Սեմինարիա
Վարդապետության սերտում․ 3 Նեփի 11.10–11․ «Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»


«Վարդապետության սերտում․ 3 Նեփի 11.10–11․ «Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում․ 3 Նեփի 11.10–11», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում․ 3 Նեփի 11.10–11

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»

Նկար
Քրիստոսը դիմում է նեփիացիներին

3 Նեփի 11 գլխի ուսումնասիրությունից իմացաք, որ Հիսուս Քրիստոսը հայտնվեց նեփիացիներին։ Նա նրանց պատմեց, որ կատարել է Երկնային Հոր կամքը՝ իր վրա վերցնելով աշխարհի մեղքերը։ Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել 3 Նեփի 11.10–11-ի վարդապետության սերտման հատվածն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները։

Ուսանողներին վկայություն բերելու հնարավորություններ տվեք։ Ուսանողներին բացատրեք, որ պարտադիր չէ, որ վկայությունը սկսվի որոշակի բառերով կամ ներկայացվի միայն պաշտոնական միաջավայրում։ Օգնեք նրանց հասկանալ, որ երբ պարզ, անկեղծ արտահայտություններով կիսվում են այն ամենի մասին, ինչն իրենց կարծիքով ճշմարիտ է, դա է հենց վկայելը։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընտանիքի անդամին կամ Եկեղեցու ղեկավարին խնդրել բացատրել, թե ինչու են որոշել հետևել Հիսուս Քրիստոսին։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել «3 Նեփի 11.1–11» հատվածների ուսումնասիրության համար նախատեսված դասից հետո, որը վարդապետության սերտման 3 Նեփի 11.10–11 հատվածի ուսումնասիրության համատեքստային դասն է: Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ ուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

3 Նեփի 11.10–11 հատվածների հիմնական սուրբգրային արտահայտությունն է՝ «Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»։ Հատված 11-ի այս մասը կարող եք որևէ ձևով նշել, որպեսզի տարբերվի հատվածի մնացած տեքստից։

Ուսանողներին օգնեք մտապահել 3 Նեփի 11.10–11 հատվածի հղումն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը: Դա անելու եղանակներից մեկը հետևյալն է․ ցուցադրեք Հիսուս Քրիստոսի ստորև ներկայացված նկարը, որում Հիսուս Քրիստոսը կատարում է Հոր կամքը՝ Իր վրա վերցնելով մեր մեղքերը։

Խնդրեք ուսանողներին մի քանի անգամ կրկնել հղումը և հիմնական արտահայտությունը: Մտապահելու ընթացքում խրախուսեք ուսանողներին նայել ոչ միայն բառերին, այլև ցուցադրվող նկարներին։ Առաջարկեք նրանց մտածել, թե ինչ են նշանակում Փրկչի բառերը, որոնք իրենք փորձում են մտապահել։

Նկար
Քրիստոսը Գեթսեմանիում և Քրիստոսը խաչի վրա

Նախորդ դասին քննարկեցիք 3 Նեփի 11.11 հատվածի այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը կատարեց Հոր կամքը՝ Իր վրա վերցնելով աշխարհի մեղքերը։

Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը, որը քիչ բան գիտի Հիսուս Քրիստոսի մասին, խնդրել է ձեզ Նրա մասին ուսուցանել այն, ինչ գիտեք։

  • Օգտագործելով ճշմարտությունը և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը՝ ինչպե՞ս կբացատրեք, թե ինչ է արել մեզ համար Հիսուս Քրիստոսը, և ինչու է դա կարևոր։

Գործնական կիրառում

Համառոտ վերանայեք հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները, որոնք ուսուցանվում են «Ձեռք բերել հոգևոր գիտելիք» բաժնի 5–12-րդ պարբերություններում (Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ (2023)):

Ուսանողներին հնարավորություն տվեք ցույց տալու, թե ինչպես են հասկանում հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները։ Դա կարելի է անել հետևյալ կերպ․ գրատախտակին ցուցադրեք երեք սկզբունքները և մի քանի ուսանողի առաջարկեք սկզբունքները գրել կամ բացատրել մեկ նախադասությամբ։

Հետևյալ պատմությունը կարող է օգնել ուսանողներին կիրառել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները և 3 Նեփի 11.10–11 հատվածներում ուսուցանվող վարդապետությունը։ Կարող եք ցուցադրել այս պատմությունը, որպեսզի ուսանողները կարողանան անդրադառնալ դրան դասի մնացած հատվածում։

Ջեսիկան սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների նոր խմբի հետ։ Այդ ընկերները չեն հետևում Հիսուս Քրիստոսին, բայց Ջեսիկան նկատում է, որ նրանք կարծես երջանիկ են իրենց կյանքում՝ չճանաչելով Աստծուն։ Ջեսիկային ուսուցանել են հավատալ և հետևել Հիսուս Քրիստոսին։ Նա երջանկությունը մշտապես կապել է Հիսուս Քրիստոսին հնազանդվելու հետ, բայց սկսում է տարակուսել, թե որքանով է կարևոր Նրան հետևելը։

Հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները կարող են օգնել այնպիսի իրավիճակներում, ինչպիսին Ջեսիկայինն է։

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից

Հետևյալ աղյուսակն արտագրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, որը կօգնի տեսնել, թե Ջեսիկան ինչպես կարող է իր անհանգստությունը հավերժության տեսանկյունից քննել։ Հետո լրացրեք աղյուսակը՝ թվելով երկու սյունակներին համապատասխանող բոլոր պատճառներն ու արդյունքները։ Աջ սյունակը լրացնելիս անպայման ներառեք 3 Նեփի 11.10–11 հատվածների գաղափարները։

Ստորև ներկայացվող աղյուսակը լրացնելու համար ուսանողները կարող են միասին աշխատել փոքր խմբերով, կամ կարող եք աղյուսակը լրացնել ամբողջ դասարանով։

Օգնեք ուսանողներին ազատ արտահայտել իրենց տեսակետները։ Եթե աղյուսակը լրացնելու համար ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք ավելի մանրամասն հարցեր տալ, օրինակ՝ ի՞նչ պատճառներով Ջեսիկան կարող էր ավելի շատ իր նոր ընկերների խմբի նման ապրելու ցանկություն ունենալ։ Որո՞նք են նրա ընտրության կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքները։ Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որի համար արժե հետևել Նրան։ Ի՞նչ օրհնություններ կարող է ունենալ Ջեսիկան՝ ընտրելով հետևել Հիսուս Քրիստոսին։

Հետևել ուրիշներին

Հետևելով Հիսուս Քրիստոսին

Պատճառներ․

Հետևել ուրիշներին

Հետևելով Հիսուս Քրիստոսին

Արդյունքներ․

Հետևել ուրիշներին

Հետևելով Հիսուս Քրիստոսին

Երբ ուսանողները լրացնեն աղյուսակը, առաջարկեք նրանց կիսվել իրենց սովորածով։ Հետևյալ հարցերը կարելի է օգտագործել որպես քննարկման մաս․

  • Որքանո՞վ էր օգտակար այս եղանակով մտածել Ջեսիկայի տարբերակների մասին:

    Հետևյալ հարցերը կարող են օգնել ուսանողներին տեսնել, թե հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքներն ինչպես կարող են օգտակար լինել նաև Ջեսիկայի իրավիճակում։

  • 3 Նեփի 11.10–11 հատվածներից բացի, աստվածայնորեն սահմանված ի՞նչ այլ աղբյուրներ կարող են օգնել Ջեսիկային հասկանալ Հիսուս Քրիստոսին հետևելու կարևորությունը։

    Երբ ուսանողները քննարկեն նախորդ հարցը, կարող են նոր մտքերն ավելացնել իրենց աղյուսակի երկրորդ սյունակի համապատասխան բաժնում։ Եթե աստվածայնորեն սահմանված համապատասխան աղբյուրներ գտնելու համար ուսանողներին օգնություն անհրաժեշտ լինի, կարող եք ուղղորդել նրանց ուսումնասիրել հետևյալ հատվածները․ Հովհաննես 14.6, Գործք 4.12 և 2 Նեփի 25.20։

  • Ի՞նչ կարող է անել Ջեսիկան՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իր հավատքը մեծացնելու և ավելի պատրաստակամորեն Նրան հետևելու համար։

Մտածեք, թե այսօր սովորածն ինչպե՞ս կարող է օրհնել ձեր կամ ձեզ ծանոթ որևէ մեկի կյանքը։ Գործեք ըստ այն հոգևոր հուշումների, որոնք գուցե ստանաք դասի ընթացքում։

Վարդապետության սերտման կրկնություն

Առաջիկա դասի ընթացքում ցուցադրեք մեկ կամ երկու նկար, որոնցում Հիսուս Քրիստոսը հայտնվում է նեփիացիներին։ Ուսանողներին խնդրեք բարձրաձայն ասել այդ պատկերին առնչվող վարդապետության սերտման հատվածի հղումը և հիմնական սուրբգրային արտահայտությունը։ Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան, գրատախտակին գրեք որոշ տեղեկություններ, որոնք կարթնացնեն նրանց հիշողությունը։ Օրինակ՝ կարող եք գրել 3 _______ 11.10– ____․ «Ես _______________ _____________ կամքին, _____ բաներում, ի ________________»։