Սեմինարիա
3 Նեփի 11.1–11․ «Ես եմ Հիսուս Քրիստոսը»


«3 Նեփի 11.1–11․ «Ես եմ Հիսուս Քրիստոսը»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 11.1–11», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 11.1–11

«Ես եմ Հիսուս Քրիստոսը»

Նկար
Հիսուս Քրիստոսն երկնքից իջնում է Լիառատ երկրի տաճար

Երբ նեփիացիները տաճարի շուրջը հավաքված խոսում էին Հիսուս Քրիստոսի մահվան նշանների մասին, Փրկիչն «իջավ ու կանգնեց նրանց մեջտեղում» (3 Նեփի 11.8)։ Նա ուսուցանեց նրանց Իր առաքելությունն ու այն ամենը, ինչ արել էր նրանց համար։ Այս դասը կարող է նպաստել, որ ավելի մեծ սեր և երախտագիտություն զարգացնեք Հիսուս Քրիստոսի հանդեպ այն բանի համար, թե ով է Նա և ինչ է արել ձեզ համար։

Արժևորեք բոլոր ուսանողներին։ Երբ տարբեր ընտանիքներից եկած ուսանողներն իրենց սիրված և ընդունված են զգում, ավելի հավանական է, որ դասարանում կկիսվեն իրենց տեսակետներով ու փորձառություններով։ Ձգտեք յուրաքանչյուր ուսանողի մոտ ընդհանուրի մասը կազմելու զգացողություն ստեղծել։ Բոլոր ուսանողների հանդեպ քրիստոսանման անկեղծ սեր արտահայտելու եղանակներ գտեք, հատկապես այն ուսանողների, որոնք գուցե դժվարություններ ունեն։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք գտնել որևէ սուրբ գրություն կամ Եկեղեցու ղեկավարի որևէ ելույթ, որն օգնում է իրենց ավելի խորը հասկանալ այն, ինչ արել է Հիսուս Քրիստոսն իրենց համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասը կենտրոնանում է 3 Նեփի 11.1–11 հատվածներում հիշատակվող իրադարձությունների և ուսմունքների վրա։ Լրացուցիչ դաս կնվիրվի Փրկչի հետ մարդկանց ունեցած այն փորձառություններին, որոնք հիշատակվում են 3 Նեփի 11.12–17 հատվածներում։ Եթե ժամանակ չունեք երկու դասն առանձին ուսուցանելու, կարող եք գաղափարներ գտնել «3 Նեփի 11.12–17» դասից և ներառել դրանք այս դասում։

Ակնկալում

Կարող եք կիսվել ձեր մանկության կամ պատանեկության տարիների փորձով, երբ մեծ անհամբերությամբ ինչ-որ բանի եք սպասել։ Օրինակ՝ կարևոր մշակութային կամ սպորտային իրադարձություն կամ մի բան, որի ստանալուն ոգևորությամբ եք սպասել։ Օգնեք ուսանողներին զգալ, թե դուք ինչ եք զգացել այդ պահին նախորդող ժամանակաշրջանում, և ինչ եք զգացել, երբ վերջապես ունեցել եք այն, ինչին սպասում էիք։ Հետո կարող եք ուսանողներին առաջարկել դասարանի այլ ուսանողների հետ կարճ կիսվել այն ժամանակաշրջանի մասին, երբ նրանք ինչ-որ բան են ակնկալել։

Մորմոնի Գրքում մենք իմանում ենք, որ իրադարձությունը, որին նեփիացիաների շատ սերունդներ սպասում էին, Աստծո Որդու աշխարհ գալն էր։ Այն ժամանակներից ի վեր, երբ Լեքին և Սարիան իրենց երեխաներին Երուսաղեմից տարան անապատ, նրանք գիտեին, որ 600 տարի անց Աստված ուղարկելու է իր Որդուն որպես «աշխարհի Փրկիչ» (1 Նեփի 10.4

Հաջորդ նախադասությունը ներկայացնելուց հետո կարող եք մի քանի ուսանողի առաջարկել հերթով բարձրաձայն կարդալ փակագծերում թվարկված սուրբ գրությունները։

Նրանք նաև հասկանում էին, որ Հիսուս Քրիստոսը մի օր գալու է նեփիացիների մոտ՝ խոստացված երկիր (տե՛ս 1 Նեփի 12.6, 2 Նեփի 26.1, Ալմա 45.9–103 Նեփի 11 հատվածում կարող ենք կարդալ այս երկար սպասված հայտնության մասին։

Նեփիացիների և լամանացիների շրջանում ոչ բոլորը ճիշտ ընկալում ունեին Հիսուս Քրիստոսի մասին։ Այսօր նույնպես մարդիկ սխալ ընկալումներ ունեն Հիսուս Քրիստոսի մասին, ոմանք նույնիսկ մերժում են Նրա գոյությունը։ Ոմանք հավատում են, որ Հիսուսը մեծ առաջնորդ էր, բայց չեն ընդունում, որ Նա Աստծո Որդին էր։

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է կարևոր մեզ համար ճիշտ ընկալում ունենալ այն մասին, թե ով է Հիսուս Քրիստոսը։

  • Ի՞նչը կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ, թե ով է Հիսուս Քրիստոսը և ինչ է արել մեզ համար։

Երբ Հիսուս Քրիստոսը հայտնվեց նեփիացիներին, և՛ Նա, և՛ Երկնային Հայրը կարևոր հայտարարություններ արեցին այն մասին, թե Ով է նա։ Այսօր ուսումնասիրելու ընթացքում ուշադրություն դարձրեք, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչ են ցանկանում, որ իմանաք Փրկչի և ձեզ համար Նրա կատարած գործերի մասին։

Նախորդ դասին գուցե սկսել եք կազմել ցուցակ, որում ներառում եք այն, ինչ սովորում եք Հիսուս Քրիստոսի մասին Նեփիի երրորդ գրքի ուսումնասիրությունից։ Եթե դեռ չեք սկսել կազմել ցուցակը, սկսեք հիմա կազմել այն ձեր օրագրում և լրացրեք դասի ընթացքում։

Նախորդ պարբերությունում նշված ցուցակի մանրամասները կարող եք գտնել «3 Նեփի 8–10» դասում։

Հիսուս Քրիստոսը հայտնվում է Նեփիացիներին

Կարդացեք 3 Նեփի 11.1–11 հատվածները և փնտրեք մանրամասներ Լիառատ երկրի տաճարում հավաքված մարդկանց խմբին Հիսուս Քրիստոսի հայտնվելու մասին։ Կարող եք դիտել նաև «Հիսուս Քրիստոսը հայտնվում է հնագույն Ամերիկա աշխարհամասում» տեսանյութի 11:19–13:29 հատվածը։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ 

  • Ի՞նչն ամենից շատ տպավորեց ձեզ այդ հատվածների ուսումնասիրությունից։

  • Եթե այնտեղ լինեիք, ի՞նչ բառերով կնկարագրեիք ձեր մտածածն ու զգացածը։ Ինչո՞ւ։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն այսպես է նկարագրել Հիսուս Քրիստոսի հայտնվելը և այն, ինչ Նա ասաց մարդկանց․

Այդ հայտնությունը և այդ հայտարարությունը Մորմոնի Գրքի ամբողջ պատմության ամենակարևոր և բարձրագույն կետն է: …

Բոլորը նրա մասին էին խոսում, երգում ու երազում էին նրա մասին և աղոթում նրա հայտնվելու համար, և ահա նա փաստորեն այստեղ էր: Ամենակարևոր օրը նրանց համար: Աստված, որն ամեն խավար գիշերը առավոտվա լույս է դարձնում, ժամանել էր (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Քրիստոսը և Նոր ուխտը. Մորմոնի Գրքի մեսիական ուղերձը [1997], 250–51)

Հիսուս Քրիստոսի առաջին խոսքերը, որոնք ասել էր նեփիացիներին, օգնում են մեզ հասկանալ, թե ով է Նա և ինչ է արել մեզ համար։

Կրկին կարդացեք 3 Նեփի 11.10–11 հատվածները և ուշադրություն դարձրեք, թե Հիսուս Քրիստոսն ինչ բառեր ու արտահայտություններ էր օգտագործում՝ նկարագրելու Ինքն իրեն և այն, ինչ արել է մեզ համար։ Այս ճշմարտություններն անպայման ավելացրեք ձեր օրագրի ցուցակին։

3 Նեփի 11.10–11 հատվածը վարդապետության սերտման հատված է։ Վարդապետության սերտման հատվածները կարող եք նշել աչքի ընկնող ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք որևէ հարցի կամ իրավիճակի համար կիրառել այս հատվածում ուսուցանված վարդապետությունը:

  • Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին։

  • Այս ճշմարտություններից ո՞րն եք համարում հատկապես կարևոր։ Ինչո՞ւ։

Հիսուս Քրիստոսը կատարեց Հոր կամքը

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից այն է, որ Հիսուս Քրիստոսը կատարեց Հոր կամքը՝ Իր վրա վերցնելով աշխարհի մեղքերը։

Այս ճշմարտության մեր ընկալումը կարող ենք խորացնել՝ ավելի խորությամբ ուսումնասիրելով Հիսուս Քրիստոսի այն արտահայտությունները, որոնք նա օգտագործել է Իր արածը նկարագրելու համար։ 3 Նեփի 11.11 հատվածի հետևյալ արտահայտությունն արտագրեք ձեր օրագրում՝ կողքին կամ տակը տեղ թողնելով գրելու համար։

Գրատախտակին ցուցադրեք հետևյալ խոսքերը և սուրբ գրությունների հղումների ցանկը։ Կարող եք ուսանողներին փոքր խմբերի բաժանել և հանձնարարել նրանց ուսումնասիրել թվարկված սուրբ գրությունների հղումներից մի քանիսը։ Նրանք կարող են իրենց օրագրերում գրի առնել և քննարկել, թե իրենց ուսումնասրիած այդ հատվածներն ինչպես են խորացնում 3 Նեփի 11.11 հատվածի արտահայտություններից մեկի կամ մի քանիսի մասին իրենց ընկալումը։

  • Ես խմեցի այն դառը բաժակից, որը Հայրը տվեց ինձ։

  • [Ես] փառավորեցի Հորը՝ վերցնելով ինձ վրա աշխարհի մեղքերը։

  • Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե։

Հնարավորություն տվեք ուսանողներին քննարկել, թե ուսումնական վարժությունից ինչ գաղափարներ ունեցան յուրաքանչյուր արտահայտության վերաբերյալ։

Քննարկումից հետո կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող հարցերը և առաջարկել ուսանողներին իրենց օրագրերում պատասխանել դրանցից մեկին կամ մի քանիսին։

  • Հիմնվելով այսօր ձեր զգացածի վրա՝ ի՞նչ եք ցանկանում պատմել մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին։

  • Ի՞նչ եք ցանկանում անել ձեր կյանքում՝ ելնելով նրանից, ինչ հասկանում կամ զգում եք Հիսուս Քրիստոսի վերաբերյալ։

  • Ինչո՞ւ արժե հետևել Հիսուս Քրիստոսին ամբողջ կյանքում։

Կարող եք մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկել կիսվել այս հարցերի վերաբերյալ իրենց պատասխաններով։ Բերեք Հիսուս Քրիստոսի վերաբերյալ այսօր քննարկված ճշմարտությունների մասին ձեր վկայությունը։