Եկ, հետևիր ինձ
Մայիսի 11-17-ը Մոսիա 18 -24. «Մենք մտել ենք Նրա հետ ուխտի մեջ»


Մայիսի 11-17-ը Մոսիա 18–24․ «Մենք մտել ենք Նրա հետ ուխտի մեջ», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մայիսի 11-17-ը Մոսիա 18–24, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Լիմքիի ժողովուրդը փախչելիս

Միներվա Կ. Թեյչերտ (1888–1976), Թագավոր Լիմքիի և նրա ժողովրդի փախուստը, 1949-1951, յուղաներկ կտավի վրա: Բրիգամ Յանգ Համալսարանի Արվեստի թանգարան, 1969:

Մայիսի 11-17-ը

Մոսիա 18-24

Մենք մտել ենք Նրա հետ ուխտի մեջ

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է․ «Երբ մենք կարդանք ու խորհենք սուրբ գրությունների շուրջ, մենք կզգանք Հոգու քաղցր հուշումները մեր հոգում» («Մենք երբեք միայնակ չենք քայլում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 122)։

Գրի առեք ձեր տպավորությունները

Մոսիա 18, 23–24 գլուխներում Ալմայի և նրա ժողովրդի պատմությունը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում «գալ Աստծո հոտը» (Մոսիա 18․8)։ Երբ նրանք մկրտվեցին, ուխտ կապեցին Աստծո հետ «ծառայել նրան և պահել Նրա պատվիրանները» (Մոսիա 18․10)։ Թեև, դա խիստ անձնական պարտավորություն էր, նաև նշանակում էր, թե ինչպես են նրանք վերաբերվում միմյանց։ Այո, Երկնային Հոր մոտ տանող ուղին անձնական և անհատական է, և մեր փոխարեն ոչ ոք չի կարող պահել մեր ուխտերը, բայց դա չի նշանակում, որ մենք մենակ ենք: Մենք միմյանց կարիքն ունենք: Որպես Քրիստոսի Եկեղեցու անդամներ, մենք ուխտում ենք ծառայել Աստծուն՝ ընթացքում օգնելով և ծառայելով միմյանց և «[կրելով] մեկը մյուսի բեռը» (Մոսիա 18․8–10)։ Անկասկած, Ալմայի ժողովուրդը ծանր բեռ ուներ կրելու՝ ինչպես մենք բոլորս: Եվ եղանակներից մեկը, որով Տերն օգնում է մեզ «հեշտությամբ տանել [մեր] բեռները», (Մոսիա 24․15) մեզ Սրբերի մի համայնք տալն է, ովքեր խոստացել են սգալ մեզ հետ և մխիթարել մեզ այնպես, ինչպես մենք ենք խոստացել դա նրանց համար։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մոսիա 18․1–17

Մկրտությունն ընդգրկում է Աստծուն ծառայելու և Նրա վկան լինելու ուխտը։

Մոսիա 18․8–10 պարունակում է Ալմայի ուսմունքները մկրտության ուխտի կամ այն խոստումի մասին, որը մենք կապում ենք Աստծո հետ մկրտության ժամանակ։ Երբ կարդաք այդ հատվածները, մտածեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Այդ հատվածներից ի՞նչ եք սովորում այն խոստումների մասին, որոնք տալիս եք մկրտության ժամանակ։ Ի՞նչ է Աստված խոստանում ձեզ։

  • Ի՞նչ առնչություն ունի Աստծուն ծառայելու ուխտը (տես հատված 10) միմյանց սպասավորելու մեր ջանքերի հետ:

  • Ի՞նչ եք անում ձեր խոստումները պահելու համար:

  • Մկրտության ուխտը պահելու շնորհիվ ինչպե՞ս եք կարողանում «լցվել Հոգով» (Մոսիա 18․14)։ Ինչպե՞ս է Հոգին օգնում ձեզ պահել ձեր ուխտը։

Նկար
մկրտություն օվկիանոսում

Երբ ես ուխտեր եմ կապում Աստծո հետ, ես ստանում եմ Նրա օրհնությունները։

Այս պատմությունը նաև բացահայտում է մկրտության պատշաճ ձևը: Ի՞նչ եք սովորում 14–17 հատվածներից այն մասին, թե ինչպես պետք է կատարվի մկրտությունը։ Ուրիշ ի՞նչ եք սովորում մկրտության մասին Մատթեոս 3․16, Հռովմեացիս 6․3–5, 3 Նեփի 11․21–28 և Վարդապետություն և Ուխտեր 20․72–74 հատվածներից։

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 20․37, 77, 79։

Մոսիա 18.17–30

Աստծո ժողովուրդը պետք է միաբան լինի

Ինչպես Ալման և նրա ժողովուրդը հայտնաբերեցին, Հիսուս Քրիստոսին հետևելը, երբեմն, նշանակում է հրաժարվել կյանքի սովորական ձևից՝ կյանքի որևէ նոր և տարբերվող ապրելակերպի համար։ Սակայն Ալմայի ժողովուրդը միմյանցից ուժ էր ստանում՝ որպես «Քրիստոսի եկեղեցու» մի մաս (Մոսիա 18․17)։ Ինչպե՞ս են Մոսիա 18․17–30 հատվածների ուսմունքները ոգեշնչում ձեզ Եկեղեցու ավելի լավ անդամ դառնալ։ Ի՞նչ կարող եք անել, որ օգնեք ձեր ծխի կամ ճյուղի անդամներին «միավորվել միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ»:: (Մոսիա 18.21):

