Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 7․ Ալմա 53 – 3 Նեփի 7


«Գնահատեք ձեր գիտելիքները 7․ Ալմա 53 – 3 Նեփի 7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Գնահատեք ձեր գիտելիքները 7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 7

Ալմա 533 Նեփի 7

Նկար
երիտասարդը խորհում է սուրբ գրություններն ուսումնասիրելիս

Հոգևոր գիտելիքիների մասին մտածելը և դրանք գնահատելը կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին։ Այս դասը կարող է օգնել ձեզ հիշել և գնահատել, թե Ալմա 533 Նեփի 7 գլուխների ուսումնասիրության փորձառությունն ինչպես է օգնել ձեզ հոգևոր աճ ունենալ։

Առաջարկեք ուսանողներին հետևողականորեն գնահատել իրենց սովորածը։ Պարբերաբար մտածելով սովորածի և առաջընթացի մասին՝ ուսանողները կարող են ավելի լավ գնահատել, թե ինչպես են ավետարանի սկզբունքները կիրառում իրենց կյանքում։ Ուսանողների համար ստեղծեք հնարավորություններ, որոնք թույլ կտան նրանց հասկանալ և զգալ այն փոփոխությունների կարևորությունը, որոնք իրենց կյանքում բերում է Հիսուս Քրիստոսի ավետարանը։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք վերանայել վերջին շաբաթների սովորածը և պատրաստվել՝ կիսվելու, թե ինչպես կավարտեն հետևյալ նախադասությունը․ «Ալմա 533 Նեփի 7 գլուխներից սովորած դասերից մեկը, որը կարծում եմ, որ կարևոր է ինձ համար հիշել, այն է, որ … որովհետև …»

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասում ուսանողները հնարավորություն կունենան բացատրելու մարգարեների դերը, գնահատելու իրենց մոտեցումները և ցանկությունները և մտածելու ավետարանի ուսմունքներն իրենց կյանքում կիրառելու ծրագրերի մասին։ Ալմա 533 Նեփի 7 գլուխները դասարանում ուսումնասիրելու ընթացքում գուցե շեշտվել են ճշմարտություններ, որոնք տարբերվում են ստորև ներկայացվող վարժությունների ճշմարտություններից: Այդ դեպքում կարող եք վարժությունները հարմարեցնել այդ ճշմարտություններին։

Հիշելու կարևորությունը

Դասի այս հատվածը նախատեսված է օգնելու ուսանողներին հասկանալ Ալմա 533 Նեփի 7 գլուխներն ուսումնասիրելու ընթացքում սովորած արժեքավոր դասերը հիշելու կարևորությունը։ Դասի այս հատվածը կարող է նպատակահարմար լինել, որ առաջարկեք ուսանողներին կիսվել նախապատրաստման վարժության իրենց պատասխաններով։

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը ուսուցանել է, որ բառարանի ամենակարևոր բառը կարող է հիշել բառը լինել (տե՛ս Սպենսեր Վ. Քիմբալ, «Վեհացման շրջաններ» [ելույթ Եկեղեցու Կրթական համակարգի կրոնի ուսուցիչների համար, 28-ը հունիսի, 1968 թ․], 5)։

  • Ըստ ձեզ՝ նախագահ Քիմբալն ինչո՞ւ է այդպես ասել հիշել «բառի» վերաբերյալ։

  • Ալմա 533 Նեփի 7 գլուխներից սովորած ո՞ր դասերն են կարևոր հիշելու համար։ Ինչո՞ւ։

Գուցե հիշում եք, որ Հելամանը իր որդիներ Նեփիին և Լեքիին խրախուսում էր հիշել կարևոր դասերն ու մարդկանց (տե՛ս Հելաման 5.4–14)։ Այս դասը նույնպես նախատեսված է՝ օգնելու ձեզ հիշել վերջին շաբաթներին ձեր սովորած ճշմարտությունները և ձեր ստանձնած հանձնառությունները։

Բացատրեք մարգարեների դերը

Դասի այս մասում առաջարկեք ուսանողներին բացատրել մարգարեների դերը՝ օգտվելով Նեփիի (Հելաման 7–11) կամ Սամուել Լամանացու (Հելաման 13–16) պատմություններից։ Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և զույգի յուրաքանչյուր անդամի թող ընտրի այլ մարգարեի՝ ստորև ներկայացված կամ ձեր ընտրած մեկ այլ պատմություն դերախաղով ներկայացնելու համար։

Պատկերացրեք, որ ոգեշնչված եք հրավիրելու ձեր ընկերոջը միասին դիտելու գերագույն համաժողովը։ Երբ աղոթքով պատրաստվում եք կատարել այս հուշումը, որոշում եք բացատրել ձեր ընկերոջը, թե ով է մարգարեն, և ինչու եք ոգևորված լսելու նրան։ Հիշում եք, որ Մորմոնի Գրքում սովորել եք մի քանի մեծ մարգարեների մասին, և դա կարող է օգնել ձեզ բացատրել ձեր ընկերոջը մարգարեի դերը։

Նկար
Նեփին աղոթում է իր այգու աշտարակի վրա
Նկար
Սամուել Լամանացին պատի վրա

Ուսանողները կարող են օգտվել օրագրի «Ճշմարտություններ Տիրոջ մարգարեների մասին» վերնագրով գրառումից (տե՛ս «Հելաման 7–10» դասը)։

Ընտրեք Նեփիի պատմությունը (Հելաման 7–11) կամ Սամուել Լամանացու պատմությունը (Հելաման 13–15)։ Վերանայեք առնչվող գլուխներում նրանց մասին ներկայացված պատմությունները՝ ուսումնասիրելով հատվածները և նայելով գլուխների վերնագրերը կամ ձեր օրագրերում կատարած նշումները։

  • Ինչպե՞ս կարող եք այս պատմության օգնությամբ բացատրել մարգարեների դերը ձեր ընկերոջը։

  • Սուրբ գրությունների ո՞ր հատվածները կարող եք ներառել ձեր բացատրության մեջ։

    Եթե սուրբ գրությունները գտնելու հարցում ուսանողները օգնության կարիք ունենան, կարող եք ուղղորդել նրանց ուսումնասիրելու հետևյալ հատվածները Հելաման 7.29, 8.22–23, 10.4–7, 11.23, 13.5 և 14.11–12։

  • Ի՞նչ լրացուցիչ ճշմարտություններով կամ անձնական փորձառություններով կարող եք կիսվել՝ օգնելու ձեր ընկերոջը հասկանալ մարգարեների կարևորությունը։

Երբ ուսանողներն ավարտեն մարգարեների ուսումնասիրությունը, կարող եք առաջարկել նրանց դերախաղով ներկայացնել վերոնշյալ պատմությունը՝ օգտագործելով այն, ինչ սովորել են։

Գնահատեք ձեր մոտեցումը և ցանկությունները

Այս վարժությունը կարող է օգնել ուսանողներին գնահատել Հիսուս Քրիստոսի ավետարանով խոնարհ ապրելու իրենց մոտեցումները և ցանկությունը։ Կարող եք որևէ կամավորի առաջարկել գրատախտակին հիշողությամբ նկարել հպարտության շրջանը։ Եթե անհրաժեշտ է, դասընկերներին խրախուսեք, որ օգնեն նրան։

Նկար
հպարտության շրջանի գծապատկեր

Այս գծապատկերին նայելիս գուցե վերհիշեք Հելաման 1–16 և 3 Նեփի 1–7 գլուխներում հիշատակվող հպարտության շրջանի ապացույցները։ Հնարավոր է, որ ճանաչեք նաև ձեր կյանքում կամ ձեզ շրջապատող աշխարհում նկատած օրինակները։

Հետևյալ վարժությունը կատարելու համար օգտագործեք «Հելաման 11–12 դասի» ինքնագնահատման հատվածի հարմարեցումները, եթե արել եք։

Հելաման 11–12 գլուխներն ուսումնասիրելիս գուցե գնահատել եք խոնարհ լինելու ձեր ջանքերը։ Ձեր օրագրում գուցե նաև ավելի խոնարհ լինելու և հպարտությունը հաղթահարելու հանձնառություն եք գրանցել։ Վերանայեք ձեր գրածը և մտածեք, թե ինչպես եք կատարել այդ հանձնառությունը։ Խորհեք հետևյալ հարցերի շուրջ և ձեր պատասխանները գրեք ձեր օրագրում։

Հաշվի առնելով այս վարժության անձնական բնույթը՝ ուսանողները պետք է իմանան, որ չեն կիսվելու իրենց պատասխաններով։

  • Ի՞նչ եք արել վերջին շաբաթներին՝ Տիրոջը և ձեզ համար Նրա արած բոլոր բաները հիշելու համար։ Ըստ ձեզ՝ Տիրոջը հիշելն ինչպե՞ս է օգնել ձեզ խոնարհ մնալ։

  • Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիք անել, որոնք կօգնեն ձեզ ամեն օր հիշել Տիրոջը և ավելի խոնարհ լինել։

Մտածեք ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա կառուցելու ծրագրերի մասին

Դասի այս հատվածը կարող է օգնել ուսանողներին մտածել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա կառուցելու և չարի գայթակղություններին դիմադրելու իրենց ծրագրերի մասին։

Վերջին դասերին շատ պատմություններ եք ուսումնասիրել այն մարդկանց մասին, որոնք հաղթահարել են իրենց կյանքի, կրոնի և Հիսուս Քրիստոսի վկայությունների վրա արված հարձակումները։ Ուսումնասիրության ընթացքում գուցե ստանձնել եք հանձնառություններ, որոնք օգնելու են ձեզ ավելի ամուր հիմք կառուցել Հիսուս Քրիստոսի վրա՝ դիմակայելու սատանայի հարձակումներին։

Ուսանողներին առաջարկեք մտածել և կիսվել իրենց ուսումնասիրած այն պատմություններով, որոնք օգնել են ամրացնել Հիսուս Քրիստոսի վրա կառուցած հիմքը և հաղթահարել սատանայի հարձակումները։ Եթե օրինակներ գտնելու համար օգնության կարիք լինի, կարող եք ցուցադրել հետևյալ պատկերները և ուղեկցող հղումները։ Կարող եք դասարանը բաժանել երեք մասի և յուրաքանչյուր խմբի առաջարկել վերանայել տարբեր պատմություններ ու դասարանի հետ կիսվել սովորածով։

Նկար
Լեքոնտին և Ամաղիկիան

Լեքոնտին և Ամաղիկիան (Ալմա 47.10–18)

Նկար
խրամատներով պաշտպանված պարսպապատ քաղաքը

Զորապետ Մորոնին ամրացնող շինություններ է կառուցում (Ալմա 50.1–6)

Նկար
տուն հիմքի վրա

Հելամանի խորհուրդն իր որդիներին (Հելաման 5.12)

  • Ի՞նչ դասեր կարող ենք սովորել այս պատմություններից, որոնք կարող են օգնել մեզ դիմակայել գայթակղությանը։

Բացատրեք ուսանողներին, որ իրենց առաջարկվելու է գնահատել Հիսուս Քրիստոսի վրա իրենց հիմքը կառուցելու նպատակները։ Նրանք դասարանով քննարկելու են իրենց որոշ փորձառություններ և դիտարկումներ։

Կարող եք շինարարական բլոկներ, պլաստիկ բաժակներ կամ այլ իրեր բերել դասին, որոնք ուսանողները կարող են օգտագործել հիմք կառուցելու համար։ Յուրաքանչյուր ուսանողի տվեք շինարարական իրերից մեկը և առաջարկեք մտածել ստորև ներկայացված հարցերի մասին ու գնահատել իր առաջընթացը։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո յուրաքանչյուր ուսանողի առաջարկեք կիսվել այն պատասխաններով, որոնք հարմար կգտնեն կիսվելու համար։ Կիսվելու ընթացքում նրանք կարող են իրենց առարկան ավելացնել դասարանի կառուցածին՝ արդյունքում կառուցելով ամուր հիմք։ Եթե հնարավոր չլինի բերել շինարարական առարկաներ, կարող եք յուրաքանչյուր ուսանողի առաջարկել խոսելու ընթացքում գրատախտակին մի աղյուս նկարել՝ ավելացնելով այն մյուս ուսանողների նկարածին, որպեսզի ամուր հիմք ստեղծվի։ Օգնեք ուսանողներին հասկանալ, որ կարող են Հիսուս Քրիստոսի վրա իրենց հիմքը կառուցելու ընթացքում օգնել միմյանց։

Մտածեք Հիսուս Քրիստոսի վրա ձեր հիմքը կառուցելու համար վերջերս սահմանած ձեր նպատակների մասին։

  • Ի՞նչ հաջողություններ եք ունեցել Հիսուս Քրիստոսի վրա ձեր հիմքը կառուցելու ջանքերի արդյունքում։

  • Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել ամուր հիմք կառուցելու ընթացքում։ Ինչպե՞ս եք փորձել հաղթահարել դրանք։

  • Ինչպե՞ս եք օրհնվել, երբ ձգտել եք ձեր հիմքը կառուցել Հիսուս Քրիստոսի վրա։ Ի՞նչ փոփոխություն է բերել դա ձեզ համար։

Կրկին կարդացեք Հելաման 5.12 հատվածը և աղոթքով մտածեք, թե ինչ կա, որը պետք է սկսեք, դադարեցնեք կամ շարունակեք անել՝ Հիսուս Քրիստոսի վրա ավելի ամուր հիմք կառուցելու համար։ Եթե զգում եք, որ անհրաժեշտ է վերանայել ձեր սահմանած որևէ նպատակ, կարող եք այն գրել ձեր օրագրում կամ մեկ ուրիշ տեղ, որտեղ կարող եք պարբերաբար մտածել դրա մասին։