Սեմինարիա
Մորոնի 1–6․ Ակնարկ


«Մորոնի 1–6․ Ակնարկ», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորոնի 1–6», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 1–6

Ակնարկ

Քանի որ Մորոնին հրաժարվեց ուրանալ Հիսուս Քրիստոսին, նա ստիպված եղավ միայնակ թափառել անապատում և թաքնվել լամանացիներից: Ապագա սերունդներին ուղղված իր վերջին խոսքերում նա ուսուցանել է քահանայության արարողությունները կատարելու իշխանության մասին: Դրանով նա կարևոր ճշմարտություններ է պահպանել այն մասին, թե ինչպես է օգտագործվում քահանայությունը, նաև ցուցումներ է տվել՝ օգնելու ամրացնել և կառուցել Եկեղեցին:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Մորոնի 1

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին միշտ հետևել Հիսուս Քրիստոսին և չուրանալ Նրան:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք հիշել մի փորձառություն, երբ իրենք կամ իրենց ծանոթներից մեկը հետևել է Հիսուս Քրիստոսին, թեև իրենք իրենց միայնակ էին զգում կամ հալածված էին:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ կանաչ, դեղին, նարնջագույն և կարմիր թղթեր ուսանողների համար կամ գունային գծապատկեր, պաստառների կամ սոցիալական ցանցերի գրառումների օրինակներ, որոնք կարող են ոգեշնչել ուսանողներին հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին

  • Տեսանյութեր․ «Զորացիր և խիզախ եղիր» (16:18, դիտեք 5:41-6:22), «Մորոնին առաջարկում է բոլորին գալ Քրիստոսի մոտ» (8:37, դիտեք 0:00-3:59-ը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ երբ քննարկում եք այն հակադրությունը, որին կարող են հանդիպել Քրիստոսի աշակերտները, աշխատեք բոլոր ուսանողներին ինչ-որ կերպ ներգրավել քննարկման մեջ: Կարող եք ուսանողներին խնդրել զրուցարանում գրել այն գույնը, որը լավագույնս խորհրդանշում է իրավիճակներից յուրաքանչյուրը: Կարող եք նաև հնարավորություն տալ ուսանողներին չորս գույնի առարկաներ տեղադրել իրենց սենյակում կամ օգտագործել ֆոնի փոփոխման գործառույթը՝ կանաչ, դեղին, նարնջագույն կամ կարմիր գույնը ցուցադրելու համար։

Մորոնի 2–3

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ քահանայության իշխանությունը Փրկչի Եկեղեցում:

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին խոսել քահանայություն կրող մարդու կամ մեկ այլ մարդու հետ, որը կոչում ունի Եկեղեցում: Ուսանողները կարող են հարցնել այդ մարդուն, թե նա ինչ զգացումեր ունի իր պարտականությունները կատարելու համար Փրկչի իշխանությունը ստանալու վերաբերյալ։

  • Առարկայական դաս․ քահանայության իշխանության գծի օրինակ, շղթա

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողների մասնակցությունը խրախուսելու համար կարող եք առաջարկել նրանց օգտագործել վիրտուալ գրատախտակի գործառույթը և գրել այն եղանակները, որոնցով Սուրբ Հոգին օրհնել է իրենց կյանքը: Այնուհետև կարող եք առաջարկել մի քանի ուսանողի կիսվել անձնական փորձառություններով:

Մորոնի 4–5

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին պահել այն ուխտը, որն իրենք կապում են հաղորդություն ընդունելիս, որպեսզի կարողանան իրենց հետ ունենալ Տիրոջ Հոգին:

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին գալ դասի՝ պատրաստ լինելով հիշողությամբ ասել հնարավորինս շատ հաղորդության աղոթքներ:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ «Հաղորդության ուխտ» վերնագրով աղյուսակ

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողներին կարող եք բաժանել երեք քննարկման սենյակներում՝ քննարկելու երեք խոստումներից մեկը, որ տալիս ենք հաղորդություն ընդունելիս։ Այնուհետև կարող եք ուսանողներին վերաբաշխել նոր քննարկման խմբերում այն ուսանողների հետ, որոնք ուսումնասիրել են մեկ այլ խոստում։ Ուսանողներին առաջարկեք ուսուցանել միմյանց այն խոստումը, որը նրանք քննարկել են իրենց սկզբնական խմբի հետ:

Մորոնի 6

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին ձգտել ծառայել ուրիշներին և հետևել Փրկչին՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողները կարող են կիսվել, թե ինչպես կարող են Եկեղեցու բոլոր անդամները զորացնել միմյանց, նույնիսկ առանց պաշտոնական կոչման ծխում կամ ճյուղում:

  • Նկար․ Եկեղեցու բազմաբնույթ համայնք

  • Տեսանյութեր․ «Կարիքները մեր առջև են» (12:06, դիտել 7:40-8:25), «Աչքեր՝ տեսնելու համար» (9:44, դիտել 4:55-6:55)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողներին առաջարկեք կիսվել Մորոնի 6․4–9 հատվածներում իրենց բացահայտած սկզբունքներով՝ օգտվելով զրուցարանից:

Վարդապետության սերտման կրկնություն 25

Դասի նպատակը․ այս դասն ուսանողներին հնարավորություն կտա սովորել կիրառել վարդապետության սերտման հատվածները՝ Փրկչին նմանվելու իրենց նպատակների համար:

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին խոսել իրենց ծնողների կամ Եկեղեցու ղեկավարի հետ իրենց սահմանած նպատակների մասին: Նրանք կարող են քննարկել իրենց հաջողություններն ու խնդիրները:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց գրքույկի օրինակ