Նոր Կտակարան 2023
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը։ Ա-Գ Հովհաննես, Հուդա․ «Աստուած սէր է»


«Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը։ Ա-Գ Հովհաննես, Հուդա․ «Աստուած սէր է», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը։ Ա-Գ Հովհաննես, Հուդա», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Հիսուս Քրիստոսը ժպտում է՝ ժպտացող երեխաների հետ նստած

Կատարյալ սեր, Դել Փարսոն

«Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը

Ա-Գ Հովհաննես, Հուդա

«Աստված սեր է»

Հովհաննեսի և Հուդայի նամակներն ուսուցանում են Երկնային Հոր սիրո և լույսի մասին: Այս շաբաթ ուսումնասիրության ընթացքում մտածեք, թե ինչու երեխաները Նրա լույսի և սիրո կարիքը ունեն իրենց կյանքում։ Մի մոռացեք օգտագործել այս շարադրանքում տրված բոլոր վարժությունները, այլ ոչ միայն նրանք, որոնք գրված են տարիքային խմբի համար, որին ուսուցանում եք։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են զգացել Երկնային Հոր և Հիսուսի սերը կամ, իրենց կարծիքով, Երկնային Հայրը և Հիսուսը ինչու են նման լույսի։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ա Հովհաննես 1․5–7, 2․8–11

Հիսուսին հետևելը լույս է բերում իմ կյանք

Հովհաննեսը գրել է լույսի մասին՝ ուսուցանելով Երկնային Հոր և Հիսուսի ազդեցության մասին մեր կյանքում: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին սովորել Նրանց կողմից առաջարկվող լույսի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին նշել այն բաները, որոնք լույս են տալիս։ Նրանց հետ խոսեք լույսի առավելությունների մասին, օրինակ՝ ինչպես է այն օգնում բույսերին աճել, թույլ է տալիս մեզ տեսնել և ջերմություն է տալիս։ Հասկանալու համար, թե ինչպես է Հիսուսը մեզ լույս տալիս, նրանք կարող են հերթով լույսը պահել Հիսուս Քրիստոսի նկարի վրա՝ ասելով․ «Աստված լույս է» (Ա Հովհաննես 1․5)։ Վկայեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են լույս բերել մեր կյանք, երբ մենք փորձում ենք հետևել Նրանց խոսքերին։

  • Հրավիրեք երեխաներին հերթով պահել լապտերի կամ մոմի մի նկար: Երբ որևէ երեխա պահում է նկարը, օգնեք նրան մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք Հիսուս Քրիստոսի լույսը հրավիրել մեր կյանք:

Ա Հովհաննես 4․10–11, 20–21

Ես ցույց եմ տալիս իմ սերն Աստծո հանդեպ, երբ սեր եմ ցուցաբերում ուրիշների հանդեպ

Օգնեք երեխաներին տեսնել կապը՝ Երկնային Հոր հանդեպ սիրո և Նրա զավակների հանդեպ իրենց ցուցադրած սիրո միջև։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք երեխաների համար Ա Հովհաննես 4․11-ը և երգեք մի երգ Աստծո սիրո մասին, օրինակ՝ «Սեր տան մեջ» (Հիմներ և մանկական երգեր, 44)։ Հրավիրեք մի քանի երեխայի կիսվել, թե ինչպես են հասկացել, որ Երկնային Հայրը սիրում է իրենց: Յուրաքանչյուր պատասխանից հետո հրավիրեք երեխաներին իրենք իրենց գրկել ձեռքերով և ասել․ «Աստված սեր է և Աստված սիրում է ինձ»։

  • Երեխաների համար կարդացեք Ա Հովհաննես 4․21։ Հրավիրեք նրանց խոսել կամ ցուցադրել այդ տարբեր եղանակները, որոնցով կարող են սեր ցույց տալ ընկերոջ հանդեպ, օրինակ՝ գրկելով նրան կամ բացիկ նվիրելով։ Ի՞նչ են զգում մեր ընկերները այդ դրսևորումների ժամանակ։ Ի՞նչ է Երկնային Հայրը զգում, երբ մենք բարի գործեր ենք անում ուրիշների համար։

Ա Հովհաննես 2․3–5, 5․3

Ես ցույց եմ տալիս իմ սերը Աստծո հանդեպ` պահելով Նրա պատվիրանները

Հովհաննեսը սովորեցրեց, որ Աստծո «պատվիրանները ծանր չեն» (Ա Հովհաննես 5․3): Ավելի շուտ, պատվիրաններին հետևելը Նրա հանդեպ սեր արտահայտելու միջոց է:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ա Հովհաննես 5․3-ը և խնդրեք երեխաներին լսել, թե ինչ է այս հատվածն ասում այն մասին, թե մենք ինչպես կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Աստծուն։ Խնդրեք երեխաներին թվարկել որքան հնարավոր է շատ պատվիրաններ։ Ի՞նչ ենք մենք զգում, երբ հնազանդվում ենք Երկնային Հոր պատվիրաններին:

  • Հրավիրեք երեխաներին նկարել, պատկերելով մի եղանակ, որով նրանք կարող են ցույց տալ Երկնային Հորը, որ սիրում են Նրան։ Օրինակ՝ նրանք կարող են նկարել, թե ինչպես են պահում որևէ պատվիրան։

  • Միասին երգեք հնազանդության մասին մի երգ, օրինակ՝ «Ճիշտը գործիր» (Հիմներ և մանկական երգեր, 64)։ Մենք ի՞նչ ենք զգում, երբ հնազանդվում ենք:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ա Հովհաննես 2․8–11, 4․7–8, 20–21

Ես ցույց եմ տալիս իմ սերն Աստծո հանդեպ, երբ սեր եմ ցուցաբերում ուրիշների հանդեպ

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Աստծուն սիրելը ներառում է՝ սիրել մեր շուրջը գտնվողներին, անգամ այն մարդկանց, ովքեր մեզանից տարբերվում են կամ ում դժվար է սիրել։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ իրենց դպրոց կամ ծուխ սկսել է այցելել նոր մարդ, որին ոչ ոք չի ճանաչում։ Ի՞նչ կարող է զգալ այդ մարդը։ Խնդրեք երեխաներից մեկին կարդալ Ա Հովհաննես 4․7–8։ Ի՞նչ է այս հատվածն առաջարկում՝ ինչպե՞ս պետք է վերաբերվենք այդ մարդուն: Կիսվեք նմանատիպ սցենարներով կամ խնդրեք երեխաներին մտածել իրավիճակների մասին, որոնցում կարող են հնարավորություններ ունենալ սեր ցույց տալ։

  • Խնդրեք երեխաներին կարդալ Ա Հովհաննես 4․7–8, 20–21-ը և հրավիրեք նրանցից յուրաքանչյուրին գրել մի նախադասություն, ամփոփելով ամենակարևոր դասը, որը սովորեցին այդ տողերից։ Երբ նրանք կիսվեն իրենց նախադասություններով, կիսվեք մի պատմությամբ ձեր կյանքից կամ Ընկեր, Լիահոնա ամսագրերից, որը, ձեր կարծիքով, ցույց է տալիս, թե ինչ են սովորեցնում այս հատվածները (օրինակ՝ «Բարևիր Հալիմին», Ընկեր, հունիս 2019, 8–9, կամ Լիահոնա, հունիս 2019, F18–F19)։ Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց անձնական օրինակներով: Մենք ինչպե՞ս կարող ենք սեր ցուցաբերել մեզ շրջապատող մարդկանց հանդեպ:

Ա Հովհաննես 2․3–6, 4․17–18, 5․2–5

Ես ցույց եմ տալիս իմ սերը Աստծո հանդեպ` պահելով Նրա պատվիրանները

Պատվիրաններին հնազանդվելը կարող է ավելի հեշտ լինել, երբ մենք հասկանանք Ա Հովհաննես 5․3-ում ուսուցանված ճշմարտությունները։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին տեսնել պատվիրանները ոչ թե որպես բեռ, այլ որպես Աստծո հանդեպ իրենց սերն արտահայտելու հնարավորություններ։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին գրատախտակին գրել այն եղանակները, որոնցով կարող են ցույց տալ Աստծուն, որ սիրում են Նրան: Այնուհետև միասին կարդացեք Ա Հովհաննես 2․5–6, 5․2–5 հատվածները՝ լրացուցիչ գաղափարների համար։ Հնազանդվելով պատվիրաններին՝ ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ մենք սիրում ենք Երկնային Հորը։

Նկար
ընտանիքը միասին ծնկի իջած աղոթում է

Պահելով Աստծո պատվիրանները՝ մենք հաղթում ենք աշխարհին:

  • Կարդացեք Ա Հովհաննես 4․17-ը և բացատրեք երեխաներին, որ «համարձակություն ունենանք դատարանի օրումը» նշանակում է՝ վստահություն ունենալ և խաղաղություն զգալ, երբ կանգնեն դատվելու Աստծո առաջ։ Ի՞նչ է այս հատվածն ուսուցանում այն մասին, թե ինչ պետք է անենք, որպեսզի ունենանք այդ վստահությունը։ Որո՞նք են այն բաները, որ մենք կարող ենք անել այժմ՝ Աստծո առաջ վստահ լինելու համար։

Հուդա 1.18-22

Ես կարող եմ հավատարիմ լինել, նույնիսկ, երբ ուրիշները ծաղրում են ինձ

Քանի որ մենք Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք, ուրիշները երբեմն ծաղրում են մեզ մեր համոզմունքների կամ ապրելակերպի համար: Այս հատվածները պարունակում են Հուդայի խորհուրդն այն մասին, թե ինչպես կարող ենք հավատարիմ մնալ այդպիսի իրավիճակներում։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին պատմել այն մասին, երբ ուրիշները ծաղրում էին իրենց կամ իրենց ծանոթին, քանի որ նրանք անում էին այն, ինչը ճիշտ է: Հրավիրեք երեխաներին կարդալ Հուդա 1․18–22-ը և գտնել, թե ինչպես կարող ենք հավատարիմ մնալ, երբ ուրիշները մեզ ծաղր ու ծանակի են ենթարկում մեզ։ Գրատախտակին գրեք նրանց գտածը և քննարկեք, թե նրանք ինչպես կարող են հետևել այդ խորհրդին։

  • Ամփոփեք Լեքիի երազը (տես 1 Նեփի 8․1–35), խնդրելով մի քանի երեխայի կարդալ հատվածներ 1 Նեփի 8․26–28, 33-ից։ Քննարկեք, թե ինչպես էին մեծ ու ընդարձակ շենքի մարդիկ նման այն ծաղրողներին, ում մասին խոսում էր Հուդան։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեզ վրա չազդեն նրանք, ովքեր ծաղրում են մեզ կամ համաձայն չեն մեր համոզմունքների հետ (տես 1 Նեփի 8․30, 33

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին ծրագրել որևէ գործողություն, որպեսզի իրենց լույսով կիսվեն ընտանիքների հետ:

Բարելավենք մեր ուսուցումը

Երեխաներն ակտիվ են: Երբեմն կարող եք զգալ, որ երեխաների եռանդը շեղում է նրանց սովորելուց: Սակայն կարող եք օգտագործել իրենց աշխույժ բնույթը` հրավիրելով նրանց բեմականացնել ինչ-որ պատմություն, կատարել շարժումներ, կամ երգել ավետարանի սկզբունքի մասին։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)