Եկ, հետևիր ինձ
Մայիսի 25-31-ը Մոսիա 29-ից Ալմա 4․ «Նրանք հաստատուն էին և անխախտ»


Մայիսի 25-31-ը Մոսիա 29-ից Ալմա 4․ «Նրանք հաստատուն էին և անխախտ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մայիսի 25-31-ը Մոսիա 29-ից Ալմա 4, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Ալմա Կրտսերը քարոզելիս

Ալմա Կրտսերը քարոզելիս, Գարի Լ. Կապ

Մայիսի 25-31-ը

Մոսիա 29-ից Ալմա 4

«Նրանք հաստատուն էին և անխախտ»

Երեխաները, ում ուսուցանում եք, կարող են շատ բան սովորել ձեր դասին, բայց նրանք ավելին կսովորեն, եթե զարգացնեն սուրբ գրությունները տանն ուսումնասիրելու սովորությունը: Քննարկեք, թե դուք ինչպես կարող եք խրախուսել և աջակցել ավետարանի ուսումնասիրությունը տանը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին նստել հատակին, շրջան կազմել և գլորեք գնդակը նրանցից մեկին: Խնդրեք այդ երեխային կիսվել ինչ-որ բանով, որ վերջերս է իմացել ավետարանի մասին տանը կամ Երեխաների Միությունում։ Հետո հրավիրեք երեխային գնդակը գլորել մեկ ուրիշին: Կրկնեք, մինչև բոլոր երեխաները կիսվելու հնարավորություն ունենան։

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Ալմա 1․2-9, 26-30

Որպես Եկեղեցու անդամ, ես պետք է սիրեմ ու ծառայեմ ուրիշներին:

Կարող եք շատ բան չպատմել Նեորի ուսմունքներից, բայց նրանք կարող են օգուտ քաղել, իմանալով, որ Եկեղեցում մենք ծառայում ենք, քանի որ սիրում ենք ուրիշներին, այլ ոչ թե հարուստ կամ հանրաճանաչ դառնալու համար:

Հնարավոր վարժություններ

  • Պարզ բառերով երեխաներին պատմեք Ալմայի և Նեորի պատմությունը (տես Ալմա 1, «Գլուխ 20. Ալման և Նեորը», Մորմոնի Գրքի պատմությունները, 54–55, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Շեշտեք, որ չնայած Նեորի հետևորդները անբարյացակամ էին Եկեղեցու անդամների հանդեպ, Եկեղեցու շատ անդամներ դեռևս բարի էին ու սիրող:

  • Կարդացեք Ալմա 1․30-ը և օգնեք նրանց հասկանալ, որ Եկեղեցու անդամները իրենց ունեցածով կիսվում էին կարիքավորների հետ։ Օգնեք երեխաներին մտածել այն բաների մասին, որոնցով նրանք կարող են կիսվել և մարդկանց մասին, ում հետ կարող են կիսվել դրանցով: Երեխաներին խնդրեք պարզ նկարներ նկարել իրենց ծրագրերի մասին:

  • Միասին երգեք սիրո և ծառայության մասին, ինչպես օրինակ՝ «Բարին ինձնից պիտ գա» (Հիմներ և մանկական երգեր, 63), և օգնեք երեխաներին մտածել գործողությունների մասին, որոնք կարող են համապատասխանել երգին:

Ալմա 2․28-30

Աստված կպատասխանի իմ աղոթքներին

Երբ Ալման և նեփիացիները «սաստիկ վախ» զգացին (Ալմա 2.23), նրանք աղոթեցին օգնության համար և զորացան: Օգնեք երեխաներին սովորել նրանց օրինակից:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործելով նկարները այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնից կամ «Գլուխ 21. Ամղիկիացիները» (Մորմոնի Գրքի պատմությունները, 56–57, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում), ասացեք երեխաներին, թե նեփիացիներն ինչպես ուժ ձեռք բերեցին ամղիկիացիներին հաղթելու համար: Երեխաներին հարցրեք այնպիսի բաների մասին, որոնցից վախենում են կամ նրանց համար դժվար են, և վկայեք, որ նրանք կարող են աղոթել Երկնային Հորը՝ օգնություն խնդրելով Տիրոջից այս բաների համար:

  • Կիսվեք որևէ փորձառությամբ, երբ Աստված օգնեց ձեզ, երբ դուք աղոթեցիք նրան: Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, որ նրանք ունեցել են աղոթքի հետ կապված։

Ալմա 4.19

Իմ վկայությունը կարող է զորացնել ուրիշներին:

Հաճախ երեխայի «պարզ վկայությունը» (Ալմա 4.19) կարող է մեծ ազդեցություն ունենալ ուրիշների վրա: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ուղիներ գտնել իրենց վկայություններով կիսվելու համար:

Հնարավոր վարժություններ

  • Բացեք սուրբ գրությունները Ալմա 4.19-ը և բացատրեք, որ տեսնելով, թե որքան ամբարիշտ էին մարդիկ, Ալման որոշեց, որ նրանց օգնելու լավագույն եղանակը «պարզ վկայություն» բերելն էր: Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, թե ինչ է վկայությունը և ինչ է այն ներառում: Քաջալերեք նրանց կիսվել իրենց փորձառություններով:

  • Մաքուր բաժակի մեջ մի քիչ մաքուր ջուր լցրեք և բացատրեք, որ ջուրը նման է մեր վկայություններին, քանի որ դրանցով կարող ենք կիսվել ուրիշների հետ: Այդ բաժակի ջրից լցրեք յուրաքանչյուր երեխայի փոքր բաժակի մեջ և ասեք նրանց, որ երբ մենք կիսվում ենք մեր վկայություններով, մենք օգնում ենք ուրիշներին ունենալ ավելի ամուր վկայություններ:

  • Եթե երեխաները կամենան, թող նրանք բերեն իրենց վկայությունները: Առաջարկեք մի քանի եղանակներ, ներառյալ իրենց գործողությունները, որոնցով նրանք կարող են ցույց տալ, որ գիտեն, որ ավետարանը ճշմարիտ է:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ալմա 1․2-9

Ես կարող եմ սովորել ճանաչել կեղծ ուսմունքները

Մեր կյանքի որոշակի պահի մենք բոլորս էլ ստիպված ենք բախվել Նեորի նման մարդկանց հետ, ովքեր փորձում են խաբել մեզ ուղերձներով, որոնք հրապուրիչ են հնչում, բայց կեղծ են ու վնասակար: Կիսվելով Ալմա 1.2-9-ում տրված պատմությունով, կօգնենք երեխաներին պատրաստվել այդպիսի հանդիպումների իրենց կյանքում:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին կարդալ Ալմա 1.2-4-ը, կրկնելով որոշ բաներ, որոնք Նեորը՝ կեղծ ուսուցիչը, ուսուցանեց: Օգնեք նրանց ստեղծել «ճիշտ է, թե սխալ» ստուգարքը, օգտագործելով հայտարարություններ այս հատվածներից: Ինչո՞ւ է սատանան երբեմն միացնում ճշմարտությունները կեղծիքների հետ: Օգնեք երեխաներին մտածել մի քանի օրինակներ:

  • Ալմա 1.2-9-ը միասին կրկնելուց հետո խնդրեք երեխաներին կարդալ հետևյալ սուրբ գրություններից մեկը. Մատթեոս 7.21–23, 2 Նեփի 26.29–31, Մոսիա 18.24–26, Հելաման 12.23–26: Ինչպե՞ս են այս սուրբ գրությունները հերքում Նեորի ուսմունքները: Մենք ինչպե՞ս կարող ենք օգտագործել սուրբ գրությունները ավետարանի մասին մեր վկայություններն ամրացնելու համար:

Ալմա 1.26-30, 4․6-13

Որպես Եկեղեցու անդամ, ես պետք է սիրեմ ու ծառայեմ ուրիշներին:

Եկեղեցու անդամները Ալմայի ժամանակներում երբեմն առատաձեռն էին, երբեմն՝ չար ու հպարտ: Օգնեք ձեր ուսուցանած երեխաներին սովորել իրենց փորձառություններից:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին կարդալ Ալմա 4.6-13-ը և սահմանել հետևյալ բառերը՝ «արհամարհական», «հալածել» և «արհամարհել» (օգտագործեք բառարան, եթե անհրաժեշտ է): Մենք ի՞նչ ենք զգում, երբ մարդիկ մեզ այդպես են վերաբերվում: Հրավիրեք երեխաներին գտնել բառեր Ալմա 1.26–30-ում, որոնք նկարագրում են, թե Երկնային Հայրն ինչպես է ցանկանում, որ մենք վերաբերվենք միմյանց:

  • Խնդրեք երեխաներին կարդալ Ալմա 1.27, 30-ը և ասել, թե ինչպիսի մարդկանց էին օգնում Եկեղեցու անդամները: Խնդրեք երեխաներին մտածել այդպիսի մարդկանց մասին իրենց հարևանությամբ կամ դպրոցում, ով իրենց սիրո և օգնության «կարիքի մեջ է գտնվում» (Ալմա 1.30): Այս սկզբունքն ամրապնդելու համար միասին երգեք որևէ երգ բարության մասին, օրինակ՝ «Ես կքայլեմ քեզ հետ» (Երեխաների երգարան, 140–41)։

Ալմա 4․8-20

Իմ վկայությունը կարող է զորացնել ուրիշներին:

Ալման հրաժարվեց գլխավոր դատավորի իր պաշտոնից, ուստի նա կարող էր ավելի շատ ժամանակ անցկացնել՝ կիսվելով իր վկայությամբ և օգնելով մարդկանց ապաշխարել: Նրա օրինակը կարող է ոգեշնչել երեխաներին ավելի հաճախ կիսվել իրենց վկայություններով:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք Ալմա 4.8–12, 15-ը և խնդրեք նրանց գտնել խնդիրները, որոնք տեղի էին ունենում Եկեղեցում, ինչպես նկարագրված է այս հատվածներում: Խնդրեք երեխաներին առաջարկել որոշ բաներ, որոնք Ալման կարող էր կատարել այս խնդիրները լուծելու համար: Օգնեք նրան պարզել, թե Ալմա 4.16–20-ում Ալման ի՞նչ որոշեց անել: Ինչո՞ւ է վկայությունն այդքան հզոր:

  • Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է վկայությունը և ինչ է այն ընդգրկում, ցուցադրեք տեսանյութը՝ «Առաքյալի վկայությունը» (ChurchofJesusChrist.org), միասին երգեք որևէ երգ այս թեմայի մասին, օրինակ՝ «Վկայություն» (Հիմներ, հմր. 137): Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ սովորեցին վկայությունների մասին այս նյութերից։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին մտածել որևէ մեկի մասին, ում հետ կարող են կիսվել իրենց վկայություններով հաջորդ շաբաթ։ Խրախուսեք նրանց գրել որևէ ծրագիր, որ օգնեք նրանց իրականացնել իրենց նպատակը:

Բարելավել մեր ուսուցումը

Տվեք այնպիսի հարցեր, որ առաջ են բերում վկայություն: «Հարցերը, որոնք կքաջալերեն սովորողներին վկայություն բերել ուսուցանվող սկզբունքների մասին, կարող են Հոգին հրավիրելու հզոր միջոց լինել» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 32): Որպեսզի հրավիրեք երեխաներին վկայություն բերել, ուղղեք հարցեր, որոնք հուշում են նրանց մտածել դրա մասին, և կիսվեն, թե ինչ են զգում Փրկիչի և Նրա ավետարանի հանդեպ: Կարող եք նաև հարցնել աղոթքի, ծառայության, արարողությունների՝ օրինակ մկրտության, կամ Սուրբ Հոգու ազդեցության զգացողության փորձառությունների մասին: