Սեմինարիա
3 Նեփի 23․ Ջանասիրաբար քննեք սուրբ գրությունները


«3 Նեփի 23․ Ջանասիրաբար քննեք սուրբ գրությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 23», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 23

Ջանասիրաբար քննեք սուրբ գրությունները

Նկար
Քրիստոսը և մարդիկ Ամերիկա աշխարհամասում նայում են ոսկե թիթեղներին

Ի՞նչ առաջընթաց ունի սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունը։ Այն ինչպե՞ս է փոխել ձեր կյանքը։ 3 Նեփի 23 գլխում Հիսուսն ընդգծել է սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը պահպանելու և ուսումնասիրելու կարևորությունը։ Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի ջանասիրաբար ուսումնասիրել Տիրոջ խոսքը։

Օգնել ուսանողներին զարգացնել ուսումնական հմտությունները Որպեսզի օգնեք ուսանողներին հաջողությամբ ուսումնասիրել սուրբ գրությունները, օգնեք նրանց սուրբ գրությունների ուսումնասիրության տարբեր հմտություններ զարգացնել։ Այդ հմտությունները կարող են օգնել ուսանողներին հրավիրել Սուրբ Հոգուն մասնակից լինել իրենց ուսումնասիրությանը, ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները և բացահայտել ու կիրառել ավետարանի վարդապետությունը և սկզբունքները։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք այս դասից առաջ ժամանակ հատկացնել և ուսումնասիրել սուրբ գրությունները՝ ուշադրություն դարձնելով հատկապես այն բանին, թե ինչ են անում, որ իրենց ուսումնասիրությունն ավելի իմաստալից դառնա։ Խրախուսեք նրանց գնահատել իրենց ուսումնասիրության արժեքն ու որակը, և ինչ ազդեցություն այն ունի կամ չունի իրենց կյանքում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունը

Դասից առաջ կարող եք սենյակում տարբեր առարկաներ թաքցնել։ Գրատախտակին գրեք «փնտրել» բառը։ Ուսանողներին հայտնեք, թե ինչ են փնտրում և առաջարկեք նրանց հնարավորինս շատ առարկաներ գտնել։

  • Ի՞նչ է նշանակում փնտրել։

  • Ի՞նչ հետաքրքիր կամ ոգևորող բան կա փնտրելու մեջ։

  • Ի՞նչը կարող է դժվար կամ հուսահատեցնող լինել փնտրելու մեջ։

Փրկչի հրավերը

Կարդացեք 3 Նեփի 23․1–5 հատվածները և գտեք, թե ինչ է Փրկիչը պատվիրել մեզ փնտրել և ինչու։

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով:

Նախորդ գլուխներում նեփիացիներին օգնելու և օրհնելու համար Փրկիչը մեջբերում էր Եսայիայի խոսքերից շատ հատվածներ (տե՛ս 3 Նեփի 16․18–20, 20․32, 34–45, 21․8, 22․1–17

  • Ի՞նչ պատճառներ է Տերը տվել, որպեսզի մենք փնտրենք Եսայիայի խոսքերը (տե՛ս 3 Նեփի 23․1–3

    Կարող եք դասարանում ժամանակ հատկացնել՝ քննարկելու Եսայիայի ուսմունքների արժեքը։ Օրինակ՝ կարող եք ուսանողներին խնդրել, որպեսզի կիսվեն, թե ինչ են զգում Եսայիայի խոսքերից։ Նրանք կարող են կարդալ Եսայիայի մարգարեության հատվածները և խորհել, թե ինչու են դրանք արժեքավոր ուսումնասիրության համար։ Օրինակ՝ այդպիսի հատվածներ են․ Եսայիա 7․14, 9․6–7, 41․10, 49․13–16, 53․1–5, 55․1–3, 61․1–3։

  • Ըստ 3 Նեփի 23․5 հատվածի՝ մենք ինչու պետք է ականջ դնենք Տիրոջ և մարգարեների խոսքերին։

Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները և առաջարկեք նրանց գրել դրանք գրատախտակին։

Այս դասում սովորում ենք մեկ կարևոր սկզբունք, որ Փրկիչը պատվիրում է մեզ ականջ դնել Իր խոսքերին և ջանասիրաբար քննել մարգարեների խոսքերը։

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում ջանասիրաբար քննել սուրբ գրությունները։

Մի պահ մտածեք սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության մասին։ Դա կարող է լինել անձնական և ընտանեկան ուսումնասիրություն, ինչպես նաև ուսումնասիրություն եկեղեցում կամ սեմինարիայում։ Արդյո՞ք կարծում եք, որ ջանասիրաբար եք քննում սուրբ գրությունները։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Ի՞նչ պատճառներով կարող է դժվար լինել սուրբ գրությունները ջանասիրաբար քննելը։

    Երբ ուսանողները կիսվեն, կարող եք նրանց պատասխանները գրել գրատախտակի մի կողմում։ Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտագործել դասի սկզբում բերված որոնման վարժությունը։ Հավանական դժվարությունների մասին մտածելու համար ուսանողները կարող են սուրբ գրությունները քննելը համեմատել վարժության մեջ առարկաների որոնման հետ։

    Պատասխաններից մեկը կարող է լինել այն, որ դժվար կլինի սուրբ գրությունները քննելուն ժամանակ հատկացնել, երբ զգում ենք, որ ոչ մի կարևոր բան չենք գտնում։ Կամ դժվար կամ ձանձրալի կլինի դրանք հասկանալը։ Այս բազմաթիվ դժվարությունները հաղթահարելու լավագույն եղանակներից մեկն է իմանալ` ինչպես գտնել գաղափարներ կամ ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեզ մեր կյանքում։

  • Չնայած այդ դժվարություններին՝ ի՞նչ եք արել կամ կարող եք անել սուրբ գրությունների իմաստալից ուսումնասիրության համար։

Ուսանողների պատասխանելու ընթացքում գրատախտակի մյուս կողմում կազմեք ցանկ։ Եթե օգտակար լինի, կարող եք ավելացնել հետևյալ օրինակներից ցանկացածը։

Ահա որոշ օրինակներ․

  • Աղոթեք նախքան ուսումնասիրելը։

  • Նշեք կարևոր բառերն ու արտահայտությունները, հատկապես նրանք, որոնք օգնում են ձեզ ավելի լավ ճանաչել Փրկչին։

  • Փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք դժվար հասկանալի են։

  • Ընդհատեք և ամփոփեք ձեր կարդացածը։

  • Թեման կամ վարդապետությունն ավելի լավ հասկանալու համար խաչաձև հղումներ օգտագործեք։

Նկար
Քրիստոսը Նեփիի հետ խոսում է հիշատակարանների մասին

Այս հմտություններից երկուսը կիրառելու համար կարդացեք 3 Նեփի 23․6–14 հատվածները և արեք հետևյալը․

  • Ձեր բառերով ամփոփեք հետևյալը․

  • Նշեք բառեր կամ արտահայտություններ, որոնք օգնում են ձեզ ավելի լավ հասկանալ Փրկչին։

    Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով: Դա անելու համար կարող եք աշխատել զույգերով․ ուսանողներից մեկը կարող է ամփոփել հատվածները, մյուսը՝ նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք օգնում են իրենց հասկանալ Փրկչին։

    Եթե ուսանողները դժվարանան ամփոփել կարդացածը, կարող եք բացատրել, որ Փրկիչը խնդրել է ուսումնասիրել նեփիացիների հիշատակարանները։ Նա ցույց է տվել, որ շատերին հայտնված հարություն առած սրբերի մասին Սամուելի մարգարեությունը (տե՛ս Հելաման 14․25) իրականացել է, բայց այդ մասին գրված չէ հիշատակարաններում։ Փրկիչը պատվիրել է նեփիացիներին արձանագրել այդ պատմությունը։

  • Ո՞ր խոսքերից է պարզ դառնում, որ Փրկչի համար կարևոր է, թե ինչ է գրված սուրբ գրքում։

  • Փրկչի մասին դա իմանալն ինչպե՞ս է ազդում սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության վրա։

Փորձեք արդյունավետորեն ուսումնասիրել սուրբ գրությունները

Մի քանի րոպե փորձեք ջանասիրաբար քննել սուրբ գրությունները։ Կարող եք ուսումնասիրության համար որևէ հատված ընտրել կամ փնտրել հատվածներ որևէ թեմայի մասին, որը կցանկանայիք ավելի խորն ուսումնասիրել։ Օգտագործեք սուրբ գրությունների ուսումնասիրության առնվազն մեկ հմտություն, որի մասին մտածել եք, կամ որը բացահայտել եք վերևի ցանկում։

Կարդալու և մտածելու համար ուսանողներին բավարար ժամանակ տվեք։ Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե իրենց համար կարևոր ինչ են ուսումնասիրել և ինչ հմտություն են օգտագործել։ Հետևյալ հարցերը նախատեսված են օգնելու ուսանողներին քննարկման ժամանակ։

  • Ուսումնասիրության ի՞նչ մոտեցում օգտագործեցիք։ Դա ինչո՞ւ կարող է օգնել ձեզ ավելի ջանասիրաբար ուսումնասիրել։

  • Ի՞նչ սովորեցիք Փրկչի մասին, որը նախկինում չէիք հասկացել։

  • Այդ հմտություններից որո՞նք կարող եք օգտագործել սուրբ գրությունների հետագա ուսումնասիրության ժամանակ։ Ինչպե՞ս կանեք դա:

Եկող շաբաթվա ընթացքում մտածեք, թե ինչ սովորեցիք այսօր։ Ընտրեք մեկ եղանակ, որով կարող եք ձգտել ավելի ջանասիրաբար քննել սուրբ գրությունները։ Մտածեք, թե դա ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ձեր կյանքում։