Սեմինարիա
Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 1. Նշել և մտապահել


«Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 1. Նշել և մտապահել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 1. Նշել և մտապահել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 1

Նշել և մտապահել

Նկար
Ուսանողներ

Վարդապետության սերտման հիմնական նպատակն է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները: Այս դասի նպատակն է օգնել ձեզ գտնել, նշել և մտապահել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 12 հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ վարդապետության սերտման հատվածների սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները:

Որպեսզի կարողանաք սովորել վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 12 հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները, կարող եք ձեր օրագրում արտագրել ստորև ներկայացված աղյուսակը կամ ձեր բջջային հեռախոսում ներբեռնել վարդապետության սերտման հավելվածը և օգտվել հավելվածի վարժություններից, որոնք կօգնեն ձեզ հիշել սովորածը:

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրությունների հղումներ

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 18.8-10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Կրկնեք և ձեր սուրբ գրությունների գրառումներում նշեք վարդապետության սերտման սուրբ գրությունների այս 12 հատվածներն ու դրանցում եղած հիմնական արտահայտությունները: Վարդապետության սերտման հատվածները կարող եք նշել այնպես, որ տարբերվեն ձեր մյուս նշումներից:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Վարդապետության սերտման հատվածներից ընտրեք առնվազն երկուսը և կատարեք հետևյալը.

  • Որքան կարող եք, հիշեք և գրեք սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները:

  • Ներկայացրեք, թե այդ հատվածների ճշմարտությունն իմանալը ինչպես կարող է օրհնություն լինել ձեր կյանքում:

Հաջորդ մի քանի օրվա ընթացքում փորձեք մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման մի քանի հատվածների համար: Շարունակեք մտածել, թե այդ հատվածներն ինչպես կարող են օրհնել ձեր և ձեր ծանոթների կյանքը: