Սեմինարիա
3 Նեփի 25. Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք


«3 Նեփի 25. Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 25», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 25

Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք

Նկար
երջանիկ ընտանիք՝ ընտանեկան աշխատանք կատարելիս

Երբևէ որևէ մեկին բացատրե՞լ եք, թե ինչու ունենք տաճարներ, կամ ինչու ենք ընտանեկան պատմության աշխատանք կատարում։ Ի՞նչ կարևորություն ունի ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը ձեզ համար։ Նեփիացիներին ուսուցանելիս Հիսուսը մեջբերեց մի ուղերձ, որով ի սկզբանե կիսվել էր Մաղաքիայի հետ, և որում խոսվում էր Եղիայի վերադարձի ու տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում նրա կարևոր դերի մասին։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ մասնակցել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքներում։

Օգնեք ուսանողներին արդյունավետ արդար քայլեր կատարել։ Հիշեք, որ հավատք կառուցելը և քրիստոսանման դառնալը տեղի չի ունենում մի կարճ դասաժամի ընթացքում։ Հրավիրելով ձեր ուսանողներին գործել ըստ ճշմարիտ վարդապետության՝ օգնելով նրանց ընդլայնել իրենց ուսումնական փորձառությունը տանը և առօրյա կյանքում (տե՛ս Վարդապետություն և Ուխտեր 43․8–10

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել որևէ մարդու մասին, որն ապրում է կամ մահացել է, և որի մասին իմացել են իրենց ընտանեկան պատմությունից։ Ուսանողների համար օգտակար կլինի, եթե խոսեն ծնողի կամ խնամակալի հետ կամ օգտվեն FamilySearch հավելվածից։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ձեր նախնիները

Կարող եք յուրաքանչյուր ուսանողի տրամադրել հետևյալ աղյուսակի օրինակը և առաջարկել նրանց հնարավորինս շատ տեղեկություններ լրացնել։

Նկար
չորս սերունդների տոհմաբանական աղյուսակ

Մտածեք, թե ինչ գիտեք և ինչ եք զգում ձեր հարազատների կյանքի մասին, ինչ կցանկանայիք իմանալ, և ինչ ազդեցություն են նրանք ունեցել ձեր կյանքում։

  • Ինչո՞ւ է կարևոր, որ ձգտենք ավելին իմանալ մեր նախնիների մասին։

    Որոշեք, թե ինչը կլինի լավագույնը ձեր ուսանողների համար, որպեսզի կիսվեն պատասխաններով հետևյալի մասին, անանուն հարցում անցնեն, թե՞ պարզապես լուռ ինքնագանահատում կատարեն։

  • 1–10 սանդղակով (1 = հետաքրքրված չեմ, 10 = խիստ հետաքրքրված եմ) գնահատեք, թե որքանո՞վ եք հետաքրքրված ճանաչելու ձեր նախնիներին։ Մասնակցելու տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին։ Ինչո՞ւ։

Ուսումնասիրելու ընթացքում փնտրեք գաղափարներ, որոնք կմոտիվացնեն ձեզ ավելի մեծ չափով մասնակցել այս աշխատանքին։

«Մինչև Տիրոջ այն մեծ ու ահեղ օրվա գալը»

Օգտագործելով հարուստ պատկերներ և Հին կտակարանում արձանագրված մարգարե Մաղաքիայի խորհրդանշական խոսքերը՝ Հիսուսն Ամերիկա աշխարհամասի մարդկանց ուսուցանում էր դեպի Երկիր Իր Երկրորդ Գալստյան մասին և մարգարեանում էր տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի մասին։

Կարդացեք 3 Նեփի 25․1–2 հատվածները և փնտրեք, թե ինչ էր Փրկիչն ուսուցանում, որ տեղի է ունենալու, երբ Նա երկիր վերադառնա։ Հետևյալ սահմանումները և խորհրդանիշների մեկնաբանությունները կարող են օգտակար լինել։

