձեր դասարանի երեխաների քրիստոսանման որոշ հատկանիշները և լավ գործերը: Երեխաների համար կարդացեք ձեր գրածը և հրավիրեք նրանց խոսել Քրիստոսանման հատկանիշների մասին, որոնք նրանք տեսել են միմյանց մեջ: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուս Քրիստոսն օգնում է մեզ ավելի նմանվել Իրեն և մեզ հնարավորություն է տալիս՝ ապաշխարելու և մեղքը հաղթահարելու համար:

Հայտնություն 21․1, 3–4, 22–27, 22․1-2, 17

Երկնային Հայրն ուզում է, որ ես ապրեմ Իր հետ սելեստիալ արքայությունում

Երբ Հայտնություն 21–22-ում կարդում եք Հովհաննեսի նկարագրությունը սելեստիալ փառքի մասին, ի՞նչն է գրավում ձեր ուշադրությունը։ Ինչո՞վ եք ոգեշնչված կիսվել երեխաների հետ, ում ուսուցանում եք։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին հետևյալ հատվածներում գտնել այն բառերը կամ արտահայտությունները, որոնց օգնությամբ Հովհաննեսը նկարագրում էր սելեստիալ փառքը․ Հայտնություն 21․1, 3-4, 22-27, 22․1-2։ Թող նրանք ընտրեն մի բան այս հատվածներում, որը նրանք կցանկանային նկարել: Այնուհետև նրանք կարող են իրենց նկարների մասին խոսել դասարանի հետ: Խրախուսեք նրանց ցույց տալ իրենց նկարները տանը՝ ընտանիքի անդամներին։

  • Միասին կարդացեք Հայտնություն 22․17 և բացատրեք, որ հարսը, որն ասում է «Եկ», Եկեղեցին է։ Լինելով Եկեղեցու անդամներ, ո՞ւմ մոտ ենք մենք ցանկանում հրավիրել ուրիշներին «գալ» (տես Մորոնի 10․30–33)։ Ինչի՞ կարող են «ծարավ» լինել մեզ շրջապատողները: Ինչպիսի՞ լավ եղանակներով կարող ենք հրավիրել մարդկանց գալ այդտեղ։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին պատրաստվել կարդալ Մորմոնի Գիրքը հաջորդ տարի, հրավիրելով նրանց խնդրել ընտանիքի անդամի կամ ընկերոջ կիսվել Մորմոնի Գրքից սիրված հատվածով կամ պատմությամբ։

Բարելավենք մեր ուսուցումը

Ուսուցանեք երեխաներին գրի առնել իրենց տպավորությունները: Եթե երեխաները կարողանան ձեռք բերել տպավորությունները գրի առնելու սովորություն, ապա այն կօգնի նրանց զգալ ու հետևել Սուրբ Հոգուն: Երեխաները կարող են գրի առնել տպավորությունները` նշելով սուրբ գրության հատվածները, նկարելով նկարներ կամ կատարելով հասարակ գրառումներ իրենց օրագրում: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 30:)