Սեմինարիա
Վարդապետության սերտում. Եթեր 12.27․ Հաղթահարենք մեր թուլությունները


«Վարդապետության սերտում. Եթեր 12.27. Հաղթահարենք մեր թուլությունները» Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում․ Եթեր 12․27», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Եթեր 12․27

Հաղթահարենք մեր թուլությունները

Նկար
երիտասարդ կինը ձգում է մկանները

Եթեր 12.23–27 հատվածների ձեր ուսումնասիրության ընթացքում դուք սովորեցիք, որ երբ մենք խոնարհ լինենք և հավատք դրսևորենք Տիրոջ հանդեպ, Նա կարող է մեր թույլ կողմերը դարձնել ուժեղ: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Եթեր 12․27 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառել իրական կյանքի իրավիճակներում:

Ուսանողներին բավարար ժամանակ տրամադրեք՝ կիրառելու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Ուսանողներին հստակ ցուցումներ տվեք, այնուհետև նրանց բավարար ժամանակ տրամադրեք՝ կիրառելու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Հնարավորություն տվեք նրանց ինքնուրույն գտնել պատասխանները: Ուսանողներին հորդորեք հավատքով դիմել Տիրոջը և վստահել Նրան:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտապահել Եթեր 12․27 հատվածը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս հատվածը նախատեսված է ուսուցանել «եթեր 12․23–27» հատվածների դասից հետո, որը վարդապետության սերտման Եթեր 12․27 հատվածի համատեքստային դասն է: Եթե վարդապետության սերտման այդ դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և մտապահեք

Ուսանողներին հանձնարարեք կատարել մի պարզ վարժություն, որը կօգնի նրանց բացատրել Եթեր 12.27 հատվածում ուսուցանվող վարդապետությունը: Հետևյալը հնարավոր վարժություններից մեկն է:

Առանց Եթեր 12.27 հատվածին նայելու տեսեք, թե արդյոք կարող եք այս նախադասության մեջ լրացնել բաց թողնված տեղերը՝ հիմնվելով Մորոնիին ուղղված Տիրոջ ուսմունքների վրա.

  • Եթե ես , և , ապա Հիսուս Քրիստոսն իմ թույլ կողմերը կդարձնի ուժեղ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է կարևոր, որ մարդ հիշի այս նախադասության վերաբերյալ:

Ուսանողներին օգնեք մտապահել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը։ Ուսանողները զույգերով կամ փոքր խմբերով կարող են անել հետևյալը: Կարող եք նշել ժամանակի սահմանաչափը, որպեսզի դասի «Գործնական կիրառում» բաժնում ուսանողները բավարար ժամանակ ունենան սովորելու կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Որպեսզի կարողանաք մտապահել և հղումը, և հիմնական սուրբգրային արտահայտությունը, մի քանի անգամ կրկնեք դրանք, այնուհետև փորձեք հիշողությամբ գրել ձեր օրագրում:

Եթեր 12․27«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Համեմատեք այն, ինչ գրել եք հիշողությամբ, վերը նշված հղման և հիմնական սուրբգրային արտահայտության հետ և անհրաժեշտ ուղղումներ կատարեք: Փորձեք գրել հղումը և հիմնական սուրբգրային արտահայտությունը ևս երեք կամ չորս անգամ կամ այնքան, մինչև կարողանաք գրել դրանք հիշողությամբ:

Գործնական կիրառում

Ուսանողներին հնարավորություն տվեք կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Երեք ուսանողի կարող եք հրավիրել գրատախտակի մոտ և յուրաքանչյուրին առաջարկել գրատախտակին գրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկը: Այլ ուսանողներին առաջարկեք յուրաքանչյուր սկզբունքի կողքին բացատրություններ գրել հիշողությամբ։ Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տրամադրեք՝ վերանայելու այս սկզբունքները 5–12 պարբերություններում, Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023) և ավելացնելու բաց թողնված մանրամասները։

Հետևյալ վարժության նպատակն է օգնել ուսանողներին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ համապատասխան թուլությունները հաղթահարելու համար: Առաջին անգամ ուսանողները կարող են կատարել վարժությունը փոքր խմբերով, զույգերով կամ ամբողջ դասարանով: Այնուհետև ուսանողները կարող են անհատապես կրկնել վարժությունը՝ մեկ այլ կամ ավելի անձնական թուլություն հաղթահարելու համար:

Եթե նախընտրում եք սցենար օգտագործել, ապա տեսեք դասի «Օժանդակ ուսումնական վարժություն» բաժնում ներկայացված առաջարկները:

