Սեմինարիա
Եթեր 6–11․ Ակնարկ


«Եթեր 6–11․ Ակնարկ», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Եթեր 6–11», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 6–11

Ակնարկ

Թեև հարեդացիների ճամփորդությունը երկար էր և դժվար, նրանք հասկացան, որ Տերն օգնում է իրենց ամբողջ ճանապարհին: Ավետյաց երկիր հասնելուց հետո ժողովուրդը ցանկանում էր թագավոր ընտրել, որն ըստ Ջարեդի եղբոր նախազգուշացման, կտաներ ժողովրդին գերության։ Ժողովուրդն ականջ չդրեց այս նախազգուշացմանը, և դա լուրջ հետևանքներ ունեցավ շատ սերունդների համար: Նրանց մեջ ի հայտ եկան գաղտնի խմբակցություններ, որոնք և, ի վերջո, հանգեցրին նրանց ոչնչացմանը:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Եթեր 6

Դասի նպատակը․ Այս դասը կօգնի ուսանողներին համադրել սուրբ գրությունները՝ ճշմարտություններ իմանալու համար, որոնք կօգնեն նրանց իրենց կյանքի ընթացքում:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ «Գաղտնի խմբակցություններ» բաժինը սուրբ գրությունների ուղեցույցում scriptures.ChurchofJesusChrist.org

  • Բովանդակություն ցուցադրման համար․ չորս քայլ՝ սուրբ գրությունները համադրելու համար

  • Առցանց ուսուցման առաջարկ․ Ուսանողներին բավարար ժամանակ տրամադրեք՝ սուրբ գրություններն իրենց կյանքի հետ համադրելու ինքնուրույն գործնական աշխատանք կատարելու համար, որից հետո կարող եք առանձնացնել նրանց սենյակներում, որպեսզի իրենց սովորածով կիսվեն մի քանի դասընկերների հետ:

Եթեր 7–11

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին զգալ Տիրոջ մարգարեներին հետևելու կարևորությունը։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատրաստվել՝ կիսվելու մարգարեական խորհուրդներով կամ նախազգուշացումներով, որոնք մենք ստացել ենք մեր օրերում: Նրանք կարող են օրինակներ գտնել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում (2022) կամ վերջին գերագույն համաժողովի ուղերձում:

  • Նկար․ մարդը բանտախցում

  • Նյութեր. Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկի (2022) և Լիահոնա ամսագրի՝ վերջին գերագույն համաժողովի համարների օրինակներն այն ուսանողների համար, որոնք թվային սարքերի հասանելիություն չունեն

  • Տեսանյութ. «Աստծո անմիջական բարությունը» (11:39, դիտել 3:37-6:33-ը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ Երբ ուսանողները կազմեն ժամանակակից մարգարեական նախազգուշացումների ցանկը, որոնք կօգնեն մեզ խուսափել գերությունից, կարող եք օգտագործել վիրտուալ գրատախտակը, որտեղ ուսանողները կգրեն հարցերի իրենց պատասխանները: Կարող եք առաջարկել նրանց բացատրել, թե ինչու են նրանք այդ պատասխանը տվել, և ինչպես են այս նախազգուշացումները ցույց տալիս Աստծո սերն ու ցանկությունները մեր հանդեպ։

Եթեր 8

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ գաղտնի խմբակցությունները մերժելու անհրաժեշտությունը՝ հետևելով Հիսուս Քրիստոսին:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին ծանոթանալ գաղտնի խմբակցությունների սահմանմանը՝ ուսումնասիրելով «Եթեր 8.7–26Տերը չի գործում խավարի մեջ» վերնագրով նյութը «Եթեր 6–11․ «Որպեսզի չարիքը վերանա» ամփոփ տարբերակում, որը ներկայացված է Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 ձեռնարկում։

Եթեր 12.1–22

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին հավատք դրսևորել՝ ճշմարտության մասին հոգևոր վկայություն ստանալու համար:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք հիշել սուրբգրային օրինակներ, որոնցում նկարագրված հավատարիմ գործողությունները հանգեցրեցին հոգևոր վկայությունների, օրհնությունների կամ Աստծո կողմից պատասխանների:

  • Տեսանյութեր․ «Արեք այն, ինչն ամենից կարևոր է» (10:45, դիտել 1:56-2:34 և 2:34-3:10), «Հավատքի աջակցող ուժը անորոշության և փորձությունների ժամանակներում» (15:54, դիտել 5:08-5:53), «Մաքուր և պարզ հավատք» (5:21)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ դասից առաջ խնդրեք մեկ կամ մի քանի ուսանողի կիսվել փորձառություններով, որոնցում իրենք կամ ուրիշները հոգևոր վկայություն են ստացել Փրկչի ավետարանով ապրելու արդյունքում:

Վարդապետության սերտում. Եթեր 12․6

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Եթեր 12․6 հատվածի վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառել կյանքի իրական իրավիճակներում։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք փնտրել սուրբ գրությունների հատվածներ, որոնք կարող են օգնել մարդուն հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ: Սուրբգրային հատվածներ գտնելու համար նրանք կարող են որոնել «Հավատք» թեման Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաների ուղեցույցում։

  • Առցանց ուսուցման առաջարկ․ սցենարը քննարկելու համար կարող եք ուսանողներին փոքր խմբերով առանձնացնել քննարկման սենյակներում: Եթե ընտրեք այս տարբերակը, անպայման ցուցադրեք քննարկման հարցերը զրուցարանում, որպեսզի ուսանողները կարողանան անդրադառնալ դրանց: