Սեմինարիա
3 Նեփի 27–4 Նեփի 1․ Ակնարկ


«3 Նեփի 27–4 Նեփի 1․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 27–4 Նեփի 1», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 274 Նեփի 1

Ակնարկ

Հիսուս Քրիստոսն իր նեփիացի աշակերտներին ուսուցանում էր, որ Իր Եկեղեցին պետք է կոչվի Իր անունով և կառուցվի Իր ավետարանի վրա։ Նա բացատրում էր կարևոր օրհնություններ, այդ թվում՝ Սուրբ Հոգու միջոցով սրբագործումը, որոնք հասանելի են Իր ավետարանի հետևողներին։ Նեփիացի աշակերտներից երեքը ցանկացան մնալ երկրի վրա և մինչև Նրա Երկրորդ Գալուստը հոգիներին բերել դեպի Հիսուս Քրիստոսը, և այս ցանկությունը բավարարվեց։ Մարդիկ խորապես ազդված էին իրենց մատուցված Փրկչի ծառայությունից և մոտ 200 տարի ապրեցին արդարակեցությամբ։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

3 Նեփի 27, Մաս 1

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ է Փրկչի ավետարանը, և ինչ կարևորություն ունի Եկեղեցու անվանումը։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ 3 Նեփի 27․1–10 հատվածները և բացահայտել, թե Փրկիչն ինչ էր ուսուցանում Իր նեփիացի աշակերտներին Իր Եկեղեցու մասին։

  • Տեսանյութ. «Եկեղեցու ճիշտ անվանումը» (15:43, դիտել 3:26–4:45 հատվածը)

  • Նկար․ եկեղեցու գծանկար

  • Առցանց ուսուցման առաջարկ․ դասի ավարտին ուսանողներին առաջարկեք նկարել եկեղեցի և ներքևում թվարկել Փրկչի ավետարանի մասին ճշմարտություններ։ Կարող եք ձեր էկրանին ցուցադրել եկեղեցին և թույլ տալ, որ ուսանողները ծանոթագրությունների գործառույթի օգնությամբ եկեղեցու նկարին ավելացնեն իրենց գաղափարները։

3 Նեփի 27, Մաս 2

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին ստանալ Փրկչի սրբագործող զորությունը, երբ Նրա ավետարանով ապրելու ջանքեր գործադրեն։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին ուրիշների հետ քննարկել, թե Սուրբ Հոգին ինչպես է օգնել իրենց սրբագործվել կամ ավելի նմանվել Փրկչին։

  • Տեսանյութ․ «Հիշեք, թե ում ենք մենք ապավինել» (10:25, դիտել 0:00–2:09 հատվածը)

  • Բովանդակություն ցուցադրման համար․ եղանակներ, որոնցով ուսանողները կարող են իրենց ուսումնասիրած ճշմարտությունները կիրառել իրենց կյանքում (թվարկված են դասի վերջում)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ուսանողներին առաջարկել զրուցարանում պատասխանել «Ի՞նչ մի քանի եղանակներով կարող ենք հրավիրել Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը, որպեսզի կարողանանք կանոնավոր կերպով օրհնվել Նրա սրբագործող ազդեցությամբ» հարցին։ Դա կարող է օգնել ձեզ արագ գաղափարներ գտնել, որոնք կարող են օգնել ուսանողներին։

Վարդապետության սերտում. 3 Նեփի 27․20

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին մտապահել 3 Նեփի 27․20 հատվածի սուրբ գրության հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և կյանքի իրական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել սկսել մտապահել 3 Նեփի 27․20 հատվածի հղումն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը․ «Եկեք ինձ մոտ ու մկրտվեք …, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ցուցադրել Doctrinal Mastery հավելվածը, որը կօգնի ուսանողներին մտապահել վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը։

3 Նեփի 28

Դասի նպատակը. այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը բերելու ավելի մեծ ցանկություն ունենալ։

4 Նեփի

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի մեծ սեր զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, որպեսզի ավելի խորը դարձի գան դեպի Նրանք։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել Եկեղեցու աղբյուրներում ուսումնասիրել դարձ բառի իմաստը։ Որպես այլընտրանք կարող եք առաջարկել ուսանողներին, որ իրենց ծանոթներից որևէ մեկին հարցնեն, թե ինչ է նրա համար նշանակում դեպի Քրիստոս դարձի գալը։

  • Տեսանյութ․ «Մեծագույն հարստությունը» (12:44, դիտել 7:02–8:19 հատվածը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ եթե որոշեք դասարանով կարդալ 4 Նեփի 1․2–18 հատվածները, կարող եք ձեր էկրանը փոխել պատկերասրահի տեսքին, որպեսզի տեսնեք ամբողջ դասարանին։ Երբ որևէ ուսանող կարդա հատվածը, առաջարկեք նրան ցույց տալ կոնկրետ ուղղությամբ։ Ձեր էկրանին այդ ուղղությամբ երևացող ուսանողին խնդրեք կարդալ հաջորդ հատվածը։ Թույլ տվեք հրաժարվել այն ուսանողներին, որոնք կարդալու ցանկություն չեն ունենա։