Սեմինարիա
Վարդապետության սերտում․ 3 Նեփի 27․20․ «Եկեք ինձ մոտ ու մկրտվեք …, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»


«Վարդապետության սերտում․ 3 Նեփի 27․20․ «Եկեք ինձ մոտ ու մկրտվեք …, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 3 Նեփի 27․20», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 3 Նեփի 27․20

«Եկեք ինձ մոտ ու մկրտվեք …, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»

Նկար
երեխան ստանում է հաստատում

3 Նեփի 27 գլխի ուսումնասիրությունից սովորեցիք սրբագործման մասին, որը կարող եք ստանալ Սուրբ Հոգուց, երբ ապրեք Փրկչի ավետարանով։ Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել 3 Նեփի 27․20 հատվածի հղումն ու սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և կյանքի իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Օգնեք ուսանողներին զարգացնել ավետարանի համոզմունքներն ուրիշների հետ քննարկելու կարողությունը։ Ուսանողների ընկալումը մեծանում է, երբ միմյանց բացատրում են ավետարանը։ Ստեղծեք միջավայր, որում ուսանողները հարմարվետ կզգան՝ կիսվելով ավետարանի ճշմարտություններն իրենց ընկալմամբ։

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել սկսել մտապահել 3 Նեփի 27․20 հատվածի հղումն ու սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը․ «Եկեք ինձ մոտ ու մկրտվեք …, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս հատվածի դասը նախատեսված է անցկացնել «3 Նեփի 27, Մաս 2»-ի ուսումնասիրության համար նախատեսված դասից հետո, որը վարդապետության սերտման 3 Նեփի 27․20 հատվածի ուսումնասիրության համատեքստային դասն է։ Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և մտապահեք

3 Նեփի 27․20 հատվածի ուսումնասիրությունից սովորեցիք հետևյալ ճշմարտությունը․ Եթե ապաշխարենք, դառնանք Հիսուս Քրիստոսին և մկրտվենք, կարող ենք սրբագործվել Սուրբ Հոգին ստանալու միջոցով և վերջին օրն անբիծ կանգնել Փրկչի առաջ։

Պատկերացրեք, որ հնարավորություն եք ունեցել ուսուցանել այս ճշմարտությունը որևէ փոքր երեխայի։

Նախքան ուսանողներին առաջարկելը բարձրաձայն պատասխանել ստորև նշված հարցին, կարող եք առաջարկել նրանց իրենց բացատրությունը գրել օրագրերում։ Հետո կարող եք առաջարկել նրանց դասընկերոջ հետ կամ փոքր խմբում կիսվել գրածով։

  • Ինչպե՞ս կբացատրեիք այս ճշմարտությունը փոքր երեխային այնպես, որ նա կարողանար հասկանալ այն։

Աշխատեք մտապահել 3 Նեփի 27․20 հատվածի սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը․ «Եկեք ինձ մոտ ու մկրտվեք …, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը բաժանեք հետևյալ մասերի։ Աշխատեք յուրաքանչյուր մաս մի քանի անգամ կրկնել մտքում։ Հետո մասերը միացրեք և մտքում կրկնեք ամբողջական հղումը և հիմնական արտահայտությունը։

Փոփոխություն մտցնելու համար կարող եք խնդրել ուսանողներին կամ ուսանողների խմբերին մտապահել հետևյալ մասերից մեկը։ Ցույց տվեք որևէ ուսանողի կամ խմբի և հանձնարարեք նրանց մտքում կրկնել իրենց հանձնարարված մասը։ Շարունակեք սա այնքան, մինչև ուսանողները կրկնեն սուրբ գրության ամբողջական հղումն ու հիմնական արտահայտությունը։ Հետո կարող եք յուրաքանչյուր ուսանողի կամ խմբի այլ մաս հանձնարարել և կրկնել այս վարժությունը։

  • 3 Նեփի 27.20

  • Ինձ մոտ եկեք

  • ու մկրտվեք

  • որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝

  • ընդունելով Սուրբ Հոգին

Գործնական կիրառում

Վերանայելու համար 30 վայրկյանում թվարկեք այն ամենը, ինչ կարող եք հիշել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկի մասին։ Հետո նույնն արեք մյուս երկու սկզբունքների հետ։ Եթե սկզբունքները հիշելու համար օգնության կարիք ունենաք, կարող եք նայել 5–12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2023) «Ձեռք բերել հոգևոր գիտելիք» բաժնում։

Որպես հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները վերանայելու մեկ այլ տարբերակ, դասարանը կարող եք բաժանել երեք խմբի և յուրաքանչյուր խմբի հանձնարարել վերանայել մեկ սկզբունք։ Յուրաքանչյուր խմբից մեկ ուսանող կարող է գրատախտակին գրել, թե իր խումբն ինչ է հիշել իրենց հանձնարարված սկզբունքի մասին։

Երբ ուսանողներն ավարտեն իրենց հանձնարարված սկզբունքի վերանայումը, դասարանի հետ կիսվեք հետևյալ սցենարով։ Կարող եք ցուցադրել սցենարը, որպեսզի ուսանողները կարողանան դասի ընթացքում օգտվել դրանից։

Դուք և ձեր ընկեր Մեգանը դպրոցից տուն գնալու ճանապարհին քննարկում եք ավետարանը։ Մեգանը հարցնում է․ «Երբևէ նյարդայնացե՞լ ես Աստծուն կրկին հանդիպելու համար։ Ես փորձում եմ ճիշտ ապրել և ապաշխարում եմ, երբ սխալներ եմ անում, բայց դատաստանի համար Աստծո առաջ կանգնելու միտքը սարսափեցնում է ինձ»։

Առաջարկեք ուսանողներին քննարկել, թե ինչպես կարող են 3 Նեփի 27․20 հատվածում ուսուցանվող հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների և վարդապետության օգնությամբ օգնել Մեգանին հաղթահարել իր վախը։

Կարող եք քննարկում սկսել՝ խնդրելով ուսանողներին կիսվել, թե սկզբունքներից որոնցով կարող են սկսել, և այդ սկզբունքն ինչպես կարող է օգտակար լինել։ Հետո շարունակեք քննարկել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու մյուս սկզբունքները, մինչև քննարկեք, թե բոլոր երեք սկզբունքներն ինչպես կարող են օգնել այնպիսի մտահոգությունների դեպքում, ինչպիսին Մեգանինն է։

Անհրաժեշտության դեպքում ստորև ներկայացվող հարցերն օգտագործեք որպես ձեր քննարկման մաս։ Այս բոլոր հարցերն օգտագործելու կարիք չկա, և կարող եք տալ դրանք ձեզ համար ամենահարմար հերթականությամբ։

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից

  • Մեգանը ի՞նչ սխալ ենթադրություններ կարող է ունենալ Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին։

  • Ի՞նչ ճշմարտություններ կցանկանայիք, որ Մեգանը հասկանար Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • 3 Նեփի 27․20 հատվածի ո՞ր ուսմունքները կարող են օգնել այս իրավիճակում։

  • Ի՞նչ այլ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր կան, որոնք կարող են օգտակար լինել։

Գործեք հավատքով

  • Մեգանն ի՞նչ գործողություններ կարող է կատարել, որոնք կարող են օգնել նրան ավելի մեծ խաղաղություն զգալ իր մտահոգության վերաբերյալ։ Ըստ ձեզ՝ այդ գործողություններն ինչո՞ւ կարող են օգնել։

Վարդապետության սերտման կրկնություն

Հետևյալ վարժությունը կարելի է օգտագործել առաջիկա որևէ դասի ընթացքում, որը կօգնի ուսանողներին մտապահել 3 Նեփի 27․20 հատվածի սուրբ գրության հղումն ու հիմնական արտահայտությունը։ Այս վարժությունը կարելի է կատարել դասարանով, փոքր խմբերով կամ զույգերով։

Առաջարկեք ուսանողներին թղթի վրա գրել 3 Նեփի 27․20 հատվածի հղումն ու սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը և երեք անգամ բարձրաձայն կրկնել։ Խնդրեք նրանց առանձնացնել բառերը և խառնել։ Հետո հանձնարարեք ուսանողներին հերթականությամբ դասավորել բառերը։