Սեմինարիա
1 Նեփի 6–7. Հասկանանք «Աստծո գործերը»


«1 Նեփի 6–7. Հասկանանք «Աստծո գործերը»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 6–7. Հասկանանք «Աստծո գործերը»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 6–7

Հասկանանք «Աստծո գործերը»

Նկար
Նեփին և նրա եղբայրները խոսում են Իսմայելի հետ

Եթե ձեզանից ակնկալվեր գրել մի արձանագրություն, որը պետք է պահվեր հետագա սերունդների համար, և որից նրանք պետք է սովորեին, ի՞նչ կարող էիք ներառել: Նեփին ցանկություն հայտնեց, որ իր գրվածքներն աստվածահաճո լինեն և համոզեն մարդկանց հետևել Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե Մորմոնի Գրքի նպատակներն ինչպես կարող են օգնել ձեզ ձեր ուսումնասիրության ընթացքում և ձեր կյանքում:

Ինչո՞ւ ուսումնասիրել Մորմոնի Գիրքը

Պատկերացրեք, թե ինչպես կարձագանքեիք, եթե որևէ մեկը ձեզ տար հետևյալ հարցերը.

  • Կրոնի և լավ մարդ դառնալու մասին բազմաթիվ գրքեր կան. ինչո՞ւ պետք է կարդամ Մորմոնի Գիրքը: Այն ի՞նչ կտա ինձ: Ինչո՞վ է այն տարբերվում կամ ինչո՞վ է ավելի լավը մյուս գրքերից:

Նեփին հայտնեց իր մտադրությունը կամ նպատակները՝ Մորմոնի Գրքում արձանագրելով թե ինչ է արել: Այս նպատակների իմացությունը կարող է օգնել մեզ հասկանալ, թե ինչու պետք է կարդանք գիրքը, և ինչ կտա այն մեզ:

Կարդացեք 1 Նեփի 6.3–6 հատվածը և նշեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ցույց են տալիս իր գրառումները պահելու Նեփիի նպատակները: Գուցե օգտակար լինի իմանալ, որ «Աբրահամի, … Իսահակի և … Հակոբի Աստվածը» (հատված 4) տիտղոս է Հիսուս Քրիստոսի համար:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցին.

    • Ինչպե՞ս կբացատրեիք, ինչո՞ւ Նեփին գրառեց այն, ինչ արել էր:

Ըստ Նեփիի՝ նրա գրությունները նպատակ ունեին համոզելու մեզ գալ Հիսուս Քրիստոսի մոտ և պարունակում էին միայն աստվածահաճո բաներ:

Մի պահ մտածեք մինչ այժմ Մորմոնի Գրքի ընթերցանության ձեր փորձառության մասին:

  • Արդյո՞ք Մորմոնի Գիրքն օգնում է ձեզ հասկանալ աստվածահաճո բաները: Եթե այո, ապա ինչպե՞ս:

  • Արդյո՞ք զգում եք, որ Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն օգնում է ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և փրկվել: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Աստծո գործերի իմացությունը և Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալը ինչպե՞ս կարող է օրհնություն լինել ձեր կյանքում:

Գալ Հիսուս Քրիստոսի մոտ և իմանալ աստվածահաճո բաներ

Սուրբ գրությունների ուսումնասիրության օգտակար հմտություն է Նեփիի նպատակների որոնումը, երբ կարդում եք Մորմոնի Գիրքը: Սրանում վարժվելու հնարավորություն կունենաք, երբ ուսումնասիրեք 1 Նեփի 7 գլուխը:

Իրադարձությունները, որոնք Նեփին հիշատակում է 1 Նեփի 7 գլխում, կարելի է բաժանել երեք հիմնական մասի: Կարդացեք յուրաքանչյուր մասի ստորև ներկայացվող ամփոփ նկարագրությունները: Ընտրեք մեկը և շարունակեք ուսումնասիրել այն՝ փնտրելով այն ամենը, ինչ աստվածահաճո է և օգնում է մեզ գալ Քրիստոսի մոտ:

Մաս 1. 1 Նեփի 7.1–5 Նեփին և նրա եղբայրները վերադարձան Երուսաղեմ՝ կրկին համոզելու Իսմայելի ընտանիքին միանալ իրենց ճամփորդությանը դեպի խոստացված երկիր: Սա Նեփիին և նրա եղբայրներին թույլ տվեց ամուսնանալ և ընտանիք կազմել:

Մաս 2. 1 Նեփի 7.6–18 Լամանը և Լեմուելը կապեցին Նեփիին՝ մտադրվելով թողնել նրան՝ մեռնելու անապատում: Բայց Նեփին մեծ հավատք ուներ, և Տերը հրաշքով ազատեց նրան:

Մաս 3. 1 Նեփի 7:17–22: Նեփին անկեղծ սրտով ներեց եղբայրներին իրեն սպանելու փորձի համար, և խումբը վերադարձավ Լեքիի և Սարիայի մոտ:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Գրի առեք ուսումնասիրության համար ձեր ընտրած սուրբ գրության հատվածները և պատասխանեք ստորև ներկայացվող հարցերին.

    • Ի՞նչ սովորեցիք ձեր ուսումնասիրությունից, որը ձեր կարծիքով, աստվածահաճո կլիներ և կօգներ ձեզ գալ Քրիստոսի մոտ:

  • Ինչպե՞ս կարող է ձեր սովորածն օգնել ձեզ կյանքում:

Մտածեք այսօր ուսումնասիրածի մասին, երբ փնտրում էիք որոշակի բաներ, որոնք կօգնեին ձեզ գալ Հիսուս Քրիստոսի մոտ, և որոնք աստվածահաճո են:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցին.

    • Ինչպե՞ս կարող եք բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունը, եթե այսպես հետևողականորեն մոտենաք ուսումնասիրությանը: