Սեմինարիա
1 Նեփի 13.20–42. Պարզ և արժեքավոր ճշմարտություններ


«1 Նեփի 13.20–42. Պարզ և արժեքավոր ճշմարտություններ» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 13.20–42. Պարզ և արժեքավոր ճշմարտություններ» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 13.20–42

Պարզ և արժեքավոր ճշմարտություններ

Նկար
Մորմոնի Գիրքը

Փրկչի ավետարանի Վերականգնումը օրհնություն է բազմաթիվ առումներով: Մեկ օրհնությունն է այն, որ ավետարանի Վերականգնումը բացահայտում է բազմաթիվ պարզ ու արժեքավոր ճշմարտություններ, որոնք կորսվել էին Աստվածաշնչից: Նեփին տեսավ Վերականգնման իրադարձությունները դրանց տեղի ունենալուց բավական առաջ և հասկացավ, թե ինչ կարևոր դեր է կատարելու իր հիշատակարանը Վերականգնման գործում: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե Մորմոնի Գիրքը և բացահայտված այլ սուրբ գրություններն ինչպես են օգնում վերականգնել Փրկչի ավետարանի պարզ ու արժեքավոր ճշմարտությունները:

Անվտանգության ստուգում

Հեծանիվը պարզ ու արդյունավետ փոխադրամիջոց է: Հեծանիվ վարելը կարող է նաև հաճելի և օգտակար փորձառություն լինել: Հեծանիվի ո՞ր հիմնական մասերն են թույլ տալիս վարել այն անվտանգ ու արդյունավետ կերպով: Պատկերացրեք, որ հեծանիվ եք ունեցել և որևէ մեկը որոշ կարևոր մասեր միտումնավոր հեռացրել է:

  • Այդ գործողություններն ի՞նչ կարող են ցույց տալ ձեր հանդեպ նրա ունեցած վերաբերմունքի մասին:

  • Ի՞նչ կարող էր պատահել, եթե փորձեիք հեծանիվը շահագործել բացակայող մասերով:

  • Ո՞ւմ կդիմեիք, որպեսզի վերանորոգեր և վերականգներ ձեր հեծանիվը՝ նորմալ շահագործման համար:

Նույն կերպ սատանան է փորձել վնասել ու մոլորեցնել Աստծո զավակներին՝ հեռացնելով և փոխելով Հիսուս Քրիստոսի ավետարանի կարևոր մասերը: 1 Նեփի 13 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչ արեց Փրկիչը, որպեսզի օգնի մեզ հաղթահարել սատանայի ստեղծած խոչընդոտները:

Շատերն են սայթաքում

Նեփիին տեսիլքում երևացին վերջին օրերի կարևոր իրադարձություններ, ներառյալ մի գիրք, որ հեթանոսները բերում էին խոստացված երկիր: Գրքի մասին կարդացեք 1 Նեփի 13.20–25 հատվածներում և փնտրեք, թե ինչ էր այն պարունակում:

  • Ի՞նչ սովորեցիք կարդալու ընթացքում:

Կարող եք հատված 20-ում նշում կատարել, որ Նեփիի տեսած գիրքը Սուրբ Աստվածաշունչն է: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նշումներ կատարելը կարող է օգնել ձեզ անհատականացնել դրանք և բարձրացնել սուրբ գրությունների ուսումնասիրության արդյունավետությունը: Օրինակ՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նշումներ կատարելով՝ կօգնեք ձեզ հետագայում հիշել մտքում ծագած հոգևոր գաղափարները կամ կարիքի պահին օրհնություն լինել ձեր կամ այլոց համար:

  • Ըստ ձեզ՝ ինչպե՞ս էր նկարագրվում Աստվածաշունչը:

Կարդացեք 1 Նեփի 13.26–29 հատվածները և փնտրեք, թե ինչ տեղի ունեցավ Աստվածաշնչի հետ, երբ այն դուրս եկավ «Գառի առաքյալների» ձեռքից:

  • Ի՞նչ պատահեց Աստվածաշնչի հետ։

  • Ինչպե՞ս կարող էր պարզ ու արժեքավոր ճշմարտությունների հեռացումն Աստվածաշնչից պատճառ հանդիսանալ, որ մարդիկ սայթաքեին հոգևորապես:

  • Այս հատվածներն ինչո՞վ են նման հեծանվի օրինակին:

«Գառի պարգևն ու զորությունը»

Երբ Նեփին վկայեց, որ պարզ ու արժեքավոր ճշմարտությունները փոփոխվել կամ հեռացվել են Աստվածաշնչից, նա իմացավ, որ Տերն իր ողորմածությամբ թույլ չի տա, որ աշխարհը մոլորվի կամ կուրանա (տես 1 Նեփի 13.30–34): Նեփին տեսավ, որ ավետարանը կվերականգնվի իր լրիվությամբ «Գառի պարգևով ու զորությամբ» (1 Նեփի 13.35):

