Սեմինարիա
1 Նեփի 13–14. «Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ»


«1 Նեփի 13–14. «Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 13–14. «Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 13–14

«Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ»

Նկար
հաղորդություն

Երբ Նեփիին երևաց հավանական ուրացության և իր ժողովրդի կործանման տեսիլքը, նա տեսավ, որ մի մեծ ու պիղծ եկեղեցի աղավաղելու էր Աստվածաշնչյան ուսմունքները և պայքարելու էր Աստծո Սրբերի դեմ: Պատկերացրեք Նեփիի ուրախությունը, որ նաև տեսնելու էր ավետարանի վերականգնումը՝ օրհնելով բոլոր նրանց, ովքեր կապավինեին Փրկչի ուսմունքներին և ուխտերին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ ուխտերի կարևորությունը և մեծացնել ուխտեր կապելու և դրանք պահելու ձեր ցանկությունը:

Նշում. 1 Նեփի 13.20–42 հատվածներն ավելի մանրամասն ուսուցանվելու են հաջորդ դասին:

Աստծո ձեռքը պատմության մեջ

Պատկերացրեք, որ ձեզ երևում է վերջին 500 տարվա, այդ թվում՝ մեր ժամանակների ամենանշանակալից իրադարձությունների մի տեսիլք:

  • Ձեր կարծիքով ո՞ր իրադարձությունները կարող էիք տեսնել այդ տեսիլքում: Ինչո՞ւ:

Մարգարե Նեփիին երևաց տեսիլք, որն ընդգրկում էր այդ ժամանակաշրջանի նշանավոր իրադարձությունները: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է հայտարարել նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Նեփիի տեսիլքի մասին.

Մենք առաջին շարքերում ենք նստած, որպեսզի կենդանի վկայությունը տանք այն բանի, ինչ մարգարե Նեփին տեսել էր միայն տեսիլքում: …

Դո՛ւք, իմ եղբայրներ և քույրեր, այն տղամարդկանց, կանանց և երեխաների թվում եք, որոնց Նեփին տեսավ: Մտածե՛ք այդ մասին: (Ռասսել Մ. Նելսոն, «Լսեք Նրան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020թ., 88)

1 Նեփի 13–14 գլուխներն ուսումնասիրելիս փնտրեք Աստծո զորության ապացույց մեր օրերին հանգեցնող իրադարձություններում, ինչպես նաև այն նշանակալից խոստումներում, որոնք Տերը պետք է կատարի մեր կյանքում:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

Կարդացեք սուրբ գրության հատվածը և գտեք, թե նրանում նկարագրվածը ստորև թվարկված որ իրադարձությանն է համապատասխանում: Նշում. այդ հատվածներում օգտագործված հեթանոսներ բառը վերաբերում է այն մարդկանց, որոնք Հուդայի երկրից չեն կամ այնտեղ չեն ապրում:

  1. 1 Նեփի 13.12–13, 16–19

  1. Նեփիացիների հիշատակարանը (Մորմոնի Գիրք) և այլ սուրբ գրությունները հաստատում են հրեաների հիշատակարանի (Աստվածաշունչ) ճշմարտությունը և վերականգնում պարզ ու արժեքավոր ճշմարտությունները:

  1. 1 Նեփի 13.23–26

  1. Խոստացված երկրի հայտնաբերումը և գաղութացումը հեթանոսների կողմից:

  1. 1 Նեփի 13.35–36, 39–40

  1. Հրեաների հիշատակարանի (Աստվածաշունչ) աղավաղումը մեծ ու պիղծ եկեղեցու կողմից:

  1. 1 Նեփի 14.7–10

  1. Տեղի է ունենում զարմանալի գործ (Ավետարանի վերականգնումը): Հեթանոսները որոշում են ընդունել կամ մերժել դրա օրհնությունները:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչն է կարևոր այդ մարգարեություններում:

Նեփիի տեսիլքի համաձայն՝ «Աստծո Հոգին … ներգործեց» նրանց վրա, ովքեր ուղևորվել էին դեպի խոստացված երկիր (1 Նեփի 13.12–13): Նեփին նաև տեսավ, որ «Աստծո զորությունը» նրանց հետ էր (տես 1 Նեփի 13.16, 18–19):

  • Ի՞նչ եք սովորում Աստծո մասին այս հատվածներից:

  • Նրա մասին այս հասկացողությունն ինչպե՞ս կարող է օրհնել ձեզ հիմա:

Աստծո զորությունը մեր կյանքում

Նեփիին երևացին վերջին օրերը, և նա տեսավ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնումն ու դիմադրությունը, որին այն բախվելու էր: Նա նաև տեսավ Հիսուս Քրիստոսի ուխտը պահող հետևորդներին խոստացված օրհնությունները:

Կարդացեք 1 Նեփի 14.12–14 հատվածները և փնտրեք, թե ինչ իմացավ Նեփին Հիսուս Քրիստոսի Եկեղեցու՝ վերջին օրերի անդամների մասին:

  • Ձեզ համար ի՞նչով է տպավորիչ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու և նրա անդամների մասին Նեփիի նկարագրությունը մեր օրերում: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող եք առանձնացնել հատված 14-ից:

Այդ հատվածներից կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը, որ եթե պահենք մեր ուխտերը, զինված կլինենք արդարությամբ և Աստծո զորությամբ:

  • Ի՞նչ ուխտեր եք կապել կամ կապելու Աստծո հետ:

  • Ի՞նչ եղանակներ կնշեք, որոնք օգնում են ձեզ կենտրոնանալ ձեր կապած ուխտերը պահելու վրա:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, թե ինչ է նշանակում լինել զինված արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով.

«Զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» արտահայտությունը [1 Նեփի 14.14] պարզապես գեղեցիկ գաղափար կամ սուրբ գրության գեղեցիկ խոսքի օրինակ չէ: Ավելի շուտ այս օրհնություններն ակներև են Տիրոջ վերջին օրերի անթիվ աշակերտների կյանքում: …

… Ես վկայում եմ, որ այսօր Տիրոջ ուխտյալ ժողովուրդն իսկապես զինված է արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով։ Ես ականատես եմ եղել հավատքի, քաջության, ապագայի հանդեպ հեռանկարի, համառության և ուրախության, որոնք վեր են մահկանացու կարողություններից, և որոնք միայն Աստված կարող էր տալ: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Աստծո զորության մեծ փառքով», Լիահոնա, նոյեմբեր 2021, 29–30)

  • Ձեր տարիքի մարդկանց ի՞նչ հնարավոր օրինակներ կան, որոնք «զինված են արդարությամբ»:

  • Ե՞րբ եք զգացել այդ օրհնություններից մի քանիսը, «որ միայն Աստված կարող է տալ»:

Ուխտեր կապող և պահող մի երիտասարդ կնոջ օրինակ տեսնելու համար դիտեք «Կանգնենք սուրբ տեղերում» տեսանյութը (5:36), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Մի երիտասարդ կին տաճար ուղևորվելու ճանապարհին մտածում է ուխտի ճանապարհով գնալու օրհնությունների մասին:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Մտածեք ստորև ներկայացվող հարցերից առնվազն երկուսի շուրջ և պատասխանեք դրանց.

  • Ձեր ամենօրյա գործողություններից ի՞նչ եք պարզում այն մասին, թե որքան կարևոր են ձեր կապած ուխտերը:

  • Ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ այն ուժը, որ գալիս է Երկնային Հոր հետ կապած ուխտերից:

  • Ինչպե՞ս կարող եք լիարժեք կերպով ձեր կյանք հրավիրել Երկնային Հոր հետ կապած և պատված ուխտերի օրհնությունները:

Ստուգարքի պատասխաններ. 1-բ, 2-գ, 3-ա, 4-դ