Նոր Կտակարան 2023
Նոյեմբերի 20-26-ը։ Ա և Բ Պետրոս. «Ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով»


«Նոյեմբերի 20-26-ը։ Ա և Բ Պետրոս. «Ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Նոյեմբերի 20-26-ը։ Ա և Բ Պետրոս», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2023

Նկար
Հիսուս Քրիստոսը քարոզում է ավետարանը հոգևոր աշխարհում։

Քրիստոսը քարոզում է հոգևոր աշխարհում, Ռոբերտ Տ. Բարրեթ

Նոյեմբերի 20-26-ը

Ա և Բ Պետրոս

«Ուրախ եք անպատմելի եւ փառաւոր խնդությունով»

Աղոթքով սկսեք Ա և Բ Պետրոս գլուխների ձեր ուսումնասիրությունը։ Հիշեք, որ ուսուցմանը լավագույն պատրաստությունը ձեռք է բերվում ձեր անձնական և ընտանեկան ուսումնական փորձառությունների միջոցով։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը` Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից և հրավիրեք երեխաներին ասել ձեզ, թե ինչ գիտեն Պետրոսի մասին։ Հիշեցրեք նրանց, որ Հիսուսի հարությունից հետո Պետրոսն էր Եկեղեցու ղեկավարը և բացատրեք, որ Ա Պետրոս և Բ Պետրոս գրքերը նամակներ են նրանից՝ իր օրերի Եկեղեցու անդամներին։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ա Պետրոս 1․6–7, 3․14

Ես կարող եմ երջանիկ լինել անգամ դժվար ժամանակներում

Մտածեք, թե ինչպես կարող եք ուսուցանել այս հատվածներն այնպես, որ օգնեք երեխաներին դիմել Փրկիչին, երբ դժվարությունների առաջ են կանգնում։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել այնպիսի դժվար բաների օրինակների մասին, որոնց միջով անցել է Հիսուսը, օրինակ՝ ծաղրը կամ ծանակը: Բացատրեք, որ մեր կյանքում դժվար ժամանակներ կունենանք: Միասին կարդացեք Ա Պետրոս 1․6–7, 3․14-ը և կիսվեք ձեր փորձով այն մասին, երբ ունեցել եք «հավատքի փորձառություն»։ Կամ կարող եք կիսվել Լիբերթիի բանտում Մարգարե Ջոզեֆ Սմիթի աղոթքի և Աստծո տված սփոփանքի մասին պատմությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 121․1–8, 123․17

Նկար
Ջոզեֆ Սմիթը Լիբերթիի բանտում

Ջոզեֆ Սմիթը Լիբերթիի բանտում, Գրեգ Ք. Օլսեն

Ա Պետրոս 2․9–12

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես օրինակ լինեմ ուրիշների համար

Պետրոսն ուսուցանում էր, որ մենք «Աստծո ժողովուրդն» ենք, և մեր լավ գործերը կարող են «փառավորել Աստծուն»։

Հնարավոր վարժություններ

  • Նկարագրեք այնպիսի բաներ, որոնք առանձնանում են իրենց շրջապատից, կամ ցույց տվեք դրանց նկարները։ Օրինակ՝ տաճարն առանձնանում է իրեն շրջապատող շենքերից, կամ սարը բարձրանում է դաշտավայրի վրա։ Բացատրեք, որ երբ մենք պահում ենք պատվիրանները, մենք առանձնանում ենք և մյուս մարդիկ տեսնում են մեր օրինակները։ Խոսեք այն լավ գործերի մասին, որոնք անում են երեխաները, և դուք տեսնում եք դրանք։ Բացատրեք, որ այդպիսի լավ գործերը փառավորում են Աստծուն․ դրանք օգնում են մյուսներին ավելի մեծ սեր զգալ Աստծո հանդեպ և Նրան ծառայելու ցանկություն ունենալ։

  • Երեխաների հետ լրացրեք գործնական աշխատանքի էջը: Ինչպե՞ս են նկարում պատկերված մարդիկ փառավորում Աստծուն։

Ա Պետրոս 3․18–20, 4․6

Հոգիների աշխարհում հոգիները կսովորեն ավետարանի մասին

Մահանալուց հետո Հիսուսը գնաց հոգևոր աշխարհ և ուղարկեց արդար հոգիներին՝ ուսուցանելու մյուս հոգիներին, որոնք դեռ չէին ընդունել ավետարանը։

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք երեխաներին ձեզ ծանոթ մարդու մասին, ով մահացել է: Բացատրեք, որ երբ մարդիկ մահանում են, նրանց հոգիները լքում են նրանց մարմինները և գնում հոգիների աշխարհ։ Կարդացեք Ա Պետրոս 3․19 և բացատրեք, որ երբ Հիսուսը մահացավ, նա այցելեց հոգիների աշխարհը։ Այնտեղ Նա խնդրեց արդար հոգիներին ուսուցանել մյուս հոգիներին, որոնք դեռ չէին ընդունել ավետարանը (տես Վարդապետություն և Ուխտեր 138․30

  • Ցույց տվեք տաճարի որևէ նկար։ Բացատրեք երեխաներին, որ երբ նրանք հասուն լինենք, կարող են գնալ տաճար և մկրտվել իրենց նախնիների համար, ովքեր չեն մկրտվել Երկրի վրա ապրելու ընթացքում։ Օգնեք երեխաներին լրացնել պարզ տոհմածառ (տես օրինակը «Ընտանիքի պատմության գունավորման էջեր», ChurchofJesusChrist.org).

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ա Պետրոս 3․12–17, 4․13–14,16

Ես կարող եմ ուրախություն և երջանկություն գտնել անգամ դժվար ժամանակներում

Երեխաները, ում դուք ուսուցանում եք, հնարավոր է, ենթարկված լինեն ծաղրանքի՝ իրենց հավատքի պատճառով։ Այս հատվածները կարող են օգնել նրանց այդ պահերին։

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք մի քանի պատմություն Հիսուսի հալածանքների մասին կամ հրավիրեք երեխաներին կարդալ դրանք, օրինակ՝ Մատթեոս 12․9–14 կամ Ղուկաս 22․47–54։ Հարցրեք երեխաներին, թե արդյոք նրանց երբևէ ծաղրել են այն պատճառով, որ ապրում են Հիսուս Քրիստոսի ուսմունքներով։ Ի՞նչ են զգացել այդ ժամանակ։ Միասին կարդացեք Ա Պետրոս 3․12–14, 4․13–14,16 և խնդրեք երեխաներին գտնել, թե ինչ է Պետրոսն ասել արդարության համար չարչարվելու մասին։ Ինչո՞ւ մենք կարող ենք երջանիկ լինել, անգամ, երբ մյուսները ծաղրում են մեզ ճիշտը անելու համար։

  • Կիսվեք մի փորձառությամբ, երբ ուրախություն կամ երջանկություն եք գտել փորձության մեջ, կամ պատմեք, թե ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթը խաղաղություն գտավ, երբ Լիբերթիի բանտում էր (տես Վարդապետություն և Ուխտեր 121․1–8, 123․17)։ Ինչպես ենք մենք ուրախություն և երջանկություն գտնում Քրիստոսում՝ մեր փորձությունների ժամանակ:

Ա Պետրոս 3.15

Ես կարող եմ միշտ պատրաստ լինել և կիսվել ավետարանով

Երեխաները, ում ուսուցանում եք, իրենց կյանքում շատ հնարավորություններ կունենան, որպեսզի պատասխանեն ուրիշների կողմից տրված իրենց հավատքի մասին հարցերին։ Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք նրանց «միշտ պատրաստ լինել պատասխան տալու»։

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք այն մասին, երբ ինչ-որ մեկը ձեզ Եկեղեցու մասին հարց է տվել, և նկարագրեք, թե արդյոք պատրաստ եք եղել պատասխանելու։ Հրավիրեք երեխաներին խոսել այն ժամանակի մասին, երբ մարդիկ Եկեղեցու մասին հարցեր են տվել: Միասին կարդացեք Ա Պետրոս 3․15։ Ինչպե՞ս կարող ենք հետևել այս հատվածներում տրված Պետրոսի խորհրդին:

  • Օգնեք երեխաների մտածել, թե ինչ հարցեր մարդիկ կարող են տալ Հիսուս Քրիստոսի կամ Նրա Եկեղեցու մասին։ Խնդրեք երեխաներին հերթով բացատրել, թե ինչպես կպատասխանեն այդ հարցերին, որպեսզի կարողանան «միշտ պատրաստ լինել»: Հավատո հանգանակը նշում է պարզ ճշմարտություններ, որոնք երեխաները կարող են օգտագործել Եկեղեցու վերաբերյալ հարցերին պատասխանելու համար:

Ա Պետրոս 3․18–20, 4․6

Հոգիների աշխարհում հոգիները կսովորեն ավետարանի մասին

Երբ արդարները մահանում են, նրանք գնում են հոգիների աշխարհ, որտեղ ուսուցանում են ավետարանը նրանց, ովքեր չեն ստացել այն Երկրի վրա։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին նկարեք մի շրջան՝ մեջտեղում անցնող գծով: Շրջանի մի կեսի վրա գրեք Հոգևոր դրախտ, իսկ մյուս կեսի վրա՝ Հոգևոր բանտ: Երեխաներից մեկին հրավիրեք կարդալ Ա Պետրոս 3.18–20, 4․6 հատվածները (տես Ա Պետրոս 4․6, ծանոթագրություն ա, Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից վերանայված տեղեկությունների համար): Բացատրեք, որ երբ Հիսուսը մահացավ, Նա գնաց հոգևոր դրախտ: Այնտեղ Նա հրահանգեց արդար հոգիներին ուսուցանել ավետարանը հոգևոր բանտում։

  • Երեխաներից մեկի ծնողին, եղբորը կամ քրոջը հրավիրեք պատմել տաճար գնալու և նախնիներից մեկի համար արարողություններ ստանալու մասին։

  • Հրավիրեք երեխաներին լրացնել պարզ տոհմածառ (տես օրինակը «Ընտանիքի պատմության գունավորման էջեր», ChurchofJesusChrist.org

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց տոհմածառով իրենց ընտանիքում և խնդրել ընտանիքի անդամներին օգնել գրել նրանց անունները։

Բարելավենք մեր ուսուցումը

Ձգտեք հասկանալ ձեր ուսուցանած երեխաներին։ Դուք ճանաչում եք երեխաներին, որոնց ուսուցանում եք, այնպես որ կարող եք փոփոխել այս շարադրանքի մտքերը, եթե անհրաժեշտ է հարմարեցնել դրանք նրանց կարիքներին։ Կարող եք օգտագործել այս շարադրանքում տրված ցանկացած վարժություն, ոչ միայն նրանց, որոնք գրված են տարիքային խմբի համար, որին ուսուցանում եք։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 7):