  • Ձեր օրագրում թվարկեք մի քանի թուլություն, որոնք կարող են երիտասարդի մոտ անկարողության կամ անհամապատասխան լինելու զգացում առաջացնել։

  • Ընտրեք այդ թուլություններից մեկը, որն, ըստ ձեզ, արդի է շատ երիտասարդների համար, և գրեք, թե ինչպես կարող է երիտասարդը կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որպեսզի հաղթահարի այդ թուլությունը:

  • Դա անելու եղանակներից մեկը՝ ձեր օրագրում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրի թվարկումն է այն թուլության տակ, որի վրա կենտրոնացել եք: Այնուհետև կարող եք յուրաքանչյուր սկզբունքի տակ թվարկել, թե ինչպես կարող է այն կիրառվել տվյալ թուլությունը հաղթահարելու համար, կամ կարող եք գրել այն հարցերը, որոնք կարող են առաջանալ մարդկանց մոտ այդ սկզբունքի վերաբերյալ:

Ուսանողներին կարող եք առաջարկել հետևյալ օրինակը։ Սա կօգնի նրանց գործնական վարժություններ կատարելու ժամանակ։

Օրինակ՝ եթե դուք ընտրեք «Երիտասարդները շատ ժամանակ են ծախսում իրենց հեռախոսների վրա» թուլությունը կամ մտահոգությունը, ապա գրառումը ձեր օրագրում կարող է լինել հետևյալը.

Երիտասարդները շատ ժամանակ են ծախսում իրենց հեռախոսների վրա

Գործեք հավատքով
  • Հավանաբար նրանք, ովքեր պայքարում են դրա դեմ, կարող են ավելի որոշակիորեն աղոթել այս խնդրի հետ կապված օգնության համար: Աղոթելուց առաջ նրանք կարող են խորհել, թե ինչ օգնության կարիք ունեն այդ օրվա համար։ Նրանք կարող են նույնիսկ աղոթել՝ նախքան իրենց հեռախոսն օգտագործելը:

  • Աստված մեզ տվել է տեխնոլոգիաներ, որպեսզի օրհնի մեր կյանքը և օգնի մեզ և ուրիշներին ավելի մոտ լինել Իրեն. ինչպե՞ս կարող ենք դրանք օգտագործել այս եղանակով:

  • Եթեր 12.27․ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ մենք խոնարհ ենք, վստահում ենք Իրեն և այս հարցում կատարելագործվելու համար Իր օգնության կարիքն ունենք։

Հավերժության հեռանկար
  • Եթե մարդը չհաղթահարի դա, ինչպե՞ս այն կանդրադառնա նրա հետագա հարաբերությունների, աշխատանքի, հավերժության և մյուս հարցերի վրա:

  • Ես ի՞նչ գիտեմ Աստծո և Նրա չափանիշների մասին: Ինչո՞ւ է Նրա համար կարևոր մեր կողմից տեխնոլոգիաների օգտագործումը:

Աստվածայնորեն սահմանված աղբյուրներ
  • Ես գիտեմ, որ իմ եպիսկոպոսը խոսել է այս մասին, և ես հիշում եմ, որ նա խոսում էր այն մասին, թե ինչ է արել: Ես նրան կհարցնեմ, թե ինչ աղբյուրներից է նա օգտվել, և ինչն է օգնել իրեն։

Ավարտելուց հետո կրկին կատարեք նախորդ վարժությունը: Այս անգամ կենտրոնացեք որոշակի թուլության վրա, որի հաղթահարման համար ձեզ օգնություն է պետք։ Ձեզանից չի պահանջվի կիսվել դրանով ուրիշների հետ:

Կարող եք ուսանողներին ժամանակ տրամադրել՝ խորհելու իրենց փորձառությունների շուրջ և կիսվելու այն ամենով, ինչ իրենք սովորել են այսօրվա վարժությունները կատարելիս։ Վկայություն բերեք Փրկչի զորության և ցանկության մասին, որն օգնում է մեզ կատարելագործվել և ավելի նմանվել Նրան:

Վարդապետության սերտման կրկնություն

Ստորև ներկայացվող կրկնության վարժությունն օգտագործեք այս դասից անմիջապես հետո:

Ուսանողներին հարցրեք՝ արդյոք կարող են հիշել Եթեր 12․27 հատվածի հիմնական սուրբգրային արտահայտությունը։ Դասարանով մի քանի անգամ կրկնեք սուրբ գրության հղումը և հիմնական սուրբգրային արտահայտությունը․ «Եթեր 12.27․ Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։