Սեմինարիա
Եթեր 4–5․ «Բացելով նրանց բոլոր իմ հայտնությունները»


«Եթեր 4–5․ «Բացելով նրանց բոլոր իմ հայտնությունները»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Եթեր 4–5», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 4–5

«Բացելով նրանց բոլոր իմ հայտնությունները»

Նկար
ոսկե թիթեղները

Պատրա՞ստ եք Տիրոջ մասին ավելին իմանալ։ Եթե ոչ, ի՞նչ կարող եք անել։ Տերը պատվիրեց Մորոնիին կնքել Հարեդի եղբոր գրի առած տեսիլքը և բացատրեց, որ այդ գրությունները բացահայտվելու են այն ժամանակ, երբ մարդիկ հավատան այնպես, ինչպես Հարեդի եղբայրը։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ հասկանալ, թե ինչ կարող եք անել ավելի մեծ հայտնություն ստանալու համար։

Օգնեք ուսանողներին անձնական իմաստ գտնել սուրբ գրություններում։ Խրախուսեք ուսանողներին օգտագործել ուսումնասիրություն կատարելու տարբեր հմտություններ՝ սուրբ գրությունների մասին իրենց հասկացողությունը մեծացնելու համար։ Ուսանողները կարող են փնտրել պատմության մանրամասները, կատարել համեմատություններ և գտնել կապեր սուրբգրային պատմությունների և իրենց կյանքի միջև ու որոշել, թե ինչպես են կիրառելու իրենց սովորածը։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ Եթեր 4 գլուխը որպես սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության մաս՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք կարող են օգնել իրենց լրացուցիչ հայտնություն ստանալ Տիրոջից։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Երբ ենք մենք պատրաստ

Մտածեք ձեր կամ ձեր ընտանիքի համար հատուկ արժեք ունեցող որևէ առարկայի մասին։

Օրինակ՝ կարող եք ձեզ համար արժեքավոր որևէ բան ցուցադրել կամ նկարագրել։

  • Թեև ձեզ կարող է դուր գալ այդ առարկայով ուրիշների հետ կիսվելը, ինչո՞ւ պետք է շատ զգույշ լինեք, երբ թույլ տաք երեխային վերցնել այն։

  • Ի՞նչ պետք է անի կամ սովորի երեխան նախքան դուք նրան կվստահեք առարկան:

Նույն կերպ Տերը սիրում է մեզ ճշմարտություններ բացահայտել, բայց Նա սպասում է, մինչև մենք պատրաստ լինենք ստանալ դրանք (տե՛ս Ալմա 12․9–11

Մորմոնի Գրքի կնքված հատվածը

Մորմոնի Գրքի կնքված հատվածն օրինակ է այն բանի, որ Տերն սպասում է ճշմարտությունը բացահայտելուն այնքան, մինչև մենք պատրաստ լինենք։ Ջոզեֆ Սմիթին պատվիրված էր չբացել կամ չթարգմանել այդ հատվածը (տե՛ս Եթեր 5․1)։ Այն պարունակում է Հարեդի եղբորը տրված տեսիլքի մասին գրությունը։

Մորմոնի Գրքի կնքված հատվածի մասին իմանալու համար օգտակար կլինի օգտվել փակագծերում նշված սուրբ գրություններից՝ հետևյալ ճիշտ կամ սխալ հարցերին պատասխանելու համար։

Կարող եք ուսանողներին առաջարկել այդ ճիշտ կամ սխալ հարցերի պատասխանները գտնել փոքր խմբերով։ Որպես այլընտրանք կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ պնդումները և գուշակել պատասխանները, ապա կարդալ հատվածները՝ տեսնելու, թե արդյոք ճիշտ էին։

Առաջին երեք պատասխանները ճիշտ են, վերջին երկուսը՝ սխալ։

  1. Փրկիչը հայտնվեց Հարեդի եղբորը և ծառայեց նրան (Եթեր 3․20

  2. Տերը Հարեդի եղբորը ցույց տվեց երկրի բոլոր, թե ներկա, թե ապագա բնակիչներին՝ չսքողելով նրանից ոչ մեկին (Եթեր 3․25, 4․4

  3. Տերը պատվիրում է Հարեդի եղբորը գրի առնել այն, ինչ նա տեսավ և կնքել հիշատակարանը։ Այն մի լեզվով էր, որը Տերը խառնել էր, և որն առանց աստվածային թարգմանիչների անհնար էր կարդալ (Եթեր 3․21–22, 24, 27, 4․1

  4. Տերը Հարեդի եղբորը երեք քար տվեց, որոնց միջոցով կարելի էր թարգմանել հիշատակարանը (Եթեր 3․23–24, 28

  5. Հարեդի եղբոր արձանագրությունը ոչ ոք չէր կարդացել (Եթեր 4․2–5

Ստանալ ավելի մեծ հայտնություն

Մորոնիի միջոցով Տերը բացահայտեց, թե ինչ պետք է անենք, որպեսզի գանք դեպի Իրեն, հայտնություն ստանանք և պատրաստենք մեզ Մորմոնի Գրքի կնքված հատվածի լրացուցիչ հայտնությունն ստանալուն։

Ներքևում տրված անավարտ սկզբունքը գրեք գրատախտակին։

Ուշադիր կարդացեք Եթեր 4․5–15 հատվածները և փնտրեք հետևյալ ճշմարտությունն ավարտելու եղանակներ։ 8 և 11 հատվածներում «այս բաները» արտահայտությունը վերաբերում է Մորմոնի Գրքին։ Վարագույրը, ինչպես տրված է հատված 15-ի օրինակում, նշանակում է կտորից վարագույր կամ կտոր, որն օգտագործվում է ինչ-որ բան ծածկելու կամ թաքցնելու համար։

  • Տերը մեզ ավելի մեծ հայտնությամբ կօրհնի, երբ մենք …

Ուսանողներին առաջարկեք գրատախտակին գրել արտահայտություններ սուրբ գրություններից, որոնցով կարող են ճշգրիտ կերպով ավարտել այս սկզբունքը։ Նրանք կարող են ներառել նաև այն հատվածները, որոնցում գտել են այս արտահայտությունները։ Ստորև տրվում են մի քանի օրինակներ.

  • «կապաշխարեն … և կդառնան մաքուր Տիրոջ առջև» (Եթեր 4․6)

  • «հավատք կգործադրեն» (Եթեր 4․7)

  • «[հավատալ] այս բաներին» (վերաբերում է նրան, ինչ Տերն արդեն բացահայտել է, հատկապես Մորմոնի Գիրքը) (Եթեր 4․8, 11)

  • «եկեք [Փրկչի] մոտ» (Եթեր 4․13–15)

  • աղոթել «կոտրված սրտով և փշրված հոգով» (Եթեր 4․15)

Կարող եք հարցնել, թե արդյոք ուսանողները հարցեր ունեն այդ արտահայտությունների վերաբերյալ։ Եթե այո, կատարեք հետևյալ վարժությունը․

Եթե այդ արտահայտություններից ցանկացածն ավելի լավ հասկանալը կօգնի ձեզ, Սուրբ գրքերի ուղեցույցում, Թեմաների ուղեցույցում կամ Gospel Library հավելվածում փնտրեք հիմնական բառերը։ Օրինակ՝ օգտակար կլինի Սուրբ գրքերի ուղեցույցում փնտրել «կոտրված սիրտ» բառը։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ և զգալ այդ գործողությունների կարևորությունը, առաջարկեք նրանց անել հետևյալից առնվազն մեկը․

  1. Մտածեք սուրբ գրությունների կամ մեր օրերի որևէ մարդու օրինակ, որն անում է այս գործողություններից մեկը կամ մի քանիսը։ Գրեք, թե այդ գործողություններն ինչպես են Տիրոջ օգնությանը և հայտնությանը բերել։

  2. Մտածեք, թե այս գործողություններից մեկը կամ մի քանիսն անելու արդյունքում երբ եք ձեր կյանքում Տիրոջից պատասխան կամ ուղղորդում ստացել (օրինակ՝ կարող եք խորհել, թե ինչ եք սովորել Մորմոնի Գրքի ձեր մինչ այժմ կատարած ուսումնասիրությունից և ինչին եք հավատում դրա միջոցով, և ինչպես է այն ձեր կյանքում հայտնություն բերել)։

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց օրինակներով և փորձառություններով։

  • Ըստ ձեզ՝ Տերն ինչո՞ւ է մեզ ավելի մեծ հայտնությամբ օրհնելու, երբ մենք ապրենք այնպես, ինչպես Նա նկարագրել է հատվածներ 5–15-ում։

  • Տիրոջ նկարագրած մարդու տեսակը չդառնալու արդյունքում ինչո՞ւ կարող ենք պատրաստ չլինել հետագա հայտնությանը։

  • Ի՞նչ է սա ուսուցանում ձեզ Տիրոջ և մարդկանց այն տեսակի մասին, որը Նա ցանկանում է, որ մենք դառնանք։

Տերը Մորմոնի Գրքի կնքված հատվածը կբացահայտի Իրեն «իսկ հարմար ժամանակ» (2 Նեփի 27․21), երբ մենք գործադրենք այն նույն հավատքը, ինչ Հարեդի եղբայրը (տե՛ս Եթեր 4․7)։ Նույն կերպ հնարավոր է, որ լրացուցիչ հայտնություն կա, որը Տերն սպասում է, որ տա ձեզ։ Այս դասը եզրափակելու համար արեք հետևյալը․

  • Այս հատվածներում վերանայեք նրանց մասին նկարագրությունները, ովքեր հավատք են գործադրում և սրբագործված են։ Խորհեք, թե ինչով եք նրանց նման, և ինչ է պետք ավելի լավը դառնալու համար։

  • Խորհեք և աղոթեք, որպեսզի իմանաք, թե Տերն ինչ է ցանկանում, որ անեք՝ Իրենից հետագա հայտնություն ստանալու համար։ Ձեր օրագրում գրեք ձեր մտքերն ու զգացողությունները։

Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել այսօր սովորածի մասին մտքերով ու զգացողություններով, եթե դրանք խիստ անձնական չեն։ Կիսվեք նաև ձեր սեփական մտքերով ու վկայությամբ։