Կարող եք ցուցադրել հետևյալը․

  • Հարդ․ հնձած արտից մնացած բույսերի մնացորդներ, որոնք գյուղատնտեսն այրում է

  • Արմատներ․ նախնիներ

  • Ճյուղեր․ ժառանգներ

  • Բժշկում Նրա թևերի վրա․ Տիրոջ և Նրա Քավության բժշկումը և պաշտպանող զորությունը

  • Հորթեր գոմում․ լավ խնամք Իսրայելի հանդեպ, ինչպես կենդանիները գոմում

  • Ինչպե՞ս կբացատրեք այն, ինչ ըստ այս հատվածների տեղի է ունենալու Նրա Երկրորդ Գալստյան ժամանակ։ Ի՞նչ է տեղի ունենալու ամբարիշտների հետ։

    Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան ժամանակ ամբարիշտները կործանվելու և կտրվելու են նախնիներից ու ժառանգներից (տե՛ս 3 Նեփի 25․1

  • Այս խորհրդանիշներից ի՞նչ եք սովորում Փրկչի և Իրեն հետևողներին տրվող Նրա օրհնությունների մասին։

Կարդացեք 3 Նեփի 25․5–6 հատվածները և նշեք, թե ինչ է անելու Փրկիչը՝ նախքան Իր Երկրորդ Գալուստը աշխարհի ընտանիքներին օգնելու համար։ «Դարձնել» բառի իմաստներից մեկն է կապել կամ կնքել (տե՛ս Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 472)։ Ձեր սուրբ գրքերի ծանոթագրությունները նույնպես կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այս հատվածները։

Կարող եք մատնանշել, որ այս մարգարեությունը կրկնվում է կանոնիկ գրքերից յուրաքանչյուրում։ Կարող եք առաջարկել ուսանողներին տեսնել, թե արդյոք կարող են այդ չորս առիթներից յուրաքանչյուրը գտնել կամ նրանց հետ կիսվեք հետևյալ հատվածներով․ Մաղաքիա 4․5–6, Ղուկաս 1․17, Վարդապետություն և Ուխտեր 110․15–16, Ջոզեֆ Սմիթ․ պատմություն 1․38–39։

Կարող եք հարցնել ուսանողներին, թե ինչ գիտեն Եղիայի և նրա ունեցած բանալիների մասին։ Ելնելով ուսանողների պատասխաններից՝ կիսվեք հետևյալ պարբերություններով (կամ անհրաժեշտ մասերով)։

Հնագույն մարգարե Եղիան պահում էր կնքման զորության բանալիները։ Կնքելու իշխանությունը երկնքում վավերացնում է երկրի վրա քաhանայության իշխանության կատարած արարողությունները (Սուրբ գրքերի ուղեցույց, «Կնքել, կնքում», scriptures.ChurchofJesusChrist.org

Նկար
Եղիան հայտնվում է Կիրթլենդի տաճարում

Կարդացեք Վարդապետություն և ուխտեր 110․13–16 հատվածները՝ տեսնելու, թե 1836 թվականին ինչ էր տեղի ունեցել Կիրթլենդի տաճարում, որին մասնակցում էին Եղիան, Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քոուդերին։

Վերականգնված կնքման իշխանության շնորհիվ մենք կարող եք տաճարային աշխատանքը կատարել ինչպես մեզ, այնպես էլ մեր հանգուցյալ նախնիների համար։

  • Ի՞նչ սովորեցիք 3 Նեփի 25 և Վարդապետություն և ուխտեր 110 հատվածներից։

    Ուսանողները գուցե որոշ ճշմարտություններ բացահայտեն, որոնցից մեկը սա է․ Եղիա մարգարեի միջոցով Հիսուս Քրիստոսը վերականգնեց տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի կնքման բանալիները։ Երբ մենք մասնակցում ենք տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին, մենք մեզ և մեր ընտանիքին պատրաստում ենք Փրկչի Երկրորդ Գալստյանը։

  • Երիտասարդներն ի՞նչ առանձին եղանակներով կարող են մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին։

  • Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելն ինչպե՞ս կարող է օգնել պատրաստվել Փրկչի Երկրորդ Գալստյանը։

Կարևոր է հասկանալ, որ Փրկիչը ոչ միայն վերականգնեց կնքման բանալիները, այլ միայն Նրա Քավության միջոցով է, որ մենք և մեր ընտանիքի անդամները կարող ենք փրկագնվել, մաքրագործվել և ստանալ հավերժական արարողություններն ու օրհնությունները, ինչպես նաև կնքման արարողությունը։

Խորհեք, թե տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքն ինչու է կարևոր ձեր կյանքում։ Խորհելիս կարող եք դիտել «Ընտանեկան պատմության խոստացված օրհնությունները 2» տեսանյութը (4:04), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

Առաջարկեք ուսանողներին հետևյալը քննարկել զույգերով կամ փոքր խմբերով՝ նախքան պատասխանները դասարանի հետ կիսվելը։

  • Տաճարային և ընտանեկան պատմության հետ կապված ի՞նչ փորձառություններ եք ունեցել։

  • Որպես դրա արդյունք ի՞նչ օրհնություններ եք նկատել ձեր կյանքում։

Մասնակցեք տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին

Որպեսզի օգնեք ուսանողներին մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին, արեք հետևյալից մեկը կամ երկուսը։ Կարող եք նաև տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի հետ կապված մեկ այլ բան անել, որը կարծում եք, որ Հոգին է ուղղորդել ձեզ անելու։

Հետևյալը հնարավորություն է տալու ուսանողներին դասարանում մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին։ Կարող եք դասարանով մեկ վարժություն կատարել կամ թույլ տվեք ուսանողներին ընտրել որևէ վարժություն և աշխատել ինքնուրույն։ Եթե օգտակար լինի և ձեր քահանայության ղեկավարի թույլտվությամբ կարող եք օգնելու համար դասին հրավիրել ձեր ծխի կամ ցցի ընտանեկան պատմության խորհրդատուին։

  • ChurchofJesusChrist.org կայքում ձեր հաշվի օգնությամբ մուտք գործեք FamilySearch.org կայք։ Ուսումնասիրեք աղբյուրներ՝ ձեր նախնիներից մեկի մասին իմանալու համար։ Կարող եք սկսել այսպես․ «Ինչպե՞ս եք ցանկանում սկսել»։

  • Հաղորդագրություն գրեք, զանգահարեք ծնողներին, տատիկ-պապիկներին կամ այլ բարեկամների կամ նրանց հետ խոսելու ժամանակ հատկացրեք, որպեսզի մանրամասն իմանաք նրանց կյանքի, պատմությունների կամ ավետարանում դարձի գալու մասին։ Կարող եք ձեր բացահայտած տեղեկությունները գրի առնել։

  • Մասնակցեք ինդեքսավորմանը։ Որպեսզի հասկանաք, թե ինչ է դա և ինչպես սկսել, կարող եք նախ դիտել «FamilySearch ինդեքսավորում․ ինչպես է այն աշխատում» տեսանյութը (1:48), որը հասանելի է FamilySearch.org կայքում։

  • FamilySearch հավելվածում կամ FamilySearch.org կայքում գտեք մահացած նախնիների անունները, որոնք տաճարում արարողության աշխատանք պետք է կատարած լինեն։ Կարող եք սկսել այսպես․ «Ինչպե՞ս եք ցանկանում սկսել»։

Երբ ուսանողները դասարանում որոշ ժամանակ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք կատարեն, առաջարկեք նրանց կիսվել իրենց փորձառություններով։ Հետևյալ հարցերը կարող են օգնել ձեզ ավարտել դասը։

  • Ըստ ձեզ՝ Տերն ի՞նչ է ցանկանում, որ անեք՝ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում մասնակցությունը շարունակելու համար։ Դա ինչպե՞ս կփոխի ձեր կյանքը։

Երբ ձգտեք շարունակել մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին, հիշեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի այս խոսքերը․

Ցանկացած ժամանակ, երբ ինչ-որ բան եք անում վարագույրի երկու կողմերում գտնվող որևէ մեկին օգնելու համար, մեկ քայլ առաջ եք գնում Աստծո հետ ուխտեր կապելու և նրանց մկրտության ու տաճարային կարևոր արարողությունների ուղղությամբ և օգնում եք հավաքել Իսրայելը։ (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, 3 հունիսի, 2018 թ.], ChurchofJesusChrist.org)

Վկայեք կամ առաջարկեք ուսանողներին վկայել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի կարևորության մասին։