Սեմինարիա
1 Նեփի 8.1–18. Աստծո սերն ամենացանկալին է բոլոր բաներից


«1 Նեփի 8.1–18. Աստծո սերն ամենացանկալին է բոլոր բաներից» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 8.1–18. Աստծո սերն ամենացանկալին է բոլոր բաներից» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 8.1–18

Աստծո սերն ամենացանկալին է բոլոր բաներից

Նկար
Կենաց ծառը

Ինչպե՞ս կնկարագրեիք Աստծո սերը: Լեքին տեսիլք տեսավ, որում նա մի գեղեցիկ ծառ տեսավ: Նա կերավ այդ ծառի պտուղը, և «այն ամենաքաղցրն էր բոլորից», որոնք նա երբևէ ճաշակել էր (1 Նեփի 8.11): Այս ծառն ու դրա պտուղները խորհրդանշում են Աստծո սերը, որը դրսևորվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան, կյանքի, ծառայության և քավիչ զոհաբերության մեջ: Այդ սերը «չափազանց մեծ ուրախությամբ լցրեց [Լեքիի] հոգին» (1 Նեփի 8.12): Այս դասը նպատակ ունի օգնել ձեզ մեծացնել Աստծո սիրո և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով ուրախություն զգալու ձեր ցանկությունը:

Խավար և լույս

Գերագույն համաժողովի տարբեր խոսնակներ կիսվել են ֆիզիկական խավար զգալու իրենց պատմություններով, որին հաջորդել է մեծ հասկացողություն և երախտագիտություն լույսի համար: Փորձեք պատկերացնել հետևյալ իրավիճակները: Կարդացեք կամ դիտեք այս պատմություններից մեկը:

Վարելով հեծանիվը 15 մղոն երկարությամբ թունելում (տես Վերն Փ. Սթենֆիլ, «Ընտրեք լույսը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 55–57):

Սոլթ Լեյքի տաճարի լույսերը չեն վառվում գիշերը (տես Շերոն Յուբանկ, «Քրիստոս. Լույսը, որը շողում է խավարում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019թ., 73–76):

Իջնելով խոր քարանձավի մեջ (տես Թիմոթի Ջ. Դայչես, «Լույսը հարում է լույսին», Լիահոնա, մայիս 2021թ., 112–15):

Լեքին աղոթում է Տիրոջ ողորմության համար

Անապատում ապրելիս Լեքին իր ընտանիքին պատմեց իր ունեցած տեսիլքի մանրամասները: Այդ տեսիլքում նա «մի մութ ու մռայլ անապատում էր» (1 Նեփի 8.4):

Կարդացեք 1 Նեփի 8.5–8 հատվածները և գտեք, թե ինչ պատահեց Լեքիի հետ, և ինչ էր նա զգում: Օգտակար կլինի, եթե պատկերացնեք այն, ինչ կարդում եք: Գտեք նկարագրական մանրամասներ, որոնք կարող են օգնել ձեզ մտքում ստեղծել պատկերը կամ պատկերացնել իրադարձությունները կինոնկարի նման:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ստիպեցին Լեքիին աղոթքով ողորմություն խնդրել:

Մի պահ խորհեք, թե ինչ տարբեր ձևերով կարող ենք մեր կյանքում խավար զգալ, և ինչ պատճառներ կան, որոնց համար կարող ենք Տիրոջ ողորմությունն աղերսել:

Կարդացեք 1 Նեփի 8.9–12 հատվածները և փորձեք գտնել, թե Տերն ինչպես օգնեց Լեքիին:

Ձեր օրագրում մի պարզ բան նկարեք, որը կպատկերի Լեքիի տեսած ծառը: Ծառի վրա նկարեք պտուղը և ըստ 1 Նեփի 8:10–12 հատվածներում տրված Լեքիի բացատրությունների՝ վրան մի անուն գրեք (Ծառի պտուղն անվանելու համար լրացուցիչ նկարագրություններ կարդացեք 1 Նեփի 15.36 և Ալմա 32.42 հատվածներում): Նկարելիս մտածեք, թե ինչ կարող են խորհրդանշել այս ծառը և դրա պտուղը:

Հետո Նեփին ցանկացավ անձամբ իմանալ և հասկանալ տեսիլքը, ինչպես նաև Լեքիի տեսած ծառի իմաստը: Երբ Նեփին մտորում էր այն մասին, թե ինչ էր իրեն ուսուցանվել, Հոգու միջոցով նրան երևաց նորածին Հիսուսին գրկած Կույս Մարիամի տեսիլքը (տես 1 Նեփի 11.13, 20):

Նայեք ներքևի նկարին և մտածեք, թե ինչու կարող էր Նեփիին երևալ այդ նկարը, երբ նա ցանկանում էր ծառի խորհուրդն իմանալ:

Նկար
Մարիամը և նորածին Հիսուսը

Կարդացեք 1 Նեփի 11.21–23 հատվածները և գտեք, թե ուրիշ ինչ երևաց Նեփիին, և դա ինչպես օգնեց նրան հասկանալ ծառի խորհուրդը: Ծառը կարող եք անվանել ըստ ձեր սովորածի:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչպե՞ս է օգնում մեզ զգալ Աստծո սերը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Իր զավակների հանդեպ Աստծո սիրո մեծագույն դրսևորումներից մեկը մահկանացու ծառայությունն է, քավող զոհաբերությունը և Տեր Հիսուս Քրիստոսի Հարությունը: Ծառի վրայի պտուղը կարող է Փրկչի Քավության օրհնությունների խորհրդանիշ համարվել: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Եկեք և տեսեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 109):

  • Աստծո սիրո մասին ի՞նչ ճշմարտություններ կարող եք առանձնացնել Լեքիի տեսիլքից և երեց Բեդնարի հայտարարությունից:

Ինչպես զգալ Աստծո սերը և մեծ ուրախություն՝ Հիսուս Քրիստոսի միջոցով

Մեր սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ Աստծո սերը, որը դրսևորվում է Հիսուս Քրիստոսի միջոցով, ավելի ցանկալի է, քան որևէ այլ բան, և ամենամեծ ուրախությունն է բերում:

Ստորև ներկայացվող վարժությունները կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչպես եք դուք զգում Աստծո սերը Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Այդ վարժությունները կատարելիս փորձեք առանձնացնել այն բազմաթիվ օրհնությունները, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության միջոցով, և գրեք դրանք ձեր նկարած պտղի վրա կամ դրա շուրջը:

Վարժություն 1

Կարդացեք, թե ինչի մասին վկայեց Լեքին 1 Նեփի 10.5–6 հատվածներում՝ այս տեսիլքը տեսնելուց հետո: Նաև կարդացեք հետևյալ սուրբ գրություններից մի քանիսը կամ փնտրեք ուրիշները, որոնք ցույց են տալիս այն օրհնությունները, որ կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով. Եսայիա 53.4–5, Հովհաննես 1.17; Մոսիա 4.2–3, Ալմա 7.11–12, Հելաման 5.12:

Վարժություն 2

Դիտեք ChurchofJesusChrist.org կայքում հասանելի հետևյալ տեսանյութերից մեկը և գտեք, թե ինչ օրհնություններ են գալիս Հիսուս Քրիստոսի միջոցով.

«Քավությունը մեկանգամյա իրադարձություն չէ» (3:00)

«Նրա շնորհիվ» (2:36)

«Խաղաղություն Քրիստոսում» (4:09)

Վարժություն 3

Մտածեք, թե ինչ ձևերով եք զգացել Հիսուս Քրիստոսի օրհնությունները, կամ ինչպես եք տեսել դրանք այլ մարդկանց կյանքում: Այդ ձևերրց կարող է լինել այն, թե Տերն ինչպես է օրհնել ձեզ խավարի ժամանակներում:

Ի՞նչ սովորեցիք

Մի պահ ուսումնասիրեք այն օրհնությունները, որոնք կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, և որոնք գրել եք ծառի պտղի նկարի վրա: Մտածեք, թե այս օրհնություններն ինչու կարող են «երջանկացնել մարդուն» (1 Նեփի 8.10), լինել «ամենաքաղցրը բոլորից» (1 Նեփի 8.11) և լցնել ձեզ «չափազանց մեծ ուրախությամբ» (1 Նեփի 8.12):

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք այս հարցերից առնվազն երկուսին.

  • Ի՞նչ սովորեցիք ձեր հանդեպ Աստծո սիրո մասին:

  • Հիսուս Քրիստոսի միջոցով եկող օրհնություններից որո՞նք եք ամենաշատը ցանկանում ձեր կյանքում: Ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս եք օրհնվել ձեր հանդեպ Աստծո ցուցաբերած սիրո շնորհիվ, երբ նա Իր Որդի Հիսուս Քրիստոսին ուղարկեց՝ հատուցելու ձեր փոխարեն: