Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 21. Հասկանալ և բացատրել


«Վարդապետության սերտման կրկնություն 21. Հասկանալ և բացատրել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 21», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 21

Հասկանալ և բացատրել

Նկար
պատանին ուսումնասիրում է սուրբ գրությունները

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ Փրկչի ավետարանի ճշմարտությունները և կարողանալ բացատրել դրանք ձեր բառերով։ Այս դասը հնարավորություն կտա ձեզ ավելի խորությամբ հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի վարդապետությունների սերտման հատվածներից մեկի կամ մի քանիսի մասին ճշմարտությունները։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել՝ կիսվելու, թե ինչ են անում սուրբ գրություններն ավելի լավ հասկանալու համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետությունների սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս ուսուցանվելու է սեմինարիայի ընթացքում:

Հասկացեք սուրբ գրությունները

Որպես ներքևի վարժության այլընտրանք կարող եք բացահայտել, թե ձեր ուսանողները որ բաժիններն են ավելի խորությամբ ընկալում կամ ինչ տաղանդներ ունեն։ Խնդրեք նրանց բացատրել, թե ինչ են արել այդ ունակությունները զարգացնելու համար։ Հետաքրքրվեք, թե ինչ կարող են անել՝ այդ ոլորտներում առաջընթացը շարունակելու համար։

Նայեք հետևյալ նկարներին․

Նկար
փոքրիկ ֆուտբոլիստի նկար՝ փորձառու ֆուտբոլիստի նկարի կողքին
  • Փոքրիկ ֆոիտբոլիստն ինչ պետք է անի պրոֆեսիոնալ դառնալու համար։

  • Այդ գործընթացն ինչպե՞ս կարող է կապված լինել սուրբ գրությունները հասկանալու մեր կարողության հետ։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

Որպեսզի ավետարանը գրվի ձեր սրտում, պետք է իմանաք, թե ինչ է դա և աճեք՝ այն ավելի լիարժեքորեն հասկանալու համար։ Դա նշանակում է, որ դուք պետք է ուսումնասիրեք այն: Երբ ես ասում եմ «ուսումնասիրել», նկատի ունեմ ավելին, քան ընթերցելը։ (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Երբ դու դարձի եկար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004 թ., 11)։

  • Ավետարանի ձեր հասկացողությունն ինչպե՞ս է աճել ձեր կյանքի ընթացքում։ Ինչպե՞ս է օգնել սուրբ գրությունների ուսումնասիրությունը։

    Ուսանողներին օգնեք հասկանալ, որ նորմալ է սկզբից չհասկանալ այն ամենն, ինչ գրված է սուրբ գրություններում։ Որպես այս քննարկման մաս կարող եք մեջբերել վարդապետության սերտման 2 Նեփի 28․30 հատվածը։ Այս հատվածը կարող է հարմար լինել նախապատրաստման վարժության արդյունքներն ամփոփելու համար։

  • Ուսումնասիրության ի՞նչ մեթոդներ եք օգտագործել սուրբ գրությունների որևէ հատվածի կամ ավետարանական որևէ թեմայի մասին ձեր ընկալումը խորացնելու համար։

Ուսումնասիրության մեթոդների օրինակներ տեսնելու համար կարող եք դիտել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Խորհուրդ սուրբ գրությունների ուսումնասիրության համար» տեսանյութը (2:06)։

Թեև դուք գուցե ծանոթ լինեք վարդապետության սերտման որոշ հատվածների կամ դրանց ուսուցանած վարդապետությանը, Փրկիչը ցանկանում է, որ ձեր հասկացողությունը շարունակի մեծանալ։ Դա ձեր կողմից ներդրվող ջանք է պահանջում։ Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք սովորելու սուրբ գրությունների ուսումնասիրության այն հմտությունները, որոնք կարող են օգնել ձեզ ավելի խորությամբ հասկանալ վարդապետության սերտման հատվածները։

Սուրբ գրությունների ուսումնասիրման հմտություններ

Արագ կրկնեք վարդապետության սերտման հետևյալ հատվածներից և սուրբ գրությունների հիմնական արտահայտություններից յուրաքանչյուրը:

Կարող եք հետևյալ աղյուսակը քչացնել և թողնել մի քանի հատվածներ, որոնք ձեր կարծիքով ամենաշատն են անհրաժեշտ ուսանողների ուսումնասիրության համար։ Ուսանողները կարող են կրկնել այդ հատվածները անհատապես, զույգերով կամ դասարանով:

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11–13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10–11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Դասարանը բաժանեք փոքր խմբերի և կատարեք հետևյալ վարժությունը։ Եթե ուսանողների համար օրինակն օգտակար լինի, կարող եք վարդապետության սերտման որևէ հատվածի օգնությամբ ձևավորել ուսումնասիրության հետևյալ հմտություններից մեկը կամ մի քանիսը։ Կարող եք ստորև թվարկված հմտություններից մեկը նաև փոխարինել ձեր ընտրած մեկ այլ հմտությամբ։

Այս աղյուսակից ընտրեք վարդապետության սերտման մեկ հատված, որը ցանկանում եք ավելի լավ հասկանալ։ Այնուհետև, ընտրեք սուրբ գրությունների ուսումնասիրման այն հմտությունները, որոնք կարող են օգնել ձեզ ավելի խորացնել այդ հատվածի մասին ձեր հասկացողությունը։ Պատրաստ եղեք ձեր ընտրած հատվածը բացատրել ուրիշներին։

Վարժություն Ա. Խաչաձև հղում

Սուրբ գրքի ծանոթագրությունների, Սուրբ գրքերի ուղեցույցի, Թեմաների ուղեցույցի կամ այլ աղբյուրների օգնությամբ գտեք լրացուցիչ սուրբ գրություններ, որոնք կարող են խորացնել տվյալ հատվածի մասին ձեր հասկացողությունը։ Կարող եք ձեր սուրբ գրքում վարդապետության սերտման հատվածի կողքին գրել խաչաձև հղումը կամ կապել այն ձեր Gospel Library հավելվածում։ Ձեր օրագրում կամ Gospel Library հավելվածում գրեք ձեր ընտրած խաչաձև հղումները և այս եղանակով ուսումնասիրելու արդյունքում վարդապետության սերտման այդ հատվածի մասին ձեր ստացած գաղափարը։

Վարժություն Բ. Սահմանեք բառերը և արտահայտությունները

Վարդապետության սերտման հատվածում գտեք այն բառերը, որոնք ցանկանում եք ավելի լավ հասկանալ։ Առկա աղբյուրներում, օրինակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցում, Աստվածաշնչի բառարանում կամ ընդհանուր բառարանում որոնեք այդ բառերի կամ արտահայտությունների սահմանումները։ Ձեր օրագրում, սուրբ գրությունների լուսանցքներում կամ Gospel Library հավելվածում գրեք ձեր բացահայտած սահմանումները, ինչպես նաև վարդապետության սերտման հատվածի մասին բոլոր նոր գաղափարները։

Վարժություն Գ. Հասկանալ ենթատեքստն ու բովանդակությունը

Հատվածի ենթատեքստը և բովանդակությունը հասկանալու համար կարող եք կարդալ գլխի վերնագիրը և ձեր ուսումնասիրած հատվածին շրջապատող բաժինները։ Փորձեք հասկանալ, թե ով է խոսում և ինչու։ Փնտրեք հուշումներ՝ հասկանալու հատվածներում նկարագրվող իրավիճակը, հիմքում ընկած պատմությունը և այն հիմնական ուղերձը, որը հեղինակը փորձում է փոխանցել։ Գրեք, թե ձեր խորհրդածելու շնորհիվ ինչն եք ավելի լավ հասկանում հատվածի մասին։

Ժամանակի առկայության դեպքում փորձեք օգտագործել մեկ այլ հմտություն ուրիշ հատվածի համար:

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին առաջարկեք ուրիշ խմբի ուսանողներին բացատրել սուրբ գրությունների ուսումնասիրման իրենց հմտությունը, և ինչն են ավելի լավ հասկանում իրենց ընտրած վարդապետության սերտման հատվածի մասին։ Կարող եք հրավիրել մի քանի ուսանողների` բացատրել իրենց հատվածը ամբողջ դասարանին:

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը կօգնի նրանց հասկանալ սուրբ գրությունները Սուրբ Հոգու միջոցով։ Կարող եք վկայություն բերել ուսումնասիրոթյան ժամանակ Տիրոջ օգնությունը փնտրելու կարևորության մասին։