Սեմինարիա
1 Նեփի 10, 11.1–6. «Որն է այն բանը, որ ես կարող եմ տեսնել, լսել և իմանալ»


«1 Նեփի 10, 11.1–6. Որն է այն բանը, որ ես կարող եմ տեսնել, լսել և իմանալ» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 10, 11.1–6. Որն է այն բանը, որ ես կարող եմ տեսնել, լսել և իմանալ» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 10, 11.1–6

«Որն է այն բանը, որ ես կարող եմ տեսնել, լսել և իմանալ»

Նկար
Նեփին աղոթում է

Ե՞րբ է ձեզ մոտ հետաքրքրություն առաջացել պարզելու, թե արդյոք ձեր լսածը ճշմարիտ է: Ի՞նչ ջանքեր եք գործադրել, և ո՞վ է օգնել ձեզ: Կենաց ծառի մասին իր հոր՝ Լեքիի ուսմունքը և Հիսուս Քրիստոսի Գալուստի մասին մարգարեությունը լսելուց հետո Նեփին ցանկացավ իր համար իմանալ հոր խոսքերի ճշմարտացիությունը: Այս դասը կարող է օգնել ձեզ Տիրոջից ջանասիրաբար գիտելիք փնտրելու ձեր ջանքերում:

Երբ խոսում են մարգարեները

Նկար
BYU Pathway-ի համաշխարհային երդմնակալությունը

Պատկերացրեք, որ երիտասարդության համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ մարգարեն երիտասարդությանը հավատքով գործելու մի քանի կոչ է արել:

  • Ի՞նչ տարբեր արձագանքներ կարող են ունենալ երիտասարդները:

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են այս տարբեր արձագանքները առաջ գալիս:

  • Այս արձագանքներն ինչպե՞ս կարող են ազդել նրանց կյանքի վրա այժմ կամ ապագայում:

Մտածեք, թե դուք ինչպես եք արձագանքել մարգարեի ուսմունքներին և ինչո՞ւ: Ձեր արձագանքներն ի՞նչ ազդեցություն են ունեցել ձեզ վրա: Այս դասն ուսումնասիրելիս փորձեք սովորել սուրբ գրությունների մարգարեական ուսմունքների տարբեր արձագանքներից և մտածեք, թե դրանք որքանո՞վ են կիրառելի ձեզ համար:

Իմանալու ցանկություն

Երբ Լեքին կենաց ծառի մասին իր տեսիլքը պատմեց իր ընտանիքին (տես 1 Նեփի 8), նա վկայեց, որ Հիսուս Քրիստոսն իրագործելու է Իր Քավությունը (տես 1 Նեփի 10.1–16): Լեքիի որդիները տարբեր արձագանքներ ունեցան նրա ոգևորված ուսմունքներին:

Կարդացեք 1 Նեփի 10.17–19 և 15.1–3, 8–9 հատվածները՝ համեմատելով Նեփիի, Լամանի և Լեմուելի արձագանքն իրենց հոր խոսքերին: Կարող եք գրի առնել այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք տպավորիչ էին ձեզ համար:

  • Ի՞նչ նկատեցիք, ինչո՞վ էին տարբերվում Նեփիի և նրա եղբայրների արձագանքները նույն ուղերձին:

  • Ինչո՞ւմ էր համոզված Նեփին Աստծո վերաբերյալ: Ինչո՞ւմ էին համոզված Լամանը և Լեմուելը (տես 1 Նեփի 10.17–18, 15.9):

  • Ըստ ձեզ՝ նրանց տարբեր համոզմունքներն ու արձագանքները ի՞նչ ազդեցություն ունեցան նրանց վրա:

Նեփիի հասկացած ճշմարտություններից մեկն այն էր, որ Աստված բացահայտում է մեզ ճշմարտությունը Սուրբ Հոգու միջոցով, երբ մենք ջանասիրաբար խնդրում ենք Նրան:

  • Նեփին ի՞նչ փորձառություններ էր ունեցել, որոնք օգնել էին նրան հանգել Աստծո մասին այս իմացությանը:

Նեփիի փորձառությունների մասին մտածելիս կարող եք մտաբերել ձեր անցյալ փորձառությունները, որ ունեցել եք, երբ Երկնային Հայրը բացահայտել է ձեզ ճշմարտությունը: Ձեր օրագրում կարող եք նշել, թե ինչպես է Նա օրհնել ձեզ:

Ճշմարտության որոնում Աստծուց

Նեփին իմացավ, որ Երկնային Հայրն օրհնում է մեզ Սուրբ Հոգով, երբ մենք Նրանից ճշմարտություն եք փնտրում: Այս ճշմարտությունն առավել խորն ուսումնասիրելու համար ձեր օրագրի որևէ էջում երկու սյունակ գծեք: Մի սյունակն անվանեք «Աստծուց ջանասիրաբար ճշմարտություն որոնելու ձևեր», իսկ մյուսը՝ «Ուղիներ, որոնցով Աստված բացահայտում է ճշմարտությունը Սուրբ Հոգու միջոցով»: Յուրաքանչյուր սյունակում գրեք ձեր մտքին եկած մի քանի գաղափար: Կարող եք ներառել գաղափարներ, որոնք իմացել եք 1 Նեփի 10.17–19 հատվածներից:

Կարդացեք 1 Նեփի 11.1–6 հատվածները և գտեք, թե ինչ արեց Նեփին ճշմարտություն որոնելու համար, և ինչպես Հոգին օգնեց նրան: Դուրս գրեք առանձին բառեր և արտահայտություններ, որոնք առանձնանում են ձեզ համար: Կարող եք ձեր օրագրում լրացումներ կատարել սյունակներում:

Որպեսզի տեսնեք, թե ինչպես էր մերօրյա առաքյալը պատանի հասակում Տիրոջից պատասխաններ փնտրում, դիտեք «Ինչպես եմ ես #ԼսումՆրան. Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդ» տեսանյութը (2:55), որը կգտնեք ChurchofJesusChrist.org կայքում: Մտածեք, թե երեց Ռասբանդը ինչպես հետևեց ճշմարտությունը փնտրելու նմանատիպ օրինակին և օրհնվեց Տիրոջ կողմից: Ձեր օրագրի սյունակներում նոր գաղափարներ ավելացրեք:

Նայեք ձեր գրառումներին և գտեք, թե ինչպես է Աստված բացահայտում ճշմարտությունը Սուրբ Հոգու միջոցով, երբ մենք ջանասիրաբար խնդրում ենք Նրան: Մտածեք, թե ինչպես եք տեսել, որ դրանցից մի քանիսը ճշմարիտ են ձեր կյանքում: Ինչ ճանապարհներով է ձեր կապն ամրապնդվել Երկնային Հոր հետ, երբ անկեղծորեն փնտրել եք Նրան:

Անձնական հայտնությունը կարևոր է

Քանի որ Նեփին ցանկանում էր ինքնուրույն սովորել և պատասխանների համար դիմեց Տիրոջը, նա տեսավ այն, ինչ տեսել էր նրա հայրը՝ Լեքին, և նրան ապագայում երկրի վրա տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ երևացին: (Նեփիի տեսիլքի մասին ավելին իմանալու համար տես 1 Նեփի 11–14:) Նեղ ու անձուկ արահետի մասին Նեփիի տեսիլքը փոխեց նրա կյանքը: Ավելի ուշ բոլորի համար նա գրի առավ իր քաջալերումը, որպեսզի բոլորը հետևեն այդ նույն ուղուն (տես 2 Նեփի 31.18–21):

Նկար
պատկերակ, գրառում
  1. Ձեր օրագրերում առնվազն երեք նախադասությամբ գրեք այն, ինչ սովորեցիք այս դասից:

    Ձեր մտքերը շարադրելու համար կարող եք պատասխանել հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.

    • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչու են կարևոր ձեր արձագանքները ոգեշնչված ուսմունքներին:

    • Ինչպե՞ս կարող եք կիրառել այն, ինչ իմացաք ճշմարտությունը ջանասիրաբար որոնելու մասին:

    • Ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ոգեշնչում է ձեզ ավելի մոտենալ Նրանց: