Սեմինարիա
Հելաման 11–12․ Հպարտության շրջանը


«Հելաման 11–12․ Հպարտության շրջանը», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հելաման 11–12», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հելաման 11–12

Հպարտության շրջանը

Նկար
երիտասարդ տղան խոնարհությամբ նայում է Աստծուն

Մորմոնի Գրքում նշվող օրինաչափություններից մեկն այն է, որ մարդիկ հակված են մոռանալու Աստծուն և հպարտանալու, երբ գործերը լավ են գնում։ Մյուս կողմից՝ մարդիկ հակված են խոնարհ լինելու և դիմելու Աստծուն, երբ դժվարություններ են ունենում։ Նկատե՞լ եք այս օրինաչափությունը հասարակությունում կամ ձեր կյանքում։ Այս դասը կարող է օգնել ձեզ մեծացնել Աստծո հանդեպ խոնարհ լինելու ցանկությունը։

Օգնեք ուսանողներին սովորել սուրբգրային օրինաչափություններից։ Սուրբ գրություններում նկարագրվող մոտեցումներում, վարքագծերում, վարդապետական թեմաներում և սուրբգրային լեզվում կան օրինաչափություններ։ Ընդգծելով այդ օրինաչափությունները՝ կարող եք օգնել ուսանողներին հասկանալ կարևոր վարդապետությունը և սկզբունքները։ Խրախուսեք նրանց սովորածը կիրառել այդ օրինաչափությունների օգնությամբ։

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի «Զգուշացեք հպարտությունից» վերնագրով ելույթը 1989 թվականի ապրիլին կայացած գերագույն համաժողովում։ Այս ելույթը կարելի է գտնել Gospel Library հավելվածում կամ Ensign ամսագրի 1989 թ․ մայիս ամսվա 7–12 համարներում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Օրինաչափություններ

Նայեք հետևյալ թվերին։ 30 վայրկյանում հերթականությամբ գտեք հնարավորինս շատ թվեր՝ սկսելով «1»-ից։

Ստորև ներկայացված վարժությունը նախատեսված է ցույց տալու, թե որքան կարևոր և օգտակար է բացահայտել օրինաչափությունները։ Ցուցադրեք նկարը կամ թվերը գրեք գրատախտակին՝ հետևելով ստորև ներկայացվող օրինաչափությանը։

Նկար
1-50 թվերով դաշտ
  • Քանի՞ թիվ կարողացաք գտնել 30 վայրկյանում։ Թվերի դասավորության օրինաչափություն նկատեցի՞ք։

Եթե ուսանողները նկատել են օրինաչափությունը, առաջարկեք նրանց կիսվել դրանով։ Եթե չեն նկատել ներքևի պարբերությունում նկարագրվող օրինաչափությունը, ներկայացրեք այն։ Որպես օրինակ ներկայացրեք առաջին մի քանի թվերը հերթականությամբ։

Աղյուսակում թվերի ցուցադրման օրինաչափություն կա։ Եթե չորս հավասար քառակուսիներ ստանալու համար աղյուսակի կենտրոնով ուղղահայաց և հորիզոնական գծեր տանեք, կտեսնեք, որ թվերը դասավորված են ժամացույցի սլաքի ուղղությամբ, ինչպես ցույց է տալիս սլաքը։ Օրինակ՝ «1»-ը վերին ձախ քառակուսում է, «2»-ը՝ վերին աջ քառակուսում և այդպես շարունակ։

Նկար
1-50 թվերով դաշտը՝ դասավորվածության օրինաչափությամբ

Եվս 30 վայրկյան տրամադրեք վարժությունը կրկնելու համար և փորձեք տեսնել, թե ինչ փոփոխություն կա օրինաչափությանը հետևելու արդյունքում։

Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե արդյոք ավելի արագ գտան թվերը և որքան արագ։

  • Որքանո՞վ է օգտակար և կարևոր նման օրինաչափությունների բացահայտումը։

Օրինաչափությունները բացահայտել կարողանալը հմտություն է, որը կարող է օգնել ընդլայնել սուրբ գրությունների ուսումնասիրությունը։ Դա կօգնի ձեզ սուրբ գրություններից սովորածն ավելի լավ կիրառել ձեր կյանքում։

Այսօրվա դասում դուք իմանալու եք մի օրինաչափության մասին, որը հաճախ անվանում են հպարտության շրջան։ Ուսումնասիրելիս մտածեք, թե այդ օրինաչափությունն ինչպես կարող է տեղի ունենալ ձեր կյանքում, և ինչ կարող եք անել հպարտությունից խուսափելու և ավելի համեստ լինելու համար։

Հպարտության շրջանը

Գուցե հիշում եք, որ մարգարե Նեփին ջանասեր էր և ձգտում էր կատարել միայն Տիրոջ կամքը։ Արդյունքում Տերն օրհնեց նրան ավելի մեծ զորությամբ և խոստացավ, որ «բոլոր բաները կարվեն համաձայն [նրա] խոսքի» (Հելաման 10.5)։ Իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այն բանից հետո, երբ Նեփիին շնորհվեց այս իշխանությունը, կարող են օգնել մեզ տեսնել նեփիացիների հպարտության ցիկլի օրինակը:

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացված գծապատկերը և առաջարկել ուսանողներին իրենց օրագրերում նման գծապատկեր նկարել։

Նկար
հպարտության շրջանի գծապատկեր

Կարող եք ուսանողներին բաժանել չորս հոգանոց խմբերի։ Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք հետևյալ վարժությունը կատարել հպարտության շրջանի արտահայտություններից մեկի համար։ Հետո ուսանողները կարող են խմբի անդամների հետ կիսվել իրենց արդյունքներով և հպարտության շրջանի յուրաքանչյուր արտահայտության համար նշում կատարել իրենց սուրբ գրություններում։ Խմբերը կարող են քննարկել նաև հաջորդող հարցը։

Կարդացեք գծապատկերի սուրբգրային հատվածները՝ սկսելով Հելաման 10.13–15-ից։ Փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են հպարտության շրջանի այն փուլը, որում մարդիկ եղել են։ Կարող եք նշել այդ բառերն ու արտահայտությունները և ձեր սուրբ գրությունների լուսանցքներում համապատասխան հատվածների կողքին գրել փուլի անվանումը։

  • Մեզ համար ինչո՞ւ կարող է օգտակար լինել իմանալ այս օրինաչափության մասին։

Մտածեք, թե որտեղ եք տեսնում ինքներդ ձեզ այս օրինաչափության մեջ։ Ուսումնասիրությունը շարունակելիս մտածեք, թե ինչպես կարող եք ավելի համեստ լինել և ավելի շատ ապավինել Տիրոջը։

Սովորեք հպարտության շրջանից

Ստորև ներկայացվող հատվածներն ամփոփելու փոխարեն կարող եք մի քանի կամավորի առաջարկել դասարանի համար բարձրաձայն կարդալ դրանք։

Երբ Տերը սովը վերացրեց, մարդիկ բարգավաճեցին։ Սակայն մի քանի տարվա ընթացքում մարդիկ կրկին հպարտացան և պատերազմ ու չարչարանք տեսան (տես Հելաման 11.21–33)։ Ապա նրանք կրկին հիշեցին Աստծուն, բայց կրկին արագ ընկան հպարտության ու ամբարշտության ծուղակը (տես Հելաման 11.34–38

Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունից գուցե նկատել եք, որ կան հատվածներ, որտեղ մարգարե Մորմոնը որոշակի պատմությունների իր շարադրանքն ընդհատում է, որպեսզի առանձնացնի այն դասերը, որոնք կարող ենք սովորել։ Նա հաճախ օգտագործում է նմանատիպ արտահայտություններ․ «այսպիսով, մենք տեսնում ենք» կամ «այսպիսով, մենք կարող ենք տեսնել»։

