Սեմինարիա
Մորոնի 6. Մասնակցեք և ծառայեք Տիրոջ Եկեղեցում


«Մորոնի 6. Մասնակցեք և ծառայեք Տիրոջ Եկեղեցում», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Մորոնի 6», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 6

Մասնակցեք և ծառայեք Տիրոջ Եկեղեցում

Նկար
երիտասարդ կինը խոսում է հաղորդության ժողովին

Մենք՝ որպես Քրիստոսի Եկեղեցու մկրտված անդամներ, բազմաթիվ եղանակներով Եկեղեցում մասնակցելու և ծառայելու հնարավորություններ ունենք: Մորոնի 6 գլխում Մորոնին շարունակեց իր ցուցումները՝ Եկեղեցին ամրացնելու և կառուցելու համար: Այս դասը կօգնի ձեզ ուժեղացնել ուրիշներին ծառայելու և Փրկչին հետևելու ձեր ձգտումը՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ։

Ձգտեք լինել ուրիշներին սիրելու օրինակ: Փրկիչը հետևողականորեն ցույց է տվել Իր անկեղծ հոգածությունը յուրաքանչյուր մարդու հանդեպ: Երբ դուք ձեր ուսանողների հանդեպ զարգացնեք սիրո և հարգանքի ոգին, ձեր քրիստոսանման օրինակն իրենց կոգեշնչի գնահատել միմյանց: Ուսանողներին հորդորեք զորացնել միմյանց և լավը փնտրել յուրաքանչյուրի մեջ:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողները կարող են կիսվել, թե ինչպես կարող են Եկեղեցու բոլոր անդամները զորացնել միմյանց, նույնիսկ առանց պաշտոնական կոչման ծխում կամ ճյուղում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Քրիստոսի եկեղեցու անդամներ

Նկար
ծխի անդամները երգում են հաղորդության ժողովին

Կարող եք ցուցադրել Եկեղեցու ժողովի նկարը և քննարկել այն բազմաթիվ պատճառները, որոնցով մարդիկ ընտրում են Փրկչի Եկեղեցու անդամ լինել։

Հետևյալ վարժությունը կատարելու համար կարող եք գրատախտակին նկարել մարդու պատկեր, որպեսզի ուսանողները կարողանան ամբողջ դասարանով կատարել վարժությունը:

Ձեր ուսումնական օրագրում կամ առանձին թղթի վրա գիծ քաշեք, որը կբաժանի էջը երկու մասի։ Առաջին կեսում նկարեք մարդու պատկեր, որը խորհրդանշում է Փրկչի Եկեղեցու անդամին: Մարդու պատկերը մեծ նկարեք, որպեսզի դրա ներսում կարողանաք գրել: Ձեր նկարած պատկերի ներսում գրեք երկու կամ երեք բան, որ դուք արել եք կամ ցանկանում եք անել՝ Եկեղեցում մկրտությանը նախապատրաստվելու համար: Ամբողջ դասի ընթացքում կարող եք պատկերի ներսում ավելացնել ձեր գրառումների ցանկը։

Մորոնի 6 գլխում Մորոնին շարունակեց Եկեղեցու կառուցման և նրա անդամներին զորացնելու մասին իր ուսմունքները: Այս գլխում մենք իմանում ենք մեր բազմաթիվ դերերի և հնարավորությունների մասին՝ Տիրոջ աշխատանքն Իր Եկեղեցում իրականացնելու համար:

Կարդացեք Մորոնի 6.1–3 հատվածները՝ փնտրելով Մորոնիի ուսմունքներն այն մասին, թե ինչպես կարող է մարդը ցույց տալ իր պատրաստվածությունը՝ Քրիստոսի Եկեղեցում մկրտվելու համար: Ձեր նկարած մարդու պատկերի մեջ ավելացրեք այն, ինչ գտնում եք:

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս են այս գործողությունները և մոտեցումները նախապատրաստում մարդուն մկրտության:

Մորոնին ուսուցանել է, որ մկրտվելուց հետո մենք «համարվում ենք Քրիստոսի եկեղեցու ժողովրդի շարքում» (Մորոնի 6.4): Մենք մասնակից ենք դառնում մի եկեղեցական կազմակերպության, որի նպատակն է զորացնել և ամրացնել մեզ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ: Շարունակելով ուսումնասիրել Մորոնի 6 գլուխը՝ մտածեք, թե ինչպես կարող եք ծառայել և զորացնել ուրիշներին որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մկրտված անդամ:

Հնարավորություններ և պարտականություններ

Ձեր նկարած պատկերի շուրջ գրեք Եկեղեցու անդամների կարիքներից, հույսերից կամ ցանկություններից մի քանիսը:

Ուսանողներին օգնեք հասկանալ, որ ճանաչելով այս կարիքներն իրենց և ուրիշների մեջ, իրենք կարող են դասեր քաղել Մորոնիի հաջորդ ուսմունքներից: Նրբանկատ եղեք և վստահեցրեք ուսանողներին, որ իրենք կարող են չկիսվել իրենց գրածով: Նրանց բավականաչափ ժամանակ հատկացրեք՝ իրենց նկարած պատկերի մեջ մի քանի գաղափար գրելու համար:

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ ճշմարտությունը՝ տեղ թողնելով, որպեսզի ուսանողները մի քանի եղանակով ավարտեն այդ ճշմարտության խոսքերը:

Ձեր թղթի կամ օրագրի էջի մյուս կեսում գրեք հետևյալ անավարտ ճշմարտությունը. Լինելով Փրկչի Եկեղեցու անդամ՝ մենք կարող ենք օգնել և զորացնել միմյանց, երբ …

Ուսումնասիրեք Մորոնի 6.4–9 հատվածները՝ փնտրելով մի քանի եղանակ, որոնցով կարող եք ավարտել այդ ճշմարտության խոսքերը: Ձեր թղթի վրա գրեք տարբեր պնդումներ: Օգտակար կլինի իմանալ, որ սնուցել նշանակում է աջակցել կամ խրախուսել աճը:

Ուսանողները կարող են ավարտել արտահայտությունը մի քանի եղանակով, ներառյալ հետևյալը.

  • հիշենք Եկեղեցու մյուս անդամներին (հատված 4

  • հոգևոր առումով սնուցենք միմյանց Աստծո բարի խոսքով (հատված 4

  • հոգ տանենք և աղոթենք միմյանց համար (հատված 4

  • օգնենք միմյանց ապավինել Փրկչին և Նրա Քավությանը (հատված 4):

  • հաճախ հավաքվենք՝ միասին ծոմ պահելու և աղոթելու համար (հատված 5):

  • զորացնենք միմյանց հոգևոր առումով (հատված 5):

  • ընդունենք հաղորդությունը՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի (հատված 6):

  • ներենք ուրիշներին, երբ նրանք ապաշխարեն (հատվածներ 7–8):

  • ուսուցանենք և աղոթենք Սուրբ Հոգու զորությամբ (հատված 9):

Կարող եք օգտագործել հետևյալ հարցերից մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ յուրաքանչյուր պարտականությունը և մտածել, թե ինչպես այն իրականացնել: Սա կարող է հարմար ժամանակ լինել՝ առաջարկելու ուսանողներին կիսվել ուսանողի նախապատրաստմանն ուղղված իրենց գաղափարներով:

  • Այս գործողություններից ո՞րն է ձեզ ավելի հեշտ թվում: Ո՞րը կարող է դժվար լինել: Ինչո՞ւ։

  • Ինչպիսի՞ն կարող են լինել այս գործողությունները ձեր դասարանում կամ քվորումում:

  • Ինչպե՞ս կարող են այս ճշմարտությունների վրա հիմնված գործողություններն օգնել ձեզ հոգալ ձեր կարիքները:

Տվեք և ստացեք

Օգտակար կլինի ուսանողին ցուցադրել հետևյալ խոսքերը՝ բարձրաձայն կարդալու համար:

Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահ Բոննի Լ. Օսկարսոնը նկատել է.

Մենք պարզապես վերցնողներ ու տվողներ չենք այն ամենի, ինչն առաջարկվում է Եկեղեցում, մենք պիտի լինենք տվողներ և հոգացողներ: Երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք, հաջորդ անգամ, երբ դուք գնաք [երիտասարդական միջոցառման], ձեր հեռախոսը վերցնելու փոխարեն, որպեսզի տեսնեք, թե ձեր ընկերներն ինչով են զբաղված, կանգ առեք, նայեք ձեր շուրջը և հարցրեք ինքներդ ձեզ. «Այսօր իմ կարիքն ո՞վ ունի»: Դուք կարող եք լինել այն բանալին, որը կհասնի և կազդի հասակակիցների կյանքի վրա կամ կքաջալերի ընկերոջը, որը լուռ մաքառում է:

Խնդրեք ձեր Երկնային Հորը ցույց տալ շրջապատի այն մարդկանց, ովքեր ունեն ձեր կարիքը և ոգեշնչի ձեզ, թե ինչպես լավագույնս ծառայել նրանց: Հիշեք, որ Փրկիչը շատ հաճախ ծառայում էր նրանց մեկ առ մեկ: (Բոննի Լ. Օսկարսոն, «Կարիքները մեր առջև են», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017 թ․, 26)

  • Ըստ ձեզ, ի՞նչն է կարևոր հիշել քույր Օսկարսոնի խորհրդից և ինչու:

  • Ե՞րբ եք գործողության մեջ տեսել Մորոնիի ուսուցանած ճշմարտությունները: Ինչպե՞ս է փոփոխվել ուրիշների կյանքն այս ճշմարտությունների համաձայն գործելու արդյունքում:

  • Ինչպե՞ս կարող է Մորոնիի խորհրդին հետևելն օգնել ձեզ ավելի նմանվել Փրկչին:

Մորոնիի խորհուրդը կիրառած երիտասարդ կնոջ մի օրինակ տեսնելու համար կարող եք դիտել «Աչքեր՝ տեսնելու համար» տեսանյութի 4:55-6:55-ը հատվածը՝ ChurchofJesusChrist.org կայքում։

Տեսանյութը ցուցադրելիս կարող եք քննարկել, թե ինչպես է երիտասարդ կինը կիրառում Մորոնիի խորհուրդը և հետևում Փրկչի օրինակին:

Իմ հաջորդ քայլերը

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք, որպեսզի խորհեն և օրագրերում գրի առնեն իրենց տպավորությունները։ Եթե ժամանակը ների, մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց գաղափարներով:

Մի պահ խորհեք, թե ինչ եք սովորել և զգացել այսօր: Այնուհետև պատկերացրեք, թե ինչպես եք դուք գնում Եկեղեցու հաջորդ ժողովին կամ միջոցառմանը: Ըստ ձեզ, Փրկիչն ի՞նչ կցանկանար, որ դուք անեիք: Կարող եք ձեր օրագրում նշումներ անել, որոնք կօգնեն ձեզ հիշել ձեր ստացած ուղղորդումը:

Կարող եք նաև ցանկանալ աղոթքով դիմել Երկնային Հոր օգնությանը, որպեսզի իմանաք, թե ով ունի ձեր ուշադրության և օգնության կարիքը: Խնդրեք Նրան օգնել ձեզ իմանալ, թե ինչ կարող եք անել Եկեղեցու մյուս անդամների մասին հոգ տանելու համար այնպես, ինչպես Փրկիչը կաներ: