Սեմինարիա
Մորոնի 10.26–34. «Եկեք Քրիստոսի մոտ»


«Մորոնի 10․26–34. Եկեք Քրիստոսի մոտ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորոնի 10․26–34», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 10․26–34

«Եկեք Քրիստոսի մոտ»

Նկար
Փրկիչը՝ մեկնած ձեռքերով

Մենք ուղարկվել ենք երկիր՝ սովորելու և աճելու, որպեսզի կարողանանք ձեռք բերել հավերժական կյանք: Մեզ օգնելու համար Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Նա նաև կանչել է մարգարեներին՝ ուսուցանելու և վկայելու Հիսուս Քրիստոսի մասին: Մորմոնի Գրքի վերջին հատվածներում Մորոնին բոլորին հրավիրել է հետևել Փրկչին: Այս դասը կօգնի ձեզ «գալ Քրիստոսի մոտ և կատարելագործվել նրանում» (Մորոնի 10.32):

Ուսանողներին խրախուսեք ձգտել ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին։ Ուսանողներին օգնեք ճանաչել Սուրբ Հոգու հուշումները, որպեսզի կարղանան Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու ուղիներ բացահայտել: Խրախուսեք ուսանողներին աղոթքով բացահայտել, թե ինչ հատուկ քայլեր կարող են ձեռնարկել Փրկչին ավելի նմանվելու իրենց ջանքերում։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք դասին գալ պատրաստված՝ կիսվելու, թե իրենց կարծիքով ինչ է նշանակում «եկեք Քրիստոսի մոտ» արտահայտությունը: Եթե ուսանողներին օգնություն անհրաժեշտ լինի, կարող են որոնել այդ արտահայտությունը Gospel Library հավելվածում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նշում. այս դասը կենտրոնանում է Մորոնի 10.26–34 հատվածներում ուսուցանվող վարդապետության վրա: Ուսանողները «Գնահատեք ձեր գիտելիքները 10» դասի ժամանակ հնարավորություն կունենան կիսվելու Մորմոնի Գիրքն ամբողջությամբ ուսումնասիրելու իրենց փորձառություններով:

Մորմոնի Գրքի նպատակները

Կարող եք տարբեր առարկաների պատկեր ցուցադրել կամ դրանք ձեզ հետ բերել դասի: Խնդրեք ուսանողներին ամփոփ նկարագրել յուրաքանչյուր առարկայի նպատակը: Այնուհետև վերցրեք Մորմոնի Գրքի օրինակը և քննարկեք դրա նպատակները:

Մորմոնի Գրքի տիտղոսաթերթում Մորոնին հայտարարել է, որ Մորմոնի Գիրքը գրվել է մեզ համոզելու համար, որ «Հիսուսը Քրիստոսն է»: «Քրիստոս» եզրույթը «հունարեն Մեսիա բառի համարժեքն է: Այն նշանակում է օծյալ մարգարե, քահանա, թագավոր և Ազատիչ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Մեսիա», scriptures.ChurchofJesusChrist.org):

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն ամրապնդել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն օգնել ձեզ հետևել Հիսուս Քրիստոսին:

    Ստորև ներկայացվող հարցը նախատեսված է անձնական մտորումների համար։

  • Ի՞նչ եք ներկայումս զգում, երբ ջանք եք գործադրում հետևել Նրան։

Մորոնիի վերջին հրավերները

Հոգու պարգևների մասին ուսուցանելուց և անհավատության հետևանքների մասին նախազգուշացնելուց հետո Մորոնին խոսել է Մորմոնի Գրքի մասին:

Կարդացեք Մորոնի 10.27–29 հատվածները և փնտրեք, թե ըստ Մորոնիի մարգարեության ինչ էր տեղի ունենալու։

  • Ի՞նչ եք մտածում Մորոնիին դատաստանի ժամանակ հանդիպելու մասին:

Այնուհետև Մորոնին արել է իր վերջին հորդորները կամ հրավերները:

Կարդացեք Մորոնի 10.30–34 հատվածները և փնտրեք նրա խոստացված օրհնությունները, որոնցով նա կիսվել է, և թե ինչ է Մորոնին հրավիրել մեզ անելու։

Հետևյալ վարժության նպատակն է օգնել ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը Մորոնիի որոշ արտահայտությունների վերաբերյալ:

Դուք կարող եք ցուցադրել հետևյալ աղյուսակը կամ պատկերել այն գրատախտակին: Եթե դուք պատկերեք այն գրատախտակին, գրեք յուրաքանչյուր սյունակի վերնագիրը և առաջարկեք ուսանողներին կարդալ Մորոնի 10.30–34 հատվածները և թվարկել յուրաքանչյուր սյունակի կետերը: Այնուհետև կարող եք ավելացնել սուրբ գրության հղումները և ուսումնասիրության օժանդակ նյութերը, որոնք կօգնեն ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը:

Կարող եք այս հրավերներն ու խոստումները բաժանել ուսանողների միջև և առաջարկել նրանց բացատրել դասարանին դրանց նշանակությունը: Ուսանողները կարող են սովորել նաև փոքր խմբերով: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին խնդրեք քննարկել իրենց գտածը։ Աղյուսակին հաջորդող հարցերը կարող են օգնել քննարկում ծավալել:

Կարող եք նաև դասարանում տեղադրել հրավերներով, խոստումներով և դրանց հետ կապված սուրբ գրություններով թղթեր: Ուսանողներին առաջարկեք շրջել սենյակում և ուսումնասիրել տարբեր հրավերներ ու խոստումներ:

Ինչ պետք է մենք անենք (Մորոնիի հրավերները)

Ինչ է խոստանում Երկնային Հայրը

Ինչ պետք է մենք անենք (Մորոնիի հրավերները)

Կառչած մնանք ամեն բարի պարգևից։ (Տես Մորոնի 7.19, Վարդապետություն և Ուխտեր 6․7

Խուսափենք չար պարգևներից և անմաքուր բաներից: (Տես 2 Նեփի 4․27–28, Մորմոն 9․28):

Հրաժարվենք ամեն անաստվածությունից (Տես Ջոզեֆ Սմիթի թարգմանություն, Մատթեոս 16․25–29 [Մատթեոս 16.24, ծանոթագրություն ա], Մոսիա 3.19

Սիրենք Աստծուն մեր ողջ ուժով, մտքով և զորությամբ: (Տես Մատթեոս 22.36–38, Օմնի 1.26

Ինչ է խոստանում Երկնային Հայրը

Նրա շնորհը բավական է և կարող է մեզ կատարյալ դարձնել: (Տես 2 Նեփի 10.24, 25.23, Եթեր 12.27, Սուրբ գրքերի ուղեցույց, «Շնորհ», scriptures.ChurchofJesusChrist.org կայքում)։

Մենք կսրբագործվենք և կստանանք մեր մեղքերի թողությունը: (Տես 3 Նեփի 27.20, Վարդապետություն և Ուխտեր 76.41, Սուրբ գրքերի ուղեցույց, «Սրբագործում», scriptures.ChurchofJesusChrist.org կայքում):

Մենք կդառնանք անբիծ սուրբ։ (Տես Ղևտացոց 19.2, Վարդապետություն և Ուխտեր 87․8, Սուրբ գրքերի ուղեցույց, «Սուրբ», scriptures.ChurchofJesusChrist.org կայքում)։

  • Այս հրավերներից կամ խոստումներից որո՞նք են հատկապես նշանակալից ձեզ համար և ինչու:

  • Գործելով այս հրավերների համաձայն՝ ինչպե՞ս կարող եք գալ Հիսուս Քրիստոսի մոտ:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել Մորոնի 10․30–34 հատվածներից։

Սկզբունքներից մեկը, որը մենք սովորում ենք, այն է, որ երբ գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ, մենք կարող ենք կատարելագործվել Նրանում։

«Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում»

Կարող եք ցուցադրել «Եկեք Քրիստոսի մոտ․ 2014 թ․ թեմատիկ երգ» տեսանյութը (4:48), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Տեսանյութը դիտելիս ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես է Փրկչի շնորհն օգնել իրենց կարիքի ժամանակ:

  • Ի՞նչ արեց Հիսուս Քրիստոսը, որպեսզի մենք կարողանանք ստանալ Մորոնի 10.30–34 հատվածների խոստումները և կատարելագործվել Նրանում:

  • Ինչպե՞ս եք տեսել, որ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շնորհը (աստվածային օգնությունը կամ ուժը) գործի ձեր կյանքում:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լիակատար գալ դեպի Քրիստոս, կարող եք կիսվել վկայությամբ Փրկչի զորության մասին, որը կատարելագործելու և մաքրագործելու է մեզ, եթե մենք գանք Նրա մոտ:

Հետևյալ հարցերը կարող են օգնել ուսանողներին մտածել՝ անելու մի բան, որը կոգնի իրենց գալ Քրիստոսի մոտ և կատարելագործվել Նրանում: Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և առաջարկել ուսանողներին գրել պատասխաններն իրենց օրագրերում: Հնարավորության դեպքում ուսանողներին դասարանում բավարար ժամանակ տրամադրեք՝ իրենց որոշումների հիման վրա գործելու համար։ Եթե ուսանողներն աշխատում են երիտասարդների զարգացման նպատակների վրա, որոնք օգնում են իրենց գալ Քրիստոսի մոտ, ապա կարող են շարունակել զարգացնել այդ նպատակները:

  • Կա՞ իմ կյանքում անաստված որևէ բան, որը ես պետք է մերժեմ (օրինակ՝ լրատվամիջոցների ազդեցությունը կամ վատ սովորությունները):

  • Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ սիրել Աստծուն իմ ողջ ուժով, մտքով և զորությամբ:

  • Կատարելով այս բաները, ինչպե՞ս ավելի կնմանվեմ Հիսուս Քրիստոսին: