Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 9․ Մորմոն 7–Եթեր 15


«Գնահատեք ձեր գիտելիքները 9․ Մորմոն 7–Եթեր 15», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Գնահատեք ձեր գիտելիքները 9», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 9

Մորմոն 7Եթեր 15

Նկար
ծառին հենված երիտասարդ

Հոգևոր գիտելիքիների մասին մտածելը և դրանք գնահատելը կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին։ Այս դասը կարող է օգնել ձեզ հիշել և գնահատել, թե Մորմոն 7Եթեր 15 գլուխների ուսումնասիրության փորձառությունն ինչպես է օգնել ձեզ հոգևոր աճ ունենալ։

Օգնեք ուսանողներին օգտագործել ինքնագնահատումը՝ դեպի Քրիստոսը գալու համար: Կանոնավոր և հետևողական գնահատումը կարող է օգնել ուսանողներին տեսնել, թե իրենք ինչպես են ավելի նմանվում Փրկչին։ Առաջարկեք նրանց աղոթքով մտածել, թե ինչ գիտեն Հիսուս Քրիստոսի մասին և ինչ են զգում Նրա հանդեպ։ Հորդորեք նրանց անկեղծորեն գնահատել իրենց առաջընթացը և մտածել, թե ինչ փոփոխություններ կարող են կատարել՝ ձգտելով ապրել Նրա ավետարանով։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք վերանայել իրենց սովորածը և ավարտել հետևյալ խոսքերը. «Մորմոն 7Եթեր 15 գլուխներից սովորած դասերից մեկը, որը ես կցանկանայի կիսվել ընկերոջս հետ․ …»

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան բացատրել Մորմոնի Գրքի կարևորությունն ավետարանի Վերականգնման գործում և խորհել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու իրենց ջանքերի մասին: Մորմոն 7Եթեր 15 գլուխները դասարանում ուսումնասիրելու ընթացքում գուցե շեշտվել են ճշմարտություններ, որոնք տարբերվում են ստորև ներկայացվող վարժությունների ճշմարտություններից: Այդ դեպքում կարող եք վարժությունները հարմարեցնել այդ ճշմարտություններին։

Ծառի բնի օղակներ

Դասի այս հատվածը նախատեսված է նախապատրաստելու ուսանողներին բացատրել մի քանի բան իրենց սովորածից և գնահատել այն նպատակները, որոնք իրենք սահմանել են Մորմոն 7Եթեր 15 գլուխների իրենց ուսումնասիրության ընթացքում: Դասի այս հատվածը կարող է հարմար լինել՝ առաջարկելու ուսանողներին կիսվել նախապատրաստման վարժության իրենց պատասխաններով։

Ցուցադրեք ծառի բնի օղակների պատկերը և խնդրեք ուսանողներին կիսվել նրանով, թե ինչ կարող ենք սովորել ծառի մասին՝ ուսումնասիրելով նրա օղակները:

Նկար
ծառի կոճղը՝ ծառի բնի օղակներով

Նախկինում Առաջին նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է.

Անհավատալի է, թե որքան շատ բան կարող ենք իմանալ կյանքի մասին՝ ուսումնասիրելով բնությունը: Օրինակ՝ գիտնականները կարող են նայել ծառի բնի օղակներին և հիմնավորված ենթադրություններ անել հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ կլիմայի և բնական պայմանների մասին: Ծառերի աճն ուսումնասիրելիս մենք կարող ենք իմանալ նաև, որ այն ժամանակաշրջանում, երբ պայմանները կատարյալ են, ծառերն աճում են նորմալ արագությամբ: Իսկ այն ժամանակաշրջանում, երբ աճի պայմանները կատարյալ չեն, ծառերի աճը դանդաղում է, քանի որ դրանք իրենց էներգիան ծախսում են գոյատևմանն անհրաժեշտ էլեմենտների վրա: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ամենակարևոր բաների մասին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010 թ․, 19)

Ծառերի նման մենք նույնպես ունենք աճի ժամանակաշրջան և ժամանակահատված, երբ պարզապես փորձում ենք գոյատևել: Մեզանից յուրաքանչյուրն աճում է տարբեր եղանակներով և տարբեր արագությամբ: Հիշեք ձեր կյանքի այն պահերը, երբ դուք հոգևոր աճ եք ունեցել:

  • Որո՞նք էին այն պայմանները, որ օգնեցին ձեզ հոգևոր աճ ունենալ: Ինչպիսի՞ աճ եք զգացել:

  • Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք պարբերաբար գնահատել մեր հոգևոր աճը:

Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք մի քանի բան բացատրել ձեր սովորածից և գնահատել նպատակները, որոնք սահմանել եք Մորմոնի 7Եթեր 15 գլուխներն ուսումնասիրելիս։

Բացատրեք Մորմոնի Գրքի կարևորությունը

Դասի այս հատվածում ուսանողներին կառաջարկվի բացատրել Մորմոնի Գրքի կարևորությունն ավետարանի վերականգնման գործում: Նրանք կարող են հիմնվել Մորմոն 8 գլխի իրենց ուսումնասիրության վրա։ Ցանկության դեպքում կարող եք ընդլայնել վարժությունը՝ ներառելով Մորմոնի Գրքի դերն Իսրայելը հավաքելու գործում՝ հիմնվելով 3 Նեփիի 21 հատվածի վրա։

Կարող եք ուսանողներին զուգընկերներ դարձնել՝ միսիոներների նման: Դա անելու եղանակներից մեկը հետևյալն է․ թղթի վրա գրեք տարբեր վայրերի կամ երկրների անվանումներ միսիոներական հանձնարարության համար: Յուրաքանչյուր միսիոներական հանձնարարություն գրեք երկու առանձին թղթի վրա: Այնուհետև թղթերը բաժանեք դասարանին: Ուսանողները կարող են գտնել իրենց զուգընկերոջը՝ փնտրելով նույն միսիոներական հանձնարարությամբ զբաղվող անձին:

Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք, որը բացատրում է Մորմոնի Գրքի կարևորությունն ավետարանի վերականգնման գործում: Դուք պատրաստվում եք Մորմոնի Գրքի օրինակը տալ որևէ մեկին կարդալու:

Պատրաստվեք խոսելու՝ օգտագործելով մեկ կամ մի քանի սուրբ գրությունների հատվածներ Մորմոն 8 գլխից։ Կարող եք նաև օգտագործել Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը։ Հնարավորություններ փնտրեք բացատրելու, թե ինչպես է Մորմոնի Գիրքն օգնում մեզ հավատալ Հիսուս Քրիստոսին:

Շրջեք դասարանում՝ անհրաժեշտության դեպքում օգնելով զուգընկերներին: Եթե սուրբ գրությունները գտնելու հարցում ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք ուղղորդել նրանց ուսումնասիրելու հետևյալ հատվածները՝ Մորմոն 8.14–16, 25–26, 34–35։ Անհրաժեշտության դեպքում հիշեցրեք նրանց, որ հատվածներ 16 և 25-ը վերաբերում են Ջոզեֆ Սմիթին:

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո զույգերին առաջարկեք իրավիճակը դերախաղով ներկայացնել մեկ այլ զույգի հետ: Եթե ժամանակը թույլ տա, զույգերը կարող են փորձել կրկին բացատրել մեկ այլ զույգի:

Մտածեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու ծրագրերի մասին

Դասի այս հատվածը կօգնի ուսանողներին խորհել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու իրենց ջանքերի շուրջ: Ուսանողները կարող են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի գործադրումը համեմատել հաց թխելու հետ:

Հնարավորության դեպքում դասարան բերեք խառնաման և հաց պատրաստելու բաղադրիչներ: Կարող եք նույնիսկ մի բոքոն հաց բերել և կիսել այն ուսանողների հետ: Ուսանողներին առաջարկեք հակիրճ բացատրել հացի պատրաստման գործընթացը՝ տալով նրանց հետևյալ հարցերը.

Նկար
հաց
  • Որո՞նք են հացի բաղադրիչները:

  • Բացի բաղադրիչներն իրար համակցելուց, ուրիշ ի՞նչ է պետք անել հաց պատրաստելու համար։

Հացի բաղադրիչները կարող են ներառել ալյուր, խմորիչ, աղ և ջուր: Ձեզ նաև ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի խմորը հասունանա և դուք պետք է այն թխեք:

Հաց թխելը կարելի է համեմատել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու հետ: Արդյունքները, վկայությունը կամ հրաշքը, որ փնտրում եք, նման է պատրաստի հացին: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու ձեր ջանքերը կարելի է համեմատել բաղադրիչների, խմորը հասունանալու համար անհրաժեշտ ժամանակի և հացը թխելու հետ: Վերջին դասերի ժամանակ դուք ուսումնասիրել եք այն մարդկանց պատմությունները, որոնք հավատք են գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ (տես Եթեր 3.1–16, 12.6–22): Դուք նաև ուսումնասիրել եք մարգարեների խոսքերը, որոնք առաջարկում էին ձեզ հավատք գործադրել Տիրոջ հանդեպ և հրաշքներ փնտրել (տես Մորմոն 9.15–27, Եթեր 12.6–9):

Կարող եք ավելի հանգամանորեն համեմատել հավատք գործադրելը և հաց պատրաստելը՝ քննարկելով հետևյալը․ Տիրոջը սպասելը նման է խմորի հասունացման համար նախատեսված ժամանակին (տես Եսայիա 40.31), մեր ուխտերը պահելը նման է աղին (տես Վարդապետություն և Ուխտեր 101.39), իսկ Փրկչի զորությունը նման է ջրին (տես Հովհաննես 4.14):

Կարդացեք Մորմոն 9.19–21, Եթեր 3.9, 12.6–9 հատվածները, որպեսզի հիշեք, թե ինչ եք ուսումնասիրել առ Հիսուս Քրիստոս հավատքի և ձեր կազմած ծրագրերի մասին:

Ուսանողներին առաջարկեք մտածել այն արդյունքների, վկայության կամ հրաշքի մասին, որ իրենք փնտրում են՝ պատասխանելով հետևյալ հարցերին: Կարող եք ցուցադրել հարցերը և առաջարկել ուսանողներին գրել պատասխաններն իրենց օրագրերում:

  • Ի՞նչ եք դուք արել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու համար:

  • Եթե Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելը նման է հաց թխելու գործընթացին, ապա ո՞ր փուլում եք դուք ներկայումս: Արդյոք դեռ հավաքո՞ւմ եք, թե՞ համակցում եք բաղադրիչները: Սպասում եք, որ խմորը հասունանա՞։ Հացը թխվո՞ւմ է։ Թե՞ արդեն հացը կերել եք։ Բացատրեք, թե ինչու։

  • Ի՞նչ մարտահրավերներ եք ունեցել կամ դեռ պետք է հաղթահարեք: Ի՞նչն է օգնել կամ կարող է օգնել ձեզ հաղթահարել դրանք:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ օրհնվել եք առ Հիսուս Քրիստոս հավատք գործադրելու ձեր ջանքերի համար:

Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել առ Հիսուս Քրիստոս հավատք գործադրելու իրենց փորձառություններով և այն ազդեցությունով, որ այն ունեցել է իրենց կյանքի վրա: Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե ինչպես եք օրհնվել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելով: