Սեմինարիա
3 Նեփի 8–11. Ակնարկ


«3 Նեփի 8–11. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 8–11», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 8–11

Ակնարկ

Փրկչի խաչելությունն Ամերիկա աշխարհամասում ուղեկցվեց ծայրահեղ ավերումներով և խավարով։ Երեք օրվա թանձր խավարի ընթացքում Հիսուս Քրիստոսը երբեմն խոսում էր մարդկանց հետ։ «Նա իջավ ու կանգնեց նրանց մեջ» (3 Նեփի 11.8)։ Նա ուսուցանում էր նրանց Իր առաքելությունն ու այն ամենը, ինչ արել էր նրանց համար։ Նա մարդկանց հրավիրում էր անձնական վկայություն բերելու, որ Ինքը սպանվել է աշխարհի մեղքերի համար։ Մարդիկ մեկ առ մեկ մոտենում էին Նրան ու շոշափում Նրա կողի վերքը և բևեռների նշանները Նրա ձեռքերի ու ոտքերի վրա։ Այդ ժամանակ Նա նրանց հայտարարեց Իր վարդապետությունը։

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ է պետք նախապատրաստել յուրաքանչյուր դասի համար։

3 Նեփի 8–10

Դասի նպատակը․ այս դասում բացահայտվում են Հիսուս Քրիստոսի բնութագրիչ հատկանիշները, որոնք կարող են օգնել ուսանողներին ավելի մեծ սեր և վստահություն ունենալ Նրա հանդեպ։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ 3 Նեփի 8 գլուխը և պատկերացնել, թե ինչ կզգային ու կտեսնեին, եթե ներկա լինեին այդ իրադարձություններին։

  • Տեսանյութ. «Հիսուս Քրիտոսը հայտնվում է հնագույն Ամերիկա աշխարհամասում» (16:43, դիտել 0:35–3:19-ը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ այս դասում ուսանողները կսկսեն ցուցակում թվարկել այն, ինչ կսովորեն Հիսուս Քրիստոսի մասին։ Հնագույն Ամերիկա աշխարհամասում Նրա ծառայության մասին ուսումնասիրությունը շարունակելու ընթացքում այդ ցուցակը կմեծանա։ Կարող եք դասարանով ընդհանուր ցուցակ կազմել, որը կօգտագործվի առաջիկա դասերի ընթացքում։ Դա կարող է լինել էլեկտրոնային փաստաթուղթ կամ թեմատիկ քննարկման զրույց, որն ուսանողները կկարողանան բացել և ավելացումներ անել։

3 Նեփի 11.1–11

Դասի նպատակը․ այս դասը կարող է նպաստել, որ ուսանողներն ավելի մեծ սեր և երախտագիտություն ունենան Հիսուս Քրիստոսի հանդեպ այն բանի համար, թե ով է Նա և ինչ է արել իրենց համար։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք գտնել որևէ սուրբ գրություն կամ Եկեղեցու ղեկավարի որևէ ելույթ, որն օգնում է իրենց ավելի խորը հասկանալ այն, ինչ արել է Հիսուս Քրիստոսն իրենց համար։

  • Տեսանյութեր. «Հիսուս Քրիտոսը հայտնվում է հնագույն Ամերիկա աշխարհամասում» (16:43, դիտել 11:19–13:29 հատվածը)

  • Բովանդակություն ցուցադրման համար․ Սուրբ գրությունների հղումներ ուսանողների համար՝ դասի ավարտին մոտ ուսումնասիրելու համար

  • Առցանց ուսուցման առաջարկ․ ուսանողները կարող են առցանց գրատախտակին թվարկել այն, ինչ սովորել են Հիսուս Քրիստոսի մասին 3 Նեփի 11.1–11 հատվածներից։ Դա կարող է օգնել նրանց լրացնել այն ցուցակը, որով սկսել էին նախորդ դասը։

Վարդապետության սերտում. 3 Նեփի 11.10–11

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին մտապահել վարդապետության սերտման հատվածները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները 3 Նեփի 11.10–11 հատվածի համար, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և կյանքի իրական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընտանիքի անդամին կամ Եկեղեցու ղեկավարին խնդրել բացատրել, թե ինչու են որոշել հետևել Հիսուս Քրիստոսին։

  • Նկար․ Հիսուս Քրիստոսը հայտնվում է տաճարում

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ուրիշներին կամ Հիսուս Քրիստոսին հետևելու աղյուսակ

  • Առցանց ուսուցման առաջարկ․ որպեսզի Ջեսիկան որոշի հետևել Հիսուս Քրիստոսին, աղյուսակում նշված պատճառերը ներկայացնելուց բացի ուսանողներին կարող եք առաջարկել օգտվել իրենց շրջապատող իրերից։ Կարող եք առաջարկել նրանց իրենց տանը գտնվող որևէ իր ցուցադրել, որն օգնում է նրանց հիշել Հիսուս Քրիստոսին հետևելու իրենց հանձնառությունը և այն օրհնությունները, որոնք ստանում են դա անելու արդյունքում։

3 Նեփի 11.12–17

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին ստանալ կամ ամրապնդել իրենց վկայությունը, որ Հիսուս Քրիստոսն իրենց անձնական Փրկիչն է։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ 3 Նեփի 11.12–17 հատվածները և պատկերացնել, թե ինչ կզգային, եթե Հիսուս Քրիստոսի հետ այս անձնական հաղորդակցումն ունենային։

  • Տեսանյութեր․ «Հավերժության ընտրություններ» (31:24, դիտել 26:05–26:28 հատվածը), «Հիսուս Քրիստոսը հայտնվում է հնագույն Ամերիկա աշխարհամասում» (16:43, դիտել 13:29–16:03 հատվածը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ դասի ընթացքում կարող եք առաջարկել ուսանողներին պատկերացնել 3 Նեփի 11.12–15 հատվածներում հիշատակվող իրադարձությունները։ Հորդորեք նրանց անջատել բարձրախոսները և տեսախցիկները, որպեսզի խորասուզվեն վարժության մեջ և հարմարավետ զգան։ Սահմանված ժամանակը լրանալուց հետո առաջարկեք նրանց միացնել բարձրախոսները և տեսախցիկները և կիսվել մտքերով ու տպավորություններով։

3 Նեփի 11.18–41

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ ու բացատրել Հիսուս Քրիստոսի վարդապետությունը։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին դասից առաջ ծանոթանալ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը։ Նրանք կարող են ուսումնասիրել 3 Նեփի 11.31–41 հատվածներում ուսուցանվող Փրկչի ուսմունքները կամ Gospel Library հավելվածում կամ ChurchofJesusChrist.org կայքում որոնել «Քրիստոսի վարդապետությունը»։

  • Աշխատաթերթեր․ «Քրիստոսի վարդապետությունը դասի ծրագիրը»

  • Բովանդակություն ցուցադրման համար․ դասի վերջում ներկայացված ինքնագնահատման հարցերը

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կամավոր ուսանողներին կարող եք առաջարկել ամբողջ դասարանի հետ կիսվել իրենց դասով։ Կարող եք օգտագործել նաև քննարկման սենյակները և առաջարկել ուսանողներին իրենց դասերն ուսուցանել փոքր խմբերին։