Սեմինարիա
Մորոնի 10․ Ակնարկ


«Մորոնի 10․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Մորոնի 10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 10

Ակնարկ

Իր վերջին գրվածքներում Մորոնին ընդգծել է, որ Աստված բոլոր ճշմարտությունների աղբյուրն է: Նա ուսուցանել է, որ եթե մենք հարցնենք Աստծուն մաքուր սրտով, անկեղծ միտումով և հավատքով առ Քրիստոս, մենք կարող ենք Սուրբ Հոգու զորությամբ իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Նա վկայել է այն պարգևների մասին, որոնք Աստված տվել է Իր զավակներին Հոգու միջոցով, որպեսզի նրանք օգտվեն դրանցից: Մորմոնի Գրքի վերջին հատվածներում Մորոնին հրավիրել է բոլորին հետևել Փրկչին և կատարելագործվել Նրանում:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Մորոնի 10.1–7

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին ինքնուրույն իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ Մորոնի 10.1–7 հատվածները՝ փնտրելով որևէ բառ կամ արտահայտություն, որն օգնում է իրենց հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ Մորմոնի Գրքի մասին ճշմարտությունն իմանալու համար:

  • Տեսանյութեր․ Մորոնին հրավիրում է բոլորին գալ դեպի Քրիստոս (8:37, դիտել 4:39-ից մինչև 5:32-ը), Կենդանի վկայություն (20:29, դիտել 13:51-ից մինչև 14:31-ը)

  • Բովանդակություն ցուցադրման համար․ Ցուցումներ՝ Մորոնիի խորհրդի երեք արտահայտություններով կազմված վարժության համար

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ուսանողներին բաժանել քննարկման խմբերի, որպեսզի քննարկեն Մորոնիի խորհրդի երեք արտահայտությունները՝ օգտագործելով դասում ներառված բովանդակությունը: Պատճենեք բովանդակությունը յուրաքանչյուր խմբի համար և կիսվեք նրանց հետ զրուցարանում կամ էլ․ փոստի միջոցով՝ ուսանողների քննարկումը ուղղորդելու համար:

Վարդապետության սերտում. Մորոնի 10․4–5

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Մորոնի 10․4–5 հատվածների վարդապետության սերտման հղումն ու սուրբգրային հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտապահել Մորոնի 10.4–5 հատվածների սուրբ գրության հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը․ «Հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս: … Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ նախապատրաստելու իրենց պատասխանը «Հարցեր և պատասխաններ» գրառման համար, այնուհետև նրանց ժամանակ տրամադրեք՝ պատասխաններով կիսվելու համար: Դա կարելի է անել զույգերով, փոքր խմբերով՝ քննարկման սենյակներում կամ ամբողջ դասարանով:

Մորոնի 10.8–25

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին փնտրել Հոգու պարգևները:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին սովորել Հոգու պարգևների մասին: Նրանք կարող են օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերը, օրինակ՝ Ավետարանական թեմաների «Հոգևոր պարգևներ» նյութը (topics.ChurchofJesusChrist.org

  • Տեսանյութ. «Ծառայեք Հոգով» (19:12, դիտել 5:33-ից մինչև 5:48-ը)

Մորոնի 10․26–34

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին «գալ դեպի Քրիստոս և կատարելագործվել նրանում» (Մորոնի 10.32

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին դասին գալ պատրաստված՝ կիսվելու, թե իրենց կարծիքով ինչ է նշանակում «եկեք Քրիստոսի մոտ» արտահայտությունը: Եթե ուսանողներին օգնություն անհրաժեշտ լինի, կարող են որոնել այդ արտահայտությունը Gospel Library հավելվածում:

  • Առարկաներ․ մի քանի առարկա (կամ դրանց նկարները), որոնք օգտագործվում են տարբեր նպատակներով

  • Բովանդակություն ցուցադրման համար․ աղյուսակ, որում թվարկված են Մորոնիի հրավերները և Երկնային Հոր խոստումները

  • Տեսանյութ․ «Եկեք դեպի Քրիստոս. 2014 թ. թեմատիկ երգ» (4:48)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողները կարող են օգտագործել զրուցարանի գործառույթը՝ իրենց բառերով կիսվելու, թե ինչ են նշանակում Մորոնիի հրավերներն ու խոստումները (տես Մորոնի 10.30–34

Գնահատեք ձեր գիտելիքները 10

Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել, թե այս տարի Մորմոնի Գրքի ուսումնասիրության ընթացքում ինչ առաջընթաց և գիտելիքների ինչ աճ են իրենք ունեցել:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողները կարող են խորհել Մորմոնի Գրքի իրենց ուսումնասիրության մասին և պատրաստվել կիսվելու իրենց սովորած գաղափարով կամ ճշմարտությամբ, որն ավելացրել է իրենց սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Առցանց ուսուցման առաջարկ․ «Ի՞նչ եք իմանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին» բաժնի համար կարող եք հնարավորություն տալ ուսանողներին օգտագործել վիրտուալ գրատախտակի կամ զրուցարանի գործառույթը, որպեսզի նրանք կիսվեն ճշմարտություններով, որոնք սովորել են Մորմոնի Գրքից Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: