Նոր Կտակարան 2023
Նոյեմբերի 6-12։ Եբրայեցիս 7-13․ «Հանդերձյալ բարիքների քահանայապետը»


«Նոյեմբերի 6-12։ Եբրայեցիս 7-13․ «Հանդերձյալ բարիքների քահանայապետը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Նոյեմբերի 6-12։ Եբրայեցիս 7-13», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Մելքիսեդեկն օրհնություն է տալիս Աբրահամին

Մելքիսեդեկն օրհնում է Աբրամին, Վոլթեր Ռեյն Նկարչի պարգև

Նոյեմբերի 6-12

Եբրայեցիս 7–13

«Հանդերձյալ բարիքների քահանայապետը»

Այս դասի նյութը վերանայելիս և դրա մասին խորհելիս ուշադրություն դարձրեք այն հուշումներին, որոնք ստանում եք երեխաների վերաբերյալ, որոնց ուսուցանում եք։ Հոգին կօգնի ձեզ նրանց համար ուղերձներ գտնել Եբրայեցիս 7.13-ում։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ են անում նրանք և նրանց ընտանիքները ավետարանը տանը սովորելու համար։ Հրավիրեք նրանց կիսվել ավետարանն ընտանիքով ուսումնասիրելու իրենց սիրելի փորձառություններով։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Եբրայեցիս 7․1-6

Քահանայությունը կարող է օգնել մեզ բազմաթիվ եղանակներով

Եբրայեցիս 7․1–6-ը կարող է հնարավորություն տալ ծանոթացնել երեխաներին քահանայության օրհնությունների հետ։

Հնարավոր վարժություններ

  • Հակիրճ բացատրեք, թե ով էր Աբրահամը, այնուհետև օգտագործեք Եբրայեցիս 7․1–6 հատվածները՝ ուսուցանելով, որ Աբրահամը տասանորդ վճարեց Մելքիսեդեկին (տես նաև Ջոզեֆ Սմիթի թարգմանություն, Ծննդոց 14․36–40 [Աստվածաշնչի հավելված]): Բացատրեք, որ Մելքիսեդեկը կրում էր քահանայություն, որը Աստծո զորությունն է, և որը Մելքիսեդեկն օգտագործեց Աբրահամին օրհնելու համար։ Երեխաները կարող են դերախաղով ներկայացնել պատմությունը հասարակ առարկաներով, օրինակ՝ թագով և տասանորդի ծրարով։

  • Հրավիրեք Ահարոնյան և Մելքիսեդեկյան քահանայություն կրողների այցելել դասարան և բացատրել երեխաներին, թե ինչպես են օգտագործում քահանայությունը ուրիշներին օրհնելու համար։ Այնուհետև երեխաներին ցույց տվեք քահանայության տարբեր արարողությունների նկարներ (օրինակ՝ տես նկարներ 103–8, Ավետարանի պատկերագիրք)։ Օգնեք երեխաներին հասկանալ, թե որ քահանայությունն է պահանջվում յուրաքանչյուր արարողության համար, և այդ նկարը տվեք համապատասխան քահանայություն կրողի ձեռքը։

Եբրայեցիս 11․1-32

Հավատքը հավատալն է այն բաներին, որոնք չենք կարող տեսնել

Չնայած մենք չենք կարող տեսնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք հավատ զարգացնել Նրանց և Նրանց խոստումների հանդեպ՝ հետևելով Եբրայեցիս 11-ում նկարագրված հավատարիմ մարդկանց օրինակներին:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք Հիսուսի նկարը: Սենյակով մեկ տեղադրեք առարկաներ, որոնք վկայում են, որ Նա իրական է, թեև մենք չենք կարող տեսնել Նրան (օրինակ՝ սուրբ գրություններ, Առաջին Տեսիլքի և երկրագնդի նկարները)։ Խնդրեք երեխաներին գտնել առարկաները, ապա նրանց բացատրեք, թե ինչպես է յուրաքանչյուր իրը օգնում մեզ հավատալ, որ Հիսուսն ապրում է։

  • Դասարան բերեք հովհար և թույլ տվեք երեխաներին հերթով զգալ, թե ինչպես է այն փչում իրենց դեմքի վրա։ Ասացեք նրանց, որ մենք չենք տեսնում օդը, բայց զգում ենք այն։ Նմանապես՝ մենք չենք տեսնում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, բայց մենք կարող ենք զգալ Նրանց սերը և հավատք ունենալ, որ Նրանք իրական են։

  • Պատմեք Եբրայեցիս 11․4–32-ում նշված մարդկանց մասին պատմությունները։ Այս մարդկանց մասին պատմություններ կարող եք գտնել նաև Հին Կտակարանի Պատմություններ բաժնում։ Ի՞նչ արեցին այդ մարդիկ, որպեսզի ցույց տան իրենց հավատքը նրա հանդեպ, ինչը չեն տեսնում: Կիսվեք օրհնություններով, որոնք ստացել եք ձեր հավատքի արդյունքում։

Եբրայեցիս 13․5-6

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօգնեն և երբեք չեն լքի մեզ

Ի՞նչ փորձությունների կարող են հանդիպել երեխաները: Ինչպե՞ս կարող է Եբրայեցիս 13․5–6-ում պարունակվող ուղերձը օգնել նրանց։

Հնարավոր վարժություններ

  • Վերհիշեք Նոր Կտակարանի պատմությունները, որոնք երեխաները սովորել են այս տարի և որոնք պատմում են, թե ինչպես է Փրկիչը օգնել մարդկանց, օրինակ՝ երբ բժշկեց անդամալույծին (տես Ղուկաս 5․18–26) կամ կերակրեց 5000 մարդու (տես Մատթեոս 14․15–21)։ Օգնեք երեխաներին սովորել «Տերն է իմ օգնականը» (Եբրայեցիս 13․6) արտահայտությունը։

  • Հրավիրեք երեխաներին նկարել մի դրվագ այն մասին, երբ ինչ-որ մեկը մխիթարում էր նրանց, երբ վախենում էին: Կարդացեք նրանց համար Եբրայեցիս 13․5–6-ը և վկայեք, որ Երկնային Հայրը կօգնի մեզ և երբեք չի լքի մեզ։ Օգնեք երեխաներին կտրատել թղթե սրտեր, որոնք կծածկեն նկարները։ Որո՞նք են այն գործերը, որ օգնում են մեզ ավելի մոտ զգալ Երկնային Հորը: Գրեք մի քանիսը սրտերի վրա:

  • Սովորեցրեք երեխաներին որևէ երգ այն մասին, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուսը սիրում և օգնում մեզ, օրինակ ՝ «Tell Me, Dear Lord» (Children’s Songbook, 176)։ Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեր կողքին են: Խոսեք այն մասին, երբ դուք զգացել եք, որ «Տերը [ձեր] օգնականն էր»:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Եբրայեցիս 7․1-4

Եկեղեցու ղեկավարները հետևում են Փրկիչին

Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս հատվածները՝ օգնելով երեխաներին հասկանալ, որ նրանք, ովքեր կանչված են ծառայելու Տիրոջ Եկեղեցում, պետք է հավատարիմ մնան և ծառայեն ուրիշներին այնպես, ինչպես Նա է արել:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին թվարկել այն, ինչ գիտեն երկու մեծ ղեկավարների՝ Աբրահամի և Մելքիսեդեկի մասին։ Նրանք կարող են օգնություն գտնել Եբրայեցիս 7․1–4, Աբրահամ 1․1–2 և Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ծննդոց 14․25–40 հատվածներում (Աստվածաշնչի հավելված)։ Ի՞նչ Քրիստոսանման հատկանիշներ ունեին այդ տղամարդիկ, որոնք օգնում էին նրանց պատվել քահանայությունը։

  • Խնդրեք երեխաներին կարդալ Եբրայեցիս 7․1-2-ը և գտնել Մելքիսեդեկի տիտղոսները։ Ինչպե՞ս են այդ տիտղոսները մեզ հիշեցնում Հիսուս Քրիստոսի մասին: Օգնեք նրանց տեսնել, թե ինչպես էր Հիսուսը «Խաղաղության թագավոր»։ Հրավիրեք նրանց խոսել քահանայություն կրող այլ անձանց մասին, ովքեր նույնպես Փրկիչին հետևելու օրինակ են:

  • Կիսվեք մի փորձառությամբ, երբ ձեր հավատքը Փրկիչի նկատմամբ ամրապնդվեց՝ քահանայության արդար կրողի ծառայության շնորհիվ: Երեխաները կարող են մտածել, թե ինչպես է քահանայությունն օրհնել իրենց:

Եբրայեցիս 11

Երկնային Հայրը հատուցում է նրանց, ովքեր հավատք ունեն

Եբրայեցիս 11 պարունակում է բազմաթիվ օրինակներ այն մարդկանց մասին, ովքեր օրհնվել են, որովհետև հավատքով են գործել։ Այս պատմություններից որո՞նք կարող են առավել ոգեշնչող կամ օգտակար լինել երեխաների համար, որոնց ուսուցանում եք։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին գրատախտակին թվարկել այն, ինչ սովորեցին հավատքի մասին Եբրայեցիս 11․1–3, 6-ում։ Երեխաներից յուրաքանչյուրին տվեք մեկի անունը, ում մասին խոսվում է Եբրայեցիս 11-ում, և հրավիրեք նրանց կարդալ այդ անձին առնչվող հատվածները։ Խնդրեք նրանց կիսվել այդ անձի մասին հուշումներով, որպեսզի մյուս երեխաները կարողանան գուշակել, թե ով է նա։ Ինչպե՞ս էին այդ մարդիկ ցույց տալիս իրենց հավատքը, և Երկնային Հայրը ինչպես վարձահատույց եղավ նրանց։ (Այդ մարդկանց նկարները կարող եք գտնել Հին Կտակարանի բաժնում, Ավետարանի պատկերագիրքում

  • Եբրայեցիս 11-ում այդ հավատարիմ մարդկանց օրինակների մասին կարդալուց հետո խնդրեք երեխաներին գրել այն անձի մասին, ում ճանաչում են, և ով ցույց է տվել իր հավատքը։ Հրավիրեք մի քանի ուսանողների իրենց օրինակներով կիսվել դասարանի հետ:

Եբրայեցիս 12․5-11

Տերը խրատում է նրանց, ում սիրում է

Այս հատվածները կարող են օգնել երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը, իրենց ծնողները և մյուսները, ուղղում են նրանց, որովհետև սիրում են և ուզում են, որ նրանք սովորեն իրենց սխալներից։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Եբրայեցիս 12․5-11 և խնդրեք երեխաներին գտնել, թե Երկնային Հայրը ինչ պատճառներով է խրատում մեզ (ուղղում կամ կարգապահության կանչում մեզ)։ Ի՞նչ է դա մեզ սովորեցնում այն մասին, թե ինչու են երկրային ծնողները նույնպես ուղղում իրենց զավակներին։ Ինչպե՞ս պետք է արձագանքենք սիրով արված ուղղումներին:

  • Կիսվեք սուրբ գրություններում նկարագրվող մարդկանց օրինակներով, ում Տերը խրատել է և ովքեր ապաշխարել են (օրինակ՝ տես 1 Նեփի 16․25–27, Եթեր 2․13–15)։ Ինչո՞ւ են նրանք լավ օրինակներ՝ Եբրայեցիս 12․5–11-ում նկարագրված սկզբունքների իմաստով։

  • Եբրայեցիս 12․5–11 հատվածները կարդալուց հետո հրավիրեք երեխաներին հիշել և գրի առնել մի քանի դեպք, երբ նրանց սխալները ուղղել են։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Երեխաներին հրավիրեք գրել կամ նկարել մի բան, ինչը սովորել են դասարանում։ Խրախուսեք նրանց օգտագործել և ընտանիքի հետ կիսվել նրանով, թե ինչ են սովորել:

Բարելավենք մեր ուսուցումը

Կիրառեք գործնական աշխատանքի էջերը: Մինչ երեխաները կավարտեն գործնական աշխատանքը, ժամանակը օգտագործեք դասի սկզբունքները վերանայելու համար: