Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 1. 1 Նեփի 1–15


«Գնահատեք ձեր գիտելիքները 1. 1 Նեփի 1–15» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Գնահատեք ձեր գիտելիքները 1. 1 Նեփի 1–15» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 1

1 Նեփի 1–15

Նկար
Սուրբ գրությունների ընթերցումն Աֆրիկայում

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, նաև, թե ինչ աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ մինչ այժմ կատարած ուսումնասիրության ընթացքում:

Ուսումնասիրեք Մորմոնի Գիրքն ամեն օր

  • Ի՞նչ որոշակի բաներ կան, որ անում եք ամեն օր կամ ամեն գիշեր:

  • Ի՞նչ կարող է պատահել, եթե մի օր կամ ավելի երկար չանեք այս գործողությունները:

  • Ինչո՞ւ պետք է ձգտենք ամեն օր ուսումնասիրել սուրբ գրություններ:

Ընտրեք ստորև ներկայացված պնդումներից մեկը, որով կնկարագրեիք Մորմոնի Գրքի ձեր ամենօրյա ուսումնասիրությունը.

  1. Իմ ուսումնասիրությունն ինձ իմաստալից է թվում և շարունակական է եղել:

  2. Իմ ուսումնասիրությունը լավ է, երբ անում եմ այն, բայց ոչ պարբերաբար:

  3. Ես հետևողականորեն ուսումնասիրում եմ, բայց շատ բան չեմ ստանում դրանից:

  4. Ես դժվարությամբ եմ հասկանում այն, ինչ կարդում եմ և հազվադեպ եմ ինքնուրույն ուսումնասիրում:

  5. Սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակին հասնելու համար ես ոչինչ չեմ արել:

  6. Այլ. բացատրեք ձեր պատասխանը:

Ամենօրյա նպատակին հասնելու ուղղությամբ խոչընդոտ ունենալը բնական է: Կարևոր է անընդհատ փորձելը:

  • Ի՞նչն է հաջողվել Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս: Ի՞նչը կցանկանայիք ավելի լավ կամ այլ կերպ անել:

Անձնական մտքեր ու զգացողություններ Մորմոնի Գրքի մասին

Նկար
պատկերակ, գրառում
  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժություններից առնվազն մեկը.

Վարժություն 1. Վկայության ժողով

Եթե վկայություն բերեիք Մորմոնի Գրքի մասին հաղորդության ժողովին, ի՞նչ կասեիք, որով կփոխանցեիք ձեր զգացողությունները:

Վարժություն 2. Ինչո՞ւ եք ուսումնասիրում

Պատկերացրեք, որ Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս ներս է մտնում ձեր կրտսեր քույրը կամ եղբայրը և հարցնում. «Ի՞նչ ես կարդում»: Դուք պատասխանում եք. «Մորմոնի Գիրքը»: Ձեր քույրը կամ եղբայրը հարցնում է. «Ինչո՞ւ»: Գրեք երկու կամ երեք նախադասություն, որոնք նկարագրում են, թե ինչ կարող էիք ասել ձեր կրտսեր եղբորը կամ քրոջը, որպեսզի օգնեք նրան հասկանալ, թե ինչու եք որոշել ուսումնասիրել Մորմոնի Գիրքը:

Վարժություն 3. Գրառում սոցիալական ցանցերում

Մի ընկեր սոցիալական ցանցերում կատարում է հետևյալ գրառումը. «Ես վերջերս սկսել եմ ուսումնասիրել Մորմոնի Գիրքը, և այն ինձ դուր է գալիս: Ով արդեն կարդացել է Մորմոնի Գիրքը, կարո՞ղ է ինձ հետ կիսվել իր սիրած հատվածով և կարճ բացատրել, թե ինչու է սիրում այն»:

Լեքիի երազը

Մի պահ նայեք կենաց ծառի այս նկարներին և մտածեք, թե ինչ սովորեցիք:

Նկար
Լեքիի կենաց ծառի տեսիլքը, որում պատկերված են պայծառ ոսկե ծառ, երկաթյա ձողը բռնած մարդիկ և մեծ ու ընդարձակ շենքը:
Նկար
Լեքիի երազը
Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Երազի ի՞նչ տարբեր հատվածներ կամ խորհրդանիշներ եք հիշում:

    • Խորհրդանիշներից որո՞նք են ամենաշատը տպավորել ձեզ: Ինչո՞ւ:

    • Լեքիի երազն ինչո՞վ է նման այսօրվա մեր աշխարհին:

Մտածեք, թե Լեքիի երազի տարբեր հատվածներն ինչպես կարող են օգնել մարդկանց հետևյալ իրավիճակներում.

  • Մի երիտասարդ տղա ժամանակ է անցկացնում մի խումբ մարդկանց հետ, որոնք որոշում են հետ կանգնել Իմաստության խոսքից և նրան էլ ստիպում են նույնն անել:

  • Մի երիտասարդ կին կարծում է, որ կարող է լրջորեն զբաղվել սուրբ գրությունների ուսումնասիրությամբ, երբ իր լարված կյանքի ռիթմը խաղաղվի:

  • Մի երիտասարդ տղամարդ սկսում է ամաչել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամությունից, երբ լսում է, որ ուրիշները ծաղրում են հավատացյալ մարդկանց:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ինչպե՞ս կարող եք օգտագործել Լեքիի երազը՝ իրավիճակներից յուրաքանչյուրին լուծում տալու համար:

    • Ըստ ձեզ՝ Լեքիի երազի ո՞ր ուսմունքը կամ ճշմարտությունը կարող է օգնել ձեզ ձեր կյանքում ավելի մոտենալ Աստծո սիրուն:

Դուք կարող եք պահել պատվիրանները

1 Նեփի 3 գլխին վերաբերող դասի ժամանակ դուք, գուցե, նպատակ եք սահմանել՝ ավելի հնազանդ լինել մի պատվիրանի, որը պահելը դժվար էր ձեզ համար: Մտածեք, թե այդ նպատակին հասնելու ուղղությամբ ինչ առաջընթաց ունեք և գրի առեք ձեր մտքերը սուրբ գրությունների ուսումնասիրության կամ ձեր անձնական օրագրում: Մտածելիս և գրելիս դիտարկեք հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ արդյունքի եք հասել այս պատվիրանին հնազանդվելու ջանքերում:

  • Ի՞նչ հաջողություններ կամ խոչընդոտներ եք ունեցել:

  • Ինչպե՞ս կհարմարեցնեիք ձեր ծրագիրը:

  • Ինչպե՞ս եք օրհնվել ձեր ջանքերի համար:

  • Ինչպե՞ս է Տերը ճանապարհ պատրաստել ձեր հնազանդության համար:

Եթե դուք չեք մտածել որևէ պատվիրանի մասին, որը կարող է դժվար լինել ձեզ համար պահել, մտածեք դրա մասին հիմա: Որոշեք, թե ինչ գործողություններ կարող եք ձեռնարկել այն լիարժեք պահելու համար:

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է, որ Տիրոջ հանդեպ ունեցած Նեփիի վստահությունը կարող է քաջալերել մեզ այն պահերին, երբ դժվարանանք հնազանդվել Տիրոջ պատվիրաններին.

Երիտասարդ Նեփին Մորմոնի Գրքում մեր մեջ ցանկություն է սերմանում զարգացնել վստահություն Տիրոջ հանդեպ՝ Նրա պատվիրաններին հնազանդվելու համար, որքան էլ դա դժվար թվա մեզ: Նեփին հանդիպեց վտանգի և հնարավոր մահվան, երբ ասաց վստահության այս խոսքերը, որոնք մենք կարող ենք և պետք է ամուր պահենք մեր սրտերում. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը պատվիրաններ չի տալիս մարդկանց զավակներին՝ առանց ուղի պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց» [1 Նեփի 3.7] (Հենրի բ. Այրինգ, «Վստահիր Աստծուն, հետո գնա ու արա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 71):