Գրատախտակին գրեք Եվ այսպիսով, մենք կարող ենք տեսնել … արտահայտությունը։ Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել ստորև ներկայացվող հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով։

  • Հիմնվելով Հելաման 11 գլխում նեփիացիների մասին սովորածի վրա՝ ինչպե՞ս կավարտեք այս նախադասությունը․ «Եվ այսպիսով, մենք կարող ենք տեսնել …»։

Կարդացեք Հելաման 12.1–6 հատվածները և փնտրեք Մորմոնի եզրահանգումները, որոնք նա արել էր այս պատմությամբ կիսվելուց հետո։

  • Ձեր կարծիքով ինչու՞ բարգավաճող մարդիկ, երբեմն, մոռանում են Տիրոջը:

  • Մարդն ինչպե՞ս կարող է խուսափել կամ հեռու մնալ հպարտությունից և հպարտության շրջանի տառապանքի հատվածներից (վանդակներ 1 և 2)։

Որպես նախորդ հարցի քննարկման մաս կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Ալմա 62.48–51 հատվածները և նկատել, թե ինչպես մի խումբ նեփիացիներ կարողացան խուսափել հպարտությունից և դրա հետևանքներից։

Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը։ Կարող եք հպարտության շրջանի գծապատկերի վրա նաև սլաքներ նկարել, որոնք 4-րդ վանդակից դեպի 3-րդ վանդակն են ուղղորդում։

Ճշմարտություններից մեկը, որն օգնում է մեզ մնալ շրջանի ավելի լավ մասերում, այն է, որ եթե ընտրենք հիշել Տիրոջը, լինել խոնարհ և ապաշխարել, կարող ենք խուսափել հպարտությունից ու դրա հետևանքներից։

Առաջարկեք ուսանողներին մտածել մի քանի պատասխան հետևյալ հարցին։ Կարող եք մի քանի ուսանողի մարկերներ տալ և առաջարկել նրանց գրատախտակին գրել մեկ պատասխան։ Կամ ուսանողները կարող են օրագրերում գրել իրենց պատասխանները և կիսվել դրանցով։

Օգտակար կլինի նաև, եթե այս քննարկման ընթացքում կիսվեք «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի մի քանի կամ բոլոր նյութերով։

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հիշենք Տիրոջը և խուսափենք հպարտությունից։

Գնահատեք ինքներդ ձեզ

Մտածեք, թե այսօր ուսումնասիրած ճշմարտություններն ինչպես են առնչվում ձեզ։ Ինքնագնահատման հետևյալ թեստը կարող է օգնել։ Գնահատեք ձեր ջանքերը հետևյալ ոլորտների համար 1–5 միավորի սանդղակով, որում 1-ը նշանակում է «երբեք», իսկ 5-ը՝ «միշտ»։

Կարող եք ցուցադրել հարցերը և ուսանողներին ժամանակ տալ, որպեսզի լուռ խորհեն և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց օրագրում գնահատեն իրենք իրենց։ Ուսանողների համար օգտակար կլինի նաև, եթե մշակեն սեփական հարցերը, որոնցով կարող են գնահատել իրենց հպարտությունը։ Ուսանողներին մի խնդրեք կիսվել պատասխաններով։

  1. Արդյոք զգում և արտահայտո՞ւմ եք երախտագիտություն Աստծո և այլոց հանդեպ։

  2. Արդյոք ամեն օր ժամանա՞կ եք հատկացնում Աստծո համար։

  3. Արդյոք զգո՞ւմ եք, որ ձեր հաջողությունները ձեր ջանքերի արդյունքն են։

  4. Արդյոք ձեր կյանքում ձգտո՞ւմ եք խնդրել Աստծո օգնությունը և ուղղորդումը։

  5. Արդյոք ուրիշներին բարությամբ և հարգանքո՞վ եք վերաբերվում։

  6. Արդյոք քննադատո՞ւմ եք ուրիշներին կամ նրանց անարդար եք դատում։