Կարդացեք 1 Նեփի 13.35–39 հատվածները, որպեսզի իմանաք, թե Փրկիչն ինչպես արեց այդ, կարող եք նաև ընդգծել ստորև ներկայացվող արտահայտությունները և ձեր նշումներն անել դրանց իմաստի վերաբերյալ:

Սուրբ գրության հղում և արտահայտություն

Մեկնաբանություն

Սուրբ գրության հղում և արտահայտություն

1 Նեփի 13.35 «այս բաները»

Մեկնաբանություն

Մորմոնի գիրքը

Սուրբ գրության հղում և արտահայտություն

1 Նեփի 13.39 «ուրիշ գրքեր»

Մեկնաբանություն

Ներառում է Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը, Թանկագին Մարգարիտը և Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը

Սուրբ գրության հղում և արտահայտություն

1 Նեփի 13.39 «մարգարեների և Գառի տասներկու առաքյալների հիշատակարանները»

Մեկնաբանություն

Սուրբ Աստվածաշունչը

Կարդացեք 1 Նեփի 13.40–41 հատվածները՝ փնտրելով նկարագրություն այն մասին, թե Վերականգնման սուրբ գրություններն ինչ են բացահայտելու բոլոր մարդկանց:

  • Ի՞նչ բացահայտեցիք դուք:

Հետևյալ ճշմարտությունը կարող եք գրի առնել ձեր սուրբ գրություններում կամ ձեր օրագրում. Մորմոնի Գիրքը և վերջին օրերի մյուս սուրբ գրությունները վերականգնում են պարզ և արժեքավոր ճշմարտություններ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և վերականգնում են Նրա հավիտենական ավետարանի լրիվությունը:

  • Ըստ ձեզ՝ Փրկչի ավետարանի ճշմարտություններն ինչո՞ւ են նկարագրվում որպես պարզ ու արժեքավոր:

  • Ի՞նչ եք սովորում Տիրոջ մասին պարզ ու արժեքավոր ճշմարտությունները վերականգնելու Նրա դերից:

  • Վերջին օրերի սուրբ գրություններից ո՞ր ճշմարտությունը կամ ուսմունքն է ձեզ համար պարզ ու արժեքավոր:

  • Այդ ճշմարտությունն ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Պարզ և արժեքավոր ճշմարտությունները վերականգնված են

Ստորև ներկայացվում է վերականգնված պարզ ու արժեքավոր ճշմարտությունների մի քանի օրինակ: Ընտրեք առնվազն երկու թեմա, որոնք կցանկանայիք ուսումնասիրել: Սկզբում կարդացեք Աստվածաշնչի հղումը փակագծերում և պատկերացրեք, որ տվյալ հատվածում կամ հատվածներում ներկայացվածը այն ամենն է, ինչ երբևէ հայտնի է եղել այդ թեմայի վերաբերյալ: Ի՞նչ հարցեր կառաջացնի դա ձեզ մոտ: Հաջորդը կարդացեք լրացուցիչ սուրբ գրության հղումը Մորմոնի Գրքից, Վարդապետություն և Ուխտերից կամ Թանկագին Մարգարիտից: Գրանցեք ձեր ընտրած թեմաներից բացահայտած պարզ ու արժեքավոր ճշմարտությունները:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Գրանցեք ձեր ընտրած թեմաներից բացահայտած պարզ ու արժեքավոր ճշմարտությունները: Ձեր պատասխանում ներառեք այն, թե ինչու եք երախտապարտ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը վերականգնեցին այս պարզ ու արժեքավոր ճշմարտությունները:

    Աստվածագլուխը (Մատթեոս 3.16–17)

    Հիսուս Քրիստոսի Քավությունը (Ղուկաս 22:41–44)

    Նախաերկրային կյանք (Երեմիա 1.5)

    Հաղորդությունը (Մատթեոս 26.26–28)

    Հիսուս Քրիստոսի ավետարանը (Մարկոս 1.14–15)

    • 3 Նեփի 11.31–35, 27.13–21

    • Հավատո հանգանակ 1.4

    • Ի՞նչ իմացաք ձեր ընտրած թեմայի վերաբերյալ:

    • Այդ ճշմարտությունն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ուրախանալ և ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսին:

    • Ինչո՞ւ եք երախտապարտ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը լրացուցիչ սուրբ գրություններ ի հայտ բերեցին և վերականգնեցին պարզ ու արժեքավոր ճշմարտությունները: