2010–2019 թթ․
Կենդանի վկայություն
Ապրիլ 2011


Կենդանի վկայություն

Վկայությունը պահանջում է, որ սնուցումը լինի հավատքի աղոթքով, Աստծո խոսքի հանդեպ քաղցով, և մեր ստացած ճշմարտությանը հնազանդվելով: Վտանգ կա աղոթքը անտեսելու մեջ:

Իմ սիրելի երիտասարդ քույրեր, դուք Տիրոջ Եկեղեցու պայծառ հույսն եք: Այսօր իմ նպատակն է օգնել ձեզ հավատալ, որ դա իրոք այդպես է: Եթե Աստծո հանդեպձեր այդ խորը հավատը վերածվի վկայության, դա կձևավորի ձեր ամենօրյա և ամենժամյա ընտրությունները: Եվ այդ ժամանակ թվացյալ փոքր ընտրություններից Տերը կառաջնորդի ձեզ դեպի բաղձալի երջանկություն: Ձեր ընտրությունների միջոցով նա կկարողանա օրհնել անթիվայլ մարդկանց ևս:

Այսօր մեզ հետ լինելու ձեր ընտրությունը` ընտրության կարևոր օրինակ է: Ավելի քան մեկ միլիոն երիտասարդ կանայք, մայրեր և ղեկավարներ են հրավիրվել: Մյուս ընտրություններից, որ կարող էիք կատարել, դուք նախընտրել եք լինել մեզ հետ: Դուք դա արել եք ձերխորը համոզմունքների շնորհիվ:

Դուք Հիսուս Քրիստոսի ավետարանի հավատացյալ եք: Դուք բավականին հավատք ունեք, որ եկել եք լսելու Նրա ծառաներին և հույս եք տածում, որ այն ինչ կլսեք և կզգաք, ձեզ կառաջնորդի դեպի փառահեղ կյանք: Դուք ձեր սրտում զգացել եք, որ Հիսուս Քրիստոսը դեպի մեծ երջանկություն տանող ուղին է:

Այժմ, դուք, թերևս, դա չեք համարել մեծ կարևորության գիտակցված ընտրություն: Կամ` միգուցե ցանկացել եք մնալ ընկերների կամ ընտանիքի հետ: Միգուցե պարզապես պատասխանել եք ինչ-որ մեկի բարյացակամությանը, ով ձեզ հրավիրել է: Սակայն եթե անգամ դա չեք նկատել, դուք առնվազն զգացել եք Փրկչի հրավերի`«Եկ, հետևիր ինձ» խոսքերի թույլ արձագանքը:1

Մեկ ժամ միասին անցկացնելու արդյունքում Տերը խորացրեց ձեր հավատքը և ամրապնդեց ձեր վկայությունը Իր հանդեպ: Դուք խոսքից և երաժշտությունից ավելին լսեցիք: Դուք զգացիք Հոգու վկայությունը ձեր սրտում, որ երկրի վրա Տիրոջ ճշմարիտ Եկեղեցում կան կենդանի մարգարեներ և որ երջանկություն տանող ճանապարհը անցնում է Նրա արքայությունով: Ձեր վկայությունը աճեց, որ սա է այսօր երկրի վրա միակ ճշմարիտ և կենդանի Եկեղեցին:

Մենք ճիշտ էնույն բաները չզգացինք: Ոմանց հոգու համար դա վկայությունն էր, որ Թոմաս Ս. Մոնսոնը Աստծո մարգարեն է: Մյուսների համար դա այն էր, որ ազնվությունը, առաքինությունը և բոլորի համար բարիք գործելը Փրկչի հատկանիշներն են: Եվ դրա հետ միասին եկավ Նրան նմանվելու ավելի մեծ ցանկություն:

Դուք բոլորդ ցանկանում եք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին ձեր վկայությունը ամրապնդվի: Նախագահ Բրիգամ Յանգը կարողացավ տեսնել ձեր կարիքները տարիներ առաջ: Նա Աստծո մարգարե էր և մարգարեական կանխատեսությամբ կարողացավ տեսնել ձեր կարիքները և ձեր ցանկությունները 142 տարի առաջ: Նաևս սիրող հայր և կենդանի մարգարե էր:

Նա կարողացավ տեսնել,թե ինչպես է սկսում աշխարհն ազդել իր սեփական դուստրերի վրա: Նա տեսավ, որ աշխարհի ազդեցությունները նրանց հեռացնում են Տիրոջ երջանկության արահետից: Նրա օրերում այդ ազդեցությունները մասամբ եկան նոր անդրմայրցամաքային երկաթգծի հետ, որը մեկուսացած և պաշտպանված Սրբերին միացնում էր աշխարհի հետ:

Նա թերևս չէր կանխատեսել այսօրվա տեխնոլոգիական հրաշքները, երբ ընդամենը ձեռքում տ եղավորվող սարքով կարող ես կապվել ողջ աշխարհում ապրողանհամար մարդկանց մտքերին : Բայց նա տեսավ ձեզ, որպես արժեքը իր դուստրերին, քանզիդուք, ընտրությունները կատարում եք հիմնվելով կենդանի և սիրող Աստծո և Նրա երջանկության ծրագրի մասին ձեր հզոր վկայության վրա:

Ահա նրա մարգարեական և ոգեշնչված խորհուրդը ուղղված միշտ ձեզ ` իր դուստրերին:

Դա է այս երեկո իմ ուղերձի բուն իմաստը: Նա այդ խոսքերն արտասանեց իր տանը, որը գտնվում էր այստեղից կես մղոն հեռավորության վրա, որտեղից այժմ այս ուղերձը սփռվում է աշխարհի ազգերի մեջ ապրող Աստծո դուստրերին. «Իսրայելի երիտասարդ դուստրերը ճշմարտության մասին կենդանի վկայություն ստանալու կարիք ունեն»:2

Այնուհետև նա Տիրոջ Եկեղեցում կազմակերպեց երիտասարդ կանանց ընկերակցություն, որն այժմ մենք կոչում ենք «Երիտասարդ Կանայք»: Դուք այսօր զգացիք այն կիրակի երեկոյան ժողովին՝ իր տան հյուրասենյակում, կատարած նրաայդ ընտրության հրաշալի ազդեցությունը:

Ավելի քան 100 տարի անց, ողջ աշխարհում Իսրայելի դուստրերը փափագում են ճշմարտության մասին կենդանի վկայություն ունենալ: Այժմ, հետագա կյանքում դուք կարիք կունենաք, որ այդ կենդանի և աճող վկայությունն ամրացնի ձեզ և առաջնորդի հավերժական կյանք տանող ճանապարհով: Եվ դրանով դուք կդառնաք Քրիստոսի Լույսի հաղորդիչներ ձեր եղբայրների և քույրերի համար` ողջ աշխարհում և սերունդներ շարունակ:

Դուք ձեր անձնական փորձից գիտեք, թե ինչ է վկայությունը: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ուսուցանել է, որ վկայությունը հավաստիև հայտնությամբ տրված գիտելիք է այն մարդուն, որը խոնարհ փնտրում է ճշմարտությունը: Նա ասել է վկայության և Սուրբ Հոգու մասին, որը բերում է այդ հայտնությունը. «Դրա հավաստիացնող զորությունն այնքան մեծ է, որ մտքում ոչ մի կասկած չի լինում, երբ Հոգին է խոսում: Դա միակ միջոցն է, որ մարդը կարող է իսկապես իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է, և որ նրա ավետարանը ճշմարիտ է»:3

Դուք ինքներդ զգացել եք այդ ոգեշնչումը: Այն կարող է հաստատել ավետարանի մի մասը, ինչպես եղավ ինձ հետ այս երեկո: Երբ ես լսեցի Հավատո տասներեքերոդ հանգանակի խոսքերը «ազնիվ, ճշմարիտ, մաքրաբարո և բարյացակամ» լինելու մասին, ինձ համար կարծես Տերն ասաց դա: Ես կրկին զգացի, որ դրանք Նրա հատկանիշներն են: Ես զգացի, որ Ջոզեֆ Սմիթը Նրա մարգարեն է: Այնպես որ ինձ համար դրանք պարզապես խոսքեր չէին:

Իմ մտքում ես տեսել եմ Հուդայի փոշոտ ճանապարհները և Գեթսեմանի պարտեզը: Իմ սրտում ես զգացել եմ, թե ինչ է նշանակում ծնկի իջնել, ինչպես Ջոզեֆը ծնկի իջավ Հոր և Որդու առաջ Նյու Յորքի պուրակում: Ես չեմ կարողացել իմ մտքում տեսնել կեսօրվա արևի պայծառությունը գերազանցող լույսը, ինչպես նա տեսավ, սակայն ես զգացել եմ վկայության ջերմությունն ու հրաշքը:

Վկայությունը ձեզ կգա մաս-մաս, երբ Հիսուս Քրիստոսի ավետարանի ողջ ճշմարտության մասերը հաստատվեն: Օրինակ, երբ կարդում և խորհում եք Մորմոնի Գրքի շուրջ, նախկինում կարդացած հատվածները նորովի կընկալեք և նոր մտքեր ի հայտ կգան: Ձեր վկայությունը մեծ թափով կաճի, երբ Սուրբ Հոգին հաստատի դրանց ճշմարտությունը: Ձեր կենդանի վկայությունը կընդլայնվի` ուսումնասիրելով, աղոթելով և խորհելով սուրբ գրությունների շուրջ:

Ինձ համար լավագույն նկարագրությունը այն մասին, թե ինչպես կարելի է ձեռք բերել և պահել այդ կենդանի վկայությունը, արդեն տրվել է: Այն Մորմոնի Գրքի Ալմա 32 գլխում է: Դուք հնարավոր է շատ անգամներ եք կարդացել այն: Ամեն անգամ կարդալիս ես նոր լույս եմ գտնում դրանում: Եկեք, այս երեկո, մեկ անգամ ևս վերանայենք, թե ինչ դաս է այն ուսուցանում:

Այդ ոգեշնչված հատվածներում մենք ուսուցանվում ենք` վկայություն փնտրել «հավատքի մասնիկով»,4 միաժամանակ ցանկանալով, որ այն աճի: Այս երեկո դուք զգացիք հավատք և ցանկություն` լսելով ոգեշնչող ելույթներ Փրկչի բարության, Նրա ազնվության և այն պարզության մասին, որ Նրա պատվիրանները և Քավությունը հնարավոր են դարձրել մեզ համար:

Այսպիսով, հավատքի սերմն արդեն ցանված է ձեր սրտում: Դուք թերևս զգացել եք, որ ձեր սիրտն ինչ-որ չափով ընդարձակվել է: Ես զգացել եմ:

Սակայն, աճող բույսի պես այն պետք է փայփայվի, այլապես կթորշնի: Հավատքի հաճախակի և սրտառուչ աղոթքները կարևոր և անհրաժեշտ սնուցիչներ են: Ճշմարտության հանդեպ հնազանդությունը կենդանի կպահի վկայությունը և կամրացնի այն: Պատվիրանների հանդեպ հնազանդությունը սնուցման մաս է կազմում, որը դուք պետք է ապահովեք ձեր վկայության համար:

Հիշում եք Փրկչի խոստումը. «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդեոք Աստվածանի՞ց է, կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում»:5

Այս խոստումը սնուցել է ինձ, ևայն կդառնա սնուցող նաև ձեզ համար: Ավետարանի վարդապետություններից մեկը, որնինձ փոքր տարիքում ուսուցանել են, այն է, որ` Աստծո բոլոր պարգևներից ամենամեծը հավերժական կյանքի պարգևն է:6 Ես սովորել եմ, որ հավերժական կյանքի պարգևի մասը` հավերժսիրով միասին ապրող ընտանիքներն են:

Այդ ճշմարտությունները լսելու պահից ի վեր, երբ դրանք հաստատվեցին իմ սրտում, ես պարտավորվեցի այնպես կատարել իմ ընտրությունները, որ խույս տամ վիճաբանությունից և խաղաղություն հաստատեմ իմ ընտանիքումև իմ տանը:

Այժմ, միայն այս կյանքից հետո ես կարող եմ լիովին վայելել բոլոր օրհնություններիցմեծագույնը` հավերժական կյանքը: Սակայն այս կյանքի դժվարությունների մեջ ինձ տրվել են նշույլներ, թե ինչպիսին կլինի իմ ընտանիքը երկնքում: Այդ փորձառությանարդյունքումտաճարներում գործող կնքող զորության իրականության մասին իմ վկայություննաճել և ամրապնդվել է:

Տեսնելով, թե ինչպես են իմ երկու դուստրերը տաճարում մկրտվում իրենց նախնիների համար, իմ սիրտը մոտեցել է նրանց և այն նախնիներին, որոնց մենք գտել ենք: Մեզ շնորհվել է Եղիայի խոստումը, որ ընտանիքներում յուրաքանչյուրի սիրտը կդառնա դեպի մյուսը:7 Այսպիսով, հավատքը ինձ համար դարձել է հաստատուն գիտելիք, ինչպես մեզ խոստացվել է Ալմայի գրքում:

Ես ևս, ինչ-որ չափով զգացել եմ այն ուրախությունը, որ իմ նախնիներն են զգացել, երբ Իր մահկանացու ծառայությունից հետո Փրկիչը գնաց հոգիների աշխարհ: Ահա նկարագրությունը Վարդապետություն և Ուխտերում.

«Եվ սրբերն ուրախանում էին իրենց փրկագնմամբ և ծունկ էին ծալում ու ճանաչում Աստծո Որդուն՝ որպես իրենց Քավիչ և Ազատիչ մահից ու դժոխքի կապանքներից:

Նրանց դեմքերը փայլում էին, և Տիրոջ ներկայությունից եկող շողը նրանց վրա էր, և նրանք գովք էին երգում նրա սուրբ անվանը»:8

Ես զգացել եմ նրանց ուրախությունը առաջնորդվելով իմ վկայությամբ, որ հավերժական կյանքի Տիրոջ խոստումը իրական է: Այդ վկայությունը ամրապնդվել է` ընտրելով առաջնորդվել դրանով, ինչպես Փրկիչն է խոստացել, որ կլինի:

Նա նաև ուսուցանել է մեզ, որ բացի հնազանդ լինելուց մենք պետք է աղոթքով ճշմարտության մասին վկայություն խնդրենք: Տերը ուսուցանել է մեզ դա` պատվիրելով աղոթել Մորմոնի Գրքի վերաբերյալ: Նա ասել է դա Իր մարգարե Մորոնիի միջոցով.

«Ահա, ես կկամենայի հորդորել ձեզ, որ երբ դուք կարդաք այս բաները, եթե դա Աստծո իմաստությամբ լինի, որ դուք կարդաք դրանք, որ դուք հիշեք, թե որքան ողորմած է եղել Տերը մարդկանց զավակների հանդեպ, Ադամի ստեղծումից ի վեր, մինչև ընդհուպ այն ժամանակը, երբ դուք կստանաք այս բաները, և կխորհեք այն ձեր սրտերում:

Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չե՞ն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ:

Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:9

Հուսով եմ, դուք ինքներդ փորձել եք այդ խոստումը կամ շուտով կփորձեք: Պատասխանը կարող է չգալ հոգևոր հզոր փորձառությամբ: Ինձ մոտ սկզբում այն եկավ խաղաղությամբ: Սակայն ամեն անգամ կարդալով և աղոթելով Մորմոնի Գրքի համար, այն գալիս էր շատ ավելի հզոր ձևով:

Ես հույսս չեմ դնում, անցյալում կատարվածի վրա: Մորմոնի Գրքի վերաբերյալ իմ կենդանի վկայությունը ապահով պահելու համար, ես հաճախ եմ ստանում Մորոնիի խոստումը: Ես այդ վկայության օրհնությունը չեմ համարում մշտական իրավունք:

Վկայությունը պահանջում է, որ սնուցումը լինի հավատքի աղոթքով, Աստծո խոսքի հանդեպ քաղցով, և մեր ստացած ճշմարտությանը հնազանդվելով: Վտանգ կա աղոթքը անտեսելու մեջ: Վտանգ է սպառնում մեր վկայությանը, եթե սուրբ գրությունները միայնանկանոն ենք կարդում և ուսումնասիրում: Դրանք մեր վկայության անհրաժեշտ սնուցիչներն են:

Դուք հիշում եք Ալմայի զգուշացումը.

«Բայց, եթե դուք անտեսեք ծառը, և մտքներովդ չանցկացնեք այն սնուցել, ահա, այն որևէ արմատ չի գցի. և երբ արևի տապը գա և խանձի այն, քանի որ այն արմատ չունի՝ այն կչորանա, և դուք կպոկեք այն ու դուրս կգցեք:

Այսպիսով, սա այն պատճառով չէ, որ սերմը լավը չէր, ոչ էլ այն պատճառով է, որ պտուղը դրա չէր լինի ցանկալի. այլ սա ա՜յն պատճառով է, որ ձեր հողն է անբերրի, և դուք չեք կամենում սնուցել ծառը, հետևաբար, դուք չեք կարող ունենալ դրա պտուղը»:10

Մշտապես սնուցվելով Աստծո խոսքով, սրտանց աղոթելով, և հնազանդվելով Տիրոջ պատվիրաններին ձեր վկայությունը կաճի և կբարգավաճի: Երբեմն հանգամանքները դուրս են գալիս մեր վերահսկողությունից, որոնք խոչընդոտում են կանոնավորապես սուրբ գրություններ ուսումնասիրելը: Կլինեն ժամանակներ, երբ մենք ինչ որ պատճառներով կընտրենք չաղոթել: Կլինեն պատվիրաններ, որ երբեմն անտեսում ենք:

Սակայն կենդանի վկայություն ունենալու մեր ցանկությունը չի իրագործվի, եթե մոռանաք Ալմայի զգուշացումն ու խոստումը.

«Եվ այսպիսով, եթե դուք չկամենաք սնուցել խոսքը՝ հավատքի աչքով սպասելով դրա պտղին, դուք երբեք չեք կարող քաղել կենաց ծառի պտղից:

Բայց, եթե դուք կամենաք սնուցել խոսքը, այո, սնուցել ծառը, երբ այն սկսում է աճել, ձեր հավատքով, մեծ ջանասիրությամբ, և համբերությամբ՝ սպասելով դրա պտղին, այն արմատ կգցի. և ահա այն կլինի դեպի հավիտենական կյանք վեր խոյացող մի ծառ:

Եվ խոսքի հանդեպ ձեր ջանասիրության, և ձեր հավատքի, և ձեր համբերության շնորհիվ, այն որ, սնուցելիս, այն կարողանա արմատ գցել ձեր մեջ, ահա, շուտով դուք պիտի քաղեք դրա պտուղը, որն ամենաթանկարժեքն է, որը քաղցր է բոլորից, ինչ քաղցր է, և որը ճերմակ է բոլորից, ինչը ճերմակ է, այո, և մաքուր է բոլորից, ինչ մաքուր է. և դուք պիտի սնվեք այս պտղով, մինչև որ դուք հագենաք, այնպես որ դուք չպիտի քաղցեք, ոչ էլ՝ պիտի ծարավեք:

Այն ժամանակ, դուք պիտի հնձեք ձեր հավատքի, և՛ ձեր ջանասիրության, և՛ համբերության, և՛ երկայնամտության վարձքը, սպասելով ծառին՝ առաջ բերելու պտուղ ձեզ համար»:11

Սուրբ գրությունների «սպասելով դրա պտղին» խոսքերը առաջնորդեցին իմաստուն ուսուցմանը, որ ստացաք այս երեկո: Այդ իսկ պատճառով ձեր աչքերն ուղղվեցին դեպի ապագայի այն միեզակի օրը` տաճարի կնքման սենյակը: Այդ իսկ պատճառով, այս երեկոն, կարծես թե ձեզ օգնեց պատկերացնել լույսերի անվերջ շղթան, որիանդրադարձը դուք կտեսնեք կնքման սենյակի պատերի վրա դեմ դիմաց հայելիների մեջ, երբ ամուսնանաք Աստծո տաճարում:

Եթե կարողանաք սպասել այդ օրվան վկայությունից ծնված մեծագույն փափագով, դուք կամրանաք, կդիմակայեքաշխարհի գայթակղություններին: Ամեն անգամ փորձելով ապրել Փրկչի պես, ձեր վկայությունը կամրապնդվի: Դուք ժամանակին կհասկանաք, որ Նա է Աշխարհի Լույսը:

Դուք կզգաք ձեր կյանքում աճող լույսը: Դա առանց ջանքերի չի լինի: Սակայն այն կգա, երբ ձեր վկայությունն աճի և դուք ցանկանաք փայփայել այն: Ահա վստահելի խոստում Վարդապետություն և Ուխտերից. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում»:12

Դուք լույս կլինեք աշխարհի համար` ուրիշների հետ կիսվելով ձեր վկայությամբ: Դուք ուրիշների համար կարտացոլեք Քրիստոսի Լույսը ձեր կյանքում: Տերը ուղիներ կգտնի, որպեսզի այդ լույսը դիպչի նրանց, ում սիրում եք: Եվ Իր դուստրերի միացյալ հավատքով և վկայությամբ Աստված Իր լույսով կդիպչի միլիոնավոր մարդկանց կյանքին` Իր արքայությունում և ողջ աշխարհում:

Ձեր վկայության և ձեր ընտրությունների վրա է դրված Եկեղեցու և սերունդների հույսը, ովքեր կհետևեն «Ինձ հետևիր» Տիրոջ հրավերը լսելու և ընդունելու ձեր օրինակին: Տերը գիտի և սիրում է ձեզ:

Ես ձեզ եմ թողնում իմ սերն ու իմ վկայությունը: Դուք սիրող և կենդանի Երկնային Հոր դուստրերն եք: Ես գիտեմ, որ Նրա հարություն առած Որդին, Հիսուս Քրիստոսը, Լույսն ու Փրկիչն է Աշխարհի: Եվ ես վկայում եմ, որ այս երեկո Սուրբ Հոգին ուղերձներ է ուղարկել ձեզ` ձեր սրտում հաստատելով ճշմարտությունը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն

  1. Ղուկաս 18.22:

  2. Brigham Young, in A Century of Sisterhood: Chronological Collage, 1869–1969 (1969), 8.

  3. Joseph Fielding Smith, Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. (1957–66), 3:31.

  4. Sես Ալմա 32.27:

  5. Հովհաննես 7.17:

  6. Տես Վարդապետություն և Ուխտեր 14.7:

  7. Sես Մաղաքիա 4.5–6; Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.38–39:

  8. Վարդապետություն և Ուխտեր 138.23-24:

  9. Մորոնի 10.3–5:

  10. ալմա 32.38–39:

  11. Ալմա 32.40–43:

  12. Վարդապետություն և Ուխտեր 50-24: