Սեմինարիա
Եթեր 2․ «Շարունակ հրահանգված լինելով Տիրոջ ձեռքով»


«Եթեր 2․ «Շարունակ հրահանգված լինելով Տիրոջ ձեռքով»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Եթեր 2», Մորմոնի Գիրքը․ Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 2

«Շարունակ հրահանգված լինելով Տիրոջ ձեռքով»

Նկար
Փրկչի առաջնորդող ձեռքը

Երբևէ եղե՞լ եք այնպիսի իրավիճակում, երբ դժվար որոշում պետք է կայացնեք կամ որևէ խնդիր լուծեք ու չեք իմացել ինչ անել։ Երբ Հարեդի եղբայրը և նրա մարդիկ օվկիանոսն անցնելու համար նավեր էին կառուցում, նրանք մի քանի բարդ խնդիր բացահայտեցինխնդրի առա կանգնեցին։ Հարեդի եղբայրը գործում էր Տիրոջ հանդեպ հավատքով և խնդրում էր Նրա առաջնորդությունը յուրքանչյուր դժվարության համար։ Այս դասը կարող է օգնել ձեզ իմանալ՝ ինչպես խնդրել Տիրոջ օգնությունը ձեր խնդիրների լուծման համար։

Ուսանողներին անձնական հայտնություն փնտրելու հնարավորություն տվեք։ Առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, որ «սուրբ գրությունները կօգնեն մեզ վճռել մեր բոլոր անձնական խնդիրները, քանի որ կարդալով դրանք՝ մենք հրավիրում և արժանանում ենք սուրբ Հոգու ոգեշնչմանը, որը կառաջնորդի մեզ դեպի ողջ ճշմարտությունը» («Ուսումնասիրելով սուրբ գրությունները», ԲՅՀ, Հավայան կղզիների հոգևոր հավաքի ուղերձը [14-ը մարտի, 1986 թ․], 18–21)։ Փնտրեք հնարավորություններ, որոնցով կօգնեք ուսանողներին սուրբ գրություններն ուսումնասիրելիս խնդրել Տիրոջ օգնությունն իրենց անձնական խնդիրների համար։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատրաստվել և դասի ընթացքում կիսվել փորձառություններով, որոնցում իրենք կամ իրենց ճանաչած այլ մարդիկ խնդիրները լուծելու համար ստացել են Տիրոջ օգնությունը։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Խնդիրներ և որոշումներ

Առաջարկեք ուսանողներին հետևյալ վարժությունը կատարելու համար աշխատել անհատապես, զույգերով կամ փոքր խմբերով։

Որպես այլընտրանք՝ ուսանողները կարող են թղթերի վրա անանուն կիսվել իրենց կամ իրենց հասակակիցների խնդիրներով և անհանգստություններով։ Եթե օգտակար լինի, գրատախտակին թվարկեք ամենատարածված խնդիրները կամ խնդրեք ուսանողներին նշել իրենց կարծիքով երեք ամենագլխավոր խնդիրները, որոնց բախվել են։

Պատկերացրեք, որ սոցիալական ցանցերում ինչ-որ մեկը թվարկել է իր կարծիքով այսօր երիտասարդների շրջանում հանդիպող երեք ամենատարածված խնդիրներն ու անհանգստությունները։ Այդ անձը թվարկել է հետևյալը․

  • Դպրոցում լավ սովորելու ճնշում

  • Հարաբերություններ ընկերների հետ

  • Ապագայի պլանավորում

  • Համաձա՞յն եք այս անձի ընտրությունների հետ։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Ի՞նչ այլ խնդիրներ կամ անհանգստություններ կներառեիք այդ ցուցակում։ Ինչո՞ւ։

Ուսանողներին առաջարկեք լուռ խորհել հետևյալ հարցերի շուրջ։ Օգտակար կլինի, եթե հարցերը դանդաղ կարդան։

  • Որո՞նք են ձեր ամենամեծ անհանգստություններն ու խնդիրները։

  • Արդյո՞ք փնտրում եք Տիրոջ օգնությունը դրանց լուծման համար։ Ինչպե՞ս։

  • Որքանո՞վ եք վստահ, որ Տիրոջ օգնությունը կօգնի ձեզ հաղթահարել ձեր անհանգստություններն ու խնդիրները։

Ձեր մտածած խնդիրներից կամ որոշումներից ընտրեք մեկը, որի համար կցանկանայիք Տիրոջ օգնությունը։ Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են առաջնորդել ձեզ ստանալու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օգնությունը ձեր ըտրած խնդրի կամ որոշման համար։

Պատրաստվեք Տիրոջ օգնությանը

Հարեդացիները հետևեցին Տիրոջ առաջնորդությանը և բեռնանավեր կառուցեցին, «որոնցով նրանք անցան շատ ջրեր» (Եթեր 2․6) մինչև հասան «մեծ ծովի» ափերը (Եթեր 2․13)։ Հետո Տերը նրանց պատվիրեց կրկին կառուցել բեռնանավեր «այն ձևով, որ մինչև այժմ [են] կառուցել» (Եթեր 2․16)՝ «մեծ ծովն» անցնելու և խոստումի երկիր հասնելու համար։ Երբ Հարեդի եղբայրը փորձում էր նման երկար ճամփորդության համար հետևել Տիրոջ ցուցումներին, նա մի քանի լուրջ դժվարության հանդիպեց։

Կարող եք գրատախտակին կազմել հետևյալ աղյուսակը կամ առաջարկել ուսանողներին այն գծել իրենց օրագրերում։ Արդյունավետ կլինի, եթե ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի, որպեսզի կարդան Եթեր 2․16–25, 3․1, 4, 6 հատվածները և միասին լրացնեն աղյուսակը։ Կամ կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ հատվածները և ինքնուրույն լրացնել աղյուսակը, ապա դասընկերոջ հետ կամ փոքր խմբով համեմատել լրացված աղյուսակները։

Ի՞նչ էին արել Հարեդի եղբայրը և նրա մարդիկ։

Ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ ուներ Հարեդի եղբայրը։

Ինչպե՞ս պատասխանեց Տերը նրա հարցերին։

  • Այս հատվածներն ինչպե՞ս կարող են առնչվել մեր կյանքին։

Կարող եք գրատախտակին գրել ուսանողների պատասխանները և առաջարկել նրանց գրանցել դրանք իրենց օրագրերում։

Ահա մեկ սկզբունք, որը կարող ենք սովորել․ երբ աղոթքով դիմենք Երկնային Հորը և կատարենք մեր խնդիրները լուծելու մեր մասը, կարող ենք ստանալ Տիրոջ օգնությունը։

  • Տերն ի՞նչ տարբեր եղանակներով է պատասխանում Հարեդի եղբոր հարցերին (տե՛ս Եթեր 2․19–23

Ըստ նախագահ Հարլոդ Բ. Լիի (1899–1973)՝ Եթեր 2․23 հատվածում Տիրոջ «Ի՞նչ կկամենաս, որ ես անեմ, որ դուք լույս ունենաք ձեր նավերում» հարցը նման էր հետևյալն ասելուն․

«Ի՞նչ կառաջարկեք, որ անենք լույս ունենալու համար»։ …

… Կարծես Տերն ասեր նրան․ «Տե՛ս, ես քեզ միտք տվեցի, որ մտածես, և քեզ կամքի ազատություն տվեցի, որ օգտագործես այն։ Այժմ դու պետք է անես հնարավոր ամեն բան՝ այս խնդիրն ինքնուրույն լուծելու համար, իսկ երբ անես քո կարողացած ամեն բան, ես կմիջամտեմ ու կօգնեմ քեզ»։ …

… Եթե ցանկանում ես օրհնությունը, ոչ միայն ծնկիր ու աղոթիր դրա համար, այլ պատրաստվիր յուրաքանչյուր հնարավոր ձևով, որպեսզի ինքդ քեզ արժանի դարձնես խնդրածդ օրհնությունն ստանալու համար (Հարոլդ Բ․ Լի, Կանգնեք սուրբ տեղերում [1974], 243–44)։

  • Տերն ինչո՞ւ է որոշ իրավիճակներում հստակ ուղղություն տալիս, մինչդեռ այլ դեպքերում ցանկանում է, որ մենք լուծում առաջարկենք և մեր խնդիրները լուծելու համար Նրա օգնությունը խնդրենք։

  • Տերն ինչո՞ւ է ցանկանում, որ մեր աղոթքի հետ միասին ներդնենք մեր միտքն ու ջանքերը։

  • Ինչպե՞ս է օգնում մեզ աճել այն, թե ինչպես է Տերը պատասխանում մեր հարցերին ու մտահոգություններին։

Որոշեք, թե հետևյալ վարժություններից որը լավագույնը կլինի ուսանողների համար կամ հնարավորություն տվեք նրանց ընտրելու վարժությունը։

Կատարեք հետևյալ վարժություններից մեկը, որը կօգնի ձեզ խորհել, թե այս սկզբունքն ինչպես կարող է կիրառվել մեզ համար մեր օրերում․

  1. Գրեք, թե Տերն ինչպես է խնդրի լուծման հստակ ցուցումներով պատասխանել ձեզ կամ ձեր իմացած ինչ-որ մեկին, կամ ինչպես է Նա ցանկացել, որ դուք լուծում առաջարկեք և Նրա օրհնությունը խնդրեք։ Գրեք, թե ինչ սովորեցիք այս փորձառությունից։

  2. Ընտրեք ձեր կարծիքով այսօր երիտասարդների շրջանում ամենատարածված խնդիրներից կամ անհանգստություններից մեկը։ Մտածեք, թե ինչ կարելի է անել այդ խնդրի հաղթահարման համար, և ինչպես կարելի է խնդրել Տիրոջ օգնությունը։

Եթե ուսանողներն այս սկզբունքի ժամանակակից կիրառության օրինակներ ունենան, առաջարկեք նրանց կիսվել։ Կարող եք նաև ձեր օրինակով կիսվել։

Անձնական կիրառումը

Մտածեք դասի սկզբում ձեր ընտրած խնդրի կամ որոշման մասին։ Հետևյալն ավելացրեք ձեր աղյուսակում․

Ի՞նչ եմ արել կամ կարող եմ անել՝ իմ խնդիրը լուծելու կամ հաղթահարելու համար։

Ի՞նչ հարցեր կամ անհանգստություններ ունեմ, որոնց մասին կարող եմ Տիրոջն ասել։

Տերն ի՞նչ եղանակներով կարող է օգնել կամ պատասխանել ինձ։

Ուսանողներին առաջարկեք խորհել դասի համար պատրաստած նյութի մասին կամ կիսվել դրանով։ Հետո խրախուսեք նրանց անել հետևյալը։

Դիմեք Երկնային Հոր օգնությանը Սուրբ Հոգու միջոցով՝ իմանալու, թե ինչ պետք է անեք։ Հիշեք, թե ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը վստահություն կտա ձեզ՝ դիմելու Նրանց օգնությանը։