Sես նաև Հենրի Բ. Այրինգ, «Մեր սրտերը միավորված են», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 68–71։

Մոսիա 19–20

Մարգարեների խոսքերը կիրականանան

Աբինադին մի քանի որոշակի մարգարեություններ ասաց, թե ինչ կլինի թագավոր Նոյի և նրա ժողովրդի հետ, եթե նրանք հրաժարվեն ապաշխարել: Սակայն ոմանց համար այդ մարգարեությունները թվում էին անհավատալի (տես Մոսիա 12․1–8, 14–15), հատկապես այն բանից հետո, երբ նեփիացիները գրեթե 50 տարի շարունակ հաջողությամբ պաշտպանվեցին լամանացիներից (տես Մոսիա 9․16–18, 11․19)։ Բայց մարգարեների խոսքերը մեր օրերում կիրականանան այնպես, ինչպես Աբինադիի օրերում։

Ի՞նչ եք գտնում Մոսիա 19–20 գլուխներում, որի պատճառով Գեդեոնը հայտարարում է, որ Աբինադիի մարգարեություններն իրականացել են (տես Մոսիա 20.21): Ինչպե՞ս է այս պատմությունն ամրապնդում Աստծո մարգարեների նախազգուշացումների և խորհուրդների նկատմամբ ձեր հավատը, և նրանց խոսքերին հետևելու ձեր պարտավորությունը։ Ե՞րբ եք տեսել, որ մարգարեի խոսքերն իրականան մեր օրերում։

Մոսիա 21–24

Աստված կարող է թեթևացնել իմ բեռները

Լիմքիի ժողովուրդը և Ալմայի ժողովուրդը գերի ընկան, չնայած պատճառները և հանգամանքները տարբեր էին։ Ի՞նչ կարող եք սովորել՝ համեմատելով Լիմքիի ժողովրդի Մոսիա 19–22 և Ալմայի ժողովրդի պատմությունները Մոսիա 18, 23–24։ Կարող եք ուշադրություն դարձնել, թե ինչպես այդ խմբերն արձագանքեցին գերությանը, կամ թե ինչպես նրանցից յուրաքանչյուրն, ի վերջո, ազատ արձակվեց։ Երբ կատարեք դա, փնտրեք այն ուղերձները, որոնք վերաբերում են ձեր կյանքին։ Օրինակ, ի՞նչ եք սովորում այս պատմություններից, որի օգնությամբ կարող եք կրել ձեր բեռները։

Մոսիա 23․21–24, 24․8–17

Ես կարող եմ վստահել Տիրոջը

Չնայած Ալման և նրա ժողովուրդը ապաշխարեցին իրենց մեղքերի համար, նրանք նույնպես հայտնվեցին ստրկության մեջ: Նրանց փորձը ցույց է տալիս, որ վստահելով Աստծուն և պահելով մեր ուխտերը, միշտ չէ, որ կանխում ենք դժվարությունները, բայց դա օգնում է մեզ հաղթահարել դրանք։ Երբ կարդաք Մոսիա 23․21–24 և 24․8–17 հատվածները, ուշադրություն դարձրեք այն բառերին և արտահայտություններին, որոնք կօգնեն ձեզ վստահել Աստծուն՝ անկախ ձեր հանգամանքներից։

Տես նաև Թոմաս Ս. Մոնսոն, «Մենք երբեք միայնակ չենք քայլում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 85–87:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Մոսիա 18․1–4

Կա մի ասացվածք, որ դուք կարող եք հաշվել խնձորի սերմերը, բայց դուք չեք կարող հաշվել այն խնձորները, որոնք աճում են մեկ սերմից: Միայն մեկ մարդ ընդունեց Աբինադիի վկայությունը, բայց այդ մի մարդը, Ալման, ազդեց նեփիացիների սերունդների վրա։ Միգուցե, դուք կարող եք որևէ մրգի միջոցով ցուցադրել այս սկզբունքը։ Ինչպե՞ս է այս ուղերձը վերաբերում մեր ընտանիքին: Ի՞նչ կարող ենք անել ուրիշների հետ մեր վկայություններով կիսվելու համար։

Մոսիա 18.8-10

Մենք ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից մկրտության ուխտերի մասին (տես նաև Վ&Ու 20.73, 77–79): Ի՞նչ ենք անում մեր մկրտության ուխտին պատրաստվելու կամ այն պահելու համար:

Մոսիա 18․30

Մեր ունեցած հոգևոր փորձառությունների շնորհիվ, ո՞ր վայրերը հատուկ նշանակություն ունեն մեզ համար։

Մոսիա 21․11–16, 24․10–15

Ի՞նչ ենք սովորում, համեմատելով Ալմայի ժողովրդի գերությունը Լիմքիի ժողովրդի գերության հետ:

Մոսիա 21․15, 24․11–15

Ի՞նչ են այդ հատվածներն ուսուցանում մեզ աղոթքներին պատասխանելու Տիրոջ եղանակների մասին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Ձեզ հարմար ժամանակ գտեք։ Հաճախ հեշտ է սովորել, երբ դուք կարող եք ուսումնասիրել սուրբ գրություններն առանց ընդհատման: Ձեզ հարմար ժամանակ գտեք և ամեն օր այդ ժամին հնարավորինս հետևողական ուսումնասիրեք:

Նկար
ժողովուրդը մկրտվելիս

Մորմոնի ջրերը, Խորխե Կոկկո