Սեմինարիա
Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30. «Տող առ տող, ցուցում առ ցուցում»


«Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30. «Տող առ տող, ցուցում առ ցուցում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30

«Տող առ տող, ցուցում առ ցուցում»

Նկար
երիտասարդներն ուսումնասիրում են սուրբ գրությունները

Նախորդ՝ «2 Նեփի 28.27–32» դասին դուք ուսումնասիրեցիք 2 Նեփի 28.30 հատվածը և իմացաք, որ Աստված ճշմարտությունը տող առ տող հայտնում է նրանց, ովքեր պատրաստ են ստանալու այն: Այս դասը կօգնի ձեզ հիշել 2 Նեփի 28.30 հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Օգնեք ուսանողներին հիշել վարդապետության սերտման սուրբ գրության հատվածները: Համոզվեք, որ ուսանողները գիտեն այն նյութերի մասին, որոնք կարող են օգնել նրանց յուրացնել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները: Այդ նյութերը ներառում են Վարդապետության սերտման բջջային հավելվածը և Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթը (2022), որը պարունակում է վարդապետության սերտման հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել անգիր հիշել «2 Նեփի 28.30» հատվածի սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը՝ Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս հատվածի դասը նախատեսված է ուսուցանել «2 Նեփի 28.27–32» դասից հետո, որը վարդապետության սերտման 2 Նեփի 28.30 հատվածի ուսումնասիրման համատեքստային դասն է: Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Օգտագործեք ստորև ներկայացվող վարժությունները կամ մեկ այլ արդյունավետ միջոց, որով ուսանողներին կօգնեք մտապահել 2 Նեփի 28.30 հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը և բացատրեք այդ հատվածում բացահայտած ճշմարտությունները:

Գրատախտակին գծեք չորս հորիզոնական գծեր, որոնք աստիճաններ են հիշեցնում:

Նկար
աստիճաններ հիշեցնող գծեր

Ուսանողներին առաջարկեք, որ յուրաքանչյուրը գրատախտակին գրի սուրբ գրության արտահայտության մի մասը, ինչպես պատկերված է ներքևում: Ուսանողներին օգնեք հասկանալ, որ աստիճանները կարող են մեզ հիշեցնել, թե Աստված ինչպես է մեզ «տող առ տող» ուսուցանում:

Նկար
աստիճաններ հիշեցնող տողագծեր՝ տեքստով

Ուսանողներին առաջարկեք որևէ դասընկերոջ հետ կրկնել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը, մինչև կարողանան անգիր հիշել դրանք: Երբ ուսանողները կրկնում են, կարող եք գրատախտակից ջնջել արտահայտությունները, որպեսզի օգնեք նրանց մտապահել:

Նախորդ՝ «2 Նեփի 28.27–32» դասին դուք սովորեցիք, որ Աստված ճշմարտությունը տող առ տող հայտնում է նրանց, ովքեր կստանան այն: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ, ապա կատարեք հետևյալ գրավոր վարժությունը, որը կօգնի ձեզ պատրաստվել բացատրելու այս ճշմարտությունը.

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում «տող առ տող»:

  • Ըստ ձեզ՝ Աստծո կողմից մեզ արդեն տրված ճշմարտությունը ստանալով, ինչպե՞ս ենք պատրաստվում ավելին ստանալ:

Ընտրեք այս իրավիճակներից մեկը, որոնցում մարդը կարող է Աստծո օգնության կարիքն ունենալ.

  1. Ունենալ խորհրդի կարիք որևէ խնդրի վերաբերյալ, որին մարդը բախվել է:

  2. Ցանկանալ ավելի ամուր հարաբերություն ստեղծել Փրկչի հետ:

  3. Ցանկանալ հասկանալ իր հայրապետական օրհնությունը:

Համառոտ բացատրություն գրեք 2 Նեփի 28.30 հատվածից ձեր սովորածի վերաբերյալ, որը կարող է օգնել ձեր ընտրած իրավիճակում:

Ուսանողներին առաջարկեք աշխատել զույգերով կամ փոքր խմբերով և քննարկել իրենց ընտրած իրավիճակի վերաբերյալ իրենց բացատրությունը:

Շրջեք դասարանում և անհրաժեշտության դեպքում օգնեք: Այս վարժությունից հետո մի քանի ուսանողի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց բացատրություններով:

Գործնական կիրառում

Ուսանողներին օգնեք կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Կարող եք նրանց հիշեցնել առաջին սկզբունքի (գործել հավատքով) մասին և մի քանի ուսանողի խնդրել կիսվել այնպիսի բառերով կամ արտահայտություններով, որոնք նկարագրում են, թե ինչ ենք սովորում այդ սկզբունքից: Կրկնեք դա մյուս երկու սկզբունքների հետ: Անհրաժեշտության դեպքում այդ սկզբունքները վերանայեք պարբերություններ 5–12-ում՝ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում:

Կարդացեք ստորև ներկայացված երկու սցենարները նույն ծխի երիտասարդների մասին, որոնք հաճախում են ծոմի և վկայության ժողովին: Ժողովի ժամանակ յուրաքանչյուրը տարբեր մտքեր ունի:

Կարող եք դասարանին բաժանել երկու խմբի և յուրաքանչյուր խմբին մեկ սցենար հանձնարարել: Սցենարները և հարցերը ցուցադրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ սկզբունքներից յուրաքանչյուրի տակ կամ յուրաքանչյուր խմբին տրամադրեք դրանց օրինակները՝ իրենց քննարկման ժամանակ օգտագործելու համար:

Կարող եք նաև ուսանողներին առաջարկել 2 Նեփի 28.30 հատվածին վերաբերող մեկ այլ սցենար ստեղծել: Սցենարի ստեղծմանն օգնելու համար նրանց հանձնարարեք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և 2 Նեփի 28.30 հատվածի վարդապետությունը:

  1. Թոմասն ինքն իրեն հարց է տալիս, թե ինչն իր հետ այնպես չէ: Նա հավատում է Աստծուն և հավատում է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է: Բայց նա զգում է, որ իր վկայությունը թույլ է ծխի մյուս անդամների համեմատ: Նա ցանկանում է իմանալ՝ արդյոք հնարավոր է, որ ինքը երբևէ անձամբ իմանա այն ամենը, ինչի մասին վկայում են ուրիշները:

  2. Հանդիպման կեսից Լիզը դադարում է ուշադրություն դարձնել վկայություններին: Նա մտածում է. «Ես արդեն լսեցի նրանց ասած յուրաքանչյուր բառ և արդեն գիտեմ, որ այդ ամենը ճշմարիտ է»: Նա նաև ավելի քիչ ցանկություն է զգացել կարդալ սուրբ գրությունները և հաճախել սեմինարիա, քանի որ զգում է, որ իր վկայությունն արդեն բավականաչափ ուժեղ է:

Նկարագրեք, թե ինչպես կօգտագործեիք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրը, որպեսզի օգնեք Թոմասին կամ Լիզին իրենց իրավիճակում: Անհրաժեշտության դեպքում ձեզ կարող են օգնել հետևյալ հարցերը:

Գործեք հավատքով

Կարդացեք պարբերություն 7Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում:

  • Այս պարբերությունից ինչո՞վ կկիսվեիք, որպեսզի օգնեիք Թոմասին կամ Լիզին գործել հավատքով:

  • 2 Նեփի 28.30 հատվածի ճշմարտություններն ինչպե՞ս կարող են օգնել Թոմասին կամ Լիզին գործել հավատքով:

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Օգտագործելով 2 Նեփի 28.30 հատվածից ձեր սովորածը՝ ինչո՞վ կկիսվեիք, որպեսզի օգնեիք Թոմասին կամ Լիզին ավելի շատ տեսնել իրենց իրավիճակը՝ ինչպես Տերն է տեսնում:

  • Ի՞նչ այլ ճշմարտություններով կկիսվեիք, որպեսզի օգնեիք նրանց տեսնել իրենց մտահոգությունները հավերժության հեռանկարով:

  • Ի՞նչ գիտեք Աստծո մասին, որը կարող էր օգնել նրանց տեսնել իրենց այնպես, ինչպես Նա է տեսնում:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Թոմասի կամ Լիզի համար իրենց մտահոգությունների մասին ծնողների կամ եկեղեցու ղեկավարների հետ խոսելը ինչո՞ւ կարող է օգտակար լինել:

  • Սուրբ գրությունների ո՞ր հատվածների կամ պատմությունների մասին կարող եք մտածել, որոնք կարող էին օգնել նրանց:

Որոշ ժամանակ անց ուսանողներին առաջարկեք շրջել դասարանում, գտնել այլ սցենար ուսումնասիրած մեկին և կիսվել սովորածով: Մի քանի ցանկացողի առաջարկեք դասարանի հետ կիսվել իր գրածով:

Վարդապետության սերտման կրկնություն

Առաջիկա դասերի ընթացքում ուսանողներին օգնեք համառոտ վերանայել 2 Նեփի 28.30 հատվածի սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը: Դա անելու եղանակնեից մեկն է կրկնել այս դասի վարժությունը՝ գրատախտակին գծելով չորս հորիզոնական տողագիծ և ուսանողներին խնդրելով հիշողությամբ լրացնել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը: Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին: Ապա ուսանողներին առաջարկեք մի քանի անգամ կրկնել հղումը և հիմնական արտահայտությունը, մինչև անգիր հիշեն դրանք: