Եկ, հետևիր ինձ
Մայիսի 11-17-ը Մոսիա 18-24. «Մենք մտել ենք Նրա հետ ուխտի մեջ»


Մայիսի 11-17-ը Մոսիա 18-24. «Մենք մտել ենք Նրա հետ ուխտի մեջ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մայիսի 11-17-ը Մոսիա 18-24, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Լիմքիի ժողովրդի փախուստը

Միներվա Կ. Թեյչերտ (1888–1976), Թագավոր Լիմքիի ու նրա ժողովրդի փախուստը, 1949-1951, կտավ յուղաներկ, 89 x 122 սմ: Բրիգամ Յանգ համալսարանի արվեստի թանգարան, 1969թ.

Մայիսի 11-17-ը

Մոսիա 18-24

Մենք Նրա հետ ուխտի մեջ ենք մտել

Երբ կարդաք Մոսիա 18-24-ը, մտածեք երեխաների մասին, ում ուսուցանում եք: Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ գտնել ճշմարտությունները, որոնք առնչվում են դրանց հետ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք որևէ մեկի մկրտության նկարը և հրավիրեք երեխաներին կիսվել մկրտության մասին իրենց իմացածով: Նրանք կարող են կիսվել ինչ-որ բանով, որ սովորեցին, մինչ կարդում էին Մոսիա 18-24-ը իրենց ընտանիքների հետ և մասնակցում էին մկրտության, կամ մի գտնվում էին ուրիշ միջավայրում:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Մոսիա 18․7-16

Մկրտվելիս ես ուխտ եմ կապում Աստծո հետ

Որպեսզի օգնեք երեխաներին պատրաստվել մկրտության, կարևոր է նրանց ուսուցանել ուխտի մասին, որը նրանք կապում են, երբ մկրտվում են:

Հնարավոր վարժություններ

  • Կրկնեք Ալմայի և նրա ժողովրդի պատմությունը Մորմոնի ջրերի մոտ, օգտագործելով Մոսիա18.7-16 կամ «Գլուխ 15. Ալման ուսուցանում և մկրտում է» (Մորմոնի Գրքի պատմությունները, 43-44, համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից և հրավիրեք երեխաներին ասել ձեզ, թե ինչ գիտեն այդ պատմության մասին։

  • Օգտագործելով Մոսիա 18.8-10-ը որպես ուղեցույց, ձեր բառերով ուսուցանեք երեխաներին մի քանի բան, որոնք նրանք կխոստանան կատարել, երբ մկրտվեն: Օրինակ, նրանք կխոստանան հետևել Երկնային Հորը և Հիսուսին՝ սփոփելով տխուր մարդկանց: Կիսվեք պատմությունով այն մասին, թե դուք կամ ձեր ծանոթը ինչպես է պահել այս խոստումները: (Տես նաև Վ&Ու 20.77, 79, Քերոլ Մ. Սթեֆենս, «Մենք ուրախանալու մեծ պատճառ ունենք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 115–17):

  • Բացատրեք, որ երբ մենք մկրտվում ենք, Երկնային Հայրը նույնպես խոստումներ է տալիս մեզ: Կիսվեք այն խոստումներով, որոնք նկարագրված են Մոսիա 18.9-10-ում:

Մոսիա 18.17-28

Երբ ես մկրտվում եմ, դառնում եմ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ:

Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում դառնալ Եկեղեցու անդամ մկրտության և հաստատման միջոցով:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք որևէ նոր մկրտվածի կիսվել իր փորձառությամբ: Կարդացեք Մոսիա 18.17-ը և բացատրեք, որ երբ մենք մկրտվում ենք, դառնում ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ և խոստանում ենք հետևել Հիսուսին:

  • Երեխաներին ցույց տվեք նկարներ, որոնք ներկայացնում են Մոսիա 18.17-28-ում նկարագրվածը: Օրինակ Քահանայության կարգում նկարը (Ավետարանի պատկերագիրք, հմր. 106) կարող է ներկայացնել հատված 18-ը, իսկ Տասանորդի վճարում նկարը (Ավետարանի պատկերագիրք, հմր. 113) կարող է ներկայացնել 27-28 հատվածները: Թող երեխաները նկարագրեն, թե ինչ են իրենք տեսնում նկարներում և օգտագործեք նկարներն ու հատվածները՝ օգնելով նրանց հասկանալ, թե ինչ է նշանակում լինել Եկեղեցու անդամ:

Նկար
մկրտություն օվկիանոսում

Մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ, երբ մկրտվում ենք:

Մոսիա 24․8-17

Աստված կարող է թեթևացնել մեր բեռները

Ե՞րբ է Աստված թեթևացրել ձեր բեռները: Մտածեք, թե ի՞նչ եղանակներով կարող եք երեխաների հետ կիսվել ձեր փորձառություններով ու վկայություններով:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել պարզ գործողություններ, որոնք կարող են կատարել, մինչ դուք պատմում եք, թե ինչ պատահեց Ալմայի ժողովրդին Մոսիա 24.8-17-ում: Նշեք՝ քանի որ Ալման ընտրել էր հետևել Հիսուս Քրիստոսի մասին Աբինադիի ուսմունքին, նրան և իր ժողովրդին չարությամբ էին վերաբերվում, բայց նրանք երբևէ չդադարեցին հավատալ Հիսուսին:

  • Երեխաների համար կարդացեք Մոսիա 24.14-15-ը: Պայուսակը լցրեք ծանր առարկաներով (բեռները ներկայացնելու համար) և հրավիրեք որևէ երեխայի պահել պայուսակը: Բացատրեք, որ երբ մենք տխուր ենք, հիվանդ ենք կամ այլ հոգսեր ունենք, կարծես ծանր բեռ ենք կրում: Հրավիրեք երեխաներին հերթով օգնել այդ երեխային տանել պայուսակը, որպեսզի թեթևացնեք բեռը։ Բացատրեք, որ Երկնային Հայրը կարող է թեթևացնել մեր բեռները, երբ մենք աղոթքով փնտրենք Նրա օգնությունը՝ ուրիշներին ծառայելով և այլ ձևերով:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Մոսիա 18․7-16

Մկրտվելիս ես ուխտ եմ կապում Աստծո հետ

Ինչպե՞ս կարող եք ձեր ուսուցանած երեխաներին օգնել հասկանալ ուխտը, որը մենք կապում ենք մկրտության ժամանակ:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներից յուրաքանչյուրին տվեք մեկական թերթիկ։ Միասին կարդացեք Մոսիա 18.8-10-ը և հրավիրեք երեխաներին թերթիկի մի կողմում գրել կամ նկարել խոստումները, որոնք մենք տալիս ենք մկրտության ժամանակ, իսկ մյուս կողմում՝ Երկնային Հոր խոստումները: Հրավիրեք նրանց դասարանին հետ կիսվել իրենց գտածով: Երբ նրանք կիսվեն, տվեք այսպիսի հարցեր. Մենք ինչպե՞ս կարող ենք «սգալ նրանց հետ, ովքեր սգում են»: Ի՞նչ է նշանակում լինել Աստծո վկա «բոլոր տեղերում» (հատված 9): Ի՞նչ կարող ենք անել մեր ուխտերը պահելու համար:

  • Հրավիրեք մի քանի մկրտված երեխաների կիսվել, թե ինչ են հիշում իրենց այդ փորձառության մասին: Ինչո՞վ էր այդ օրը հատուկ: Նրանք ի՞նչ էին զգում։ Բացատրեք, որ յուրաքանչյուր կիրակի նրանք նորոգում են իրենց մկրտության ուխտերը, երբ ճաշակում են հաղորդությունից: Օգնեք երեխաներին Մոսիա 18.8-10-ում նկարագրված ուխտը համեմատել հաղորդության աղոթքների հետ (տես Վ&Ու 20.77, 79): Ինչպե՞ս կարող ենք հաղորդությունը դարձնել հատուկ, ակնածալից ժամանակ, ճիշտ ինչպես մեր մկրտություններն էին:

  • Խնդրեք որևէ նորադարձի կիսվել, թե նա ինչպես է իմացել Եկեղեցու մասին, և ինչ էր զգում մկրտվելուց հետո: Թող երեխաները հարցեր տան, ինչպես օրինակ՝ ինչն օգնեց այդ մարդուն ցանկանալ կատարել Մոսիա 18.7-16-ում տրված խոստումները:

Մոսիա 18.17-28

Ես պատկանում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն:

Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին, որ երախտապարտ լինեն Եկեղեցու անդամ լինելու օրհնությունների համար:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Մոսիա 18.17-28-ը, փնտրելով Քրիստոսի Եկեղեցու ուսմունքները Ալմայի ժամանակներում, որոնք նույնն են նաև մեր ժամանակներում: Նրանց պատասխանները գրեք խորանարդների կամ բաժակների վրա և թող երեխաները դրանցով մի կառույց պատրաստեն, որը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցին:

  • Երեխաների հետ երգեք կամ կարդացեք երգի բառերը «Հիսուս Քրիստոսի Եկեղեցին» (Երեխաների երգարան, 77), և հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել այն քայլերին, որոնք խոստանում ենք կատարել որպես Եկեղեցու անդամներ: Օգնեք նրանց եղանակներ մտածել, որոնցով կարող են պահել այս խոստումները:

Մոսիա 21.1-5, 13-16, 22.1-11, 24.8-22

Աստված կարող է թեթևացնել մեր բեռները

Ալմայի ժողովրդի պատմությունը կարող է երեխաներին ցույց տալ, որ Աստված երբեմն օգնում է մեզ տանել մեր փորձությունները՝ դրանք հեռացնելու փոխարեն: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց սովորել այս պատմությունից:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին գտնել Լիմքիի ժողովրդի պատմությունների գլխավոր իրադարձությունները Մոսիա 21.1-5, 13-16, և 22.1-11-ում և Ալմայի ժողովրդինը՝ Մոսիա 24.8-22-ում: Այնուհետև խնդրեք յուրաքանչյուր երեխայի նկարել այդ իրադարձություններից մեկը: Հրավիրեք երեխաներին նկարները տեղադրել ճիշտ կարգով՝ պատմությունը պատմելու համար: Երբ նրանք անեն այդ, շեշտեք, որ Աստված օգնեց ժողովրդին կրել իրենց բեռները:

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Մոսիա 21.14-15 և 24.13-14: Ինչպե՞ս Տերը պատասխանեց Լիմքիի և Ալմայի ժողովուրդների աղոթքներին: Հրավիրեք երեխաներին պատմել մի ժամանակի մասին, երբ նրանք փորձության ժամին աղոթել են օգնության համար և Երկնային Հայրը օգնել է նրանց, կամ կիսվեք ձեր սեփական փորձառությամբ։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին բացատրել մեկ ուրիշին, թե նրանք ինչ կխոստանան կամ խոստացել են անել՝ որպես իրենց մկրտության ուխտի մաս։

Բարելավել մեր ուսուցումը

Ուշադրություն դարձրեք երեխաներին: Եթե երեխաներն անհանգիստ են թվում, ուրեմն ժամանակն է փորձել մեկ այլ վարժություն կամ տանել նրանց կարճատև, հանգիստ զբոսանքի: Մյուս կողմից, եթե նկատում եք, որ երեխաները ներգրավված են դասի մեջ, առաջ գնացեք և ընդգրկեք դասի մնացած նյութը: