Սեմինարիա
1 Նեփի 16–18. Լիահոնա. Ուղեցույց անապատում


«1 Նեփի 16–18. Լիահոնա. Ուղեցույց անապատում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 16–18. Լիահոնա. Ուղեցույց անապատում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 16–18

Լիահոնա. Ուղեցույց անապատում

Նկար
Լեքին և Լիահոնան

Երբևէ ունեցե՞լ եք մոլորվածության կամ շփոթության զգացում, երբ չգիտեիք, թե ինչ պետք է անեք, կամ ինչի վրա պետք է կենտրոնանաք կյանքում: Ինչպիսի՞ն կարող էր լինել ձեր կյանքը, եթե ավելի լավ կարողանայիք ճանաչել այն ուղղորդումը, որ Տերը փորձում էր տալ ձեզ: Երուսաղեմից Լեքիի ընտանիքի հեռանալուց կարճ ժամանակ անց Տերը նրանց ավելի ընդլայնված ուղղորդում տվեց Լիահոնայի միջոցով: Այս դասը կօգնի ձեզ ճանաչել և հետևել Տիրոջ առաջնորդությանը ձեր կյանքում:

Ուղեցույց անապատում

Ուսումնասիրեք հրաշագործ գործիքի մի քանի նկար, որը նրան տրվել էր Երուսաղեմից իր ընտանիքը հանելուց կարճ ժամանակ անց:

Նկար
Լիահոնա
Նկար
Լիահոնա
Նկար
Լիահոնա
  • Ի՞նչ գիտեք այս նկարներում պատկերված առարկայի մասին (տես 1 Նեփի 16.10):

  • Ո՞րն էր դրա նպատակը:

Երբ Տերն ուղղորդեց Լեքիին ճամփորդելու դեպի անապատ, նա արթնացավ, որպեսզի գտնի Տիրոջ տված հրաշք գործիքը: Լիահոնան «երկու սլաքով արույրե մի գունդ էր, որը Լեքիին և նրա հետևորդներին ուղղություն էր ցույց տալիս, ինչպես կողմնացույցը, ու նաև հոգևոր ցուցումներ էր տալիս, երբ նրանք արդար էին» (Սուրբ գրքերի ուղեցույցը, «Լիահոնա», scriptures.ChurchofJesusChrist.org):

Պատկերացրեք, որ մի առավոտ արթնացել եք ու ձեր դռան մոտ Լիահոնայի նման մի գործիք եք գտել, որը կարող եք օգտագործել օրվա ընթացքում ուղղորդում ստանալու համար:

  • Ի՞նչը կարող էր այլ կերպ լիներ ձեր կյանքում, եթե Լիահոնայի նման մի բան ունենայիք, որն ուղղորդեր ձեզ:

  • Այս պահին ինչպիսի՞ հանգամանքներ կան ձեր կյանքում, որոնց համար լրացուցիչ ուղղորդում կամ առաջնորդում կցանկանայիք:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը մի պատճառ է նկարագրել, որի համար պետք է ավելի լավ հասկանանք Լիահոնայի աշխատանքը: Նկատի առեք, որ «տեսակ և ստվեր» արտահայտությունը վերաբերում է ինչ-որ բան ներկայացնող առարկաներին, իրադարձություններին, պատմություններին կամ մարդկանց:

Մորմոնի Գրքում ներկայացված Լիահոնայի նկարագրությունը, որը Լեքիի և նրա ընտանիքի կողմից անապատի իրենց ճամփորդության ընթացքում օգտագործված ուղեցույցը կամ կողմնացույցն էր, հատուկ ներառվել է հիշատակարանում՝ որպես մեր օրվա տեսակ և ստվեր, և որպես կարևոր դաս այն մասին, թե ինչ պետք է անենք, որպեսզի վայելենք Սուրբ Հոգու օրհնությունները (Դեյվիդ Ա. Բեդնար, «Թող Նրա Հոգին միշտ մեզ հետ լինի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2006թ., 30):

Նմանություններ Լիահոնայի և Սուրբ Հոգու միջև

Ձեր օրագրում ստորև ներկայացվածի օրինակով մի աղյուսակ կազմեք: Կարող եք թվարկել Լիահոնայի և Սուրբ Հոգու միջև ձեր իմացած նմանություններից մի քանիսը: Ուսումնասիրելու ընթացքում մտածեք, թե սովորածից ինչն է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Սուրբ Հոգուն, և ինչպես կարող եք ավելի լավ օգտագործել այս պարգևը ձեր կյանքում:

Լիահոնայի բնութագրիչները

Նմանությունները Սուրբ Հոգու հետ

Լիահոնայի բնութագրիչները

Նմանությունները Սուրբ Հոգու հետ

Կարդացեք սուրբ գրությունների ստորև ներկայացվող հղումները և ձեր աղյուսակի ձախ սյունակում գրանցեք մանրամասներ Լիահոնայի մասին: Օրինակ՝ ինչպես է աշխատում Լիահոնան, ինչու էր այն տրամադրվել, և ինչ տեղի ունեցավ, որի պատճառով այն դադարեց աշխատել: Ապա աղոթքով մտածեք, թե Լիահոնայի վերաբերյալ այս մանրամասներն ինչ կապ ունեն կամ ինչով են խորհրդանշում Սուրբ Հոգու աշխատանքը: Ձեր աղյուսակի աջ սյունակում գրանցեք նմանությունները: Օրինակ՝ 1 Նեփի 16.10 հատվածում իմանում ենք, որ Լիահոնան ցույց էր տալիս այն ճանապարհը, որը Լեքին և նրա ընտանիքը պետք է անցնեին անապատով: Նույն կերպ Սուրբ Հոգին կարող է ցույց տալ այն ուղղությունը, որով մենք պետք է գնանք մեր կյանքում:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Որո՞նք են այն երկու կամ երեք ամենակարևոր ճշմարտությունները, որոնք իմացել եք Սուրբ Հոգու մասին՝ համեմատելով նրան Լիահոնայի հետ:

    • Ե՞րբ եք դուք կամ ուրիշները զգացել Սուրբ Հոգու մասին այս ճշմարտություններից մեկը կամ մի քանիսը:

    • Սուրբ Հոգու ուղղորդումը ճանաչելը և դրան հետևելը ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր կապի վրա:

Մի պահ մտածեք, թե Սուրբ Հոգուց առաջնորդություն ստանալու ինչ կարողության ունեք, և ինչպես է այն ազդում ձեր կատարած ընտրությունների վրա: Կարող եք գրի առնել ձեր բոլոր մտքերը կամ տպավորությունները: