Սեմինարիա
1 Նեփի 11. «Տե՛ս Աստծո բարեհաճությունը»


«1 Նեփի 11. «Տե՛ս Աստծո բարեհաճությունը» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 11. «Տե՛ս Աստծո բարեհաճությունը» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 11

«Տե՛ս Աստծո բարեհաճությունը»

Նկար
Կույս Մարիամը Նեփիի տեսիլքում

Սուրբ գրությունները մեզ ուսուցանում են, թե բոլոր բաներից «որն է ամենացանկալին» ու «ամենաբերկրալին հոգու համար», որ վայելում ենք այս կյանքում (1 Նեփի 11.22–23): Երբ Նեփին երկնային սուրհանդակների միջոցով դարձի եկավ, նա տեսիլք ունեցավ աշխարհի Փրկչի մասին և իր սեփական հասկացողությունը ստացավ այն մասին, թե ինչն է բերում ամենաշատ ուրախությունը. Աստծո սերը: Այս դասը կօգնի ձեզ զգալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ:

Աստծո սիրո կարևորությունը

Երեխաների միության գերագույն նախագահությունից քույր Սյուզան Հ. Փորթերն ասել է.

Նկար
Քույր Սյուզան Հ. Փորթեր

Երբ գիտես և հասկանում ես, որ լիակատար սիրով սիրված ես որպես Աստծո զավակ, ամեն ինչ փոխվում է (Սյուզան Հ. Փորթեր, «Աստծո սերը՝ հոգու համար ամենաբերկրալին», Լիահոնա, նոյեմբեր 2021թ., 33):

  • Ի՞նչ կարող է փոխվել, երբ գիտես ու հասկանում ես, որ Աստված սիրում է քեզ:

  • Աստծո կողմից սիրված լինելու զգացումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ձեր կյանքում:

Խորհեք, թե որքան եք զգում Աստծո սերը ձեր կյանքում: 1 Նեփի 11 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո ապացույցը ձեր հանդեպ:

Նեփիի տեսիլքը

Նկար
Լեքիի երազը
  • Ի՞նչ հիմնական խորհրդանիշներ կարող եք վերհիշել 1 Նեփի 8 գլխում ներկայացված Լեքիի երազից:

Նեփին լրջորեն ցանկանում էր հասկանալ հոր երազի իմաստը և հավատում էր, որ Տերը կհայտնի դա իրեն: Երբ նա խորհրդածում էր հոգու խորքում, Տիրոջ Հոգին հայտնվեց և նրան կենաց ծառը ցույց տվեց: Երբ Նեփին ցանկացավ ծառի մեկնաբանությունն իմանալ, մի հրեշտակ հայտնվեց, որն օգնեց նրան ավելին իմանալ տեսիլքում տեսածի մասին (տես 1 Նեփի 11.1–14):

Օգնելով Նեփիին հասկանալ ծառի նշանակությունը՝ հրեշտակը Նեփիին մի հարց տվեց: Կարդացեք 1 Նեփի 11.16 հատվածը և գտեք, թե ինչ հարց էր տրվել:

Կարդացեք հատված 17-ը՝ տեսնելով, թե Նեփին ինչպես էր պատասխանել:

  • Ի՞նչն էր տպավորիչ ձեզ համար հատված 17-ում ներկայացված Նեփիի պատասխանի մեջ:

«Բարեհաճություն» նշանակում է հոժարակամ հրաժարում կոչումից կամ արժանապատվությունից: Օրինակ՝ Իր աշակերտների ոտքերը լվանալու Փրկչի արարքը կարող է բարեհաճության դրսևորում համարվել (տես Հովհաննես 13.3–17): Թեև այդ հատվածներում նկարագրված Աստծո բարեհաճությունը կարող է նաև Երկնային Հոր բարեհաճության մասին ուսուցանել, այս դասը հիմնականում Հիսուս Քրիստոսի բարեհաճության մասին է:

1 Նեփի 11.13–23 հատվածներում կարդացեք, թե ինչ տեսավ Նեփին, և գտեք Աստծո բարեհաճության ապացույց:

  • Աստծո բարեհաճության ի՞նչ ապացույց գտաք:

  • Ի՞նչ ճշմարտություններ եք իմանում Աստծո բարեհաճության մասին:

Կարող ենք իմանալ հետևյալ ճշմարտությունը, որ Աստծո բարեհաճությունը ցույց է տալիս Նրա սերը մեր հանդեպ:

  • Ըստ ձեզ՝ ինչպե՞ս է Փրկչի ծնունդը ցուցադրում այդ ճշմարտությունը:

Կարդացեք 1 Նեփի 11.26–33 հատվածները և գտեք լրացուցիչ եղանակներ, որոնցով Հիսուսը բարեհաճություն դրսևորեց և ցույց տվեց Իր սերը մարդու հանդեպ:

Կարող եք փնտրել, թե Փրկչի կյանքը պատկերող տարբեր նկարներն ինչպես են արտացոլված այդ հատվածներում:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Աստծո բարեհաճության ի՞նչ ապացույց գտաք:

    • Այդ արարքներն ինչպե՞ս են ցուցադրում Նրա սերը:

    • Հիսուս Քրիստոսի կյանքի ի՞նչ այլ օրինակներ կան, որոնք, ձեր կարծիքով, ցուցադրում են Նրա սերն ու բարեհաճությունը:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքի խոսքն այն մասին, թե ինչպես են այս իրադարձություններն օգնում մեզ տեսնել Փրկչի սերը մեր հանդեպ: Կամ կարող եք դիտել «Հավերժական ամեն օրը» տեսանյութի 4:01-4:43, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Երեց Քվենթին Լ. Քուք

Խոնարհության Փրկչի օրինակն ու ողջ մարդկության համար կատարած զոհաբերությունը պատմության ամենանշանակալի իրադարձությունն է։ Աստվածության անդամ լինելով՝ Փրկիչը պատրաստակամ էր երկիր գալ որպես խոնարհ մանուկ և սկսել երկրային գոյությունը, որը ներառում էր իր եղբայրներին ու քույրերին ուսուցանելն ու բժշկելը և, ի վերջո, աննկարագրելի ցավից տառապելը Գեթսեմանիում ու խաչի վրա, որպեսզի կատարյալ դարձնի Իր Քավությունը։ Սիրո և խոնարհության այս քայլը Քրիստոսի կողմից Նրա բարեհաճության դրսևորումն է։ Նա արեց այդ հանուն յուրաքանչյուր տղամարդու և կնոջ, ում Աստված ստեղծել է կամ ստեղծելու է։ (Քվենթին Լ. Քուք, «Հավերժական ամեն օրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 52):

  • Ինչպե՞ս է երեց Քուքի հայտարարությունը օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Աստծո բարեհաճությունը:

Փրկչի բարեհաճության շարունակական օրհնությունները

Փրկչի բարեհաճությունը շարունակում է Նրա սիրո ապացույցը լինել մեզ համար այսօր:

Դիտեք «Ես զգում եմ իմ Փրկչի սերը» տեսանյութը (3:39), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում՝ ուղիներ փնտրելով, թե ինչպես են տեսանյութում պատկերված երեխաները կիսվում, թե ինչպես են զգում Նրա սերը:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք այս հարցերից առնվազն երկուսին.

    • Ինչպե՞ս են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցույց տվել Իրենց սերը ձեր հանդեպ:

    • Այն ամենը, ինչ նրանք արել են ձեզ համար, ինչպե՞ս է ազդում նրանց հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:

    • Ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի ցույց տաք ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: